User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: 11. Թվերի մրցակցություն

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    11. Թվերի մրցակցություն

    11. Թվերի մրցակցություն


    Յուրաքանչյուր ոք, ով գնում է զինծառայության և իր ծառայության ընթացքում պետք է ընտրություններ տեղի ունենան, գիտի, որ ինքը նույնպես մասնակցելու է այդ ընտրություններին: Հայտնի չեն մի քանի այլ մանրուքներ. քանի՞ անգամ է մասնակցելու, ու՞մ օգտին է քվեարկելու և այլն: Այսպես թե այնպես այդ մանրուքները վաղ թե ուշ կիմացվեն:
    Արդյոք դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Այս հարցի ճշգրիտ պատասխանը յուրաքանչյուր զինվոր կիմանա միայն այն դեպքում, եթե իր ծառայության ընթացքում ընտրություններ այնուամենայնիվ լինեն:

    *
    *
    *
    *
    *
    *
    *

    Ընտրություններն արդեն պատմություն են: Բարեբախտություն էր, որ սկզբունքներիցս ոչ մեկը չդավաճանվեց: Ընտրությունների օրը եղավ սովորական օր: Երևի մինչև կյանքիս վերջը կշարունակեմ գուշակել, թե ինչու նախօրոք գրված ազատ արձակման թուղթը՝ ընտրությունների հաջորդ օրվա համար, պատռվեց: Երևի այդպես էլ պատասխան չեմ ստանա, դա կապված էր ընտրությունների հետ, թե ոչ: Կարևորն այն է, որ այդ ամենն արդեն անցյալում է, արդեն հուշ է: Ասենք խաբում եմ, մինչև կյանքիս վերջը չեմ շարունակի գուշակել: Ուղղակի կմոռանամ այդ միջադեպը: Լրիվ ավելոր տեղեկատվություն, ինչու՞ իզուր ծանրաբեռնեմ ուղեղս...

    Ավելացվել է 1 րոպե անց
    -------
    Բավական երկար պատմությունը ամբողջությամբ կհրապարակվի 1 տարի 9 օր հետո
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.06.2007, 18:48: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ARMbrain (29.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Իսկ ես կասեմ զարմանալի մի բան: Բանակում եմ անցկացրել 2005 թ-ի սահմանադրական հանրաքվեն... և ոչ-ոք կամքիս վրա չի բռնացել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Վերջապես որոշեցի տեղադրել, ընդ որում՝ առանց խմբագրելու: Սա միայն սկիզբն է: Խորհրդարանական ընտրությունները: Իսկ նախագահականն առջևում է...




    Թվերի մրցակցություն

    Յուրաքանչյուր ոք, ով գնում է զինծառայության և իր ծառայության ընթացքում պետք է ընտրություններ տեղի ունենան, գիտի, որ ինքը նույնպես մասնակցելու է այդ ընտրություններին: Հայտնի չեն մի քանի այլ մանրուքներ. քանի՞ անգամ է մասնակցելու, ու՞մ օգտին է քվեարկելու և այլն: Այսպես թե այնպես այդ մանրուքները վաղ թե ուշ կիմացվեն:
    Արդյոք դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Այս հարցի ճշգրիտ պատասխանը յուրաքանչյուր զինվոր կիմանա միայն այն դեպքում, եթե իր ծառայության ընթացքում ընտրություններ այնուամենայնիվ լինեն:
    Այսպիսով ես բախտավոր մարդ եմ, հնարավորություն ունեմ ստանալու այդ հարցի ճշգրիտ պատասխանը: Մոտենում են հերթական խորհրդարանական ընտրությունները և ես, բնականաբար, նույնպես պետք է մասնակցեմ դրան: Անհամբեր սպասում եմ հրահանգներին ու լարված մթնոլորտի, վստահ, որ ամեն ինչ չէ, որ խաղաղ է ընթանալու: Կկարողանա՞մ պայքարել հանուն սկզբունքներիս ու չընտրել հրահանգված թեկնածուին, թե՞ կկարողանամ պայքարել հանուն սկզբունքներիս ու ընտրել հրահանգված թեկնածուիս, որպեսզի ծառայությանս ընթացքը չբարդացնեմ, իմ դեմ ոչ մեկին «չլարեմ»: Երկու սկզբունքների բախում, որն անհայտ է թե ինչ արդյունք կտա:
    Տարօրինակ երևույթ: Կարծես թե միայն ես եմ անհանգստացած. անտարբեր են մյուս զինծառայողները, անտարբեր են սպաները, անտարբեր են բոլորը: Չկա հրահանգավորում: Ընտրությունների մասին լսում ենք միայն լրատվամիջոցներից ու քաղաքացիական աղբյուրներից: Այնպիսի տպավորություն է, որ ընտրությունները շրջանցել են մեր զորամասը: Ընտրությունների օրն էլ ավելի է մոտենում, ոչ մի ձայն չկա: Արդեն ընտրությունների նախորդ օրն է. «Թերևս տողանի ժամանակ կասեն...», - մտածում եմ ակամա, բայց ցավոք տեսությունս ստուգել չեմ կարողանում, քանի որ հանգամանքների բերումով այդ օրը տողանի չեմ մասնակցում: Հարցաքննել, թե տողանի ժամանակ ի՞նչ են խոսել, չեմ ուզում: Թեթև լսածներիցս հասկանում եմ, որ զինծառայողներին տեղեկացվել է, որ հաջորդ օրն ընտրություններ են, որ նրանց ավտոբուսներով տանելու են համապատասխան ընտրատեղամասը, որ բոլորին տրվելու է իրենց զին. գրքույկները, որպեսզի դրանցով ներկայանան ընտրատեղամաս, որ մասնակցությունը զինծառայողների համար պարտադիր է և այլն: Միաժամանակ, որքան հասկանում եմ, հստակ հրահանգ չի տրվել, թե ում օգտին է պետք քվեարկել, թեև զրույցի ժամանակ դրական խոսքեր են հնչել իշխանական ուժերի նկատմամբ, թեթևակի ներկայացվել է նրանց արած դրական քայլերը...
    Բայց դե դա չի նշանակում, չէ՞, որ հրահանգել են, թե ում է պետք ընտրել, հետևաբար, դատելով այս ամենից, իմ լսածները, որ իբր զինծառայողներին պարտադրվում է քվեարկել այսինչ կուսակցության կամ անհատի օգտին, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ա՜յ քեզ հրաշք:
    Բայց սա իրականության միայն մի կողմն է: Իսկ հիմա սկսում ենք լայն բացել աչքերն ու հետևել մյուս իրականությանը՝ փորձելով հասկանալ, թե ում օգտին են քվեարկելու պարտադիր զինծառայողները:

    ***

    Զորամասերում հեռուստացույց դիտելը պարտադիր երևույթ է: Դրական ու ողջունելի իրողություն: Պարտադիր է դիտել լրատվական ծրագիրը հանրային հեռուստատեսությամբ: Դրական և ողջունելի իրողություն միայն այն դեպքում, եթե տվյալ հաղորդաշարը մնում է օբյեկտիվ և ճշգրտորեն ներկայացնում է իրողությունը:
    Հակառակ դեպքում երկրի ողջ բանակը սխալ պատկերացում է ունենում երկրի իրավիճակի վերաբերյալ: Արդյունքում «Հայլուր» դիտող և նրանում ասվածներին հավատացող յուրաքանչուր զինվոր կարծում է, թե իշխանությունները գործում են հրաշալի, նրանց ամեն մի քայլը կշռադատված է, ճիշտ է, օգտակար է, որ նրանք տնտեսությունը տանում են շենացման և այլն, և այլն, և այլն: Միաժամանակ որոշակի պատկերացում է ստեղծվում նաև ընդդիմության մասին, ով ամբողջ ժամանակ մտածում է նորանոր հնարավորություններ պետության հիմքերը թուլացնելու, իշխանության գալու համար, որի միակ պատճառը ընչաքաղցությունն է: Իհարկե բարեբախտություն է, որ մեր իշխանությունն այնքան խելոք և ուժեղ է, որ կարողանում է ժամանակին ընդդիմության դեմն առնել: Թողնելով այն հարցը, թե այս տեսակետը ճիշտ է, թե սխալ, հասկանում ենք, որ հեռուստատեսային լրատվության այս մոդելն ունակ է միայն թյուրիմացության մեջ գցել զինծառայողին՝ չթողնելով, որ նա սեփական դատողություններն անի՝ իրականությանը տարբեր աղբյուրներից ծանոթանալուց հետո, ինքնուրույն որոշի ճիշտն ու սխալը: Եվ թեկուզ թող սխալ որոշի, բայց դա կլինի իր կարծիքը, այլ ոչ թե իրեն թելադրվածը:
    Զինվորը քաղաքականությանը չպետք է խառնվի: Սա ճիշտ է: Բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ նա իրավունք ունի ունենալ յուր դիրքորոշումն ու կատարել իր ընտրությունը: Ահա հենց այդ պատճառով էլ զինվորները իրենց ծառայության ընթացքում չեն զրկվում ընտրելու իրենց քաղաքացիական իրավունքից, պետությունը հատկացնում է որոշակի նյութական միջոցներ, նրանց ընտրությունը կազմակերպելու համար: Իրենց ընտրությունը, այլ ոչ թե իրենց տեղը ընտրությունը:
    Բայց իրականում տարիներ շարունակ իրենց փոխարեն ընտրում է նույն լրատվամիջոցն իր քարոզչությամբ: Իսկ այդ քարոզչությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան նախընտրական քարոզչությունները: Իրականությունից հեռու չգնալու համար պետք է ասենք, որ այդ քարոզչությունն իրականացվում է լրատվության ողջ ընթացքում, բոլոր տարիներին, ամիսներին, շաբաթներին, օրերին: Մանավանդ համեմատաբար փոքր տարիքի զինվորները (սրանք զինվորների այն մեծամասնությունն են, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատություններում դեռ չեն սովորել), ովքեր դեռ պարզապես ժամանակ անգամ չեն ունեցել հետաքրքրվել քաղաքականությամբ ու սեփական եզրահանգումների գալ, ընտրել իրենց համար ընդունելի քաղաքական ուժերին, քաղաքական դիրքորոշումները, քաղաքական հայացքներն ու քաղաքական գաղափարախոսությունները, անընդհատ լսելով որոշակի քաղաքական ուժի ու քաղաքական ուղղության մասին գովասանքի խոսքեր, ակամա գալիս են համոզման, որ դա է միակ ճշմարտությունը, որ երկրի համար առավել լավ քաղաքական ուղի պարզապես չկա:
    Այստեղ հասկանում ենք, որ իր կյանքի նախաբանակային տարիներին այդ զինվորը դժվար թե որևէ լրատվական հաղորդում նայած լինի, լրատվական թերթ կարդացած լինի կամ այլ կերպ, այլ եղանակներով հետևի քաղաքականության իրական ընթացքին, ուսումնասիրի տարբեր ուժերի գաղափարախոսությունները, համեմատություններ անցկացրած լինի: Առաջին անգամ քաղաքական լրատվությանը հետևել նրան հենց այստեղ՝ բանակում են պարտադրել ու զարմանալի չէ, որ նա չգիտի, թե աշխարհում «Հայլուր»-ից բացի ուրիշ ինչ կա: Ու չի էլ կարող իմանա, իրականում:
    Հիշում եմ փոստատար Համոյի զարմանքը: Նա մեր զորամաս թերթեր ու ամսագրեր է բերում, վաճառում՝ հիմնականում ժամանցային ու հիմնականում սպայական կազմի համար: Երբ նրան մոտենալով հարցրի, թե կարող եմ նրան խնդրել, որ իմ համար որոշակի օրերին որոշակի թերթեր բերի, գնեմ, անմիջապես ոգևորված դրական պատասխան ստացա: Ապա հարցրեց, թե ի՞նչ թերթեր եմ ուզում ու լսելով մի քանի ընդդիմադիր թերթերի անուններ խառնվեց իրար: Ես նրա աչքերում կարդացի միաժամանակ վախ, շփոթմունք, զարմանք...
    - Չե՞ս վախենում, - հարցրեց:
    - Ինչի՞ց, - հարցրեցի:
    - Որ կիմանան, - պատասխանեց:
    - Ո՞վ, - հարցրեցի:
    - Սրանք, - պատասխանեց, իր քաղաքացիական շորի վրա ուսադիր պատկերել փորձելով:
    - Բայց ինչու՞ վախենամ, - հարցրեցի:
    - Գիտե՞ս, թե ինչ թերթեր ես ուզել, - հարցրեցի:
    - Գիտեմ, - պատասխանեցի:
    - Բա... ախր... բա ո՞ր ու իմանան... – ասաց կմկմալով:
    - Կիմանան, - ասացի ժպտալով:
    - Քո գործն է, - ասաց՝ ուսերը թոթվելով:
    Պայմանավորվեցինք ու ես սկսեցի պարբերաբար թերթեր ստանալ: Պարզվեց, որ վախենալու բան իրոք չկա (տարօրինակ երևույթ), այսօր այդ թերթերից լրատվություն եմ ստանում ոչ միայն ես, այլև զորամասի շատ սպաներ ու անգամ մի քանի զինվորներ: Փոստատարը թերթերը սովորաբար թողնում է գրադարանավարի մոտ, նա ինձ դրանք չի տալիս, մինչև ինքը և էլի մի քանի հոգի թեթևակի չնայեն՝ իրենց հետաքրքրող նյութերը կարդալուց հետո: Հետո նոր այդ թերթերը բերում է իմ սենյակ, բայց չկարծեք թե այստեղ նրանք դառնում են իմ սեփականությունը:
    Բանն այն է, որ իմ սենյակը, այսինքն իրականում իմ անմիջական պետի աշխատասենյակը, որն իմ այս զորամաս գալուց ընդամենը երկու շաբաթ հետո ստացել է «Արտակնոց» անվանումը, ողջ շենքի ամենամարդաշատ սենյակն է: Սենյակին «Արտակնոց» անվանել է բարձրաստիճան սպաներից մեկը, մի հումորով մարդ, ով կատակով ասում է որ զորամասում միայն երկու սենյակում է սիրում լինել՝ Արտաքնոցում ու Արտակնոցում, որոնք բարեբախտաբար իրար կողքի են: Այդ արտաքնոցի մասին, հիշում եմ, ժամանակին պատմել եմ մի շատ զզվելի պատմություն պատմելիս: Դա այն նույն սպայական զուգարանն է, որի բանալիները զինծառայողներից միայն ինձ է տրվել: Իսկ իմ սենյակը այդ համբավին ու այդ աշխուժությանը արժանացել է թե՛ իմ, թե՛ իմ անմիջական պետի ջանքերով: Փոքրիկ սենյակը կարծես զորամասում մի փոքրիկ հանգստյան գոտի լինի, ավելի ճիշտ մենք ենք այն այդպիսին դարձրել: Այստեղ կա երկու համակարգիչ, հեռուստացույց, ռադիո, թերթեր, գրքեր (ի տարբերություն մյուս սենյակների այստեղ միայն ռազմամասնագիտական գրքեր չեն, այլ նաև գեղարվեստական): Այստեղ հնարավոր է դիտել DVD կինոներ, խաղալ համակարգչային խաղեր (եթե իհարկե այնքան բարի գտնվեմ ու իմ համակարգչին ու ինձ ազատեմ աշխատելու պարտականությունից), այստեղ միշտ կարելի է մեկ բաժակ սուրճ խմել, նստել ու հանգստանալ հարմարավետ բազկաթոռին, ցանկության դեպքում երկու աթոռ դնել առջևը, պահարանից հանել բարձն ու ադյալը, քնել: Երեկոյան վեցից հետո այս շենքի բոլոր դռները փակվում են ու միայն այս սենյակն է իմ ջանքերի շնորհիվ բացվում, մի շարք զինվորներ իրենց օրվա վերջը սպանում են այստեղ: Այս սենյակ են հասնում նաև նարդին, շախմատը, այստեղ են գիշերները ֆուտբոլի երկրպագուները դիտում վաղուց սպասված խաղը: Ափսոս որ լողանալու կամ լողալու հնարավորություն չկա, ասենք առանց որի էլ զինվորներից մեկը սենյակի անունը կնքեց «Քոբուլեթի»: Այնպես որ սենյակն իրականում ունի երկու անվանում՝ «Արտակնոց» և «Քոբուլեթի»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.08.2013), comet (30.06.2009), Nare-M (16.04.2011), Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010), Նաիրուհի (17.07.2013), Ֆոտոն (25.07.2009)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Բայց, ինչպես տեսնում եմ ես էլի շեղվեցի թեմայից ու շատ հնարավոր է, որ դա դիտմամբ արեցի: Բանն այն է, որ չէի ուզում այս պատմությունս նմանվեր լրատվական թերթի վերլուծական հոդվածի:
    Թերթ ասացի, հիշեցի, թե որտե՞ղ էի կանգնել: Այսպիսով իմ սենյակ հասնելուց հետո մի շարք սպաներ գալիս ու այստեղ կարդում են այդ նույն թերթերը: Գալիս ու կարդում են նաև մի քանի համարձակ զինվորներ: Ու, չնայած, փաստորեն ինձ չարգելվեց այդ թերթերը գնելն ու կարդալը, բայց այս ամենը բավական է հասկանալու համար, որ բանակում «Հայլուր» այլընտրանք լրատվական միջոցը բացառիկ երևույթ է: Ի դեպ, չեմ կարծում, որ այլ զորամասերում այսպես հեշտությամբ թույլատրվեր այդ թերթերի ձեռք բերումը, թեև հաստատ հնարավոր կլիներ:
    ինչևէ, այսպիսով, առաջնորդվելով միայն որոշակի մարդկանց տեսակետով (ասել կուզի «Հայլուր» լրատվակից հնչած տեսակետի) զինվորների մեջ ձևավորվում է քաղաքական հայացքներ, որոնք, իրականում, նրանց քաղաքական հայացքները չեն, այլ նրանց քաղաքական հայացքների բացակայությունն են: Այնպես որ երկար մտածել պետք չէ, հասկանալու համար, թե զինվորն ու օգտին է քվեարկելու ընտրության ժամանակ:
    Փաստորեն, իրականում, նույնիսկ հարկադրելու կարիք չկա: Անհրաժեշտ է միայն մի փոքր ուղղություն տալ: Օրինակ կարելի է ընտրության նախորդ օրը շատ կամաց հիշեցնել թե կառավարությունը որքան լավ բաներ է արել երկրի ու բանակի համար: Չեմ հերքում, ասենք թե արել է: Բայց դա ընտրությա՞ն հետ ինչ կապ ունի: Գուցե Պողոսն ավելի՞ն կանի: Բայց այդքանի մասին զինվորը մտածել, ավելի ճիշտ իրար կողք դնել տարբեր քաղաքական ուժերի ասածները, համեմատել ու եզրահանգման գալ, ուղղակի չի կարող...

    ***

    Էլի շեղվեցի: Ընտրությունների նախորդ օրն է: Հենց այն օրը, երբ ես տողանի չգնացի: Հիմա հիշում ենք, որ ես օրվա իրադարձություններին պետք է նայեմ լայն բացված աչքերով: Իսկ հիմա մեր դասակին իր մոտ է կանչում սպաներից մեկը՝ հրահանգավորման, կապված վաղվա ընտրությունների հետ: Մեր դասակի անունը պայմանական է դասակ, քանի որ իրականում ութ հոգի ենք, դեռ մեկն էլ գործուղված է: Ինչևէ, գնում ու շարվում ենք՝ մի գծի վրա: Սպան սկսում է հրահանգավորելը.
    - Վաղը ընտրություններ են, բոլորս պետք է մեկ մարդու նման գնանք: Մենք այն անպարտաճանաչ քաղաքացիներից չենք, որ ալարում են ընտրության գնալ ու իրենց քաղաքացիական պարտքը կատարեն: Վաղը հիվանդանալ, բան-ման չկա...
    Այստեղ ես շատ փոքր ժամանակով կկտրեմ պարոն մայորի խոսքը, ու կասեմ, որ ընտրությունների օրն իսկապես հիվանդանալ, բան-ման չկար: Ով բողոք ուներ, բուժկետում ստանում էր պատասխան, որ առանձնապես լուրջ բան չկա, անկողնային չէ: Հոսպիտալ տեղափոխվողներին հայտնվել էր, որ հաջորդ օրը կգնան: Այդ օրը, բնականաբար, չկար ազատ արձակում, ի սկզբանե այնպես էր դասավորվել, որ ոչ մի զինծառայող այդ օրն արձակուրդի մեջ չլինի: Այս ամենը արտաքուստ արվում էր նրա համար, որ զինվորները սովորեն իրենց քաղաքացիական պարտքը կատարել, իսկ լայն բացված աչքերով նայելիս հասկանում ենք, որ պատճառը մարդաքանակի ապահովումն է, որ զորամասերից յուրաքանչուրին տրվել է հրահանգ, ապահովել այսքան ձայն: Սա իհարկե ենթադրությունների ոլորտից է, բայց չեմ կարծում, թե սխալված կլինեմ: Ինչևէ, քանի դեռ մենք այսպես քաղցր զրուցում ու բամբասում ենք, պարոն մայորը շարունակում է մեզ խրատել, ու հիմա մենք նորից կսկսենք լսել նրա խոսքերը.
    - Լսած կլինեք, որ ասում են, թե բանակում զինվորին պարտադրում են այսինչին ընտրել: Սուտ է: Այդպիսի բան չկա: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, կընտրեք ձեր խղճի սահմանում, ում կուզեք, նրան էլ կընտրեք: Բայց մի մոռացեք, որ մենք զինծառայող ենք: Կարծում եմ այսքանը ձեզ ամեն ինչ ասում է: Մի մոռացեք այն ամենը, ինչ արել են ձեզ համար որոշ մարդիկ, դուք բոլորդ ինստիտուտն ավարտած, խելոք տղերք եք, կարծում եմ առանց ավելորդ բառերի էլ հասկացաք: Մի մոռացեք նրանց, ովքեր էս բանակը բանակ են սարքել, այդքան բան եմ ասում, մնացածը հասկացեք...
    Հասկացանք, պարո՛ն մայոր, հասկացանք, տաս անգամ մի կրկնեք...
    - Իսկ հիմա ես կարդում եմ ձեր համարները: Վաղը այդ հերթականությամբ եք քվեարկելու: Դուք ընտրական տեղամասի ցուցակում ունեք որոշակի համար: Որ խառը խուռը չգնանք ու ժամանակն իզուր չձգվի ձեր անունը գտնելու համար, ամեն մեկդ հիշում եք ձեր համարը, ձեր հերթին մոտենում հանձաժողովի անդամին, ստորագրում ձեր դաշտում, վերցնում քվեաթերթիկը, գնում քվեարկելու...
    Դրանից հետո պարոն մայորը սկսեց կարդալ մեր դասակի անդամների անուն ազգանուն զինկոչումները ու նրանց հերթական համարը: Սովորական հայացքով նայելուց ամեն ինչ նորմալ է, իսկ լայն բացված աչքերով նայելիս հասկանում ենք, որ առաջին երեք անծանոթ անուն ազգանունները, որոնք նա կարդաց, ամենևին էլ լեզվի սայթաքում չէին, ոչ էլ ուրիշ դասակի զինվորների անուններ էր կարդացել: Այդ անձինք իրոք մեր դասակից էին, ափսոս որ միայն մեկ օրով և ափսոս, որ մենք նրանց այդպես էլ չենք տեսնի, նրանց հետ չենք ծանոթանա: Իհարկե կարելի է ուրիշ ենթադրություններ անել, օրինակ ենթադրել որ նրանք մեր դասակից են, բայց գործուղված են այլ զորամաս, իսկ օրենքի համաձայն պետք է գան ու ընտրեն այս զորամասի կազմից, բայց այդ դեպքում մենք նրանց անունները, գոնե անունները կիմանայինք: Կարելի է ենթադրել, որ սրանք այն զինվորներից են, որ իբր ծառայում են, իրականում տանը նստած են, բայց ընտրության օրը կանչվել են քվեարկելու: Բայց կարծում եմ, որ այս դեպքում էլ նրանց գոնե անունները կիմանայինք: Կարելի է էլի ուրիշ ենթադրություններ անել, բայց կարծում եմ խորանալու շատ կարիք չկա ու ընթերցողս ինքը կհասկանա, թե ովքեր էին այդ զինծառայողները, ում այդպես էլ, իրոք, չտեսանք:
    Ինչևէ ավարտվեց նաև այդ օրն ու գնացինք քնելու, իմանալով, որ առավոտյան գնալու ենք ընտրության...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.08.2013), comet (30.06.2009), Nare-M (16.04.2011), Rammstein (11.12.2010), Նաիրուհի (17.07.2013), Ֆոտոն (25.07.2009)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    ***

    Այսօր ընտրության օրն է, ու պարզվում է, որ մեր դասակի ավելցուկ զինվորները հարցական են նաև սպայակազմի համար: Մի քանի սպա մեզ մոտեցան ու հարցրին, թե այդ տղերքն ո՞վ են: Մենք ի՞նչ իմանայինք: Այդ ընթացքում զորամաս եկավ մեր դասակից միակ՝ ուրիշ զորամաս գործուղված զինվորը, որպեսզի ընտրության գնա մեր զորամասից (ձայնաքանակի ապահովում), իսկ այդ անծանոթների մասին ոչ մի լուր: Ավտոբուս շատ ուշ նստեցինք, որովհետև ոչ մեկը չգիտեր թե այդ տղերքն ով են, գալու են, թե ոչ: Վերջապես երևի էլ սպասելու տեղ չկար, գնացինք:
    Ավտոբուսում մեզ է ուղեկցում մի երիտասարդ, տաքարյուն լեյտենանտ, ով, երևի, դեռ չունի ինքնազսպան ու դիպլոմատիկ գործելու բավարար փորձ: Նա խանդավառված է ու ոգևորված: Տեղում հանգիստ նստել չի կարողանում: Վերջապես չդիմացավ.
    - Տղերք, տասնհինգը լավ թիվ է, ես այդ թիվը շատ եմ սիրում, ընտրելուց դուք էլ կսիրեք:
    - Պարո՛ն լեյտենանտ, ինն էլ է չէ՞ լավ թիվ, - հարցնում եմ ես՝ ապացուցելով, որ ես էլ չունեմ ինքնազսպման և դիպլոմատիկ գործելու բավարար փորձ:
    - Ինն ինչո՞վ է լավ թիվ, - բարկանում է լեյտենանտը:
    - Դե՛... շուռ տված վեց է ստացվում, - ասում եմ ժպտալով:
    - Բա վեցն ինչո՞վ է լավը, - արդեն հունից դուրս է գալիս լեյտենանտը:
    Էլ ձայն չեմ հանում: Իսկ ինքը շարունակում է ոգևորված ասել, որ քվեաթերթիկի վրա առաջինը աչքներս գցենք լավ թվի վրա: Ինչևէ, հասնում ենք ընտրատեղամաս, որ բավական խուլ տեղում է գտնվում: Ժպտալով նկատում եմ, որ միայն մեզ չեն ավտոբուսով բերել, այստեղ 4-5 միկրոավտոբուս է կանգնած, որոնք ակնհայտորեն ընտրատեղամաս են բերել ընտրողների: Ընդ որում դրանք երթուղային միկրոավտոբուսներ են ու նրանց երթուղու մեջ ընտրատեղամասը հաստատ չի մտնում, համենայն դեպս ոչ ընտրության օրերին: Դրսում շատ մարդիկ են կանգնած, քաղաքացիներ: Առաջինը ավտոբուսից դուրս է գալիս լեյտենանտն ու դուրս գալիս շատ բարձր ձայնում.
    - Համար տասնհինգ, չմոռանանք:
    Հավաքված մարդիկ հաստատ լսում են այդ խոսքերը ու ամենևին զարմանալի չէ, որ քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ, ովքեր նույնիսկ ընտրության են եկել, այս հայտարությունից չեն վրդովում՝ հիշելով, որ այդ օրը նման «կոչն» արգելված է: Այստեղ ես լրիվ եմ համոզվում իմ նախնական կարծիքում, թե միկրոաավտոբուսներն ընտրատեղամասի մոտ ինչ գործ ունեին:
    Ինչևէ, գնում ենք ընտրության, մտնում ենք ընտրատեղամաս:
    Այստեղ մեզ շատ մարդիկ են սպասում: Դրանց թվում է գնդապետ Սարոյանը, երեկվա մայորը, որին երևի թե կհիշեք իմ մեկ այլ՝ «Եկեղեցու զանգի ղողանջը» պատմությունից: Հերթով կարդում են մեր հերթական համարները (գնդապետ Սարոյանը կանգնած է ընտրատեղամասի աշխատողի կողքին), մոտենում ենք, որ ցույց տանք զին. գրքույկը, ստորագրենք, ապա վերցնենք քվեաթերթիկն ու գնանք քվեարկելու: Իմ հերթն է: Մոտենում եմ: Ասում է անուն ազգանունս, ասում եմ, որ ես եմ, ասում է ստորագրիր, ստորագրում եմ, տալիս է քվեաթերթիկն ու ասում, որ գնամ: Քմծիծաղ եմ տալիս ու գրպանիցս հանում զին. գրքույկը: Տեսնելով այն, հիշում է իր պարտականությունը, ուզում է վերցնի, որ ստուգի:
    - Բայց արդեն ստորագրել ու քվեաթերթիկը վերցրել եմ, - ասում եմ ժպտալով:
    Ջղայն հայացքով նայում է վրաս ու ձևական վերցնում զին. գրքույկս՝ իբր ստուգելու համար: Հայացքով ինձ սաստում է գնդապետ Սարոյանը: Ձայն չեմ հանում, վերցնում եմ զին. գրքույկն ու գնում քվեարկելու:
    Քվեարկելու խցիկի կողքը կանգնած է պարոն մայորը: Յուրաքանչյուր զինվորի ստորագրելուց հետո զինվորին օգնում է, որ քվեաթերթիկը ծալի ու մտցնի ծրարի մեջ, հսկում է զինվորների քվեարկելու հերթականությունը, հետևում որ քաշքշուկ չառաջանա: Մի խոսքով հսկում է ընտրությունների խաղաղ ընթացքը: Լայն բացելով աչքերս, տեսնում եմ, որ նա էլ է լայն բացում աչքերն ու զինվորներին քվեաթերթիկը ծալել օգնելիս աչքի պոչով նայում, թե ում օգտին է քվեարկված:
    Իմ հերթին մոտենում եմ քվեարկության խցիկին, աչքս միանգամից գցում իմ «լավ» թվի վրա, նշում, ապա ծալում քվեաթերթիկը նոր խցիկից հեռանում: Պարոն մայորն ուզում է ինձ օգնել, որ ծալեմ, տեսնում է, որ արդեն ծալված է:
    - Տուր օգնեմ ծրարի մեջ դնես, - ասում է:
    - Ձևը գիտեմ, - պատասխանում եմ, դնում ծրարի մեջ ու մոտենում քվեատուփին, գցում մեջը:
    Դուրս եմ գալիս ընտրատեղամասից:
    Գնդապետ Սարոյանն արդեն այնտեղ է (ես վերջին ընտրողներից մեկն էի):
    - Քվեարկեցի՞ր, Հարությունյան, - հարցնում է ժպտալով:
    - Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, պլյուս մեկ, - պատասխանում եմ:
    - Այսինքն ո՞նց պլյուս մեկ, - չի հասկանում ասածս:
    - Այսինքն ընդհանուր քվեարկողների թվին մեկն էլ ավելացավ, ասում եմ ու գնում ավտոբուսի կողմը:
    Մինչ ավտոբուսին կհասնեի, ինձ է մոտենում մի զինվոր, ում ճիշտ է ճանաչում եմ, բայց հետը երբեք չեմ շփվել:
    - Ես էլ ինն թիվը շատ սիրում, - ասում է կամաց ու շողացող աչքերով ինձ նայում:
    Տեղումս քարանում եմ: Զարմանքիս չափ չկա: Աչքով է անում ու գնում իր ընկերոջ մոտ, որն ատոբուսից քիչ այն կողմ նրան է սպասում: Այդ ընկերը իմ հայացքը նկատելով բարձրացնում է աջ ձեռքը՝ բռունցք արած, բութ մատը վեր: Հասկանում եմ, որ նա էլ է ինն թիվը սիրում:
    Փաստորեն «Հայլուր»-ին միշտ չի հաջողվում աշխատել իսկ մեր բանակում կան այսպիսի զինվորներ: Ու գիտեք, կապ չունի, նրանք, ես, ճիշտ եմ, թե ոչ: Կապ չունի մեր ընտրությունը ճիշտ է, թե մոլորության մեջ ենք: Կարևորն այն է, որ մենք ունակ ենք ունենալ սեփական կարծիքը, ու ուզում եք, ինձ մեծամիտ համարեք, բայց ես դրա համար երջանիկ եմ:

    ***

    Ընտրություններն արդեն պատմություն են: Բարեբախտություն էր, որ սկզբունքներիցս ոչ մեկը չդավաճանվեց: Ընտրությունների օրը եղավ սովորական օր: Երևի մինչև կյանքիս վերջը կշարունակեմ գուշակել, թե ինչու նախօրոք գրված ազատ արձակման թուղթը՝ ընտրությունների հաջորդ օրվա համար, պատռվեց: Երևի այդպես էլ պատասխան չեմ ստանա, դա կապված էր ընտրությունների հետ, թե ոչ: Կարևորն այն է, որ այդ ամենն արդեն անցյալում է, արդեն հուշ է: Ասենք խաբում եմ, մինչև կյանքիս վերջը չեմ շարունակի գուշակել: Ուղղակի կմոռանամ այդ միջադեպը: Լրիվ ավելոր տեղեկատվություն, ինչու՞ իզուր ծանրաբեռնեմ ուղեղս...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.08.2013), comet (30.06.2009), Nare-M (16.04.2011), Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010), Նաիրուհի (17.07.2013)

  10. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Չուկ ջան, վերջը մի քիչ շատ գեղարվեստական էր, իսկ մեր հարգարժան սպաներն էլ վերջում մի քիչ շատ դաստիարակված ու զուսպ էին...

    Ընկալիր որպե սընթերցողիդ կարծիք - վերջին չհավատացի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, վերջը մի քիչ շատ գեղարվեստական էր, իսկ մեր հարգարժան սպաներն էլ վերջում մի քիչ շատ դաստիարակված ու զուսպ էին...

    Ընկալիր որպե սընթերցողիդ կարծիք - վերջին չհավատացի
    Հավատալ կամ չհավատալը յուրաքանչյուրի իրավունքն է, իսկ ինչ վերաբերվում է գեղարվեստականությունը, ապա սրանք ես ներկայացնում եմ որպես գեղարվեստական գործեր՝ դրանց միջոցով բարձրացնելով որոշակի հարցեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Հա, դե հասկանալի է... Ես հո չասեցի ստեղծագործությունը վատն է: Ուղղակի վերջը, նույնիսկ ստեղծագործության համար, շատ իդեալիստական է... Եսիմ???
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դե հասկանալի է... Ես հո չասեցի ստեղծագործությունը վատն է: Ուղղակի վերջը, նույնիսկ ստեղծագործության համար, շատ իդեալիստական է... Եսիմ???
    Այս պատմությունը, ինչպես և մնացած բոլոր պատմությունները ունեն իրական հենք՝ գեղարվեստակն ձևավորմամբ: Բացի ամեն ինչից այս պատմությունը կոնտրաստ է ապահովում հաջորդ՝ նախագահական ընտրությունների պատմության(յունների) համար, որպեսզի ակնառու երևա թե քաղաքական վիճակը ինչ փոփոխությունների է բերում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Հա դե իհարկե - քո պատմվածքները ընդհանրապես շատ արդիական են, նույնիսկ գերարդիական...

    Չնայած ասեմ - էլի եմ ասել - ես բանակում անցկացրել եմ 2005-ի հանրաքվեն... և ոչ-ոք կամքիս վրա չի բռնացել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Էս ինչ լավ տեղ ես ծառայել, Չուկ ջան: Մեր մոտ, ոչ թերթ կար, ոչ էլ հեռուստացույց: Լավ, հեսա մի պատմություն էլ ես կգրեմ…

  16. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ տեղ ես ծառայել, Չուկ ջան: Մեր մոտ, ոչ թերթ կար, ոչ էլ հեռուստացույց: Լավ, հեսա մի պատմություն էլ ես կգրեմ…
    Մեր մոտ հեռուստացույց կար, իսկ թերթ ես եմ ստեղծել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մոտ հեռուստացույց կար, իսկ թերթ ես եմ ստեղծել
    Խա-խա... իսկ ես ինտերնետ ունեի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Խա-խա... իսկ ես ինտերնետ ունեի
    Ինտերնետը թերթից հեշտ ա. ինտեռնետ կարաս հեռախոսով էլ մտնես. չաստերում ինչնա շատ` հեռախոսը, իսկ ինչ չկա չաստերում` թերթի կրպակ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #15
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 11. Թվերի մրցակցություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտերնետը թերթից հեշտ ա. ինտեռնետ կարաս հեռախոսով էլ մտնես. չաստերում ինչնա շատ` հեռախոսը, իսկ ինչ չկա չաստերում` թերթի կրպակ
    Մեր զորամասում բջջային հեռախոսները չէին բռնում, միայն վերջերս անտենաներ տեղդրեցին…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 50
    Վերջինը: 17.08.2011, 20:58
  2. Գրառումներ: 24
    Վերջինը: 22.11.2007, 10:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •