StrangeLittleGirl-ի խոսքերից
Դե պարզությունը պարզություն, բայց մարդկանց իզուր ստիգմատիզացիայի են ենթարկում, իզուր քաշքշոցների մեջ գցում։ Մասնավորապես, կանանց դեպքում տղամարդկանց համեմատ 1.5 - 2 անգամ ավել (ոչ թե 10%) ճարպ ունենալը կարա ահագին մեծ տարբերություններ տա BMI-ի հարցում։
Ոչ, նկատի ունեմ endurance-ով զբաղվողներին, որովհետև ի տարբերություն մյուս սպորտների, իրանց մեծ քանակով էներգիայի աղբյուր ա պետք երկարատև ընթացքի համար, ու շատ ժամանակ մաշկի տակ ճարպ են կուտակում որպես լրացուցիչ աղբյուր։ Տեսակետ կա, որ հեծանիվ քշելու/վազելու առաջին ժամից հետո օրգանիզմը սկսում ա ճարպ վառել, դրա համար սովորում են ճարպ կուտակելուն։ Ինձ ծանոթ բոլոր հեծանվորդուհիները (նրանք, ովքեր շաբաթը երկու-երեք անգամ 80 - 100 կմ-անոց արշավների են գնում) 25-ից բարձր BMI ունեն, ու ասենք շատ խնդալու կլինի, եթե բժիշկն իրանց ուղարկի քաշ կորցնելու։
Իսկ ճարպը ձեռք ա տալիս բոլորին։ Որպես ինսուլյատոր ա աշխատում, որ պահպանի մարմնի ջերմաստիճանը, պաշտպանում ա ներքին օրգանները, մկաններն ու ոսկրերը, որպես էներգիայի աղբյուր ա ծառայում, պլյուս կանանց դեպքում հղիության ու ծննդաբերության մեջ դեր ունի։ Դրա համար շատ կարևոր ա տարբերակել ինչ ճարպ ա։ Ենթամաշկային ճարպը ոչ մի բանի վնաս չի, բայց այ վիսցերալ ճարպը, որ փորի շրջանում ա երևում, այ դա ա վտանգավորը։ Դրա համար դու կարաս ունենաս փորով տղամարդ, որի BMI-ն ասենք հազիվ մի 26 ա, բայց իրա առողջական վիճակը շատ ավելի վատ լինի, քան 30 BMI-ով փամփլիկ ազդրերով ու թևերով կնոջը։ Ավելին՝ բարձր BMI-ով մարդկանց շատ մեծ տոկոս առողջական ոչ մի խնդիր չունի, նմանապես ցածր BMI-ով ու նստակյաց կյանքով մարդկանց մի մեծ տոկոս ունի նույն խնդիրները, ինչ բարձրովները։ Այսինքն, թեև քաշը կանխատեսում ա որոշակի առողջական խնդիրներ, բայց հեչ պարտադիր չի, որ դրանք լինեն։
Էջանիշներ