User Tag List

Էջ 1042 1103-ից ԱռաջինԱռաջին ... 42542942992103210381039104010411042104310441045104610521092 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 15,616 համարից մինչև 15,630 համարի արդյունքները՝ ընդհանուր 16539 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #15616
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես քեզ շտ հարգելով ամեն անգամ որոշում եմ հետդ որևէ տեսակի քննարկման մեջ չմտնել, որովհետև դու չես կարդում, չես լսում ուրիշի ասածները, մենակ քո ասելիքն ես հակադարձում՝ առանց կադալու, թե ինչին ես հակաճառում, ու կարող ա՝ ես եմ տենց գրառումներդ կարդում, բայց միշտ ոնց որ վրես խոսալու հնչողություն ունենա: Հլա էս անգամ կփորձեմ շրջանցեմ ու վերջ:
    Շին ջան, իհարկե չեմ կարող քեզ շրջանցելուց հետ բերել, բայց ոչ մի հակաճառում էլ իմ ասածների մեջ չկար․ կարծիք ա, հայտնում եմ։ Ու հա, գրավոր մեդիան տարբերվում ա բուն դեմ առ դեմ խոսակցականից նրանով, որ ուրիշների ասածները ավելի սուբյեկտիվ ենք ընկալում՝ զուրկ լինելով nonverbal cue-երից։ Բայց հավատա, որ քեզ ոչ սովորեցնել եմ փորձում, ոչ էլ գլխիդ խրատ կարդալ։ Ընկերության մոմենտը դու բերեցիր, իմ ասածն էլ մենակ են էր, որ մարդու ինչ կոչվելը մեկն ինձ համար ոչ մի ձև վեհ կամ սնամեջ պահվածքի հետ չի ասոցիացվում։ Ու ես մենակ այդ փաստով չեմ կարա որոշել մարդը վեհ ա խոսում, թե սնամեջ, բայց թե չի ուզում իրեն կոնկրետ ձևով դիմեն, ինձնից շատ բան չի գնում տենց չդիմելու համար։

    Չգիտեմ ինչու ես իմ ասածը թավացրել, բայց իմ ասածը չի հակասում նրան, որ այդ անձը ոչ-արական գենդերային ինքնություն չունի։ Իմ ասածը այն էր, որ կոնկրետ իր գենդերային ինքնությունը, որը կարող է իր համար արական էլ լինել, չի համապատասխանում իրեն շրջապատող միջավայրի «տղա» ու արական դերանունների բագաժով պայմանավորված իրականությանը։ Դե մոտավորապես ինչպես ասենք իմ հայի ինքնությունը կարող է տարբերվել արևմտահայ մարդու ազգային ինքնությունից, կամ երրորդ սերունդ իմիգրանտ հայերի ինքնությունից, կամ թեկուզ ցեղակրոնավորի ինքնությունից։

  2. #15617
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը- մտեք էս թեմայում իմ գրառումները կարդացեք, ես էլ գիտեի, թե դուք ինձնից շատ բան եք ջոգում, էն էլ Ըդենց
    Վաղը հարմարացնեմ, գրածներս իմի բերեմ ու շարունակեմ

  3. #15618
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Եկել եմ բողոքելու..

    Մեքենայի հարկն ա եկել:
    Հարկն ինքն իրանով նորմալ գումար ա:
    Բայց դրա վրա ավելանում ա մի հատ հիմարություն, որ կոչվում ա B.I.V.: Բառացի թարգմանած՝ երթևեկության մեջ ներդրում:
    Էդ անտերն ամեն անգամ ավելանում ա, երբ նոր մեքենա ես գնում:
    Ընդ որում՝ ստեղ պարտադիր չի «նոր»-ը նոր լինի:
    Երկրորդ ձեռքի մեքենան էլ, երբ նոր ես գնում, քո համար դա «նոր» ա դառնում:
    Այսինքն՝ նույն մեքենան, եթե մի տարվա մեջ 3 անգամ վերավաճառվի, 3 հոգի դրա համար էդ նույն տարում պիտի «երթևեկության մեջ ներդրման» տուրք վճարեն:

    Չգիտեմ, թե ով ա էս «հանճարեղ» թալանի տեսակը հնարել, բայց ահավոր դժվար ա դրան 7-հարկանիով նախշելուց զերծ մնալ
    :ջղայնիկ

    ..էս էլ էդ անտերի հաշվմման յանի բանաձևը..

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.05.2020)

  5. #15619
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, որ դու զբոսնում կամ հեծանիվ ես քշում, եղանակը ստաբիլ արևոտ, ծիտիկները ծլվլում են, մարդիկ ժպտում են, ու վաղն էլ տենց, մյուս օր էլ, էն մյուս օր է՞լ։ Չէ, մերսի։ Ես էդ կյանքով ապրել եմ, ու բավական է հիշեմ ներսից ինձ ուտող էմոցիոնալ վակուումը, որ բացառեմ մոտ ապագայում դրան վերադառնալը (ծերության օրոք գուցե)։ Ընդ որում, ոնց վերևում ինքս էի նշել, չեմ բացառում, որ հենց տենց տների գները կաճեն։ Բայց ես ուզում եմ նենց տուն առնել, որտեղ ինքս ուզում եմ ապրել, համենայն դեպս այս պահին ու ենթադրաբար մոտակա տարիներին։ Իսկ դա պիտի լինի քաղաքում, որտեղ տանից դուրս գալուց օրդ պիտի անկանխատեսելի լինի։ Ում կհանդիպես, ում հետ կծանոթանաս, ում հետ կմտերմանաս, ում հետ կվիճես, ով քեզ կժպտա, իսկ ով կչորի։ Վոբշմ, նորմալ, մարդավարի կյանք Իսկ բնության գիրկ կարելի է ժամանակ առ ժամանակ գնալ, կտրվել քաղաքային առօրյայից, այլ ոչ թե հակառակը։
    Թիքեթ, քաղաքներում էլ կարող են պուրակներ լինել, հեծանիվներով, ծտերով, անձրևով ու կարկուտով, ժպտացող, կամ թարախ դեմքերով․․․ Օրինակ Երևան, Ծիծեռնակաբերդի մոտ, կամ Մանումենտ ։Ճ
    Կամ Սան Ֆրանցիսկո, Գոլդեն Գեյթ պարկի մոտ։ Եթե շա՜տ անկանխատեսելի ես ուզում օրդ լինի, ապա արի Դետրոյթ, սուպեր էժան տներ (ասենք մի $30K-ով մի 5 ննջասենյակ կառնես), որ ամեն տնից դուրս գալուց չգիտես՝ տուն կվերադառնա՞ս, թե չէ
    Ուզում եմ ասել՝ բիզնես թաղամասերում, որտեղ բացի բիստրոներից ու օֆիսներից ուրիշ բան չկա, ես ապրելու համար տուն չէի առնի (վարձով տալու, գուցե), եթե նույնիսկ Փարիզում լիներ (օրինակ Դեֆանսը ապուշ թաղ ա)։ Բայց դե ճաշակի հարց ա երևի։ Եթե Ռիգաում ես առնում, էդտեղ կարող ա չորս կողմը պուրակներ են, քայլելու հեռավորության վրա, չգիտեմ։ Ամեն դեպքում գուդ լաք։
    Si vis pacem, para bellum

  6. #15620
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, ստեղ իրոք պուրակները շատ են, քայլելու տեղ՝ ինչքան ուզես։ Եթե միայն էդ երկուսը ասեիր, էլ էդքան երկար չէի գրի, թե ինչու չեմ ուզում, պարզապես անտառն ու հեծանիվ քշելը ինձ մոտ այլ ասոցիացիաներ առաջացրեցին։ Կարճ առած՝ մեր հին հայ-ռուսերեն լեզվով, դաչա, ոչ թե տուն։
    Իսկ բիզնես թաղամասում ես էլ չէի ապրի։ Էն, որ առավոտ սաղ թղթե բաժակով սուրճ խմելով օֆիս են գնում։ Բայց Ռիգայում սկի բիզնես չկա, ուր մնաց թաղամաս։

  7. #15621
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ստեղ իրոք պուրակները շատ են, քայլելու տեղ՝ ինչքան ուզես։ Եթե միայն էդ երկուսը ասեիր, էլ էդքան երկար չէի գրի, թե ինչու չեմ ուզում, պարզապես անտառն ու հեծանիվ քշելը ինձ մոտ այլ ասոցիացիաներ առաջացրեցին։ Կարճ առած՝ մեր հին հայ-ռուսերեն լեզվով, դաչա, ոչ թե տուն։
    Իսկ բիզնես թաղամասում ես էլ չէի ապրի։ Էն, որ առավոտ սաղ թղթե բաժակով սուրճ խմելով օֆիս են գնում։ Բայց Ռիգայում սկի բիզնես չկա, ուր մնաց թաղամաս։
    Իսկ Ռիգայում բացի էժան լինելուց է՞լ ինչ կա, որ կարելի է ապրել։ Ասում են՝ մարդիկ մռայլ են։ Բլոգդ ջնջել ե՞ս։
    Si vis pacem, para bellum

  8. #15622
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ռիգայում բացի էժան լինելուց է՞լ ինչ կա, որ կարելի է ապրել։ Ասում են՝ մարդիկ մռայլ են։ Բլոգդ ջնջել ե՞ս։
    Տենց դրվածքով հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև սուբյեկտիվ է։ Կարող եմ ասել՝ անձամբ ինձ համար ինչ կա, բայց դա քեզ համար կարող է ակտուալ չլինել։ Հատկապես եթե մարդկանց մռայլությունը քեզ համար արգումենտ է։ Չէի ասի, թե առանձնապես մռայլ են, բայց իմ համար ամերիկյան լայնաբերան "hi, how are you"-ն մռայլությունից բեթար է։

    Օբյեկտիվ առավելություններից, lowcost ավիաընկերությունների հաբ է։ Եվրոպա ուր ասես կթռնես ու շատ մատչելի գներով։ Արևելքի հետ էլ լավ կապված է։ Գիշերային գնացքներ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Մինսկ։ Դեպի Երևան էլ ուղիղ չվերթ պիտի բացվեր հենց այս ամիս։ Պարզ չէ, թե համաճարակից հետո այս առավելությունը ինչքան ակտուալ կմնա։

    Բայց օրինակ վարսավիրս ասում էր, որ իր արտասահմանցի հաճախորդներից շատերն ասում են, որ ուզում են հիմնական Ռիգա տեղափոխվել։ Ինձ թվում է, ինչքան շատանա տանից աշխատողների քանակը, էդքան Ռիգայում իմմիգրացիան աճելու է, ու կենտրոնում տների գները աճելու են, հատկապես որ հիմա բավական ցածր են, երևի Երևանի կենտրոնի կարգի։

    Ակումբի բլոգս, հա, հարյուր տարի է փակել եմ։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.05.2020)

  10. #15623
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց դրվածքով հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև սուբյեկտիվ է։
    Հարցս կարող ա քաղքենի/ռացիոնալիստական էր, բայց սուբյեկտիվ պատասխանն էի ուզում լսել, թե ինչու ես սիրում Ռիգան ։Ճ
    Օրինակ իմ սերը Հայաստանն էր, բայց հիմա խամրած սեր ա մի շատ պարզունակ պատճառով՝ երբեմնի մաքուր երկրի օդը դառել ա զզվելի, մանավանդ ձմռանը, ինչը սերս դարձնում է ֆիզիկապես անտանելի, մոտավորապես էն չաղ աղջկա պես, որին մի 20 տարի առաջ սիրահարված էի, բայց տնաշենը էնքան ծանր էր, չէի կարում գրկեի, բարձրացնեի ։Ճ Որ ՀՀ էկոլոգիան բարվոք լիներ, էն մնացած հիմար թերությունների հետ յոլա կգնայի․․․ Մարդ պիտի էմոցիաներ ունենա տվյալ բնակավայրի հետ, հիմա ես ոչ էստեղի հետ առանձնապես ունեմ, ոչ Հայաստանի
    Si vis pacem, para bellum

  11. #15624
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս կարող ա քաղքենի/ռացիոնալիստական էր, բայց սուբյեկտիվ պատասխանն էի ուզում լսել, թե ինչու ես սիրում Ռիգան ։Ճ
    Օրինակ իմ սերը Հայաստանն էր, բայց հիմա խամրած սեր ա մի շատ պարզունակ պատճառով՝ երբեմնի մաքուր երկրի օդը դառել ա զզվելի, մանավանդ ձմռանը, ինչը սերս դարձնում է ֆիզիկապես անտանելի, մոտավորապես էն չաղ աղջկա պես, որին մի 20 տարի առաջ սիրահարված էի, բայց տնաշենը էնքան ծանր էր, չէի կարում գրկեի, բարձրացնեի ։Ճ Որ ՀՀ էկոլոգիան բարվոք լիներ, էն մնացած հիմար թերությունների հետ յոլա կգնայի․․․ Մարդ պիտի էմոցիաներ ունենա տվյալ բնակավայրի հետ, հիմա ես ոչ էստեղի հետ առանձնապես ունեմ, ոչ Հայաստանի
    Անձամբ իմ համար չորս գլխավոր առավելությունները հետևյալն են (հենց այդ առաջնայնությամբ)․
    1. Մի կողմից Եվրոպա է, քչից-շատից կարգ ու կանոն (չնայած տեղացիներին թողնես, կբողոքեն անվերջ կոռուպցիայից), էլեկտրոնային փաստաթղթեր, և այլն, մյուս կողմից նախկին ԽՍՀՄ է, բնակչության կեսը ռուս է, ինչը անձամբ ինձ հարազատության զգացում է ներշնչում ու հեշտացնում է մարդկանց հետ հարաբերություններ հաստատելը։
    2. Տարվա չորս եղանակներ։ Հիմա գարուն է, ամենուր ծաղիկներ։ Մոտենում է ամառը, երկար ու տաք օրեր, աշնանը ֆանտաստիկ գույներ։ Ձմեռը․․․ հմ, այս տարվա ձմեռը զզվելի էր։ Ջերմաստիճանը զրոյից մի քիչ ավել, մռայլ, անձրևներ։ Հատ ու կենտ օրեր ձյուն եկավ։ Բայց, ասում են, նորմալ չէր, սովորաբար ավելի սպիտակ ձմեռ է լինում։
    3. Ճամփորդությունների հնարավորությունը, վերևում արդեն նշել եմ։
    4. Սիրուն քաղաք է, անձամբ իմ ճաշակով։ Կա գերմանական հին քաղաք, նեղ, ծուռ ու մուռ փողոցներով։ Կա շատ ավելի մեծ թաղամաս, 19-20-րդ դարերի art nouveau ոճի, ընդ որում շենքերի մեծամասնությունը ռեստավրացիա արված չէ (էդքան փող չունեն)։ Սիրում եմ զբոսնել, նայել, ուսումնասիրել դետալները, պատմության հոտը փչում է շենքերից: Կա լայն գետ, կամուրջներ, վերոհիշյալ պուրակները։ Մի խոսքով, որպես քաղաք ինձ գոհացնում է։

    Կան իհարկե ուրիշ մանր առավելություններ, ասենք, ուտելիքը լավն է, կան թերություններ, ասենք, կենտրոնից դուրս ինֆրաստրուկտուրայի վիճակը կաղում է, բայց այս ամենն արդեն երկրորդական է։ Իդեալական ոչ մի տեղ էլ չի լինի։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.05.2020), Վիշապ (27.05.2020), Տրիբուն (27.05.2020)

  13. #15625
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մարդ պիտի մի հատ քաղաքում տուն ունենա, մի հատ անտառի փեշին, մի հատ էլ ծովի ափին։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.05.2020), Varzor (28.05.2020)

  15. #15626
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ պիտի մի հատ քաղաքում տուն ունենա, մի հատ անտառի փեշին, մի հատ էլ ծովի ափին։
    Մի երկու հատ էլ զապաս
    The cake is a lie.

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.05.2020), Գաղթական (27.05.2020)

  17. #15627
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի երկու հատ էլ զապաս
    Ագահություն մի արա:

    Էն մի հատ անեգդոտ կա, որ մեկը մտնում ա ռեստորան, բա ինձ 99 հատ խինկալի բերեք: Սպասարկողը բա, դե 100 հատ էլի: Սա թե բա կարո՞ղա գիտես խոզ եմ, 100 հատ խինկալի ո՞նց եմ ուտելու:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.05.2020), Varzor (28.05.2020), Շինարար (27.05.2020)

  19. #15628
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ պիտի մի հատ քաղաքում տուն ունենա, մի հատ անտառի փեշին, մի հատ էլ ծովի ափին։
    Վաաբշե հա։ Ռիգայի լավն էն է, էդ երկուսին էլ է մոտիկ։ Մի պահ նույնիսկ էնտուզիազմս բռնել էր, թե Ռիգայում շարունակեմ վարձով ապրել, փոխարենը անտառում լճի ափին հողամաս առնեմ, հավեսով ecolodge սարքեմ։ Մի հատ տենց հողամաս էի գտել, ճիշտ է՝ Ռիգայից ժամերով հեռու, զատո լավ մեծ ու ընդամենը 15000 եվրո։ Հետո պարզեցի, որ ստեղ հողամաս առնելն արտասահմանցու համար էդքան հեշտ չէ, իսկ լճի ափին պրակտիկորեն բացառված է, նույնիսկ ուրիշ ԵՄ երկրների քաղաքացիների համար։ Պահանջարկն արհեստականորեն սահմանափակել են, դրա համար էլ էդքան էժան է։

    Ինձ հլը որ թվում է, կարելի է քաղաքում տուն ունենալ, իսկ անտառում ու ծովի ափին վարձել ամեն անգամ։ Քոնը իհարկե ուրիշ է, բայց սենց էլ կարող ես ամեն անգամ տարբեր տեղեր գնալ։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ագահություն մի արա:

    Էն մի հատ անեգդոտ կա, որ մեկը մտնում ա ռեստորան, բա ինձ 99 հատ խինկալի բերեք: Սպասարկողը բա, դե 100 հատ էլի: Սա թե բա կարո՞ղա գիտես խոզ եմ, 100 հատ խինկալի ո՞նց եմ ուտելու:
    Կարո՞ղ է Ռուսաստանի կորոնայի թիվ նկարողները էդ անեկդոտի տպավորության տակ են

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.05.2020)

  21. #15629
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ իմ համար չորս գլխավոր առավելությունները հետևյալն են (հենց այդ առաջնայնությամբ)․
    1. Մի կողմից Եվրոպա է, քչից-շատից կարգ ու կանոն (չնայած տեղացիներին թողնես, կբողոքեն անվերջ կոռուպցիայից), էլեկտրոնային փաստաթղթեր, և այլն, մյուս կողմից նախկին ԽՍՀՄ է, բնակչության կեսը ռուս է, ինչը անձամբ ինձ հարազատության զգացում է ներշնչում ու հեշտացնում է մարդկանց հետ հարաբերություններ հաստատելը։
    2. Տարվա չորս եղանակներ։ Հիմա գարուն է, ամենուր ծաղիկներ։ Մոտենում է ամառը, երկար ու տաք օրեր, աշնանը ֆանտաստիկ գույներ։ Ձմեռը․․․ հմ, այս տարվա ձմեռը զզվելի էր։ Ջերմաստիճանը զրոյից մի քիչ ավել, մռայլ, անձրևներ։ Հատ ու կենտ օրեր ձյուն եկավ։ Բայց, ասում են, նորմալ չէր, սովորաբար ավելի սպիտակ ձմեռ է լինում։
    3. Ճամփորդությունների հնարավորությունը, վերևում արդեն նշել եմ։
    4. Սիրուն քաղաք է, անձամբ իմ ճաշակով։ Կա գերմանական հին քաղաք, նեղ, ծուռ ու մուռ փողոցներով։ Կա շատ ավելի մեծ թաղամաս, 19-20-րդ դարերի art nouveau ոճի, ընդ որում շենքերի մեծամասնությունը ռեստավրացիա արված չէ (էդքան փող չունեն)։ Սիրում եմ զբոսնել, նայել, ուսումնասիրել դետալները, պատմության հոտը փչում է շենքերից: Կա լայն գետ, կամուրջներ, վերոհիշյալ պուրակները։ Մի խոսքով, որպես քաղաք ինձ գոհացնում է։

    Կան իհարկե ուրիշ մանր առավելություններ, ասենք, ուտելիքը լավն է, կան թերություններ, ասենք, կենտրոնից դուրս ինֆրաստրուկտուրայի վիճակը կաղում է, բայց այս ամենն արդեն երկրորդական է։ Իդեալական ոչ մի տեղ էլ չի լինի։
    Ես Ռիգայում երբեք չեմ եղել, բայց ընտանիքս միշտ կապված ա եղել էտ քաղաքի հետ։ Տատիս ու պապիս համարյա ամեն ամառ գնում էին Ռիգա։ Պապաս էլ ասպիրանտուրան Ռիգայի պոլիտեխնիկում ա սովորել, ու իրա ղեկավարի ու իրա ընտանիքի հետ շատ կապնված էր, մինչև վերջինիս մահանալը։ Ու էլի շուտ-շուտ գնում էին մամայիս հետ Ռիգա։ Ու միշտ շատ դրական էին Ռիգայի մասին խոսում, ու ընդհանրապես Լատվիայի մասին։

    Ասածս ինչ ա, Թիքեթ ջան, որ տուն առնես, մի հատ էլ լեժանկա առ, գանք մնանք մի երկու օր մոտդ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (27.05.2020)

  23. #15630
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Ռիգայում երբեք չեմ եղել, բայց ընտանիքս միշտ կապված ա եղել էտ քաղաքի հետ։ Տատիս ու պապիս համարյա ամեն ամառ գնում էին Ռիգա։ Պապաս էլ ասպիրանտուրան Ռիգայի պոլիտեխնիկում ա սովորել, ու իրա ղեկավարի ու իրա ընտանիքի հետ շատ կապնված էր, մինչև վերջինիս մահանալը։ Ու էլի շուտ-շուտ գնում էին մամայիս հետ Ռիգա։ Ու միշտ շատ դրական էին Ռիգայի մասին խոսում, ու ընդհանրապես Լատվիայի մասին։

    Ասածս ինչ ա, Թիքեթ ջան, որ տուն առնես, մի հատ էլ լեժանկա առ, գանք մնանք մի երկու օր մոտդ
    Պարտադիր չէ սպասես մինչև տուն առնեմ։ Վարձածս տանը բացվող դիվան ունեմ։ Եթե շատվոր եք, լեժանկա էլ կճարեմ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.05.2020)

Էջ 1042 1103-ից ԱռաջինԱռաջին ... 42542942992103210381039104010411042104310441045104610521092 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •