boooooooom (27.07.2021), Cassiopeia (27.07.2021), Sambitbaba (27.07.2021), Tiger29 (27.07.2021), Varzor (06.08.2021), Բարեկամ (28.07.2021)
Ամեն օր չէ, բայց հրաշքի հույսով ես էլ եմ մի քանի օրը մեկ ստուգում։
Կարճ
Կոնկրետ
Քաղաքականությունը կարծես այլևս ակտուալ չի՞...
Կարելի է անցնել հաշվապահության… թե՞ ստուգաբանության. չգիտեմ էլ, ինչ անուն տալ…
Բայց հանկարծ հոգևոր բաներից չխոսեք ՝ վտանգավոր է։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
boooooooom (28.07.2021), Յոհաննես (28.07.2021)
Էս պահին լիքը բաներ են կատարվում, որոնց շատ հարցերում ես անձամբ եմ մասնակցում։
ՃԵԿ խախտումների արձանագրման հեռախոսային ծրագիրը (ես անվանում եմ «գործ տալու ծրագիր») սկսեց գործել, կան որոշակի թերացումներ, որոնց ուղղման համար համագործակցում եմ ծրագրի ստեղծողների, ու նախատեսում եմ հանդիպել ոստիկանության ներկայացուցիչներին։
Նոր պարեկային ծառայություն Երևանի փողոցներում։ Սրանք էլ հիմնականում ՃՈ-ի նման դեբիլ են, բայց հույս կա, որ ինչ որ բան կսովորեն։ Արդեն սկսել են «նկատել» էն խախտումները, որոնք նախկին ՃՈ-ն, նույնիսկ աչքը մտցնելով, «չէր տեսնում»։ Սրանց կուրատորների հետ կապի մեջ եմ, ու իրանք պատրաստակամ են արագ արձագանքել բարձրաձայնած խնդիրներին։
Մեր շենքի մոտ նախատեսում են նոր համալիր կառուցել, որը փաստացի մի քանի քաղաքաշինական նորմի խախտում ա պարունակում, ու էդ թեմայով պայքարում ենք պետական մարմինների դեմ։
Բայց էս թեմաներում առանձնապես քննարկման բան կարծես չկա։ Նույնիսկ եթե լինեն հակառակ կարծիքներ Էս հարցերում իմը կարծիք չի, համոզմունք ա՝ ես համոզված եմ, որ բոլորում էլ լավ արդյունքի եմ հասնելու։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (28.07.2021), Cassiopeia (28.07.2021), ivy (28.07.2021), Sambitbaba (28.07.2021), _Հրաչ_ (28.07.2021), Գաղթական (28.07.2021), մարդ եղած վախտ (29.07.2021), Նաիրուհի (30.07.2021), Ուլուանա (03.08.2021)
ՀՀ հյուսիսարեւելյան սահմանին տեղային մարտեր են, չճշտված տվյալներով երկու զոհ եւ մեկ դիրքի կորուստ ունենք, բայց դե հեչ, կարեւորը պարեկները արդեն սվետաֆորի լույսերին համահունչ են փայտիկները թափ տալիս։
Մի ամիս առաջ Գեղարքունիքում կորած 2 զինվորներից խաբար չկա, կարող ա գերի են, կարող ա մեռած են, արդեն ոչ ոք չի հիշում, բայց դե էդ էլ հեչ, կարեւորը գործ տալու ծրագիրը անխափան աշխատում ա։
Ալիեւը Զանգեզուրի միջանցք ու անկլավների պահով ա գազ տալիս, արդեն Երասխում են մարտեր գնում, բայց դե էդ վաբշե հեչ, կարեւորը թազա շենք կառուցելուց առնվազն վեց հատ նորմ են խախտել, այ, այ, այ։
Ասի ձեր մեղրի բոչկի մեջ մի գդալ մազութ լցնեմ, բայց դե տրամներդ հանկարծ չգցեք, էն սաղ թվարկածներս տուֆտա բաներ են, դուք կարեւոր բաների վրա կենտրոնացեք, սաղ լավ ա լինելու
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Է, սկսեք թեման ու զրուցեք, Այվ ջան, ինչնե՞րդ է պակաս… Ես հո ձեզ չե՞մ հորդորում թարգմանություններս կարդալ։ Կարդացողը կարդում է, ու կարդում է ոչ թե իմ ասելով։
Առաջարկում ես ե՞ս բացեմ թեմա… Ես, իհարկե, կարող եմ։ Բայց տխուր փորձը ցույց է տալից, որ իմ այդ փորձերը շատ շուտ մոնոլոգի են վերածվում, իսկ մի անգամ նույնիսկ գլխի էլ չընկա, թե ոնց վերածվեց մի ամբողջ գրքի թարգմանության…))
Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում, որ ինքներդ փորձեք։ Կոմիլֆո չէ՞… Արդիական չէ՞։ Իրեն հարգող մարդու բան չէ՞։ Բյուրն էստեղ լիներ… (կարոտել եմ), կասեր նորից քարոզներս սկսեցի…
Բայց դու հո գիտես, որ ես քարոզից շատ եմ հեռու… Ուղղակի… Դե, քոփի-փեյսթ չանեմ ստորագրությունս, էլի… հենա, տեսանելի է։
Հա, կարող է ախմախ եմ, բայց դեռ հույսս չեմ կորցրել, որ դեռ շանս կա, որ ի վերջո կսկսեք իրականությանը նորմալ նայել, առանց իրարից ամաչելու և թքելով հասարակության ստեղծած ստերեոտիպերի վրա։
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 28.07.2021, 22:31:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այ, ոնց որ կամաց կամաց սկսում ես ընկալել, որ իմ ու քո առաջնահերթությունները տարբեր հարթությունում են։
«Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխաները քույր ու եղբայր էին, վարորդի կնոջ քրոջ երեխաներն էին, մյուս մահացածն էլ նրա սանիկն էր»
https://shamshyan.com/hy/article/2021/07/25/1192212/
Որ մի վթարից 4 զոհը շատ ավելի ցավալի դեպք ա ինձ համար, քան սահմանի կրակոցը։
Որ մայրը հարազատ երեխային սպանում, հետո ինքնասպան ա լինում, ավելի ծանր եմ տանում, քան անկլավների ստատուսը։ Իսկ Ալիևի ու մնացած թշնամիների հայտարարություններին դու ու Լիոնը ուշադիր հետևում եք, դա հերիք ա, որ մեր երկիրն ապահով լինի։ Շարունակեք ուշադիր հետևել ու բոլորին ցույց տալ։ Իսկական հայրենասերը հենց տենց ա երկրին օգնում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (29.07.2021), Tiger29 (29.07.2021), Նաիրուհի (30.07.2021)
Ապեր, իսկական հայրենասերը գնում Ղարաբաղում կռիվ ա տալիս, ինչը ես արել եմ, էդ առումով խիղճս մաքուր ա երկրիս առաջ։
Բայց քո ասածներից մի ուրիշ մտքի եկա։ Դու հայրենասեր մարդկանց համար անպետք բեռ ես։ Բեռ՝ էն իմաստով, որ դու ապրում ես մի երկրում, որը ունի արտաքին թշնամուց պաշտպանության կարիք, բայց որը պաշտպանել չես ուզում։ Այսինքն՝ ստացվում ա, որ երկիրը պաշտպանել ցանկացող մարդը երկիրը պաշտպանում ա մի հատ իր տեղը, մի հատ էլ քո տեղը։ Հետեւաբար դու էդ մարդկանց համար բեռ ես, ինչ որ տեղ նաև վնասակար բեռ, քանի որ թշնամու հետ ախպերությանը դեմ չես։
Վերջին խմբագրող՝ Overdose: 29.07.2021, 09:37:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Sambitbaba (29.07.2021), Tiger29 (29.07.2021), Varzor (06.08.2021)
Ես էլ Քոչի օրոք եմ «բանակում» ծառայել, զենքի երես չեմ տեսել։ Բայց որ մոբ-ով կանչեցին մի ժամից զինկոմիսարիատի բակում էի, որտև պատրաստի էի ինչով կարամ, օգնեմ։
Բայց զինկոմում հիմնականում նույն անասուններն էին, ինչ Քոչի վախտ։ 8 ժամ բակում կանգնած սպասելուց հետո ասին, դու պետք չես, գնա տուն։
Բայց դե եթե մարդու տրամաբանությամբ մենակ սահմանին զենքով կանգնողն ա իրա երկիրը սիրում, իրան ինչ որ բան բացատրելն անհույս ա։
Ես փաս, խոստանում եմ այսուհետ քո գրառումներին նույնքան «լրջությամբ» ուշադրություն դարձնել, ինչքան Լիոնի գոհարներին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (29.07.2021), Նաիրուհի (30.07.2021)
Ես ձեզ չեմ ճանաչում, բայց Աթեիստը հաստատ բեռ չի։ Ինքն իրա ոլորտում շատ լավ մասնագետ ա, կարգ ու կանոն սիրող ու անարդարության դեմ պայքարող տեսակ ա, շատ լավ ընկեր ա, կարգին քաղաքացի, իր ընտանիքին նվիրված, երեք երեխայի հայր ա։ Ու համոզված եմ, որ պետք լինի շատ ավելի մեծ զոհաբերություններ կարա գնա մեր երկրի վաղվա օրը էլ ավելի լավը դարձնելու համար։
Էլի լիքը կարելի ա գրել, բայց դեռ էսքանը։
Կարճ
Կոնկրետ
Cassiopeia (30.07.2021), Sambitbaba (31.07.2021), Աթեիստ (30.07.2021), Բարեկամ (30.07.2021)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ