Ի՞նչ Է հոգին,
հոգեբույժի մտորումներ
.նախքան հոգեկանի մասին իմ պատկերացումները ներկայացնելը, փորձեմ վերլուծել այն սահմանումները, որոնք սովորաբար տրվում են հոգեբանության դասագրքերում և բառարաններում։ Գրանցում հոգեկանը բնութագրվում Է մոտավորապես հետևյալ կերպ. «Հոգեկանը բարձր կազմակերպվածություն ունեցող մատերիայի համակարգային հատկությունն Է, որով սուբյեկտը ակտիվորեն արտացոլում Է օբյեկտիվ աշխարհը, կառուցում այդ աշխարհի պատկերը և դուս հիման վրա կազմակերպում իր վարքն ու գործունեությունը»։ Մնալով գիտականության դիրքերում այնուամենայնիվ չեմ կարող համաձայնվել այս սահմանման առաջին մասի հետ։ Նախ այն մտքի հետ, որ հոգեկանը ինչ-որ բանի (տվյալ դեպքում մատերիայի) հատկություն Է։ Իմ կարծիքով, հոգեկանը մի իրողություն է, որն ինքն ունի հատկություններ։ Երկրորդ, որ հոգեկանը բարձր կազմակերպվածություն ունեցող մատերիայի հատկություն է։ Այսինքն, ենթադրվում Է, որ բարձր կազմակերպված մատերիայից անկախ հոգեկանը գոյություն չունի։ Այդ դեպքում ինչպես հասկանալ բնության հիմնական օրենքներից մեկը, ըստ որի «էներգիան ոչ մի տեղ չի կորչում և չի վերանում, այլ մի ձևից մյուսին Է փոխակերպվում»։ Այստեղ անհրաժեշտ Է նշել մի կարևոր հանգամանք։ Հայտնի Է, որ մատերիան գոյություն ունի երկու հիմնական ձևերով, սուբստանցիայի (այսինքն նյութի) և դաշտի։ Քվանտային ֆիզիկայի տեսանկյունից դրանց միջև տարբերությունն աննշան Է և պայմանավորված Է դրանց կազմում եղած տարրերի չափսերով։ Որքան փոքր են տարրերը, այսինքն, որքան ավելի մոտ են բացարձակ զրոյին, այնքան մատերիան ավելի մոտ Է դաշտային վիճակին; Վերջինս նույնպես ունի չափսեր, մասսա, տատանումների հաճախականություն, Էներգետիկ հզորություն և այլն։ Հոգեկանն իր առանձնահատկություններով մոտ Է դաշտին, այսինքն այն նույնքան նյութական Է, որքան մեզ շրջապատող աշխարհի այլ իրողություններ։
Իսկ այժմ փորձեմ սահմանել հոգեկանը։ Այն Էներգետիկ-ինֆորմացիոն դաշտ է, որը գոյության ունի օրգանիզմից դուրս, սակայն դրսևորվում է վերջինիս միջոցով (ավելի կոնկրետ ուղեղի միջոցով)։ Հոգեկանի էությունը նոոսֆերայի1 հոմեոստւսզիսի (հավասարակշռություն) և զարգացման ապահովումն է՝ ժամանակի և տարածության մեջ։ Այն մարդկանց կապում է միմյանց և տիեզերքի հետ, միացնում է անցյալը ներկային, ներկան՝ ապագային, «սնում» է տիեզերքը և միաժամանակ «սնվում» նրանից։ Հոգեկանի կարևորագույն առանձնահատկությունը շերտային կառուցվածքն է, որի յուրաքանչյուր հաջորդ, ավելի նոր շերտը, ձևավորվելով, արտամղում է նախորդը՝ որպես ինքն
իրեն սպառած գործառման մեխանիզմ; Հոգեկանի նոր շերտերի «խաթարման» դեպքում, սկսում են գործառել հնագույն շերտերը՝ փոխարինելով «վնասվածներին»; Հոգեկանի այս առանձնահատկությանն էլ հենց հնարավորություն Է տալիս գոյություն ունենալ ժամանակի և տարածության մեջ, բացահայտել խորհրդավորը, միստիկականը, գերբնականը։
Այս սահմանումն, անշուշտ, հագեցած Է միստիցիզմով, տեղ-տեղ Էզոտերիզմով, համենայն դեպս ակնհայտ Էկլեկտիզմով, սակայն այն ձևավորվել է ոչ թե նյութականի և իդեալականի հարաբերության շուրջ վերացական մտորումների, այլ հոգեախտաբանական երևույթների երկարատև դիտումների շնորհիվ։ Այդ երևույթները մտորումների համար նկատելիորեն ավելի շատ նյութ են տալիս, քան գիտափորձերն ու որևէ գաղափարախոսության ազդեցության տակ մշակված փիլիսոփայական կամ գիտական տեսությունները։ Ոչ մի գիտափորձ, նույնիսկ եթե այն անցկացվել Է ամենահանճարեղ փորձարարի կողմից, չի կարող վերհանել այն, ինչը ցուցադրում է ինքը՝ բնությունը։ Իսկ հիվանդությունը, կարծում եմ, բնության մեծագույն գիտափորձերից է, և մեզ մնամ Է միայն մանրամասն ուսումնասիրել այն։
Չեմ կարծում, որ քիչ թե շատ լուրջ հոգեբույժը իրեն երբևէ հարց տված չլինի, թե «արդյո՞ք սա հիվանդություն է» կամ «որտեղ Է հիվանդության և առողջության սահմանը»։ Ես ինքս այն կարծիքին եմ հանգել, որ հոգեկան խանգարումների ժամանակ մենք բախվում ենք ոչ թե հիվանդության, այլ հոգեկան գործունեության այլ, հնարավոր է, հնագույն ձևերին։ Դրանք մի ժամանակ միանգամայն «նորմալ» երևույթ էին, սակայն այսօր հիվանդության նշաններ են։ Այստեղից կարելի Է ենթադրել, որ հոգեկանը չի մաշվում ինչպես մարմինը, չի ծերանում և չի քայքայվում։ Նա, ի տարբերություն մարմնի, չի մահանում, քանի որ գտնվում Է անընդհատ շարժման մեջ, անընդհատ հարստանում, սնում և սնվում է հավերժ զարգացող տիեզերական օրգանիզմի մասը հանդիսացող Էներգետիկ-ինֆորմացիոն դաշտից։
Ա Հ. Սուքիասյան Բժշկական գիտությունների դոկտոր
Էջանիշներ