Բյուրակն, կառաջարկեմ, մի քիչ բժշկական գիտելիքներդ թարմացնես։
Սթրեսը քաղցրով կոմպենսացնելը համ օրգանիզմի սթրեսակայունությունն է թուլացնում, համ էլ կախվածություն է առաջացնում։
Իսկ կախվածության սիմպտոմներից մեկն էլ հավայի օդի մեջ շաքարեղենի ու խմորեղենի վնասակարությունը կասկածի տակ դնելու, սարեր-ձորեր ընկնելու, օգտակարության մասին փրփուրներից կախվելու, ծխողի հոգեբանությամբ հակաճառելու դրսևորումներն են (օրինակ՝ «բայց ես քիչ եմ ծխում, օրը մի երկու հատը ի՞նչ պիտի անի»)։
Փրփուրներից կախվել ա սոցիալական իրավիճակներին մասնակցելու մեջ քաղցրեղեն ուտելը պարտադրված համարելը։
Ասենք պոնչիկանոցում հանգիստ կարելի է հանդիպել պոնչիկ ուտողների հետ ու մենակ դառը թեյ, կամ սուրճ խմել։ Դրանից ոչ մեկ չի մորթվելու, իսկ եթե մնացած մասնակիցները անադեկվատ վերաբերմունք են ցույց տալիս, ապա առաջարկում եմ անադեկվատների հետ չսոցալացվել, դրանից օգուտ չկա։
Խմորեղենն ու շաքարեղենը բացի արագ ու դատարկ էներգիայից, որևէ կայուն ու երկարատև օգտակարություն չունեն, ոչ ֆիզիոլոգիական ու ոչ էլ էմոցիոնալ առումներով, այսինքն միարժեքորեն վնասակար են։
Եվ այո, հանգիստ կարելի է ծխախոտի հետ համեմատել։
Նույն կերպ սթրեսի մեջ գտնվողին առաջարկում են ծխել հանգստանալ, դրանից չի բխում, որ ծխելը իսկապես էֆեկտիվ լուծում է սթրեսի դեմ։
Էն որ ուշքից գնացածներին, կամ այլ վատթար իրավիճակում գտնվողներին գլյուկոզ են խմեցնում, կամ արյան մեջ ներարկում փրկելու համար, դա լրիվ ուրիշ պատմություն է ու դրանից նաչինկայով կարկանդակը չի դառնում օգտակար։ Էն որ նաչինկայով կարկանդակը կարող է մարաթոն վազածին, կամ առյուծից փախածին օգնել, դրանից չի բխում, որ կարկանդակի ջատագովները բոլորը մարաթոն վազողներ են։
Առաջարկում եմ ուսումնասիրել, թե մարդուս մարսողական համակարգը ոնց է աշխատում, որ ավելի հեշտ լինի տարբերել արտակարգ իրավիճակում անհրաժեշտ միջոցները (շաքար, մորֆին) ռեգուլյար սննդանյութից (միս, ձու)։
Բայց էդ սաղ ջհանդամ… Ես վաղուց եկել եմ էն եզրակացության, որ մարդկության մեծամասնությունը իրենց կարծրատիպերից ու թմբիրից դուրս գալու հնարավորություն չունեն ու որևէ իմաստ չկա էլ, էս պուճուր թեման էլ ուղղակի մեծ պատկերի միկրոարտացոլանքն է, թե տրիվիալ թվացող ինֆորմացիան ոնց է աղավաղվում ու լղոզվում ամենախելացի թվացող մարդկանց կողմից:
Մարդկանցս կյանքի իմաստը քաոսը շատացնելն է, մենք ուրիշ միսիա չունենք, հետևաբար հանգիստ, դուխով վայելեք նաչինկայով կարկանդակը։
Էջանիշներ