Մարդ կա՞ էստեղ
Ինտերնետում իմ իմացած բոլոր լեզուներով էս թեման քրքրելուց ու առանձնապես բան չգտնելուց հետո, որոշեցի էստեղ կարծիքներ հարցնել, մեկ էլ տեսար՝ պատասխաններ լինել։
Պատկերացրեք էսպիսի իրավիճակ։
Հակառակ սեռի երկու անձ ահագին երկար ժամանակ ջերմ հարաբերությունների մեջ են, որը կարելի է ընկերություն համարել, եթե անպայման անվանում տալու լինենք։ Սիրային-ռոմանտիկ-ինտիմ թեմաներ երբևէ չեն եղել էդ հարաբերություններում, դրա փոխարեն միշտ եղել է փոխադարձ խորը համակրանք, հոգատարություն ու շատ հավես հաղորդակցում՝ գրավոր ու բանավոր, օնլայն ու ռեալ։ Երևի բոլորս էլ ունենք էդպիսի հաբարություններ, հը՞ն
Ռեալ հանդիպումներ լինում են ժամանակ առ ժամանակ, որոնք սովորաբար սկսվում ու ավարտվում են գրկախառնությամբ՝ որպես ողջույնի ու հրաժեշտի ռիտուալ։
Մի հերթական հանդիպման վերջում՝ հրաժեշտին գրկվելու ժամանակ, տղամարդը դեմքով հպվում է կնոջ մազերին (կողքից) ու համբուրում մազերի մեջ։
Սա ի՞նչ է․ կարելի՞ է, ասենք՝ թուշիկին պաչիկ տալու նման, դեռ ընկերության սահմանների մեջ մտնող գործողություն համարել։ Թե՞ սա սահմանի հստակ անցում է, կամ էդ սահմանն անցնելու ցանկություն արտահայտող նշան։
Համ տղամարդկանց կարծիքն է հետաքրքիր, թե արդյո՞ք իրենց համար սովորական կլիներ կին ընկերոջը մազերի մեջ համբուրելը (որպես ջերմության, քնքշանքի նշան), թե՞ սա ավելի ինտիմ գործողություն է։
Նաև կանանց կարծիքն է հետաքրքիր, թե ոնց կմեկնաբանեին տղամարդ ընկերոջ կողմից արածը։ Սահմանի անցո՞ւմ։
Էջանիշներ