11. Թվերի մրցակցություն
Յուրաքանչյուր ոք, ով գնում է զինծառայության և իր ծառայության ընթացքում պետք է ընտրություններ տեղի ունենան, գիտի, որ ինքը նույնպես մասնակցելու է այդ ընտրություններին: Հայտնի չեն մի քանի այլ մանրուքներ. քանի՞ անգամ է մասնակցելու, ու՞մ օգտին է քվեարկելու և այլն: Այսպես թե այնպես այդ մանրուքները վաղ թե ուշ կիմացվեն:
Արդյոք դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Այս հարցի ճշգրիտ պատասխանը յուրաքանչյուր զինվոր կիմանա միայն այն դեպքում, եթե իր ծառայության ընթացքում ընտրություններ այնուամենայնիվ լինեն:
*
*
*
*
*
*
*
Ընտրություններն արդեն պատմություն են: Բարեբախտություն էր, որ սկզբունքներիցս ոչ մեկը չդավաճանվեց: Ընտրությունների օրը եղավ սովորական օր: Երևի մինչև կյանքիս վերջը կշարունակեմ գուշակել, թե ինչու նախօրոք գրված ազատ արձակման թուղթը՝ ընտրությունների հաջորդ օրվա համար, պատռվեց: Երևի այդպես էլ պատասխան չեմ ստանա, դա կապված էր ընտրությունների հետ, թե ոչ: Կարևորն այն է, որ այդ ամենն արդեն անցյալում է, արդեն հուշ է: Ասենք խաբում եմ, մինչև կյանքիս վերջը չեմ շարունակի գուշակել: Ուղղակի կմոռանամ այդ միջադեպը: Լրիվ ավելոր տեղեկատվություն, ինչու՞ իզուր ծանրաբեռնեմ ուղեղս...
Ավելացվել է 1 րոպե անց
-------
Բավական երկար պատմությունը ամբողջությամբ կհրապարակվի 1 տարի 9 օր հետո
Էջանիշներ