Varzor (26.06.2019)
Հ.Գ. Մաֆիա կա, համակարգ չկա (с)
)))))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (27.06.2019)
Հնդիկները խելքը գլխին ժողովուրդ են բալամ,
գալիս Հայաստանում համալսարան են ավարտում ու մնում ֆայլաբազարո՞ւմ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ներկայումս միայն ուսման նպատակով չի, որ գալիս են։ Հենց որպես "խոպան" եկողներ կան։ Ու էդ մարդկանց մեջ քիչ չեն խաբված ու շահագործվող մարդիկ։ Ասենք իրենց խոստացել են, որ օրական կոնկրետ գումար կվաստակեն, որ Հայաստանը համարյա Եվրոպայա՝ վիզան ստացար, կանաչ ճանապարհ է։
Իրոք որ ագահություն ու տմարդիությունը սահման ու ազգություն չեն ճանաչում
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էս ամերիկացիքին թողես՝ ամեն ինչին մի հատ տերմին կկպցնեն: Նոր եմ իմանում, որ Օբամայի ԱՄՆ-ում ծնված լինելը կասկածի տակ դնելու երևույթը կոչվում ա « birtherism » :ճ , ու էս տերմինն ի հայտ ա եկել էս մասին Տռամպի առաջադրած դավադրական տեսությունից հետո lol . Հեսա շուտով Միշել Օբամայի տրանսսեքսուալ լինելու մասին տեսությունն էլ իրա տերմինը կունենա…
Varzor (29.06.2019)
Վատ գաղափար չի՝ որպես երկրորդ քայլ.
https://www.facebook.com/ArmPublicTV...663044?sfns=mo
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս ու սրան հետևած հայկական metoo տարբերակը (Լյուսի Քոչարյանին կանայք իրանց պատմություններն են ուղարկում, ինքը հրապարակում ա)։ Ահավոր մի բան ա, ինչքան էլ էս ամենը շատերի համար նորություն չլինի։
ivy (02.07.2019)
Մեկն, օրինակ, մի արտասահմանցի աղջկա պատմություն ա, որը, մի տարի Հայաստանում ապրելով, բազմիցս սեռական ոտնձգությունների ա ենթարկվել, մի անգամ էլ մի կերպ ա պրծել բռնաբարությունից, ու հասարակության անտարբերությունն ա քննարկվում էդ թեմայով, քանի որ օգնություն ա խնդրել պատահական մի գյուղական տուն մտնելով, իսկ էնտեղ չեն հավատացել իրան, թե բա` հնարավոր չի, որ մեր հայերը տենց բան անեն, ու դուրս են արել տնից, շատերն էլ պնդում են, թե էս աղջիկը ու սրա նմանները հատուկ են ուղարկվում Հայաստան` մեզ խայտառակելու համար, իբր, սադրում են, նենց են հագնվում, նենց են իրանց պահում, որ խեղճ տղերքը չեն դիմանում, սեռական ոտնձգություններ են անում, կամ` ընդհանրապես էս աղջկա պատմությանը շատերը չեն հավատում, պնդում են, որ հորինել ա` նույն նշածս նպատակով: Էս աղջկա թեմայից էլ բացվել ու զարգանում ա մի ուրիշ թեմա` բազմաթիվ հայ աղջիկներ սկսել են Lucy Kocharyan-ին նամակներով վրա-վրա պատմել իրենց նկատմամբ տարբեր տարիների կատարված սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների պատմությունները` մեկը մեկից սարսափ, ու էդ բոլոր աղջիկները տարիներով լռել են, որովհետև միշտ սպառնացել են կամ տնեցիները, կամ բռնության ենթարկողները, պարզվում ա` դրանք բոլորը ինչ-որ կապեր են ունեցել վերևներում, ու զոհերը վախեցել են դիմել համապատասխան մարմիններին: Լյուսին էդ էդ նամակները հեղինակների թույլտվությամբ վրա-վրա հրապարակում ա իր էջում` անանուն: Մի խոսքով` ՖԲ-ում թեժ ա, ինչպես միշտ : Հա, մեկ էլ Մանվել Գրիգորյանի մոտ, ասում են, գանգրենա ա սկսվել, ազգս ցնծում ա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էս ինչ պատմություններ էին այ մարդ՝ մեկը մեկից ահավոր..
Բայց ամենաշատը վրես ազդեց էն տատու պատմությունը, որ, ապրանքի դիմաց, պուճուր թոռանը տանում թողնում էր խանութպան բիձու մոտ..
Ասենք՝ մի բան ա, երբ մի անասուն բռնաբարում ա, մեկ այլ բան՝ երբ տատն ա իրա ձեռքով տանում..
Էս տիպի, բայց սրան չհասնող, մի տատ էլ քրոջս կեսուրն էր:
Ինքն ահավոր անհանգստացած էր եղել, վիձիծե լի, թե ոնց պիտի 3 երեխա պահեն ու միանձնյա որոշել էր նորածին երրորդին վաճառել:
Անգամ գնորդ էր ճարել, գին-բան պայմանավորվել..
Միայն՝ քրոջս բուռն արձագանքից հետո էր ստիպված եղել հրաժարվել մտքից..
Բայց լավ, էս մանկապղծությունը..
Ինչպե՞ս կարելի ա սրա դեմն առնել, ինչպե՞ս պայքարել:
Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ասենք 4-5տ երեխուն ո՞նց բացատրես, որ չվախենա ու չլռի:
Կամ էդ երեխեն հլա մի կողմ՝ դրա եքյա էշ ծնողի՞ն ոնց բացատրես, որ եթե երեխուդ են բռնաբարել, ուրեմն քո երեխեն չի, որ մեղավոր ա...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ