@Յոհաննես բանշիները նայեցինք։ Վաղուց սենց լեփ-լեցուն կինոդահլիճում չէի էղել, որ բոլոր տոմսերը վաճառված լինեին։ Սկիզբը շատ ուժեղ սկսվեց, բայց էն մատերի պահից սկսեց համը հանել։
@Յոհաննես բանշիները նայեցինք։ Վաղուց սենց լեփ-լեցուն կինոդահլիճում չէի էղել, որ բոլոր տոմսերը վաճառված լինեին։ Սկիզբը շատ ուժեղ սկսվեց, բայց էն մատերի պահից սկսեց համը հանել։
Իսկ դուք կուզեի՞ք ամերիկացի սևամորթ լինել։ Սան Ֆրանցիսկոյի սևամորթները հնարավոր է, որ մարդա 5 միլիոն դոլար հատուցում ստանան ու մինիմում երաշխավորված 97000 դոլար տարեկան եկամուտ առաջրկա 250 տարվա ընթացքում։ Իսկ դուք ասում եք գույնը կապ չունի։
Si vis pacem, para bellum
Աչքիս էն օդանավակայանի դեպքը, երբ հայկական անձնագիր ցույց տալուց հետո վատ վերաբերմունքի ես արժանացել (մանրամասները չեմ հիշում), վրադ էնքան ուժեղ ազդեցություն է թողել, որ չես կարողանում մոռանալ
Իրականում ես էլ առանձնապես համակրանք չունեմ Գերմանիայի նկատմամբ, չնայած հակակրանք էլ չունեմ։
Այ հակակրանք ունեմ Չեխիայի նկատմամբ։ Պրահայում մի ամիս անցկացրել եմ, մի քանի տհաճ պատահար եմ ունեցել տեղացիների հետ ու ոչ մի հաճելի։ Ամենախայտառակը․ մթերային խանութում դրամարկղի մոտ մի տատի էր, հետևը տոպրակներ։ Խնդրում եմ տոպրակ տալ, անգլերեն, ռուսերեն, մի երկու բառ նույնիսկ չեխերեն, ցույց եմ տալիս, զրո ռեակցիա։ Մի երկու անգամ նույնիսկ ինձ "զիգ հայլ" ցույց տվեց, որը հետո հասկացա (այդ պահին ինձ թվում էր, թե ցույց է տալիս, իբր այնտեղ են տոպրակները)։ Վերջը մեկ այլ այցելուի խնդրեցի բացատրել, որ տոպրակ եմ ուզում, նոր տվեց։
Երևի միակ եվրոպական երկիրն է, որ զզվանքով եմ հիշում ու առանց անհրաժեշտության հաստատ չեմ ուզի այցելել։ Հա, չեխերն էլ են չաղ, աղջիկներն էլ` գեշ (համենայն դեպս, սլավոնական ստանդարտներով)։
Չէ, ողջ մնացած ակումբցիների ներվերի հետ եմ խաղում։
Անցյալ տարի Ավստրիական Ալպերով քարշ եկանք, մի երկու օր էլ Գերմանիայում անց կացրինք, շատ հաճելի տպավորություններով էինք։
Ավստրիացիք էլ, գերմանացիներն էլ հոյակապ, սրտաբաց ու համակրելի ժողովուրդներ են, սարերը, քաղաքները, գյուղերը, գոմերն ու ամրոցները շատ սիրուն են, գարեջուրն ու ուտեստները շատ համով են։ Հաստատ երկու երկրներում էլ կապրեի։
Մենակ կուզեի, որ Ալպերում ֆռֆռացող նախիրներն ու հոտերը չվերացնեին հանուն ինչ-որ կլիմայի, կամ ինչ-որ մարդկանց ապագայի ։Ճ
Si vis pacem, para bellum
Աթեիստ (15.02.2023)
Այ էս պուպուշների մասին եմ ասում․
••Սեղմել՝ ցույց տալու համար
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 15.02.2023, 02:19:
Si vis pacem, para bellum
Աթեիստ (15.02.2023)
Աթեիստ (15.02.2023)
Փողոցով քայլում եմ, մեկ էլ մի սարսափելի գոռոց-ճչոց բարձրացավ, տեսնեմ՝ մի կին փողոցի մեջտեղում հարձակվել է ինչ-որ տղամարդու վրա, ու հո չի՜ գոռում վրան, հո չի՜ գոռում, ձեռքերն էլ էնպես է թափահարում, որ կասես՝ ուր որ է կսատկացնի դրան:
Էն որ էն կարգի էր կոկորդը ճղում, որ ամբողջ փողոցը դղդրդում էր: Տղամարդն էլ հանգիստ կանգնած ընդունում էր իր ճակատագիրը:
Քիչ անց էս կինը հանգստացավ, երկու պստիկ երեխու հետ ճանապարհը շարունակեցին, տղամարդն էլ՝ հետները: Իրար հետ էին, ընտանիք: Էրեխեքն էլ բացարձակ անվրդով հայացքով հետները գնում էին: Երևի լրիվ սովորական դրվագ՝ իրենց կյանքից:
Bella Italia
Sambitbaba (21.02.2023), Աթեիստ (22.02.2023), մարդ եղած վախտ (20.02.2023), Ուլուանա (20.02.2023)
Ուկրաինացիների մոտ հարցումներից մարդկանց 45%֊ը պատասխանել են, որ ընդհանրապես իրանց կյանքը չեն պլանավորում (պատերազմից առաջ էլ 46%֊ը չէր պլանավորում, բայց հիմա պլանավորողներն ավելի կարճաժամկետ են պլանավորում)։ Հետաքրքիր ա Հայաստանում մարդիկ ինչ ժամկետով են պլանավորում ու մեր մոտ էդ ոնց ա փոխվել անցած 5 տարիների ընթացքում։ Տենց վիճակագրություն կա՞։
https://t.me/uniannet/90270
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
մարդ եղած վախտ (22.02.2023)
Ինձ թվում է, էսօրվա աշխարհում մարդիկ սովորաբար կարճաժամկետ են պլանավորում, ասենք՝ օրը, շաբաթը (էս տարբերակներն էլ կարելի էր մտցնել հարցման մեջ), առաջիկա ամիսները:
Հավանաբար տարիներով պլանավորողներ էլ կան, բայց իրենք պիտի որ մեծամասնություն չկազմեն՝ անկախ երկրի վիճակից:
Պլանավորման մասին մի թեմա էլ Ակումբում ունենք:
Էստեղ:
մարդ եղած վախտ (23.02.2023), Վիշապ (24.02.2023)
Ինձ էլ շատ հետաքրքիր կլիներ հայերի մասին էս թվերը տեսնել։ Ես տեսություն ունեմ, որ էվոլյուցիոն տեսանկյունից ու մեր անընդհատ տեղահանվելու ու ցեղասպանվելու պատմությունը հաշվի առնելով՝ մեր օրեր հասել են մեծ մասամբ էն հայերը, որոնք ոչ թե երկարաժամկետ են պլանավորում, այլ շատ արագ ադապտացվում են փոփոխությանը, հասցնում արագ օրեր կամ նույնիսկ ժամեր պլանավորել։ Երկարաժամկետ պլաններ որպես էդպիսին չունեն կամ դրանցով չեն կաշկանդվում։
էս երևույթն ինձ վրա շատ ա ազդել որպես մի քանի ամիս առաջ պլանավորողի, լիքը վեճերի, նույնիսկ ներընտանեկան, թեմա ա դարձել, բայց դե հասկանում ես, որ էդ ա մեր իրականությունը, անիմաստ ա մի քանի ամիս առաջ բան որոշելը։ Ասենք անցյալ տարվա հուլիսին պլանավորել էի սեպտեմբերին Աղավնո գնալ։ Իսկ սեպտեմբերին արդեն Աղավնո չկար։
մարդ եղած վախտ (23.02.2023)
Հա, բայց մշակութային տարբերությունները չես կարա հաշվի չառնես։ Հավատացած եմ գերմանացիներն էլ դանիացիների պես իրենց հոժար կամքով վճարում են կենսաթոշակային ֆոնդերին օրինակ, բայց հիշի Հայաստանում ինչ ընդվզում էր նույն ֆոնդերի դեմ։
Պլյուս մի անգամ չի, որ եքա կոնֆլիկտների մեջ եմ հայտնվել Հայաստանում խիստ կարճաժամկետ պլանավորելու պատճառով, նաև վերջին տարիներին։ Օրինակ, էստեղ գործատուս պահանջում ա, որ մինչև մայիսի կեսերը բոլորն իրենց ամառային արձակուրդի օրերն ասեն։ Իմ արձակուրդը պայմանավորված ա Հայաստանում կոնկրետ մի կարևոր իրադարձության օր նշանակելուց։ Ոնց անում եմ, ինչքան համոզում եմ, աղաչում-պաղատում եմ, մեկ ա, էդպես էլ օրն ասում են իրադարձությունից մի շաբաթ առաջ, ու ես ստիպված ոչ թե արձակուրդիս, այլ վիքենդիս եմ Հայաստան գնում։
Freeman (23.02.2023), ivy (23.02.2023), մարդ եղած վախտ (23.02.2023)
Համաձայն եմ, մի քանի ամսից պակաս ամեն ինչ զրոյի կլորացնելը շատ կոպիտ մոտարկում ա։
Ինձ թվում ա ապագան պատկերացնելու, ինչ֊որ նպատակներ դնելու հեռահարության վրա ահագին ազդում ա երկրի վիճակը։ Գուցե մարդ չպլանավորի թե մի քանի տարուց էսինչ օրը ինչ ա անելու, բայց մոտավորապես պատկերացնի, թե ինչ ա ուզում ունենա մի քանի տարուց։ Չգիտեմ ինչ հարց կարելի ա տալ հասկանալու համար ինչքան հեռահար են մարդու ցանկությունները, բայց եթե տենց հարց լիներ, ինձ թվում ա արդյունքը երկրի կայունության հետ ահագին կապված կլիներ։Հավանաբար տարիներով պլանավորողներ էլ կան, բայց իրենք պիտի որ մեծամասնություն չկազմեն՝ անկախ երկրի վիճակից:
ivy (24.02.2023)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ