Էկա ասեմ (խփել չլնի)
Նախ ասեմ, որ որքան էլ տարօրինակ հնչի, ամերիկացիների հետ շատ ավելի շատ եմ շփվել ու շատ ավելի տարբեր շերտերի հետ եմ շփվել, քան ռուսների հետ. ոնց վերևում ասեցի, իմ իմացած ռուսները սահմանափակվում են Մոսկվայից Եվրոպա գաղթած բարձր նվաճումների ձգտող ուսանողներով կամ գիտաշխատողներով, իսկ ԱՄՆ֊ից շփվել եմ թե՛ ամենատարբեր նահանգներից ինչ֊ինչ պատճառներով Եվրոպայում հայտնվածների հետ (մուրացկաններից մինչև պրոֆեսորներ ինչ տեսակի ամերիկացի ասես չեմ տեսել)։ Հետևաբար, ի տարբերություն ռուսների, ամերիկացիների մեջ տեսել եմ ներքևում նկարագրածից շատ տարբերվողների, բայց ամեն դեպքում էդ ընդհանրական պատկերը կա։
Ուրեմն ամերիկացիք (ստեղ շեշտենք հիմնականում սպիտակ ամերիկացիք) շատ ավելի փակ են նոր պետություն, նոր մշակույթ, նոր սովորություններ ընկալելուն, քան ցանկացած այլ ազգության ներկայացուցիչ (էդ թվում ռուսները)։ Մասնավորապես, կտեսնես ամերիկացիների, որ կբողոքեն, որ Դանիայում ամեն ինչ անգլերեն չի (էն դեպքում, երբ դանիացիները վարժ խոսում են անգլերեն), կբողոքեն բարձր հարկերից ու թանկ գներից, կբողոքեն սպասարկումից, կբողոքեն կրթությունից, ուտելիքից, սուպերմարկետներում վաճառվող իրերից, եղանակից, բնակարանների չափսերից, իմիգրանտներից (հա, իրանք էքսպատ են, նույնիսկ եթե փողոցում մուրացկանություն են անում) և այլն։ Ու էս ամենից բողոքում են նենց, ոնց որ ամերիկյան ձևը միակ ճիշտն ա, մնացած ամբողջ աշխարհը պետք ա իրանց հարմարվի՝ առանց հաշվի առնելու, որ աշխարհում կան հասարակություններ, որտեղ ուրիշ օրենքներ են գործում, ու էդ ուրիշ օրենքներն ավելի ճիշտ են կոնկրետ նեղ հասարակության համար։ Էս բոլոր հարցերի նկատմամբ մնացած բոլոր երկրներից էկողները կարան կարծիք ունենան, կարան լավ ու վատ ասեն, բայց ընկալում են, որ ուրիշ տեղում են։ Ամերիկացիները ոնց որ մտածեն՝ աշխարհն իրանց շուրջն ա պտտվում։ Էլի եմ ասում, սա բոլորին չի վերաբերում, լիքը ավելի լայնախոհ ամերիկացիների էլ եմ հանդիպել, բայց հիմնականում էս ա։
One_Way_Ticket (13.09.2019), Ուլուանա (14.09.2019)
Ի միջի այլոց մենք մեզ շատ ենք քննադատում լիքը բաների համար, որ մեր կարծիքով մենակ հայերն են տենց, բայց իրականում հաճախ տարօրինակորեն մեծ ազգերն էլ ունեն, երբ ինքնահաստատման կարիք կարծես թե չկա: Ասենք մենք ծաղրում ու քննադատում ենք մեր հայեցի չի արտահայտությունը, իբր ոչ մեկ չունի, բայց ամերիկացիք ասում են՝ անամերիքըն, բրիտանացիք՝ անբրիթիշ, լրիվ նույն կոնտեքստում՛:
Այլ հետխորհդրային ազգերից ընդգծված ու արտահայտված՝ անձամբ իմ հանդեպ մեծամտություն նկատել եմ մի երկու անգամ ուկրաինացիներից: Ընդ որում իհարկե ոչ բոլորից ու կարող ա ընդհանրապես պատահականություն լինել, որովհետև էնպես չի, որ եսիմ ինչքան ուկրաինացիների հետ եմ շփվել, որ եզրահանգումներ անեմ, պլյուս նաև շատ դրական օրինակ ունեմ իմ մոտ շրջապատում: Մի որոշ ժամանակ անց իհարկե ճանաչելով ինձ էդ մեծամտությունից հետք չի մնացել, իմ կարծիքով ոչ թե որովհետև ես մի հրաշք մարդ եմ, այլ որովհետև տեսել են, թե ինչքան եմ ինտեգրված էստեղ, այսինքն՝ իրանց պատկերացրած մարգինալ իմիջի մեջ չեմ տեղավորվել: Բայց ընդհանրապես, կարող ա իրականում էնպես չլինի ինչպես հիմա կասեմ ու սա լինի ուղղակի իմ մեկնաբանությունը, բայց հաճախ եմ զգացել, որ որոշ մարդիկ, էս դեպքում ոչ էդքան ընդգծված, ինձ սկսում են նկատել ու հետս շփվել, երբ տեսնում են, որ էս ինչի կամ էն ինչի ընկերն եմ՝ եվրոպացու երաշխավորագիր ունեմ: Համոզված եմ՝ սա հատուկ չեն անում, այլ ինչ-որ ենթագիտակացական կողմնապահություն ա իրանց կողմից, եթե իրոք ճիշտ եմ նկատել:
Ու ի դեպ, մերձավորարևելցիների հանդեպ էսպիսի ենթագիտակցական կողմնապահություն կա հենց որոշ մերձավորարևելցիների մոտ էլ, ձգտում են շրջապատեն իրանց եվրոպացիներով, հեռու են պահում արևելցիներից ու էլի համոզված եմ՝ սա ենթագիտակցորեն ա արվում:
Իմ ամենամտերիմների շրջանակը ամենատարբեր առումներով էնքան բազմազան ա ձևավորվել ժամանակի ընթացքում, որ երանի իմ շրջապատը դառնար մոդել, թե ինչպիսին պիտի աշխարհը լինի: Բայց որքան էլ վերը նշած կողմնապահությունը ենթագիտակացական լինի, կամ գուցե իմ կողմից մտացածին, նվազագույն նշույլ զգալու դեպքում էդ մարդկանց հանդեպ ես ինքս դառնում եմ շատ փակ: Չգիտեմ՝ սկզբում ավելի անտարբեր էի, բայց որ մեծացա սկսեցի ավելի ու ավելի նկատել նման երևույթները: Էն մարդիկ ովքեր ասում են, թե երբեք նման բան չեն զգացել, գուցե իրանք ուղղակի տենց հատուկ տիպիկ տարբեր արտաքին չունեն էն միջավայրից, որում հայտնվել են, որովհետև եթե դու ունես մերձավորարևելյան արտաքին, չեմ պատկերացնում երբեք որևէ այլ ազգից խտրական վերաբերմունք չզգաս, պարտադիր չի եսիմինչ ընդգծված լինի:
Ruby Rue (14.09.2019), StrangeLittleGirl (14.09.2019), Նաիրուհի (16.09.2019), Տրիբուն (14.09.2019)
Varzor (14.09.2019)
StrangeLittleGirl (14.09.2019)
Վիճելի է։ Գուցե մեծ քիթ չունեմ, դրանից է
Համենայն դեպս ռուսների հետ շփվելուց (քանի որ թեման դրանից սկսվեց) ակնհայտորեն նկատել եմ, որ եթե ասել եմ, որ Ավստրալիայում եմ ապրում, վերաբերմունքը նկատելիորեն ավելի բացասական է եղել, քան երբ պարզապես ասել եմ, որ Հայաստանից եմ։ Վերջինիս դեպքում առավելապես դրական արձագանքներ եմ ստացել։
Տեսնես մենակ կանանց մո՞տ են տենց հիմարություն դուրս տալիս։
Լուրջ, չեմ պատկերացնում մեկը դեմս տենց բան ասեր։ Ամենաշատը զարմացել են, երբ ասել եմ, որ Ավստրալիա եկել եմ ոչ թե աշխատանք փնտրելու, այլ lifestyle-ի փոփոխության համար։ "Wow, երրորդ աշխարհի ներկայացուցիչը lifestyle-ից է խոսում" ,- երևի ասել են մտքերում։ "Пошли вы в жопу" ,- մտքումս պատասխանել եմ ես։
Ժողովուրդ ջան,
Հայաստան տեղ ռեստորանում քեֆ անելու համար մարդ ա ինչքա՞ն են հաշվում:
Պայմանները ո՞նց են:
Շվեդսկի ստոլ ա, ինչ ա..
Խմիչքը մեջն ա, թե առանձին
և այլն:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ապ, նշածդ բոլոր տարբերակներն էլ կան` շատ լայն սպեկտրի հարց ես տալիս: Փորձեմ ընդհանրացված ներկայացնեմ
Ստանդարտ տարբերակները, իրենց առաջարկած խմիչքով սկսվում են անձը 6500 դրամից` կախված մատուցվող ուտեստների տեսակներից, մասնակիցների քանակից, երաժշտույթունից և օբյեկտի "պրիստիժից":
Միջինը 8-9000դր կարելի է կազմակերպել. մի քանի տեսակի աղցան, պանրի ու երշիկի տեսականի, 2 տաք ուտեստ, որից մեկն ավանդական խորոված, միջին որակի օղի և գինի, անսահմանափակ զովացուցիչ ըմպելիքներ, ընդհանուր օգտագործման երաժշտություն` երգիչով
Շվեդական սեղանի տարբերակը ոչ բոլոր տեղերում է առաջարկվում, քանի որ դրանից արժեքը բարձրանում է: Շվեդական սեղանի արժեքը խիստ փոփոխական է` կախված առաջարկվող ուտեստներից և դանց քանակից: Վերջին անգամ Շվեդական սեղանով տոնական մեծ միջոցառման եղել եմ Մեցցո ակումբում: Հատկապես հիշարժան էր երաժշտությունը, բայց անկեղծ գին չեմ ճշտել, բայց կարող եմ մենեջերին հարցնել:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գաղթական (15.09.2019)
Գաղթական (15.09.2019)
Գաղթական (15.09.2019)
Այս պահին թեմայում են 19 հոգի. (0 անդամ և 19 հյուր)
Էջանիշներ