User Tag List

Էջ 1075 1103-ից ԱռաջինԱռաջին ... 75575975102510651071107210731074107510761077107810791085 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16,111 համարից մինչև 16,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 16539 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16111
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսական ակցենտով անգլերենի մասին (բնականաբար 2022-ից առաջվա հումոր է)․


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (08.03.2023)

  3. #16112
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուի ՍԻ Քեյն է լավ ներկայացնում ռուսների ու Ռուսաստանի վիճակը, դե մի 35-40 տարի առաջ, բայց վայթե շատ բան չի փոխվել։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  4. #16113
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուի ՍԻ Քեյն է լավ ներկայացնում ռուսների ու Ռուսաստանի վիճակը, դե մի 35-40 տարի առաջ, բայց վայթե շատ բան չի փոխվել։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    2019-ի Մոսկվան (Պուտինին, միլիցեքին և այլ նման ֆակտորները չհաշված) Եվրոպայի ամենահաճելի մեգապոլիսներից մեկն էր ու իր նկարագրածի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ։ Այ եթե սենց շարունակվի, կարող է վերադառնա էդ վիճակին․․․

  5. #16114
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    2019-ի Մոսկվան (Պուտինին, միլիցեքին և այլ նման ֆակտորները չհաշված) Եվրոպայի ամենահաճելի մեգապոլիսներից մեկն էր ու իր նկարագրածի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ։ Այ եթե սենց շարունակվի, կարող է վերադառնա էդ վիճակին․․․
    Չգիտեմ, թե մեգապոլիսի հաճելիությունը ինչով է չափվում, բայց խոսքը ժողովդրի մասին է, որի հետ մարդը կոնտակտ գրեթե չի ունեցել։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ՝ 2019-ի դեկտեմբերին մի կես օրով թափառեցինք Լիզբեթի հետ Մոսկվայում, ու եթե Լիզբեթը չլիներ, ապա չնայած մարդկանց առկայությանը, քաղաքը ահագին դատարկ, այսինքն՝ անշունչ կթվար, այսինքն մի հատ ժպիտն ինչ ա, չկար էդ անտեր մեգապոլիսում։ Հա մաքուր էր, ասենք Նյու Յորքի, կամ Փարիզի նման զիբիլանոց չէր, Հռոմի նման գարշահոտություն էլ չէր գալիս, բան չասի, բայց որ ընտրություն ունենայի, մեկ է Մոսկվայում չէի ապրի։

    Հ․Գ․ Մոռացա ասել՝ Մոսկվայի ամենաուրախ բանը Լիզի գուլպաներն էին, մի ոտին մի գույն, մյուսին՝ ուրիշ։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 09.03.2023, 02:48:
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.03.2023), Աթեիստ (09.03.2023)

  7. #16115
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե մեգապոլիսի հաճելիությունը ինչով է չափվում, բայց խոսքը ժողովդրի մասին է, որի հետ մարդը կոնտակտ գրեթե չի ունեցել։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ՝ 2019-ի դեկտեմբերին մի կես օրով թափառեցինք Լիզբեթի հետ Մոսկվայում, ու եթե Լիզբեթը չլիներ, ապա չնայած մարդկանց առկայությանը, քաղաքը ահագին դատարկ, այսինքն՝ անշունչ կթվար, այսինքն մի հատ ժպիտն ինչ ա, չկար էդ անտեր մեգապոլիսում։ Հա մաքուր էր, ասենք Նյու Յորքի, կամ Փարիզի նման զիբիլանոց չէր, Հռոմի նման գարշահոտություն էլ չէր գալիս, բան չասի, բայց որ ընտրություն ունենայի, մեկ է Մոսկվայում չէի ապրի։

    Հ․Գ․ Մոռացա ասել՝ Մոսկվայի ամենաուրախ բանը Լիզի գուլպաներն էին, մի ոտին մի գույն, մյուսին՝ ուրիշ։
    Մոսկվայում ես էլ չէի ապրի, բայց հենց քաղաքական պատճառներով։ Ընդ որում, երբ Ռիգա տեղափոխվելուց հետո ինձ հարցնում էին, թե ինչու, ու ասում էի, որ պատճառներից մեկը լեզուն է, բնական հարց էր առաջանում․ էդ դեպքում ինչու ոչ հենց Ռուսաստան։ Պատասխանում էի՝ Ռուսաստանն անկանխատեսելի երկիր է։ Էսօր լավ է, վաղը եսիմ ինչ Պուտինի մտքով կանցնի։ Ու փաստորեն ճիշտ էի ասում։
    Մարդիկ իհարկե ժպտերես չեն, դա ինձ նորմալ է թվում։ Լատվիացիք էլ ժպտերես չեն։ 2018-ին երկու ամիս Ռիգայում անցկացրեցի, հետո թռա Դուբլին, խանութում վաճառողուհին լայն բերանով բա թե՝ hi, how are you, վեր թռա, արդեն հետ էի սովորել։ Երևի Ռիգա տեղափոխվելու առաջին մտքերը մոտավորապես էդ ժամանակ ծնվեցին։

  8. #16116
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Չգիտեմ ինչու եմ էստեղ էսքան անկապ-անկապ գրում։ Երևի իրականությունից կտրվելու համար։ Էն իրականությունից, որտեղ արդեն երեք ամիս մարդիկ շրջափակման մեջ են։ Էն իրականությունից, որտեղ ստերի վրա կայսրություններ են կառուցում ...
    Կռվից հետո ահագին ղարաբաղցի ընկերներ ձեռք բերեցի։ Հատկապես մեկի հետ շատ մոտիկացա ու սիրեցի։ Հոկտեմբերի վերջի կողմերը մեր ստորաբաժանումը Մարտակերտից Ճարտարի կողմերը տարան, մինչեւ հասնելը մի վեց ժամով Ստեփանակերտ իջացրին կարճատեւ հանգստի։ Մնացած ղարաբաղցի տղերքը ուրախության մեջ ինձ մոռացան ու սկսեցին ցրվել իրենց տներով։ Ես գնալու տեղ չունեի, մտածում էի ոչ մեկի վզին բեռ չդառնամ, գնամ քաղաքով ման գամ, մինչեւ դիրքեր գնալու ժամը կգա։ Էս տղեն նկատեց վիճակս, համարյա զոռով տարավ իր տուն, էդ նեղ մաջալին ձու ու երշիկ ճարեց, լողանալու համար ջուր տաքացրեց, մի խոսքով երկրային դրախտ ապահովեց էդ վեց ժամվա ընթացքում։ Ես բնությունից փակ մարդ եմ, սովոր չեմ ուրիշի օգնության, բայց դրանից հետո էդ տղեն մի ուրիշ ձեւի աչքս ու հոգիս մտավ, հասկացա, որ էդ լավությունը պիտի հարյուրապատիկ հետ տամ ամբողջ կյանքում։

    Կռվից հետո կապը կանոնավոր պահում էինք, հիմնականում զանգերով, մեկ-մեկ էլ ինքն էր գալիս գործերով Երեւան, հանդիպում էինք։ Շրջափակումը որ սկսվեց, համարյա ամեն օր զանգվում էինք, պատմում էր ոնց ա վիճակը էնտեղ, ոնց ա ժողովուրդը, չնայած էդ ամեն ինչը ես նորություններով կարդում էի, տեղյակ էի։ Ես հասկանում էի, որ իրականում էս զանգերի իմաստը ինձ տեղեկացված պահելը չի, այլ ուղղակի մենակ ու լքված չգալու ձգտումը։ Էս ընթացքում տղեն աշխատանքը կորցրել էր, գումարով էլ օգնեցի, փոքր գումար չէր, կարելի է ասել ընտանիքիցս կտրեցի, իրեն տվի։

    Բայց հետո շրջափակումը երկարեց ու դարձավ մեր իրականության մաս, կամաց-կամաց ես էլ զգացի, որ արդեն նույն հաճույքով չեմ սպասում ընկերոջս զանգերին, արդեն չեմ ուզում առօրյաս պղտորել իր նեգատիվով, չեմ ուզում լսել նեղությունների մասին, երբ իմ առօրյայում կարծես թե ամեն ինչ լավ էր ու հարմար։ Չգիտեմ, միգուցե ավելի եսասեր դարձա, կամ ներվերս սկսեցին տեղի տալ էս անընդհատ լարվածությանը ու հանգիստ ու մեկուսացում պահանջել, չեմ կարող ասել։ Ընկերս էլ նկատեց տրամադրության փոփոխություն ու սկսեց հազվադեպ կոնտակտի դուրս գալ։ Բարոյական ուղենիշներս ինձ ասում են, որ ես էլ դարձա էմպատիայից զուրկ անասուն, բայց գիտակցությունս հրաժարվում էր Ղարաբաղի մասին նորություն ընկալել՝ ուղղակի որովհետեւ հնարավոր չի էս ահռելի նյարդային լարվածության տակ շնչել ու նորմալ ապրել։

    Բյուրակնի գրած էս տողերը երջանիկ թմբիրից մի պահ ինձ դուրս բերեցին, հիշեցրին Ղարաբաղը, շրջափակումը, նիկոլը, հեղափոխությունը, պարտությունը, արդեն հարազատ դարձած ալիեւին, ու հացը սկսեց կուլ չգնալ։

    Բայց դե էս էլ երկար չի տեւի։ Վաղը էս ժամանակ արդեն հետ եկած կլինեմ իմ նորմալ ռուտինին, որտեղ էդ ամեն ինչը տեղ չունի։ Մի խոսքով, ընկերներ, նիկոլներն ինձ հաղթեցին, ես էլ դարձա նիկոլ։ Ասեմ, որ հլը որ վատ չի, ամեն ինչ պայծառ ա ու փայլուն, ու հեչ էլ ցավոտ չի։ Կարեւորը կորմս տեղն ա, դե փերֆեքթ թիվին էլ պնդում ա, որ իրականում մենք չենք էլ պարտվել։ Ստեղ Ղարաբաղից ավելի կարեւոր լիքը թեմաներ կան, էն օրը օրինակ պարեկները մարդ էին խփել, կամ էլ Թորոսյան Արսենը վագոնով փող ա լափել, ու հլը մի բան էլ մունաթ ա գալիս սաղիս վրա, հլը էդ նագլիին տեսեք։ Սկսել եմ ահագին լավ բաներ նկատել, օրինակ, մեր փողոցում նոր կանգառ են սարքել, ահագին հարմար ա, ասում են ընթացքում վայֆայ էլ կլինի, ապրի Ավինյան Տիկոն, թե չէ առաջ ինչ էր, բոմժի պես կանգնում էինք մայթին, սկի մի հատ ապակեպատ կանգառն ինչ էր, չէին բաշարում սարքել։
    Մի խոսքով, ամեն ինչ լավ ա, ջերմ բարեւներ ու պաչիկներ սաղիդ։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.03.2023), StrangeLittleGirl (16.03.2023), Արամ (15.03.2023), Յոհաննես (15.03.2023)

  10. #16117
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե էս էլ երկար չի տեւի։ Վաղը էս ժամանակ արդեն հետ եկած կլինեմ իմ նորմալ ռուտինին, որտեղ էդ ամեն ինչը տեղ չունի։ Մի խոսքով, ընկերներ, նիկոլներն ինձ հաղթեցին, ես էլ դարձա նիկոլ։ Ասեմ, որ հլը որ վատ չի, ամեն ինչ պայծառ ա ու փայլուն, ու հեչ էլ ցավոտ չի։ Կարեւորը կորմս տեղն ա, դե փերֆեքթ թիվին էլ պնդում ա, որ իրականում մենք չենք էլ պարտվել։ Ստեղ Ղարաբաղից ավելի կարեւոր լիքը թեմաներ կան, էն օրը օրինակ պարեկները մարդ էին խփել, կամ էլ Թորոսյան Արսենը վագոնով փող ա լափել, ու հլը մի բան էլ մունաթ ա գալիս սաղիս վրա, հլը էդ նագլիին տեսեք։ Սկսել եմ ահագին լավ բաներ նկատել, օրինակ, մեր փողոցում նոր կանգառ են սարքել, ահագին հարմար ա, ասում են ընթացքում վայֆայ էլ կլինի, ապրի Ավինյան Տիկոն, թե չէ առաջ ինչ էր, բոմժի պես կանգնում էինք մայթին, սկի մի հատ ապակեպատ կանգառն ինչ էր, չէին բաշարում սարքել։
    Մի խոսքով, ամեն ինչ լավ ա, ջերմ բարեւներ ու պաչիկներ սաղիդ։
    Պատերազմից հետո կար մարդկանց մի խումբ, հիմնականում 2018-ի ակտիվ հեղափոխական ջահելները, որ պատերազմն էլ, դրա հետևանքներն էլ, չվերջացող աղետն էլ լրիվ բլոկել էին իրանց ուղեղից, ու հանգիստ իրանց կյանքով ապրում էին, ասես ոչինչ չէր էղել։

    Միևնույն ժամանակ տարբեր ակտիվ խմբեր ձևավորվեցին, որ սկսեցին փորձել լուծումներ գտնել տարբեր ձևերով, թե՜ Հայաստանում, թե՜ սփյուռքում։ Ես էդպիսի մի քանի խմբերում կամ։ Էդ խմբերի մեծ մասն էլ կամաց-կամաց սկսեցին մարել. տարբեր անդամներ սկսեցին առանձին գրել, որ էլ չեն կարողանում, դուրս են գալիս կամ հետին պլան են մղվում։ Դե ես էլ առանց որևէ մեկին ասելու լուռ եմ արդեն ու մեկ-մեկ հիշում եմ, որ Արցախը շրջափակված ա, բայց որպես հեռավոր ինչ-որ մի բան, որի հետ ես կապ չունեմ։ Չգիտեմ՝ պաշտպանական ռեակցիա՞ ա, ու մեզնից նրանք, ովքեր առավել ակտիվ էին էսքան ժամանակ, ուղղակի ավելի շատ մտավոր ռեսուրս ունեին իրականությունից չկտրվելու համար, ու հիմա մեր ռեսուրսն էլ ա սպառվում, թե՞ ուղղակի ծրագիր ա բոլորիս սենց սարքելը՝ դիմադրողականությունը կոտրելը, թե՞ մի երրորդ ուրիշ բան, բայց հա, ես էլ եմ ինձ բռնացնում, որ էլ արցախցի ընկերներիս որպիսիությամբ չեմ հետաքրքրվում ու տեղեկություններ չեմ փնտրում, թե մարդիկ ոնց են էնտեղ (ու առաջվա համեմատ շատ քիչ ա հաղորդվում սոցիալական ցանցերում)։

  11. #16118
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չափազանց զգայուն մարդկանց խորհուրդ չեմ տալիս ներքևինը կարդալ:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.03.2023)

  13. #16119
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ Ակումբն էսօր դառնում ա 17 տարեկան:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.03.2023), ivy (17.03.2023), Sambitbaba (18.03.2023), Աթեիստ (17.03.2023), մարդ եղած վախտ (18.03.2023), Վիշապ (17.03.2023)

  15. #16120
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ակումբն էսօր դառնում ա 17 տարեկան:
    Մենք էլ հնաբնակներով 17 տարվա ակումբցի ենք փաստորեն, ոնց որ թե ահագին մեծ, բայց իրականում դեռ լրիվ դեռահաս
    Մյուս տարի արժի չափահասությունը նշել։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (19.03.2023)

  17. #16121
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ-ն էլ կդառնա 33 տարեկան, տակավին երիտասարդ, Քրիստոսի խաչելիության տարեկից։
    Si vis pacem, para bellum

  18. #16122
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հավես կլիներ, որ սենց մի հատ իրականություն լիներ, որտեղ մարդիկ իրանց կարծիքի մասին խոսեին հարաբերության պես։ Ասենք մեկը բերեր ծանոթացներ, ասեր - բարեկամնե՜ր, էս իմ կարծիքն ա։ Մարդ էլ կարողանար ասեր - Հարութ ջան կամ Գոհար ջան, բա ի՞նչ հարաբերությունների մեջ եք դու ու կարծիքդ։ Ինքն էլ ասենք ասեր, դե նոր ենք ծանոթացել, ֆռֆռում ենք մարդամեջ, ժամանակ ենք անցկացնում, տեղ-մեղ ենք գնում իրար հետ, նայում եմ ինչքանով ա ինձ հարմար, նայում եմ ոնց ա իրան դրսևորում, ըստ դրա հասկանամ։ Կամ ասեր սիրածս ա, ուշքս գնում ա էս կարծիքիս համար, կրակոտ սեր ա մեր մոտ, ամեն անգամ իրա հետ մերձենալուց հասկանում եմ, որ սրա համար եմ ծնվել, ո՞նց ասեմ, կյանքս իմաստ ա ստանում, իրա հետ մերձենալուց ամեն անգամ աստծուն եմ տեսնում, նախնիներս գալիս հերթով օրհնում են մեր միությունը հենց անկողնում։ Կամ ասեր նշանածս ա, իրա հետ ամուսնանալու եմ, արդեն մամաս, պապաս տեսել են, իրանց դաբռոն տվել են, էս կարծիքս ամենակարևոր կարծիքն ա իմ կյանքում, ուրիշ կարծիքների ըսկի չեմ էլ նայում։ Արի թաքուն ականջիդ բան ասեմ… մենք արդեն փոքրիկի ենք սպասում (տակից աչքով անի), կամ ասի մեր միացումից արդեն փոքրիկ կարծիքներ են ծնվել (կարծուլիկներ), գժվում եմ ինձնից ծնված կարծիքների համար ու մի հատ ջիգյարով կմճտեր իրա կարծիքի տուտուզը։ Կամ պարզվեր ասենք մի 10 տարի ա ամուսնացած ա էդ կարծիքի հետ, իրա հետ ինչքան ասես փոստեր ա գրել ֆեյսբուքում, տակը սրտիկներ ու բուկետներ ա հավաքել, չուզողներին բլոկել ա, բայց դե էս 10 տարվա մեջ ջոկել ա, որ էդքան էլ իդեալական կարծիքը չի, էն անկողնային երջանկություններն էլ չկան, իմաստ, բան, մի քիչ խունացել են, բայց դե ի՞նչ անի, արդեն իրա կյանքը ուրիշ կարծիքի հետ չի պատկերացնում, իրա ամբողջ շրջապատն իրան հենց մենակ էդ կարծիքի հետ գիտի, էլ հո չի՞ բաժանվի…
    Կամ ասենք - էս կարծիքը ընկերներիցս ա, մեկ-մեկ իրար հետ զվարճանում ենք, բայց մեկ-մեկ համը հանում ա, մի քանի ամիս չեմ ուզում երեսը տեսնեմ…
    Ու սենց լիքը սցենարներ կլինեին…
    Կպատահեր, որ կլսեիր մարդու վերաբերմունքը իրա կարծիքին, կասեիր - սիրելիներս, համեցեք, նստեք, քննարկենք, երբեմն կասեիր - հարազատս, էս կարծիքդ աչքիս տու տու տույ տույ տուտույ, երբեմն էլ գլուխդ կտմբտմբացնեիր, դուրս կգայիր մաքուր օդի: #ներվերիկենացը

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2023), enna (19.03.2023), ivy (19.03.2023), StrangeLittleGirl (19.03.2023), Աթեիստ (20.03.2023), Ուլուանա (19.03.2023)

  20. #16123
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծիքի հետ հարաբերակցվելու կոնտեքստում շատ կրեատիվ մոտեցում էր, սենց բան տեսած չկայի, ու ընտիր էր կարդալը, բոլոր համեմատություններդ լավ պատկերացրեցի

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2023), Աթեիստ (20.03.2023), մարդ եղած վախտ (19.03.2023), Նաիրուհի (01.04.2023)

  22. #16124
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ակումբն էսօր դառնում ա 17 տարեկան:
    Շնորհավոր ակումբ: Ակումբը իմ կյանքում շատ մեծ դեր ա ունեցել (ու ունի), հատկապես հիմա եմ համոզվում, երբ հետ եմ եկել։ Հարազատ համայնքի զգացումը ոնց ակումբում եմ զգացել, մինչև հիմա չեմ զգացել, հնարավոր ա՝ երբեք էլ չեմ զգա ։) Ակումբում էին էն մարդիկ, որ անիքնավստահ, ինքը իրան ու աշխարհը դեռ չընկալող, իր զգացածների տակից դուրս չեկող ու փախուստի տեղ չունեցող դեռահասին ընդունում ու սիրում էին, ու գոնե ստեղ ես ինձ validated էի զգում։ Ստեղ ամբողջ կյանքի համար ընկերներ ունեցա, որոնց հետ նույնիսկ չեմ շփվում, գլխիս մեջ էդ մարդիկ շարունակում են ապրել։ Շանս չի եղել ակումբին ու ակումբի մարդկանց շնորհակալ լինելու, ասեցի առիթից օգտվեմ ։)
    Վերջին խմբագրող՝ enna: 19.03.2023, 19:58:

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2023), ivy (19.03.2023), StrangeLittleGirl (19.03.2023), _Հրաչ_ (19.03.2023), մարդ եղած վախտ (19.03.2023), Նաիրուհի (01.04.2023), Ուլուանա (19.03.2023), Վիշապ (19.03.2023)

  24. #16125
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    հավես կլիներ, որ սենց մի հատ իրականություն լիներ, որտեղ մարդիկ իրանց կարծիքի մասին խոսեին հարաբերության պես։ ...
    Իմ կարծիքով, կարծիքը արտաթորանքի պես մի բան է։ Ու իրավիճակից կախված, կարող է լինել սլացիկ ու համասեռ, կամ էլ ցռում ես զուգարանակոնքի պատերին ու մեկ մեկ էլ դրանից դուրս։ Կարելի է ձևից կախված բովանդակային դատողություններ անել, բայց ես խորհուրդ չեմ տալիս հարաբերություններ ունենալ կարծիքի հետ։ Ճիշտը՝ զննելուց հետո միշտ ջուրը քաշելն է։ Բայց երբեք երկար մի պահեք կարծիքը ներսում, հենց եկավ, պետք է դուրս տալ, որ տոքսիններ չկուտակվեն։
    Si vis pacem, para bellum

Էջ 1075 1103-ից ԱռաջինԱռաջին ... 75575975102510651071107210731074107510761077107810791085 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •