Պատմեմ։ Ահագին լավ անցավ։ Հատված կարդացի «Թինդեր սյուրպրիզ» պատմվածքից։ Դրանից հետո շատերն էկան, ինձ ասեցին, որ ահագին ծանոթ իրավիճակ էի նկարագրում։
Լիքը հին ու նոր ծանոթ ու անծանոթ տարբեր սերնդի մարդիկ էին էկել։ Հավես էր բոլորին տեսնելը։ Ակումբից մենակ Նիկեան, Լարոն ու Սմոքին էին, չնայած որ բոլոր ակումբցիներին, ովքեր ֆեյսբուքում ինձ ընկեր են, հրավիրել էի։ Կիտան էլ մի պահ էրևաց, բայց ոնց որ իրան ուղղակի ակումբի հետ կապ չունեցողներից մեկն էր բերել։
Նկարներ էլ կան, բայց առայժմ ալարում եմ դնել (ավելի շուտ, մի քանի ավելի առանջնահերթ անելիքներ կան, վերջացնեմ, նկարներ էլ կդնեմ բլոգումս կամ ինստագրամում)։
Տենց։ Գրքում տասնհինգ պատմվածք կա, մի քանիսն ակումբի մրցույթներից են, բայց մեծ մասամբ ակումբցիներին անծանոթ գործեր են։ Վաճառվում ա Իլիկում, Նոյան տապանում, Զանգակում ու Բուկինիստում։ Շուտով օնլայն խանութն էլ պատրաստ կլինի, հնարավոր կլինի օնլայն պատվիրել աշխարհով մեկ առաքմամբ։
Էս էլ գրքի կազմը.
Էջանիշներ