Կարծում եմ ոչ այնքան հետաքրքիր ու առավել ևս հետաքրքիր գրառում... բայց դե:
Բարի գիշեր ու հաջողություն Ակումբ: Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում:
դե լավ էլի, էդ մարդը անձնականի իրավունքի ունի...երևի...իսկ քանի մենք այստեղ նստած ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ամուսանում է թուրք կնոջ հետ:
համ էլ խի՞ եք բոլորդ գրառման սկզբում զգուշացնում, թե «գիտեք, էս գրառումս էտքան էլ կարևոր չի ու հետաքրքիր»...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ասում են, նրանք երկուսն էլ հրեական ծակում ունեն.
http://www.hayary.org/index.php?opti...=404&Itemid=56
Օգոստոսի 23-ին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ թրքուհի Զեյնո Բարանի ամուսնական արարողությունը: Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ այս ամուսնությունը քաղաքական նպատակներ է հետապնդելու, որովհետեւ Բարանը պատահական աղջնակ չէ (ավելին, որոշ շրջանակներում նա արդեն համարվում է «հրեական Եսթեր թագուհի»), ում հանկարծ սիրահարվել է հրեական արմատներ ունեցող Բրայզան: Սա դասական թուրք-հրեական «համագործակցություն» է: Հայտնի է, որ Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտում է աշխատում՝ ղեկավարելով այս կառույցի եվրասիական ծրագրերը: Ավելին՝ մասնագիտացած է Կովկասի ու, հատկապես, հենց էներգետիկական քաղաքականության խնդիրներում: Ադրբեջանին էլ վերաբերող նրա վերլուծությունները ամերիկյան մամուլում տպագրվում են, ու դրանց ուղղվածությունն էլ պետք է որ պարզ լինի... Քաղաքական ամուսնության առաջին բողբոջները նշմարվում են. ամուսնությունը հենց ստամբուլյան կղզիներից մեկում՝ յուրօրինակ հրավիրատոմսերով, որտեղ բանկային հաշվեհամար է եղել՝ Թուրքիայում սկիզբ առած «ես ուզում եմ սովորել» շարժմանը աջակցելու կոչով...
Սրանից հետո սպասել, որ Բրայզան թույլ չի տա կնոջը խառնվել ԵԱՀԿ ձեւաչափի «գործերին», մեղմ ասած, անմտություն է:
Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ անվստահություն հայտնելու Մեթյու Բրայզային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործունեության շարունակության մասով: Այս ամերիկյան գործիչն այլեւս չի կարող անկողմնակալ համարվել (առանց այդ էլ թրքամետ էր) ու վստահություն ներշնչել:
Ուրախ գրառում:
Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ:
Ունեմ ընկերներ ինձնից խելառ...
Կորսված սերնդի լավագույն մխիթարանքը, որ հետո "փոխվում, դառնում է կյանք":
Այսօրվա խենթացած կյանքերն են արարում ապագայի գիտակից գոյությունը: Խենթացեք ու գիտակցեք ձեր խենթության մարդկային բարձրությունը, ձեր խենթության օրհնությունը, սահմանները հատելու ձեր վճռականության օրհնյալ լինելը: Ելեք պետությունների ու աստծո դեմ, հաստատեք մարդկայինի իշխանություն, երբ 16-ամյա աղջնակի երջանկությունը կլինի հասարակության գերխնդրը` ցեղասպանային պսեվդո-խնդիրների փոխարեն:
Ապրե'ք: Յուրաքանչյուրիդ ապրելը այն մեծագույն ծառայությունն է, որ կարող եք մատուցել հայրենիքին ու աստծուն: Վերացական հայրենիք ու աստված չի լինում: Հայրենիքն ու աստված ձեր միջի մարդկայնությունն են: Ծառայեք նրան, այսինքն` կրկին` Ապրեք:
Ակումբի մոդերատորի երեկոյան կոչ-ինքնաղոթքից
Վերջին խմբագրող՝ Philosopher: 26.08.2007, 20:59:
Ժո՜ղ, էսօր Թոմ Հենքսին ու Ռոբի Վիլյամսին եմ հանդիպել, պատկերացնու՞մ եք: Առաջինին նկարել եմ, երկրորդի հետ էլ նկարվել եմ: Կգամ, ցույց կտամ, կպատմեմ, թե ոնց էղավ![]()
Ժող հլա նայեք ինչ սիրուն նկարա:![]()
Վերջին օրով սաղ գլխիս ա գալիս
1. Կոմպը չի աշխատում (հիմա գրադարանից եմ մտել)
2. Հենց տնից դուրս էկա, պիտի կանգառ գնայի, ավտոբուսս բաց թողեցի
3. Որպեսզի 14 րոպե չսպասեմ, գնացի ուրիշ կանգառ ուրիշ ավտոբուս նստելու, որի դուռը փչացել էր, և վարորդն ամեն կանգառում կանգնելուց հետո գնում էր վերջ, ձեռքով փակում դուռը (գոնե դեմի դուռը լիներ, էդքան ժամանակ չէր կորի)
4. Տրամվայի՝ կանգառները ցույց տվող էկրանը չէր աշխատում, ոչ էլ ձայնագրությունն էր միանում, և ես քնեցի: Արթնացա մենակ էն ժամանակ, երբ հասել էր վերջին կանգառ ու լավ էլ դատարկվել էր: Մի 10 րոպե վերջին կանգառում էդպես մնացել էի, չէի նկատել:
5. Խալաթս հագնելուց ու պահարանս փակելուց հետո նկատեցի, որ պայուսակս մեջը չեմ դրել, հետևաբար նորից էդ անտեր կողպեքը բացեցի, որ դնեմ
6. Վերջիվերջո, սոված եմ![]()
Բյուր, թեթև տար, էդ կարգի մանր անհաջողություններ օրական մի 10-20 հատ ամեն մարդու հետ պատահում են, բայց մարդիկ դրանց բանի տեղ չեն դնում: Ու պատկերացրու, որ հազվագյուտ հաջողակ մարդ ես, եթե նենց ուշ-ուշ ես էդ կարգի անհաջողություններ ունենում, որ մտածում ես, որ արժի ֆորումում գրել ու դարդոտել:![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշա՛կ, բայց հասկանու՞մ ես, որ ես էսօր ամեն ինչ անում էի, որ չուշանամ, որովհետև անծանոթ բժշկի հետ պետք է լինեի, ամոթ էր և այլն… Ե՛վ ժամանակին արթնացել եմ, և՛ժամանակից շուտ դուրս եկել: Բայց ի՞նչ: Գոնե 5-10 րոպե ուշանայի: Չէ՜, ամեն ինչ էնպես եղավ, որ 35 րոպե ուշանամԲյուր, թեթև տար, էդ կարգի մանր անհաջողություններ օրական մի 10-20 հատ ամեն մարդու հետ պատահում են, բայց մարդիկ դրանց բանի տեղ չեն դնում: Ու պատկերացրու, որ հազվագյուտ հաջողակ մարդ ես, եթե նենց ուշ-ուշ ես էդ կարգի անհաջողություններ ունենում, որ մտածում ես, որ արժի ֆորումում գրել ու դարդոտել:![]()
Հա, ու ինչպես միշտ այդ ամենը հատուկ կազմակերպված էր քեզ վնասելու համար, չէ՞:
Ոնց հասկացա գրածիցդ, Հոլանդիայում ավտոբուսները 14 րոպեն մեկ են գալիս (բա ինչու՞ են տենց ուշ-ուշ գալիս): Դե եթե դու շուտ էիր դուրս եկել տնից, ուրեմն հաջորդ ավտոբուսին սպասելու դեպքում չէիր ուշանա: Էլ ո՞վ է մեղավոր, որ հաջորդին չսպասեցիր: Ինչևէ, անցել-գնացել է, թեթև տար:![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Նայած ավտոբուս, նայած ժամ, նայած օրՈնց հասկացա գրածիցդ, Հոլանդիայում ավտոբուսները 14 րոպեն մեկ են գալիս (բա ինչու՞ են տենց ուշ-ուշ գալիս): Դե եթե դու շուտ էիր դուրս եկել տնից, ուրեմն հաջորդ ավտոբուսին սպասելու դեպքում չէիր ուշանա: Էլ ո՞վ է մեղավոր, որ հաջորդին չսպասեցիր: Ինչևէ, անցել-գնացել է, թեթև տար:
Հա՛, եթե հաջորդին սպասեի, չէի ուշանա, ուղղակի ցուրտ էր, մրսում էի, դրա համար նախընտրեցի քայլել դեպի մյուս ավտոբուսի կանգառ:
Հա, ու ինչպես միշտ այդ ամենը հատուկ կազմակերպված էր քեզ վնասելու համար, չէ՞:Հիմա ասել էի հա
Դանիել Վարուժանի ընտանիքի անդամների մասին տեղեկություններ են պետք...շաաաաաաաաաա՜տ...
Եթեո ուզում եք, օգնեք...![]()
Ուրեմն երեկ ես շատ պատահաբար պարզեցի, որ ջերմություն ունեմ ու նոր միայն հասկացա, որ ինտերնետում թափառելն ու աչքերով կոմպի քիթը մտնելը ավելի վատ է ազդում եւ գլխացավ է առաջացնում
1. Էս ոտանավորի բովանդակությունը ճիշտ և ճիշտ կատարվեց հետս գիշերը՝ զգացումների ամենախորին արտահայտմամբ:
2. Մեկ շնչով եմ գրել, հիշում եմ, և երկար ընդմիջումից հետո թղթի վրա, ոչ թե word-ում:
3. Թուղթը ահագին չմրթված այսօր առավոտյան հատակից գտա.../էս ինչու՞ եմ ասում/:
4. Կարդալուց հետո և այն սրբագրելուց մի քիչ եմ խմբագրել. առանձնապես բան չի փոխվել:
5. Սա ստեղծագործական իմ անկյունում չեմ տեղադրում, որովհետև իսկապես զառանցանք է / Փիլիսոփան էր, չէ՞, սենց օյիններ անում/
6. Կարդալուց հետո հասկացա, որ եթե նույնիսկ ես լինեմ 99 տարեկան ու մի գիշեր էլ զգամ, որ դա վերջինն է, էլի աներեսի նման կհավատամ, որ լույսը կտեսնեմ...
7.../լավ թիվ է ուղղակի, վեցի վրա չավարտենք/
8...այնուամենայնիվ չենք ավարտի, որ իմ սիրած թվին հասնենք
9...Ապրե՛ք, Էրեխե՛ք ու ոչ թե Ձեզ պես կամ ուրիշների, այլ պարզապես լիաթոք
Եվ վերջապես....
Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը, զառանցում է իմ բաց աչքերում…
Ու ամեն սլաքի ընթացքից որոտում է նորածին մի վախ,
Ես ապրում եմ նախորդ մեկ րոպեն, հաջորդին մեռնում եմ, ավաղ…
…
Ջերմության մեջ վառվող աչքերս ձեռքերիս են հպվում ու լալիս,
Ես դողում եմ, ցնցվում եմ, ասես սա վերրջին գիշերն է հոգուս,
Ինչ որ տեղ արդեն ինչ որ ափ ինձ համար հոգեհաց է տալիս,
Իսկ զարկերը սրտիս ինձանից ինձ սպանող մղձավանջն են պոկում…
…
Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը հորանջում է իմ բաց աչքերում,
Բայց ամեն հևոցի կոկորդից ազատվում է թաքուն մի հույս,
Որ գիշերը ինչքան էլ ձգվի, ես կապրեմ մինչ նոր այգ, մինչ լույս...
...
![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ