User Tag List

Էջ 942 1103-ից ԱռաջինԱռաջին ... 4428428929329389399409419429439449459469529921042 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 14,116 համարից մինչև 14,130 համարի արդյունքները՝ ընդհանուր 16542 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #14116
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    @Ուլուանա, էս գրածդ աչքիցս չէր վրիպել, ու հա մտածում էի հարցնել, թե էդ ինչ հաղորդում է եղել քո մասին, և քանի որ քիչ առաջ պատահաբար հայտնաբերեցի հաղորդումը, որն ի դեպ շատ-շատ լավն էր, հիմա էլ ուզում եմ հարցնել, թե ինչու դա չես դնում Ակումբում, հաստատ ուրիշներին էլ հետաքրքիր կլիներ ։)
    Մի խոսքով, դի՜ր (դրան վերաբերվող գրառումն էլ հետը):
    Շնորհակալ եմ : Իսկ Ակումբում չեմ դրել շատ պարզ պատճառով. նկատել եմ, որ Ակումբին վաղուց արդեն չի հետաքրքրում իմ ստեղծագործական գործունեությունը: Աշխատանքներիս թեմայում էլ վաղուց ոչինչ չեմ դնում նույն պատճառով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #14117
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ : Իսկ Ակումբում չեմ դրել շատ պարզ պատճառով. նկատել եմ, որ Ակումբին վաղուց արդեն չի հետաքրքրում իմ ստեղծագործական գործունեությունը: Աշխատանքներիս թեմայում էլ վաղուց ոչինչ չեմ դնում նույն պատճառով:
    Ափսոս․ գոնե տեսանյութը բերեիր, հաստատ հավեսով նայողներ կլինեին։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.09.2018)

  4. #14118
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ : Իսկ Ակումբում չեմ դրել շատ պարզ պատճառով. նկատել եմ, որ Ակումբին վաղուց արդեն չի հետաքրքրում իմ ստեղծագործական գործունեությունը: Աշխատանքներիս թեմայում էլ վաղուց ոչինչ չեմ դնում նույն պատճառով:
    Ակումբին չգիտեմ, բայց առանձին մարդկանց հաստատ հետաքրքրումա )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.09.2018), Life (21.09.2018), Sambitbaba (22.09.2018), Աթեիստ (21.09.2018), Ուլուանա (21.09.2018), Տրիբուն (21.09.2018)

  6. #14119
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս․ գոնե տեսանյութը բերեիր, հաստատ հավեսով նայողներ կլինեին։
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբին չգիտեմ, բայց առանձին մարդկանց հաստատ հետաքրքրումա )))
    Դե, էդ մի ձեռքի մատների վրա հաշվելի առանձին մարդիկ կարող են Ֆեյսբուքում էլ տեսնել, էնտեղ հրապարակային դնում եմ բոլոր աշխատանքներս` առանձին ալբոմներով. mixed media. կոլաժներ և այլ ձեռքի աշխատանքներ, զարդեր, եռաչափ դիզայն, քանդակներ, դիմանկարներ/ծաղրանկարներ և գեղանկարներ, աբստրակտ գեղանկարչության վարժություններ, մակրամե, գորգիկներ, կոնցեպտուալ նկարչություն: Իսկ ով Ֆեյսբուքում չկա (երևի մենակ Տրիբունը ), էստեղ կարող ա նայել (էս կայքս մի հինգ տարի առաջ էի սարքել` որպես համապատասխան դասի պրոյեկտ, բայց մինչև հիմա դեռ ռիսկ չեմ արել մարդկանց ցույց տալ, միայն մի քանի մտերիմների եմ ցույց տվել, մտածում էի` դեռ լիարժեք պատրաստ չեմ, բայց հիմա մտածում եմ, որ կարող ա տենց էլ երբեք լիարժեք պատրաստ չլինեմ, նենց որ ինչ կա` էս ա, ուղղակի շատ դանդաղ ա բացվում, եթե ինչ-որ մեկն ասի, թե ինչից ա, ու ինչ կարելի ա անել, որ ավելի արագ բացվի, շնորհակալ կլինեմ): Ի դեպ, շնորհակալություն Գաղթականին. կայքս վաղուց չէի թարմացրել, ահագին բան էր կուտակվել տեղադրելու, հա հետաձգում էի էդ գործը, լավ էր, առիթ եղավ, էսօր վերջապես զբաղվեցի :
    Սա էլ իմ մասին հաղորդման հղումը, եթե հետաքրքիր ա. https://www.youtube.com/watch?v=SgYzqbYs0PE
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.09.2018), Chuk (22.09.2018), ivy (22.09.2018), Life (22.09.2018), Sambitbaba (22.09.2018), Smokie (02.06.2019), Tiger29 (22.09.2018), Աթեիստ (22.09.2018), Գաղթական (22.09.2018), Հայկօ (22.09.2018), Շինարար (22.09.2018), Տրիբուն (22.09.2018)

  8. #14120
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒլուանա ջան, մերսի հղումների համար:
    Վիդեոն անպայման երեկոյան կնայեմ:

    Հ.Գ. @Տրիբուն հոպար, ադմինն ասումա ուշադրությունա ուզում, ավագ մոդերն էլ ասումա մի ձեռքի մատների վրա հաշվելի..
    Քյասար քեզ երկու տարբերակա մնում՝ կա՛մ գրանցվի ֆբ, կա՛մ էլ՝ հենց հիմիկվանից սկսի փողոց փակել...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #14121
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ..
    Սա էլ իմ մասին հաղորդման հղումը, եթե հետաքրքիր ա. https://www.youtube.com/watch?v=SgYzqbYs0PE
    Շատ լավն էր, ընգեր,։

    Հետաքրքիր ա չէ, որ մարդկանց ներկայությանը ակումբում սովորում ես, թվում ա իրանց ճանաչում ես, բայց իրականում շատ քիչ բան գիտես, կամ ոչինչ էլ չգիտես։

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.09.2018), Life (22.09.2018), Sambitbaba (22.09.2018), Srtik (23.09.2018), Աթեիստ (22.09.2018), Անվերնագիր (22.09.2018), Հայկօ (22.09.2018), Շինարար (22.09.2018), Ուլուանա (22.09.2018)

  11. #14122
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ արձագանքների համար: Քանի որ որոշ ակումբցիների հետաքրքրեց, մտածեցի` գուցե հետաքրքրի նաև տվյալ հաղորդմանը մասնակցելու նախապատմությունը, որի մասին վերջերս գրառում էի արել բլոգումս: Եթե հետաքրքիր է, կարդացեք օրագրումս, հենց նոր գրառումը պատճենեցի բլոգիցս :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.09.2018), Life (22.09.2018), Աթեիստ (22.09.2018), Գաղթական (22.09.2018), Տրիբուն (22.09.2018)

  13. #14123
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Ամբողջնա շատ ուժեղ, իսկ Փաշինյանի ու Պուտինի հանդիպումը՝ 39:00-ից.

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #14124
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջնա շատ ուժեղ, իսկ Փաշինյանի ու Պուտինի հանդիպումը՝ 39:00-ից.

    Շատ լավ համար էր: Բայց ամբողջությամբ էն մասին էր, թե ինչպես ա Պուտինը Նիկոլին վարչապետ նշանակել:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.10.2018)

  16. #14125
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկել «խորոված ես ուտում» ու հանդիպումների ժամանակ ընկերակավարի շշուկով իրար հետ խոսում, ոնց որ թե 20 տարվա իրար ճանաչող ծանոթներ ու թիմակից/հանցակիցներ եք մի մարդու հետ, ով ազգիդ արհամարհում ու ատում ա, չի ուզում, որ երկիրդ շնչի, երկակի խաղեր ա խաղում քո ու թշնամուդ հետ (վաղեմի բարեկամիդ, որի հետ արհեստականորեն թշնամացրեց), երկրիդ վերաբերվում ա, ոնց որ ռազմական պոլիգոն, գազը 6 անգամ թանկ ծախում ա վրեդ, ամենաթողության ամենամեծ ջատագովներից ա, չի թողնում ներքին կարգով, որ ինչ-որ մեկը նստի (6 ամիս եղավ արդեն՝ ոչ մեկ նստած չի, ու չե՛ն էլ նստելու) ու մեկը, ով ամբողջ երկիրդ արդեն առել ա: Այսինքն՝ դու իրա նշանակածն ես: Դու իրա ժողովրդի աչքերում աստվածային ֆիգուրան ես, որի շնորհիվ ինքը կանի իր սև գործը հլը մի 10 տարի էլ… քանի դեռ քեզ ու քո կոսմետիկ վերափոխումներիդ ջատագովների ամբոխի էյֆորիան չի դադարել: Տաղանդավոր մարդ ես, բայց գիտես… ամեն մարդ չի կարողանում է՛դ կարգի տաղանդավոր ու շնորհալի կերպով մանիպուլյացնի ու խաբի ու քաշի մասսաներին դեպի իրեն: Ողջունում եմ տաղանդդ: Բայց շատ ու շատ քչերի համար քո դերը պարզ ա, իսկ բեմադրությունը՝ էժանագին ու ավելին քան ակնհայտ: Դու պետք է «խորոված ուտեիր» ուրի՛շ մարդկանց հետ: Լրիվ ուրիշ: Իսկ էն փաստը միայն, որ արդեն ռուսական հեռուստատեսության ամենամեծ հետույքամուտ հեռուստածրագրի՝ Քոմեդի Քլաբի նմանակման թեմա ես դարձել իրենց արքայի կողքին՝ վկայում ա քո՝ իրենց թայֆի մեջ լինելու մասին: Եթե դու իսկական հեղափոխական լինեիր՝ Քոմեդի Քլաբը կվախենար անգամ քո անունը արտասանել, ինչպես Սաակաշվիլիինը: Դու դրածո ես: Ու ավելի վտանգավոր դրածո, քան նախկինները:
    Ադամ ջան, եթե ես Հայաստանի ղեկավարը լինեի ու իմ առաջ խնդիր դրած լինեի, որ Հայաստանը Ռուսաստանի գաղութացումից ազատեմ, բայց առանց երկիրը վարի տալու կամ լուրջ ցնցումների, ապա էս պահին հենց լրիվ նենց կվարվեի, ոնց Նիկոլն ա գործում Ռուսաստանի ու Պուտինի հարցում։ ‎

    Նենց որ, շատ լավ ա, որ Նիկոլը քաղաքականությունից քեզնից լավ ա գլուխ հանում ՈՒ շատ լավ ա, որ երկիրը գաղութացումից ազատելիս Սահակաշվիլիի սխալները չի կրկնում ու շատ ավելի մանևրող ու խորամանկ ա գործում։

    Հ․ Գ․
    Համ գիտես, որ Քոմեդի Քլաբը Պուտինական պրոպագանդայի մաս ա, համ էդ պրոպագանդայի կուտը ուտում ես, բա եղա՞վ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.10.2018), Աթեիստ (05.10.2018), Շինարար (05.10.2018), Տրիբուն (05.10.2018)

  18. #14126
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ ջան, եթե ես Հայաստանի ղեկավարը լինեի ու իմ առաջ խնդիր դրած լինեի, որ Հայաստանը Ռուսաստանի գաղութացումից ազատեմ, բայց առանց երկիրը վարի տալու կամ լուրջ ցնցումների, ապա էս պահին հենց լրիվ նենց կվարվեի, ոնց Նիկոլն ա գործում Ռուսաստանի ու Պուտինի հարցում։ ‎

    Նենց որ, շատ լավ ա, որ Նիկոլը քաղաքականությունից քեզնից լավ ա գլուխ հանում ՈՒ շատ լավ ա, որ երկիրը գաղութացումից ազատելիս Սահակաշվիլիի սխալները չի կրկնում ու շատ ավելի մանևրող ու խորամանկ ա գործում։

    Հ․ Գ․
    Համ գիտես, որ Քոմեդի Քլաբը Պուտինական պրոպագանդայի մաս ա, համ էդ պրոպագանդայի կուտը ուտում ես, բա եղա՞վ։
    Առանց ցնցումների ռուսի ձեռքից հնարավոր չի ազատվել: Կամ Նիկոլը իրոք ռուսի դրածն ա, կամ էլ վերին աստիճանի ուտոպիստ ա, որ մտածում ա, որ առանց ցնցումի պիտի ինչ-որ մանյովրներ անի՝ էն էլ ում-ում՝ ռուսական կգբ-ի դեմ: Աշխարհի պատմության ընթացքու՛մ՝ ոչ մի հեղափոխություն անցնցում չի եղել: Ու ես մնում եմ իմ կարծիքին Արշակ ջան: Ոչինչ, թող լինեմ միակը՝ էդպես մտածող ու չհասկացվեմ: Վերջը ցույց կտա:

  19. #14127
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ուզում ես ասես՝ Ռուսաստանը չի հասկանում Նիկոլի քո ասած մանյովրները՞: Ինչի մասին ա խոսքը… երևի մոռացել ես՝ ինչ երկիր ա Ռուսաստանը, և ինչ մեթոդներով ա գործում կգբ-ն: Էդ մանյովրների համար Նիկոլի տան դռան վրա հիմա նովիչոկ էին մի հատ քսել՝ ինֆարկտից մահացել գնացել էր. առանց հետք: Կամ դու՛ ես միամիտ, կամ ես՝ անխելք ֆանտազյոռ, Արշակ ջան: Ուրիշ ձև չկա: Հնարավոր ա նաև՝ ե՛ս լինեմ անխելք ֆանտազյոռը: Ժամանակը ցույց կտա:

  20. #14128
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող ազգի դավաճան համարվեմ, թող համարվեմ անարժան ու նսեմ անձ ու քարկոծվեմ, բայց ես միշտ էլ ասելու եմ էն ինչ մտածում եմ Ղարաբաղի մասին: Ղարաբաղը պիտի հետ տալ Ադրբեջանին, ռսի ձեռքից պրծնել ու մտնել ՆԱՏՈ: Էդ ա Հայաստանի միակ փրկությունը: Թե չէ՝ երկրի կործանմանը համարյա բան չի մնացել: 20 տարի եթե ձգեց՝ լավ ա: Ու սա ասում եմ՝ ամենագերագույն հարգանքի տուրքս մատուցելով ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին ու իրենց ընտանիքներին: Խոնարհվում եմ իրենց առաջ, բայց ավաղ՝ իրենք խաբվել են: Ու շատ դաժանորեն են խաբվել ու շարունակում են խաբվել: Ինչքա՞ն պիտի ջահել անմեղ գյուղացի երեխեքը գնան զոհվեն սահմանին՝ չիմանալով նույնիսկ էդ կոնֆլիկտի իրական հրահրման արմատներն ու տեղյակ չլինելով, թե իրականում ինչը ոնց ա եղել: Սենց ամբողջ կյանք երկիրը բլոկադայի մեջ պիտի մնա ու ջահելները գնան մեռնե՞ն: Ես լիքը ղարաբաղցի ծանոթներ ու ընկերներ ունեմ Ֆրանսիայում, ովքեր ասում են՝ արհեստականորեն մեզ թշնամացրին մեր բարեկամ ժողովրդի՝ ադրբեջանցիների հետ: Հիմա Հայաստանը ծախկել էր՝ եթե ցամաքային սահմանները բաց լինեին և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի հետ: Առևտուր, տնտեսության զարգացում ու փող ելք ու մուտք: Ազատ տեղաշարժ: Ազատ առևտուր ու ազատ գնալ-գալ ու ոչ մի փակ սահման Միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու Ղարաբաղը, որպես օֆիցիալ պետություն: Նույնիսկ իր սեփական Հայաստա՛նը չի ճանաչում Ղարաբաղին, որպես օֆիցիալ պետություն… ինչի մասին ա խոսքը: Նույն կերպ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու ո՛չ Աբխազիայի և ո՛չ էլ Ղրիմի անեքսացումները: Ռուսաստանը երկրներ անեքսիաներ անելու ու ժողովուրդներ կռվացնելու մեծագույն վարպետներից ա: Պետք ա վերացնել իր ստեղծած արհեստական պրոբլեմը: Ղարաբաղում երբ որ ռեֆերենդում արեցին՝ էլ ադրբեջանցի չէր մնացել, որ մասնակցի քվեարկությանը: Պարզ չէ՞ր որ արդյունքը հայերի օգտին կլիներ, քանզի մենակ հայեր էին մնացել տարածքում: Մինչդեռ եվրոպական ու ճիշտ օրենքների համաձայն՝ ռեֆերենդում պետք է անցկացվեր ամբողջ Ադրբեջանո՛վ մեկ, որ բոլորը միասին (ադրբեջանցիներն ու ղարաբաղցիները) որոշեին՝ տալիս ե՞ն Ղարաբաղը Հայաստանին, թե չէ: Նույնն էլ Ղրիմը: Ղրիմում ռեֆերենդումի ժամանակ բոլոր ուկրաինացիներին քշել էին արդեն ու մնացել էին ռուսներով. է պարզ չի՞ որ տեղի տարածքում քվեարկության արդյունքները ռուսների օգտին կլինեին: Մինչդեռ քվեարկությունը պետք է իրականացվեր ողջ Ուկրաինայի տարածքով, որին մասնակցեին և՛ ուկրաինացիները և՛ ռուսներն ու միասնական որոշեին՝ տալիս ե՞ն Ղրիմը Ռուսաստանին, թե չէ: Իսկ արդյունքում՝ միջազգային կարևորագույն կոնվենցիայի կոպիտ խախտում, հարաբերությունների վատթարացում, զոհեր ու չլուծվող խնդիրներ: Հայաստանը միջազգային օրենք ա խախտել: Աշխարհի պատմության մեջ միշտ էլ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր հողեր տարբեր ազգերի են պատկանել: 200 տարի է՛ս հողը սրա՛նն ա եղել, 600 տարի է՛ս մի հողը նրա՛նն ա եղել… հետո մի 400 տարի է՛ն մի հողը նրա՛ տիրապետության տակ ա եղել, իսկ է՛ս մյուս հողն էլ՝ նրա: Հիմա եթե տենց նայենք՝ աշխարհը քաոսի կվերածվի: Սաղ կսկսեն իրարից տարածք ուզել: Բա ինչի՞ համար ա միջազգային կոնվենցիա ստորագրվել 1949 թվին եթե չեմ սխալվում, որի համաձայն՝ կոպիտ ասած՝ «բոլորդ ով ինչ ունի՝ լռվեք տեղներդ. ֆսյո, էս ա»: Աշխարհում ավելի ուրիշ կարևոր հարցեր կան, քան իրարից տարածք պահանջելը: Գիտության զարգացում կա, բժշկության զարգացում ու հազար ու մի կարևոր բան կա, որի վրա կարելի էր էս վերջին 70 տարում ռեսուրսներն ու էներգիան ծախսել: Իսկ ով կասի՝ «Ղարաբաղը եթե հետ տանք՝ Ադրբեջանը Երևանն էլ կուզի»…իրանց կասեմ՝ «քաք կուտի՝ կուզի». Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված օֆիցիալ պետություն ա, նամանավանդ, որ եթե ՆԱՏՈ մտնի՝ մազին կպնող չի լինի. նույնիսկ ռուսը: Պիտի մի բան հասկանալ. միջազգային օրենք խախտելով անեքսիա արած հողերը անվերջ կոնֆլիկտներ են ստեղծում ու անլուծելի իրավիճակ՝ ժողովուրդների համար: Եթե էդ պրինցիպով գնանք ուրեմն ասենք՝ հիմա Գլենդելի հայությունը կարա հավաքվի ու ասի՝ մենք ռեֆերենդում ենք անում ու Գլենդելը ուզում ենք կցենք Հայաստանին: Իրար մեջ ռեֆերենդումն անեն՝ առանց ամերիկացիների ու ասեն՝ Գլենդելը մերն ա: Կամ Պուտինը բռնի արհեստականորեն ռուսներ լցնի Ալյասկա, ռեֆերենդում անել տա ու ասի՝ պատմականորեն ինձ պատկանող հողս հետ տվեք: Փողն էլ ճամփին կորել ա. ոչ ստացել եմ, ոչ էլ: Հետո՞: Դժոխք դառնա աշխարհը, հա՞:

  21. #14129
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց Ղարաբաղը քո՞նն ա որ տաս։ Ղարաբաղը բնակիչներ ունի։ Էդ մարդկանց ի՞նչ ես անելու։ Ստեղ հայրենասիրություն ու ազգի դավաճանության հարց չի։ Մարդասիրության հարց ա։ Մարդկանց մատնես կոտերածի՞ հույս ունենալով ի՞նչ։ Հաջորդը Լոռին ես տալու ասենք Վրաստանին Սյունիքը Ադրբեջանին Շիրակը Թուրքիային։ Հետո Երևանը մենակով ի՞նչ ա անելու։

  22. #14130
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Ղարաբաղը քո՞նն ա որ տաս։ Ղարաբաղը բնակիչներ ունի։ Էդ մարդկանց ի՞նչ ես անելու։ Ստեղ հայրենասիրություն ու ազգի դավաճանության հարց չի։ Մարդասիրության հարց ա։ Մարդկանց մատնես կոտերածի՞ հույս ունենալով ի՞նչ։ Հաջորդը Լոռին ես տալու ասենք Վրաստանին Սյունիքը Ադրբեջանին Շիրակը Թուրքիային։ Հետո Երևանը մենակով ի՞նչ ա անելու։
    Ի՞նչ կապ ունեն միջազգային հանրության կողմից օֆիցիալ ու անկախ պետություն համարվող Հայաստանի Հանրապետության մարզերը (որոնց ոչ մեկ օրենքով չի կարա կպնի) անեքսիա արած ոչ օֆիցիալ Ղարաբաղի հետ: Միջազգային հանրության օրենքով Ղարաբաղը Ադրբեջանին ա պատկանում:

Էջ 942 1103-ից ԱռաջինԱռաջին ... 4428428929329389399409419429439449459469529921042 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •