ivy-ի խոսքերից
Տանը ծնողներս ինձ հաճախ են էդպես համբուրել՝ հենց կողքից, մազերին, ու դա ինձ համար միանգամից քնքշանքի, ջերմության ու հոգատարության հետ է զուգորդվում։
Ու սա էլ դրան շատ նման նուրբ գործողություն էր․ ի վերջո մտածում եմ՝ եթե սեռական ուղղություն լիներ, ականջն ու վիզը հո նույն «ճամփին» էին, ու էդ դեպքում կասկած չէր լինի։
Բայց էս դեպքում, միանշանակ չի ինձ համար։ Իհարկե, կարելի է էդ մարդուն ուղիղ հարցնել, բայց նախ չգիտեմ՝ էդ խոսակցությունն ինչ ուղղությամբ կգնա, երկրորդը՝ ավելի հետաքրքիր է, սպասել տեսնել, թե ինչ է լինում։ Եթե ամենն էսպես էլ մնա էս փուլում, ուրեմն ամեն ինչ կարգին է։
Ի դեպ, ես ինքս պլատոնիկ, ջերմ հարաբերությունների մեծ սիրահար եմ։ Ընկերական-մտերմիկ (կամ բարեկամական-կոլեգիալ) հարաբերություններում սեռականությունն ինձ համար սովորաբար գլխացավանքի թեմա է, ու ինչքան հեռու մնամ դրանից, էնքան լավ, հատկապես, որ կայուն հարաբերություններից դուրս սեռական ակտիվությունն ինձ, կարելի է ասել, չի էլ հետաքրքրում (երևի նախ և առաջ հենց «գլխացավանքի» մեծ պոտենցիալ ունենալու պատճառով)։ Էդ friends with benefits-ի benefit-ները երևի ուրիշ մարդկանց համար են։
Էջանիշներ