User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: 10. Ակնթարթ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    10. Ակնթարթ

    10. Ակնթարթ


    Ակնթարթը ժամանակի հաստատուն միավոր չէ: Ժամանակի հաստատուն միավոր է վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, շաբաթը, ամիսը, տարին, դարը, հազարամյակն ու էլի չգիտեմ ինչը: Իսկ ակնթարթը հաստատուն չէ: Սովորաբար ակնթարթը ասոցացվում է վայրկյանի հետ, այդպես չէ:
    Ակնթարթը ամենակարճ ժամանակի միավորն է, բայց և, միաժամանակ, կարող է լինել չափազանց երկար: Եվ որքան էլ երկար լինի, այն միևնույն է շատ կարճ է: Մի ակնթարթը երբեմն կարող է բավարարել միայն մեկ արտաբերված հնչյուն լսելու համար, իսկ երբեմն կյանքի մի ամբողջ փուլ անցկացնելու, որի ընթացքում լսածդ բոլոր հնչյունները եթե հաշվես, կհասնես մի թվի, որի անունն անգամ չգիտես:
    Ակնթարթ մարդու կյանքում հաճախ է լինում: Յուրաքանչյուր մարդ ապրում է բազմաթիվ ակնթարթներ: Այդ ակնթարթները եթե արտահայտենք հաստատուն ժամանակի միավորներով, ապա իրար հավասար չեն լինի: Այսինքն ակնթարթը նույնիսկ մեկ անձի համար հաստատուն ժամանակի միավոր չէ...
    Ի՞նչ եմ խոսում: Հիմա կասեք. «Ի՞նչ եմ գլուխ տանում, ակնթարթն ի՞նչ կապ ունի բանակի հետ»: Ճիշտ կասեք: Բանակային ծառայության տարիները երբեք չեն կարող ասոցացվել ակնթարթի հետ: Գուցե հետագայում, խոր ծերության վիճակում ընկած հիշողությունների անդունը մեծագույն երանությամբ կարելի լինել հիշել «ակնթարթի» պես անցած բանակային ծառայության տարիները, որի ընթացքում «կյանք են ապրել», բայց դա միայն խոր ծերության տարիներին և միայն ինքնախաբեության տեսքով: Որովհետև ակնթարթն ակնթարթ է, եթե տվյալ ակնթարթին է ակնթարթ: Դուք իհարկե ասածներիցս բան չհասկացաք, որովհետև դուրս եմ տալիս ու սպասում եք իմ հիմնավորմանը, կամ ակնթարթը բանակիին կապելուն:
    Այսպիսով բանակ: Արձակուրդ: Տասն օրով՝ գերազանց ծառայության համար, խրախուսանքի կարգով: Տասն օր զորամասից հեռու, տասն օր ինքդ քո խոհերի հետ, տասն օր ինքդ քո գլխի տերը, տասն օր հարազատներիդ կողքին, տասն օր ընկերներիդ ընկերակցությամբ, տասն օր...
    Տասն օր, որ յուրաքանչյուր զինվորի համար կլինի մեկ ակնթարթ: Չես հասցնի աչքերդ ճպել, ու կտեսնես, որ թռել է տասն օրը: Կանցնի ակնթարթը, ու հանկարծ զարմացած կմտածես, թե այդ մեկ ակնթարթում այդքան բան տեսնել, այդ գործ անել, այդքան հանգստանալ, այդքան ապրել ու խորհել, սիրել ու սիրվել, վազել ու քրտնել, քնել ու զարթնել ախր ե՞րբ հասցրեցիր:
    Ակնթա՛րթ, ախր ե՞րբ անցար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.08.2013), Askalaf (05.11.2009), comet (23.04.2009), Nare-M (16.04.2011)

  3. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 10. Ակնթարթ

    Chuk, չնայած բոլոր գրվածքներդ էլ յուրատիպ են, հետաքրքիր, կարդացել եմ մեկ շնչով, բայց այս մեկը խորհելու տեղիք տվեց Լավն էր շատ, ապրես
    Հ.Գ. Ուրախ եմ, որ ես էլ ունեցա չուկչա լինելու հնարավորությունը
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #3
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 10. Ակնթարթ

    Արտա՞կ, փաստորեն լավ փիլիսոփա էլ ես պարզվում է...

    հ.գ. ամեն ինչ էլ պարզ էր գրված, ու հասկանալի...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  5. #4
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 10. Ակնթարթ

    Լավ էր

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 10. Ակնթարթ

    Շնորհակալություն Ձեր ոգևորիչ խոսքերով ինձ հիասքանչ ակնթարթներ նվիրելու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 10. Ակնթարթ

    ինչ-որ ասում ա որ քեզ վարկանիշ չեմ կարող տալ
    qui sine peccato est?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կանգ ա՛ռ, ակնթարթ, դու հիասքանչ ես…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.06.2009, 18:13
  2. Ակնթարթ...
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.12.2007, 16:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •