Էտոիլիկը մելանխոլիայի մեջ ա…
Ավելացվել է 10 րոպե անց
ամեն դեպքում տեղդ կզգացվի…
էէէհ… ակումբը պառակտվում է… ;(
Էտոիլիկը մելանխոլիայի մեջ ա…
Ավելացվել է 10 րոպե անց
ամեն դեպքում տեղդ կզգացվի…
էէէհ… ակումբը պառակտվում է… ;(
Վերջին խմբագրող՝ Mesrop: 01.09.2007, 16:45: Պատճառ: Գրառման ավելացում
բան էի գրել ուզում, բայց ես էջի գրառումները կարդալով՝ հասկացա,որ կրկնվելու եմ...
առայժմ
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
երբ ինտեռնետը դառնում է իրականությանդ նույնիսկ մի բջիջը ,այնժամ դու սկսում ես մահանալ իրական կյանքում:Երբեք գնալիս մի ամպագոռգոռացեք,քանի որ ձեր այցը ոչ-ոք չի նկատել,դեհ ուրեմն պարզապես հեռացեք,կամ ուժ գտեք ձեր ներսում ու վիրտուալ կյանքը կամ ակումբը ընդունեք զուտ ժամանցային մի նոր տարբերակ
պետք է ապրել քեզ համար,քո ցանկությունների իրականացման համար,երբ ուզում ես գնա արի,կամ արի գնա...հաստատ դա սկզբում է,երբ թվում է`ինչ-որ մեկին դա մտահոգեց,իրականում դու ես միայն դրա մասին ուզում մտածեն,ամենքը ապրում են իրենց համար,ինետը ինետ է,ըննն դհաաա մեեենննը![]()
կամ ակումբը ընդունեք զուտ ժամանցային մի նոր տարբերակ
ակումբը ստիպում է ապրել իրենում…
իսկ այն յուզերները որոնց համար ակումբը ժամանցային վայր է, նրանց պոստերը անընդյատ ջնջվում են, ինֆրեկշններ են ստանում, և հոգնում են…
ակումբը չի կարող ստիպել մի բան,որը դու չես ուզում,իսկ ապրել ակումբում...
ակումբը թող ապրի քեզնում,քո մեջ,այսինքն ակումբը թող միջոց դառնա ,որ դու ձեռք բերես ընկերներ,անցնես ռեալի,նրանց հետ շփումդ մեծացնես,ոչ թե կախվես գրառումներից,բարկանաս,ուրախանաս, հասկացիր Մես ջան, երբ որ վիրտը քեզ հասցնում է էմոցիոնալ աշխարհիդ դռները,այ ըտե տոՌմուզ պետք է անել,թե չէ հետագա արված քայլերդ ուղղակի քեզ կդարձնեն լավագույն դեպքում ` ինետի շնիկ@ էլի ...
ինս ինչու հենց ակումբը?! էտի հենց ակումբի մեղքնա…
ես ինձ ուրիշ ֆորումներում լավեմ զգում…
ընդեղրանք իմ պոստերը ոչ ջնջում են, ոչ խմբագրում, ոչէլ…
միակ հրաշք բանը ,որ բոլորս գիտենք`մարդը , տիեզերքի համար վերջին հաշվով ընդհամենը տիեզերական մարմին է,հիմա ուր մնաց դու ակումբի համար ուզԵՌից առավել երևույթ լինես
ակումբը անելու է այն ,ինչ ինքն է ուզում ոչ թե դու,ակումբ քեզնով չի սկսել,ինձնով էլ չի վերջանալու,անփոխարինելի անդամ չկա,նույնիսկ Չուկը,որը հիմնաքարն է ակումբի,եթե ակումբը ծախի մի լավ մարդու,ասենք ինձ,ակումբի կյանքը ոչ թե կանգնելու է ,այլ բողբողջելու է,փթթելու
..
ոշՊըմմ
ակումբը ակումբ է,դուք էլ դուք եք:
Ուշադրություն
Աճուրդային եղանակով վաճառվում է ֆորում:
Տեխնիկական տվյալներ.
Ամբողջովին հայերեն է (հեղինակային թարգմանությամբ), ձևավորումը հեղինակային է, աշխատում է առաջնային դոմեյնով, որի «Page Rank»-ը 5 է: Ֆորումի ծրագրային փաթեթը օրինական է, լիցենզավորված: Հոստինգի ու դոմեյնի սպասարկման վարձերը վճարված են մինչև 2008 թվականի հունիս ամիսը, ունի ներկցված հեղինակային հայերեն գրելու ծրագրային ապահովում, ինչպես նաև տրանսլիտի փոխարկիչ: Գրանցված անդամների թիվը 2300-ից ավել, արգելափակվածները մոտ 60 հոգի, կան բազմաթիվ հեռացած անդամներ: Օրական ակտիվ են լինում միջինում 110 գրանցված անդամ: Օրական կայքի ունիկալ այցելությունների թիվն անցնում է 500-ից: Կան այցելուներ տարբեր տարիքային խմբերի, տարբեր սեռի, տարբեր երկրամասերից, տարբեր հետաքրքրությունների տեր, լուրջ և անլուրջ. գիտուն և ոչ այնքան, գեղեցիկ և սովորական, ճանաչված և անհայտ: Ֆորումում բացվել են 3000-ից ավելի թեմաներ, որոնցից շատերը բավականին լուրջ, շատերը բավականին տհաճ, շատերը ծիծաղեցնող: Ֆորումում կատարվել է մոտ 100.000 գրառում: Ֆորումին տնօրինելու համար պահանջվում է սիրտ, նյարդեր, ժամանակ, գումար:
Նախնական աճուրդային գումարը 500 Եվրոյին համարժեք դրամ ըստ օրվա կենտրոնական բանկի կուրսի: Առաջարկներն ընդունվում են:
Հ.Գ. Վաճառվում է որոշ անդամների հետ կոնֆլիկտային և/կամ ոչ բարի դրացիական հարաբերությունների հետ մեկտեղ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, զրուցարանը մոռացար:Իսկ ավելի լուրջ՝ մարդու գլխավոր կապիտալը մի կողմից, նրա գլուխն է, մյուս կողմից՝ դեմքը և ներկայումս ոչինչ չկա ավելի վեհ ու կատարյալ, քան մարդու ուղեղի կառուցվածքը և դրա աշխատանքի արդյունքում ցուցաբերվող հնարամտությունը:
![]()
Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 02.09.2007, 17:45:
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Վայ քու, Չուկ ջան, սա քո վերջնակա՞ն որոշումն է... Մդա... Լոոոլ
, բայց ինչ էլ թանկ ես ծախում էս էէս ակումբը... 500 Եվրո ունենայի, երևի թե մի հատ կարգին փալմթոփ կգնեի, բայց ոչ ֆորում
...
Հ.Գ. Խնդրում եմ շուտ գնեք էլի... Քանի որ չեմ ուզում Չուկիադմինության ժամանակ հեռանալ
, իսկ հենց տերը փոխվի ես ինքս իմ ձեռքով իմ տվյալները կջնջեմ
![]()
... Օօյ, շատ բորբոքվեցի, չէ՞
Հ.Հ.Գ. Բայց այս գնով աչքիս չի ծախվի![]()
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Ստացածս բացասական վարկանիշներն ու հետս՝ տարբեր մարդկանց ունեցած զրույցները ցույց են տալիս, որ շատերն իմ հետ համամիտ են ու հասկանում են, որ այս ակումբը երբեք չի կարող դառնալ առևտրի առարկա:
Ես այն կարող եմ նվիրել ինչ-որ մեկին, ես այն կարող եմ փակել, բայց ծախել... դե կներեք էլի: Ես չգիտեմ, թե ով ինչպես է ընդունում այս ակումբը, ով ինչից է զայրանում կամ նեղանում ու որոշում հեռանալ, ով ինչ պատճառով է հիասթափվում: Ես միայն գիտեմ, որ ուզում էի ստեղծել համերաշխ ընկերախումբ ու դա չստացվեց իմ ու ձեր մեղքով:
Մենք չենք սիրում օրենքներ: Ոչ մեկս չի սիրում: Արդեն մեկ տարի է, ինչ մարդիկ են գրանցվում ֆորումում, ու ոչ մեկը չգիտի թե այս ակումբում ինչ օրենքներ են գործում: Ոչ մեկն այս մեկ տարվա ընթացքում չասեց. «Չուկ, գրանցվելիս որ հղում ես տալիս կանոնադրությանն ու ասում որ կարդանք, տեսել ես, որ դա տանում է ինտերնետի մի հասցեով, որը գոյություն չունի»: Դիտմամբ է տանում: Ես անհամբեր մեկ տարուց ավելի է, ինչ սպասում եմ, տեսնեմ, մարդ կլինի, որը կվորոշի գրանցվելիս կանոնադրությունը կարդալ: ՈՉ: Մենք ցանկանում ենք գրել այն, ինչ սրտներս ուզում է: Ջհանդամը, թե դիմացինին կամ Սերոբին դա չի վիրավորի: Մեզնից ամեն մեկը երազում է դեմոկրատիայի մասին ու բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով խոսում այդ դեմոկրատիայի մասին: Ի՞նչ է, կարծում եք թե դեմոկրատիա նշանակում է անարխիա: Թե, եթե խախտումներով գրառումները ջնջվում են, խախտումներ անողները զգուշացվում կամ հեռացվում, դա դիկտատուրա կամ ֆաշիզմ կամ պեդանտիզմ է նշանակում: Եթե կարգուկանոնին խստորեն հետեվեինք, երևի 100000 գրառման փոխարեն մնացած կլինեին 5000-10000-ը, 60 արգելափակված մականվան փոխարեն (որոնց մեծ մասը նույն անձինք են, տարբեր մականուններով գրանցված) կլինեին 300-400-ը և այսպես շարունակ: Բայց այստեղ, այս ֆորումում երբևէ չի արգելվել խոսքի իրական ազատությունը, գործել ենք (ինչքան որ կարողացել ենք) մարդասիրական ու ազատատենչական գործոնների ուղեկցությամբ, փորձելով յուրաքանչյուրին թողնել ազատ արտահայտվել, բայց որ միաժամանակ ֆորումն աղբանոցի, անկապ գրառումների փնջի չվերածվի: Չթողնելով, որ յուրաքանչյուր 100 գրառումից 99 լինեն անբովանդակ, որովհետև հենց այդպես կլիներ, եթե կանոններին այնքան, որքան հետևել ենք, չհետեվեինք:
Բայց ձեզնից ամեն մեկը առաջին հերթին մտածել է իր մասին (ինչպես և շատ հաճախ մենք): Եթե ձեր խախտման մասին զգուշացվել է, բողոքել եք՝ ասելով. «Բա մյուսնե՞րը»: Մյուսներն էլ, բոլորն էլ զգուշացվել են, որպեսզի հնարավորին չափ որակյալ մնա: Այնքան էլ չի հաջողվել:
Ի՞նչ եմ գրում: Չգիտեմ: Թողնում եմ, որ մնացածը ձեզնից ամեն մեկը մտածի ու որոշի: Ես հոգնել եմ ու իմ համար դժվար չի մի կոճակ սեղմելով ֆորումը փակելը, վերջ դնելով բողոքներին, ձեզ վիրավորանք հասցնելուն, ձեր ինքնասիրությունը ոտնահարելուն (ձեր գրածները ջնջելով ու ձեզ դիտողություններ տալով) ու էլի շատ բաների: Կամ էլ կարող եմ շարունակել այն ինչ անում եմ: Անել այն մարդկանց հետ, ովքեր իմ կողքից չեն փախնում: Անել ձեր ու իմ համար ու փորձել հաճույք ստանալ, այլ ոչ թե ամեն քայլափոխի փորձել թշնամություն փնտրել: Պետք չի որ դուք ինձ պատասխանեք: Ես ձեզնից ամեն մեկի պատասխանը կտեսնեմ ձեր մյուս գրառումներում, եթե այդպիսիք լինեն, կտեսնեմ ու կհարգեմ ձեր որոշումը, անկախ նրանից դա կլինի իմ սրտից, թե ոչ:
Ու ներողություն ձեր ժամանակը այս գրառումով սպանելու, ձեզ նյարդայնացնելու, գուցե վիրավորելու ու ընդհանրապես նրա համար, որ ես կամ ու գրում եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Օօհօ, ես էլ զարմացա, թե իսկապես վաճառում ես...
Լսեք, այս հանդիպմանն ի՞նչ եք քննարկել, աչքիս պետք է գայի հանդիպման....
Չուկ ջան, ասացիր, որ ուզում էիր լավ ընկերական խումբ ստեղծել, բայց չստացվեց... Լսի, բայց ի՞նչի չստացվեց, ինձ թվում է՝ կատակը դեն, բավականին էլ ստացվել է... Ու կարևոր չի ֆորումում քո նիկը օտար է, թե մտերիմ
, կարևորը քո վերաբերմունքն է մարդկանց՝ ակումբի անդամների նկատմամբ, և կարևոր չէ դեմոկրատ ես, թե ֆաշիստ, կարևորը հարգանքն է մարդկանց՝ ակումբի անդամների հանդեպ ու նենց վաաբշե կապ չունի էլի թե ինչա ոնցա... Վայ, ոնցվոր ես վերջի պահը տուֆթեցի
... Հա , ի՞նչ էի ասում... Կարևորը այն է, ինչ կա՝ լավ է, թե վատ, դա արդեն թող յուրաքանչյուրն իր համար որոշի... Իսկ թե ինչ կլինի ակումբի հետ՝ արդեն հասկացաք, թե ով պիտի որոշի և անկախ ամեն ինչից՝ այդ որոշումը նրա իրավունքն է
:
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Ինչպես երեկ քեզ ասեցի, Չուկ, ես լավ զարգացած իմունիտետ ունեմ՝ համաճարակներին դիմանալու համար, եթե մի օր էլ չմտնեմ ակումբ, հաստատ վերոնշյալ ոչ մի պատճառն էլ մեղք չի ունենա այդ հարցում, պարզապես ամեն մեկի կյանքը իր հունով է գնում, երբեմն անկանխատեսելի
Ամեն դեպքում, քեզ հաջողվել է(ր) ստեղծել այդ ջերմ ու համերաշխ մթնոլորտը, ուղղակի մարդ էակն ամենաբարդն է այս աշխարհում, ու, չգիտես ինչու, բոլորն էլ սիրում են ամեն պարզի մեջ փնտրել այն բարդը, որ չկա, այն ետինը, որ ասողը երբևէ նման միտք չի էլ ունեցել անգամ իր ամենաուժեղ զառանցանքներում
Ես դեռ միտք չունեմ ակումբը լքելու, միգուցե, երբ ժամանակս չների, այս նույն հաճախությամբ չլինեն այցելություններս, բայց դրանք կլինեն հաստատ, քանի որ երբ ինչ-որ մի բանը հարազատ է դառնում, անգամ ճգնաժամային պահերին, ես շարունակում եմ հարազատ մնալ, ով իմանա, գուցե իմ մեղքն էլ կա այդ հարցում...
Միասնական ուժերով միայն կարող ես ետ բերել այն, ինչ ժամանակին այնքան թանկ էր ու հարազատ, նաև պետք է հիշել, որ այստեղ ոչ մեկ մյուսի հետ կիսելու բան չունի, իսկ ամենաթանկն այս աշխարհում մարդկային հարաբերությունների ջերմությունն է, որը ես հաստատ զգացել եմ, երբ դեռ նոր-նոր էի գրանցվել![]()
Հուսով եմ` եղանակի սառեցումը չի ազդի այդ ջերմության վրա
Հ.Գ. Իմիջայլոց, ակումբի ակտիվ անդամներից շատերին սիրում եմ հենց իրենց ունեցած լավ գծերի համար, իսկ դո՞ւք...
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
էս վերջին գրառումները կարդալուց մի տեսակ հուզվեցիՉնայած՝ էտքան ել նոր չեմ գրանցվել,ու լուրջ էլ վերաբերվել եմ «Ակումբին» ,բայց,ոնց որ, մի անգամ էլ հասկացա,թե ուր եմ ընկել
Chuk ջա՛ն, լավ էլ հասել ես նպատակիդ(ամեն դեպքում,երևի,դու էլ ես ընդունում), շատ հետաքրքիր ընտանիք ա մեր ակումը: Առանց «Ակումբի» շատ դժվար կլինի արդեն,կարծում եմ, շատերի համար,և,նաև ինձ համար:Ինչքան էլ մտածեցի,բացի էս ամառվանից,չի եղել օր,որ «Ակումբ» մտած չլինեմ(մի անգամ էլ,ոնց որ փչացել էր,հա):
Երկար չեմ ուզում գրել(սովոր էլ չեմ),ինչևէ,մի՛ հավաքեք ճամպրուկները,«Ակումբը» նախևառաջ իր հետաքրքիր անդամներով ա հետաքրքիր:
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ