User Tag List

Էջ 1103 1103-ից ԱռաջինԱռաջին ... 10360310031053109310991100110111021103
Ցույց են տրվում 16,531 համարից մինչև 16,539 համարի արդյունքները՝ ընդհանուր 16539 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16531
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար հեռախոսով հայատառ գրելը հիմա էլ է խնդիր։ Կոմպի վրա սովոր եմ ֆոնետիկ ստեղնաշարին։ Հեռախոսով քանի որ առիթ շատ չեմ ունենում, տենց էլ տառերի տեղերը չեմ մտապահում ու ամեն անգամ երկար փնտրում եմ։ Դրա համար երկար տեքստեր չեմ էլ գրում։ Եթե ասելիքս շատ է, voice message կուղարկեմ։

    Դա էլ կարող է պատճառ լինել, որ մարդիկ լատինատառ գրեն։ Դե լատինական այբուբենին ուզեն-չուզեն վարժվելու են, որ վեբ հասցեներ հավաքեն, իրենց խաղերի թեմաներով գուգլեն-մուգլեն։ Հայատառին վարժվելու համար լրացուցիչ մոտիվացիա է պետք։
    Բայց եթե հեռախոսիդ վրա նույն ֆոնետիկ ստեղնաշարն ա, ինչի՞ ա հեռախոսով հենց հայատառ գրելը խնդիր: Որ ասեիր` ընդհանրապես հեռախոսով գրելն ա խնդիր, կհասկանայի, օրինակ, ինձ համար հեռախոսով գրելն ընդհանրապես ավելի անհարմար ա, քան կոմպով` անկախ նրանից, թե որ լեզվի տառերով եմ գրում: Կարո՞ղ ա` ուղղակի հեռախոսիդ վրայի հայերեն ստեղնաշարն ա անհաջող:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #16532
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե հեռախոսիդ վրա նույն ֆոնետիկ ստեղնաշարն ա, ինչի՞ ա հեռախոսով հենց հայատառ գրելը խնդիր: Որ ասեիր` ընդհանրապես հեռախոսով գրելն ա խնդիր, կհասկանայի, օրինակ, ինձ համար հեռախոսով գրելն ընդհանրապես ավելի անհարմար ա, քան կոմպով` անկախ նրանից, թե որ լեզվի տառերով եմ գրում: Կարո՞ղ ա` ուղղակի հեռախոսիդ վրայի հայերեն ստեղնաշարն ա անհաջող:
    Հա, հեռախոսի վրա ֆոնետիկ չեմ գտել։ Չգիտեմ, ինչքանով կօգնի, որովհետև կոմպի վրա ֆոնետիկին պարզապես մատներս են սովոր, առանց նայելու եմ հավաքում։ Ամեն դեպքում կարելի է փորձել։ Անդրոիդի վրա կա՞ տարբերակ։
    Հետաքրքիրն այն է, որ ռուսերենի ոչ ֆոնետիկին հեռախոսի վրա վաղուց սովորել եմ, չնայած նույն կերպ կոմպի վրա ֆոնետիկն եմ օգտագործում։ Մտածում էի, ժամանակի հետ հայերենին էլ կսովորեմ, ու որոշ չափով իրոք սովորել եմ, բայց որ հազվադեպ եմ օգտագործում, կրիայի քայլերով է ստացվում։

  3. #16533
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հեռախոսի վրա ֆոնետիկ չեմ գտել։ Չգիտեմ, ինչքանով կօգնի, որովհետև կոմպի վրա ֆոնետիկին պարզապես մատներս են սովոր, առանց նայելու եմ հավաքում։ Ամեն դեպքում կարելի է փորձել։ Անդրոիդի վրա կա՞ տարբերակ։
    Հետաքրքիրն այն է, որ ռուսերենի ոչ ֆոնետիկին հեռախոսի վրա վաղուց սովորել եմ, չնայած նույն կերպ կոմպի վրա ֆոնետիկն եմ օգտագործում։ Մտածում էի, ժամանակի հետ հայերենին էլ կսովորեմ, ու որոշ չափով իրոք սովորել եմ, բայց որ հազվադեպ եմ օգտագործում, կրիայի քայլերով է ստացվում։
    Հա, ո՞նց չկա: Մենակ մատների սովոր լինելու հարցը չի, ուղեղդ էլ ա հիշում: ))) Եթե կոմպով ֆոնետիկին ես սովոր, հաստատ մեծ տարբերություն կլինի հեռախոսով ֆոնետիկ ու ոչ ֆոնետիկ ստեղնաշար օգտագործելու միջև: Ես gboard-ն եմ օգտագործում, գոհ եմ. https://gboard.app.goo.gl/j7tUF Դու էլ փորձի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (11.03.2024), Աթեիստ (18.03.2024)

  5. #16534
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրատեսիլ 2024-ին ներկայացվող երգն ու տեսահոլովակը նոր աչքովս ընկավ, ի՞նչ կարծիքի եք․



    Մոտս հայկական (ու ոչ հայկական) թեմաներով զրուցելու հավես ա ժամանակ առ ժամանակ առաջանում, գալիս եմ էս կողմերը (Ակումբից ուրիշ լավ տեղ չգիտեմ), բայց ոնց որ թե զրուցելու առանձնապես հավես ունեցողներ քիչ են մնացել․ մի պատասխան էլ որ ստանում եմ, արդեն լիքը բան է

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.03.2024), Աթեիստ (20.03.2024)

  7. #16535
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրատեսիլ 2024-ին ներկայացվող երգն ու տեսահոլովակը նոր աչքովս ընկավ, ի՞նչ կարծիքի եք․

    Մոտս հայկական (ու ոչ հայկական) թեմաներով զրուցելու հավես ա ժամանակ առ ժամանակ առաջանում, գալիս եմ էս կողմերը (Ակումբից ուրիշ լավ տեղ չգիտեմ), բայց ոնց որ թե զրուցելու առանձնապես հավես ունեցողներ քիչ են մնացել․ մի պատասխան էլ որ ստանում եմ, արդեն լիքը բան է
    Լսելուց առաջին միտքս էր՝ գնչուական երաժշտություն ու պատկերներ են։ Երկրորդը՝ դե լավ, հետո ինչ, թող գնչուական լինի, ռիթմիկ, ուրախ երգ ա, Եվրատեսիլում ոնց-որ թե սիրում են սենց երգեր։ Հետո յութուբում մի քանի ռեակցիաներ տեսա, բոլորը հիացած էին «հայկական ազգային երաժշտությամբ», գյուղական կոլորիտով ու հագուստներով, մեկնաբանություններում էլ մի քանի ադրբեջանցի ցնծում էին, որ հայերն ապացուցում են իրենց գնչուական ծագումը ))

    Ընդհանուր տպավորությունս վատը չի, ես հատուկ չեմ միացնի, լսեմ, բայց դե Եվրատեսիլին մասնակցող ոչ մի երգ էլ հատուկ չեմ լսի։

    Տխուր վիճակ ա ընդհանուր մեզ մոտ։ Բացի սենց կիսահումորային ու ռաբիս երգերից ու մեկ-երկու արտհաուսային, անհայտ երգերից, հայերեն լեզվով (թեկուզ ոչ հայերեն լեզվով, բայց Հայաստանում) էլ գրեթե ոչ մի բան չի ստեղծվում։ Այլ բան չկար էլ, որ ուղարկեին, կամ չէ։

    Ոչ-ոք ոչ մի բան անելու ոչ հավես ունի, ոչ մոտիվացիա։
    Կարելի էր տարվա սկզբից մրցութային շոու սկսել, բաց մասնակցությամբ, նախընտրական փուլով, ժյուրիով, հեռախոսային քվեարկությամբ և այլն։ Մասնակիցները մի քանի ամիս մրցեին տարբեր փուլերով, վերջում հաղթողը գնար Եվրատեսիլ։ Համ ավելի հետաքրքիր կլիներ, համ նոր մարդիկ կհայտնվեին, սկսնակներին երևալու շանս կտրվեր, ու ընդհանուր մշակութային կյանքում մի քիչ հետաքրքրություն կմտցվեր։ Մենակ սա չէ, լիքը տարբեր առիթներով լիքը այլ բաներ կարելի կլիներ կազմակերպել, բայց դե ո՞վ հավես ունի. լավ ա, էլի։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.03.2024), ivy (20.03.2024)

  9. #16536
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրատեսիլ 2024-ին ներկայացվող երգն ու տեսահոլովակը նոր աչքովս ընկավ, ի՞նչ կարծիքի եք․


    Պատասխանս սկսեմ ֆեյսբուքյան գրառումովս

    -----------
    Հայաստանը ներկայացնող ռուսական անվանումով ֆրանսիական համույթը, որը հայտնի դարձավ բալկանյան ռաբիզով, էս տարի Եվրատեսիլին հանդես կգա հնդկական երգով ։
    Բայց ՀԱՅԱԼԵԶՈւ, ինչի համար արդեն շնորհակալ ենք ։)
    Կարար, չէ՞, ղազախերեն երգեր, բայց իրանք ընտրել են հայերենն ու մլավոցը ։ Իրանք առանց մլավոց չեն կարում ։)
    -----------
    Սկզբից, որ իմացա Լադանիվան ա մասնակցելու, արդեն որոշել էին, որ էս տարի մրցոււյթը չեմ նայելու։
    Հետո իրանց Ինստայի վիդեոն աչքովս ընկավ, որում «աչքալուսանք» էին տալիս ու վերջում «stay tuned»-ը ավարտում պրիմիտիվ ռաբիզով։

    Հետո դուրս եկավ երգը, ու սա ավելի վատն ա, քան սպասում էի։
    Եթե նախորդ տարիներին մինչև բուն մրցույթը յուբութով նայում էի երգի reaction-ներ, որ երգն էլ ակաջին նստի, ու ավելի հաճույքով լսեմ, էս տարի նույնիսկ դա չեմ անում, էդ մլավոցը (կամ ԱրտԳեոյի բնութագրմամբ՝ մոծակի տզզոցը) ևս մեկ անգամ չլսելու համար։

    Մեկ էլ 2017 թվին եմ մրցույթը անտեսել, բայց էն տարի պարզապես անկապ երգ էր, ոչ թե սենց տհաճ։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 20.03.2024, 20:10:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (21.03.2024)

  11. #16537
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի էր տարվա սկզբից մրցութային շոու սկսել, բաց մասնակցությամբ, նախընտրական փուլով, ժյուրիով, հեռախոսային քվեարկությամբ և այլն։ Մասնակիցները մի քանի ամիս մրցեին տարբեր փուլերով, վերջում հաղթողը գնար Եվրատեսիլ։ Համ ավելի հետաքրքիր կլիներ, համ նոր մարդիկ կհայտնվեին, սկսնակներին երևալու շանս կտրվեր, ու ընդհանուր մշակութային կյանքում մի քիչ հետաքրքրություն կմտցվեր։ Մենակ սա չէ, լիքը տարբեր առիթներով լիքը այլ բաներ կարելի կլիներ կազմակերպել, բայց դե ո՞վ հավես ունի. լավ ա, էլի։
    Առաջ հենց մրցույթով էր, բայց ոչ մեկ չէր հավատում դրա արդար անցկացմանը, ու միշտ դեմից գիտեին, թե էդ տարի ով ա հաղթելու։
    Հետո Հ1-ը որոշեց սկսնակ կատարողներին առաջ գնալու շանս տա, ու դրանով էր պայմանավորված Ռոզա Լինի ու Բրյունետի ընտրությունը։
    Ռոզայի երգը, թեև կոնկրետ մրցույթում հաջողության չհասավ (եզրափակիչի 20-րդ տեղը շատ վատ արդյունք ա), բայց spotify-ում եվրատեսիլյան երգերի 2-րդ տեղում ա, ու ընդհանուր էլ որպես երգ լավ հայտնի դարձավ։

    Հիմի էս տարվա ընտրությունը ոչ էդ տրամաբանության մեջ ա տեղավորվում (Հայաստանի սկսնակ կատարողներին շանս տալ), ոչ նորմալ ընտրություն կազմակերպեցին։ Անկապ ֆրանսիական խումբ որոշեցին ուղարկել, որը հայերեն ա կարում երգի։ Ու ինչքան որ վատն էր խմբի ընտրությունը, 10 անգամ ավելի վատն էր երգի ընտրությունը, բայց էդ մասին արդեն գրել եմ ։)

    Եթե սկսնակ չէին ուղարկում, թող ասենք Արամ MP3-ին էլի ուղարկեին։ Նախորդ անգամ կատարումը մի քիչ կաղաց, բայց արդեն փորձ ունի, կարար ավելի լավ հանդես գար։
    Ամեն դեպքում ընտրություն կար։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 20.03.2024, 20:12:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #16538
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրատեսիլային աժիոտաժին չեմ հետևում, ոչ էլ հայ երգիչներից եմ առանձնապես տեղյակ, ու գուցե նախապես մրցույթ անելն իսկապես ավելի լավ միտք կլիներ, չգիտեմ:
    Մենակ գիտեմ, որ ամեն ինչից անտեղյակ՝ բացել եմ տեսահոլովակը ու շատ հավանել եմ:
    Թե կերպարները, թե երգը, թե ներկայացնելը. ինձ համար լրիվ նոր շունչ էր:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.03.2024), Աթեիստ (21.03.2024)

  14. #16539
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայաստանի ներկայացրած բոլոր երգերը մինչև 2023 թվականը։


    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.03.2024), Արէա (22.03.2024), մարդ եղած վախտ (25.03.2024)

Էջ 1103 1103-ից ԱռաջինԱռաջին ... 10360310031053109310991100110111021103

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 12 հոգի. (0 անդամ և 12 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •