բարիրգուն ձեզ![]()
![]()
բարիրգուն ձեզ![]()
![]()
Chilly (19.01.2025)
Ասում եմ, մի քսան տարի հետո, էս խելագար բիձեքը որ մեռնեն, Պուտին, Էրդողան, Բայդեն, բան, նոր, կամ դրանից հետո եկող սերունդը կարծես ավել պակաս իմպերիալ հավակնություններ ունեն, ու ոնց որ թե ավելի լուրջ են վերաբերվում պատերազմելուն, իրար մորթոտելուն։ Աչքիս խաղաղության երկար դարաշրջան մտնենք, հը՞։ Թե՞ սրանք էլ ծերանան՝ էլի գժվեն, նորից սկսեն «կայսրություններ» վերածնել։
Sambitbaba (20.01.2025)
Նոր սերունդները վայթե ավելի նարցիստիկ ու անճար են, քան նախորդ սերունդները ու խելագարների պակաս կարծում եմ, չի լինելու։ Նոր սերունդների դաստիարակության պուպսիկ մեթոդները (դրական վերաբերմունք ամեն ինչի, այդ թվում պրոբլեմների ու թերությունների նկատմամբ), գոյություն ունեցող պատրաստի տեխնոլոգիական լուծումները, որ բթացնում են ուղեղի ու մարմնի աշխատանքը, կեղծ հարգանքն ու պոլիտ կոռեկտությունը, էմպաթիայի ու ինտուիցիայի բացակայությունը արդեն վատ նախանշաններ են:
Հասարակ մի բան ասեմ․ ակումբի էս վիճակի վրա ադմինների թքած ունենալն ու քննադատություն չընդունելը, մատղաշ սերնդի ներկայացուցիչների այստեղ կյանքի նշանների ցույց չտալը ինձ համար վկայություն է, որ հույս չկա։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.01.2025, 19:57:
Si vis pacem, para bellum
Բարեկամ (20.01.2025)
Էս պահին մեյլը բլոկ եմ արել (դա իմ ձեռի տակ ա), որ նոր գրանցվողներին նամակ չգնա։
Չուկի դաբռոն ստացել եմ, որ էդ բոտերը լրիվ ջնջեմ, բայց էնքան շատ են, որ ձեռով ջնջելը ռեալ չի, փորձում եմ ինչ որ ավտոմատ գործիք ստեղծել։
Չուկին ասել եմ, որ սերվերի դոստուպը փորձի ճարել, ու փոխանցի ինձ, որ բազաների վիճակն էլ նայեմ, տեսնեմ ինչից ա պահի տակ տենց ծանրանում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էդ, կոմֆորտին սովոր լինելը, ավելի պակաս ագրեսիվ միջավայրում մեծանալն ու դաստիարակություն ստանալը, ինֆորմացիայի առատությունը, հակառակորդ երկրների մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, նրանց մասին իրականին մոտ, պետական քարոզչությանը չենթարկված տեղեկություն ստանալու հեշտությունը, ճանապարհորդելու թրենդային դառնալը, մշակութային, արժեհամակարգային գլոբալիզացիան չե՞ն բերելու ավելի խաղաղ համակեցության ձգտման։
Էս լիքը տարբեր ուրիշ քարոզչությունների տեղ ա բացել, շատ քիչ են հանդիպում մարդիկ, որ բոլոր աղբյուրներին քննադատական են վերաբերվում, հիմնականում ինչ որ մի երկու աղբյուր են ընտրում, դրանց սկսում են կուրորեն հավատալ, իսկ հակառակ ինֆոյին, եթե հանդիպում են, չեն էլ ուշադրություն դարձնում։
Ինֆորմացիայի շատությունն օգտագործում են, որ ոչ թե տարբեր կարծիքներ կարդան, այլ իրենց արդեն մտածածի մասին նույն կարծիքը տարբեր տեղերից կարդան։
The cake is a lie.
ա) Մարդկային միտքը, փիլիսոփայությունն ու բարոյականությունը Արիստոտելից հետո առանձնապես չեն զարգացել, զարգացել են միայն տեխնոլոգիաները
բ) Մարդկային արժեհամակարգը վերջին ժամանակներս միայն դեգրադացվել է, մենք վերածվել ենք տեխնոլոգիաներ, կենցաղային հարմարավետություններ, մատերիալիստական արժեքներ պաշտող, բնությունից ու Աստծուց կտրված, ինքնասիրահարված դատարկ կաղապարների
գ) Հաշվի առնելով տեխնոլոգիաներից կախվածությունն ու սպառազինությունների հնարավորություններն ու անհատների ձեռքին ահռելի հզորությունների կուտակումը՝ ժամանակակից աշխարհը շատ ավելի փխրուն է, քան երբևէ
դ) Ինֆորմացիոն դաշտում ավելի շատ տեղ են գտել անիմաստ աղբը, մանիպուլացիաներն ու քարոզչությունները, քան թե գիտելիքն ու իմացաբանությունները, այսինքն ներկայումս ավելի հեշտ է ապակողմնորոշվելն ու իրականությունից կտրվելը, քան առաջ
Si vis pacem, para bellum
Բարեկամ (25.01.2025)
500 տարի առաջ քեզ հրապարակում կարող ա վառեին, ուղղակի որովհետև ինչ-որ մարդկանց ապուշ մտքերի հետ համաձայն չես։
300 տարի առաջ կարող ա հարևան ցեղախումբը գար տունդ վառեր, ընտանիքիդ սպաներ, քեզ էլ գերության քարշ տար։
200 տարի առաջ շատ տեղերում գյուղապետը առաջի գիշերվա իրավունք ուներ, պարտքիդ փոխարեն էլ կարող ա երեխայիդ ստրկության տանեին։
100 տարի առաջ կանայք հասարակության լիարժեք անդամ չէին համարվում։
60-80 տարի առաջ քեզ կարող ա որպես կենդանի վերաբերվեին, կամ լրիվ օրինականորեն սպանեին, խեղեին, որովհետև ծագումդ, կամ մաշկիդ, մազերիդ, աչքերիդ գույնը ինչ-որ մարդկանց դուր չէր գալիս։
Մարդկության պատմության ցանկացած ժամանակաշրջանի միջին վիճակագրական մարդը կերազեր ապրել այսօրվա մարդու կյանքով, բայց ամեն նախորդ սերունդը բողոքել է, որ նոր սերունդը լրիվ դեգրադացված, անաշխատունակ ապուշներ են։ Սկսած Արիստոտելից ու Խորենացուց, մինչև Վիշապ ախպեր )
Իրականում ամեն հաջորդ սերունդ մի քիչ ավելի պակաս ագրեսիվ ու բարբարոս է եղել, մի քիչ ավելի խելացի ու հնարամիտ է եղել, քան նախորդը, ու մի քիչ ավելի շատ է ձգտել խաղաղ համակեցության կանոններ ու պայմաններ ստեղծել։ Ու հետագայում էլ նույն կերպ շարունակվելու է։ Հիմիկվա պատերազմները անցյալի մնացուկներ են, անցյալում մնացած մարդկանց հիվանդ ուղեղների արգասիք են։ Եթե ոչ հաջորդ, ապա մի քանի սերունդ հետո վստահաբար շատ ավելի խաղաղ տեղ է լինելու երկիր մոլորակը քան հիմա։ Ու հեչ համաձայն չեմ ձեր հոռետեսական կանխատեսումների հետ։
ivy (22.01.2025), Sambitbaba (10.03.2025), Աթեիստ (22.01.2025), Ուլուանա (24.01.2025)
Ընդամենը 4․5 տարի առաջ հայերն ու ադրբեջանցիները իրար վիզ էին կտրում։
1․5 տարի առաջ մեր ազգակիցներին բռնի իրենց պապական հողերից ու տներից հանեցին, էթնիկ զտում արեցին, ու աշխարհի տանձին չէր։
Բայց, 2000 տարի առաջ որոշ մարդիկ երջանիկ ու խաղաղ ապրել են 80 և ավելի տարիներ, Հռոմեական կայսրության պալատներում։
Լավատեսությունն ու վատատեսությունը հնարավոր է, որ էմոցիաներ են կախված տվյալ պահի հորմոնալ բալանսից։
Կարևորը՝ Աստված վերջը խերն անի։
Si vis pacem, para bellum
Մեզ էդ 500/300 տարի առաջվանից բաժանում ա մի քանի սխալ որոշում։ Տենց կարծիք կա, որ բաժանում ա 3 բացթողնված սննդի ընդունում, բայց ես կարծում եմ ոչ մի սննդի ընդունում էլ պարտադիր չի բաց թողնել դրա համար։
Հռոմեական կայսրության կրթական մակարդակին մարդիկ կարողացան հասնել մի քանի դար հետո, էդ ժամանակ էլ էր էդ մարդկանց համար դժվար պատկերացնել թե ինչքան հետ կարա գնա հաջորդ սերունդը։
Էն որ հիմա ավելի լավն ա աշխարհը քան 500 տարի առաջ՝ միանշանակ, բայց պետք չի մոռանալ, որ երկրորդ համաշխարհայինից հետո ամենաշատ հրթիռը կրակում ենք հիմա, դրա համար էլ մտածում եմ, որ չնայած աշխարհն ավելի «խախանդ» ա, տենդնեցը հեչ ցույց չի տալիս, թե ավելի ա լավանալու կամ սենց շարունակվելու ա
The cake is a lie.
Շնորհավորում եմ սույնը կարդացող իգական սեռի ներկայացուցիչներին՝ աշխատավոր կանանց միջազգային օրվա առթիվ։
Աստված, Ճակատագիրն ու Բախտը թող հատուցեն Ձեզ արժանվույնը այն չարչարանքների, զրկանքների ու զոհաբերությունների դիմաց, որ կրել եք։
Թող Ակումբի սերվերի դանդաղությունը լինի ձեր ամենամեծ դժբախտությունը։
Առողջություն, խաղաղություն, երկար կյանք։
Si vis pacem, para bellum
Մարդիկ huntsman-ից են սովորաբար վախենում, որովհետև ինքը մեծ է ու բավական հաճախ հանդիպող։ Մեկ էլ ասում են՝ մեքենաների մեջ է սիրում թաքնվել ու մի քանի վթարի պատճառ է դարձել։
Բայց ինքը անվնաս սարդ է։ Իսկ որոնցից պետք է վախենալ, փոքր-մոքր, տեսքից սովորական սարդեր են։ Մեկը funnel web-ն է, կակ ռազ Սիդնեյի կողմերը ապրող, որին ես երբեք չեմ տեսել։ Մյուսը redback-ն է, որին գուցե տեսել եմ։ Երկուսի դեմ էլ վաղուց արդեն հակաթույնը կա։
Սարդերից ավելի շատ մողեսներ են հանդիպում առօրյայում։ Ասենք, դասի ժամին մեկ էլ մի վիշապիկ կամ գեկո կարող ա մտնի։ Իսկ եթե տունդ հողի վրա ա կամ առաջին հարկում, տուն էլ են մտնում արանքներով, բայց ավելի մանր մողեսիկներ։
Իսկ եթե Ավստրալիան, նկատի ունեմ ամենաբնակեցված քաղաքները, արժե առանձնացնել իր կենդանական աշխարհի յուրօրինակությամբ, ապա ամենաանսովորը ոչ թե սարդերն են կամ մողեսները կամ նույնիսկ կենգուրուները /վերջիններս, բնականաբար, փողոոցներում չեն թափառում/, այլ պարկավոր սկյուռամկնանմանն կենդանիները, գունավոր բազմապիսի թռչունները՝ աղմկոտ /հատկապես լորիկեներ և վարդագույն թագազարդ ինչ-որ թռչուններ/, հետո՝ խոշոր, սպիտակ, ղժղժան կակադուները և հսկայան սև, դանդալոշ հնդկահավերը - այ էս ամենը իսկապես վխտում են սովորական բնակելի թաղամասերի փողոցներում…
Մեր թաղերում էլ ինչ կենդանի ասես կա՝ սարդերից, մողեսներից, սկյուռիկներից ու ճագարներից, օձերից մինչև վայրի հսկա հնդկահավերը, եղնիկներն ու կոյոտները: Բայց ես ամենաշատը մարդկանցից եմ վախենում…
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ