Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Si vis pacem, para bellum
ivy (27.01.2023)
Ածխաջրերի տեսակը հեչ կապ չունի՞: Օրինակ, ես շաքար պարունակող սնունդ ընդհանրապես չեմ օգտագործում: Սովորաբար մի 14 ժամ սոված եմ մնում` ուշ նախաճաշելու արդյունքում, ու ասեմ, բոլորովին չեմ տառաում էդ ընթացքում: Ընդհանուր առմամբ էլ նենց չի, որ հաճախակի եմ սովածանում: Նենց որ չեմ կարծում, թե մի երկու ժամ ավելը բարդ լինի ինձ համար: Չնայած 16 ժամ էլ ա պատահել, որ չեմ կերել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի քիչ կապ ունի։
Ռեգուլյար բարձր ածխաջրային սննդակարգով սնվող մարդու էներգիան գլյուկոզան է։ Ծոմը երկարացնելիս օրգանիզնում գլյուկոզան նվազում է, ու ինչ-որ պահից մարդս ընկնում է կետոգենային վիճակ ու սկսում է մարմնում եղած ճարպը օգտագործել որպես էներգիա։ Եթե շաքարի տատանումների մեծ խնդիր չկա, ապա անցումները թեթև կլինեն, հակառակ դեպքում կուղեկցվեն անտանելի թուլություններով ու գլխապտույտներով։ Բարձր գլյուցեմիկ ինդեքսով ածխաջրերով (հացամթերք, հրուշակեղեն) սնվող մարդկանց մոտ հիպոգլիցեմիան տարածված է։ Կարճ ասած՝ եթե առանց հացի ու կարտոֆիլի կյանք չունես, մի միչ դժվար կլինի։ Կախված է նաև ներկա մետաբոլիզմի վիճակից ու սթրեսների աստիճանից։
Ընդհանուր դեպքում խորհուրդ է տրվում միջանկյալ ծոմի հետ ճարպերը շատացնել, ածխաջրերը քչացնել` արյան մեջ շաքարի վերիվայրո թռիչքները նվազեցնելու ու սովածությունը թեթև տանելու համար։ Բուսական կետո էլ կա, համենայն դեպս։ Մի քիչ ավելի բարդ է պահելը, բայց լինող է։
Si vis pacem, para bellum
Ուլուանա (27.01.2023)
@Վիշապ, կբացե՞ս թեման, դու ավելի տեղեկացված ես:
ivy (27.01.2023), Sambitbaba (28.01.2023), Աթեիստ (28.01.2023)
Ոչ իհարկե ("դաժանը" չակերտների մեջ ա), քեզ եմ հարցնում` հանձինս բուսակերներիեւ հարցս հռետորական չի։
Քեզ եմ հարցնում, որովհռտև չեմ կասկածում Բնության (Աստծու) անսխալականությանը և ընդունում եմ իր արարչագործությունը որպես ճշմարիտ ուղեցույց, որն է. կենդանուն որպես սնունդ օգտագործելը կապ չունի դաժանության հետ նույնքան, որքան բույսը որպես սնունդ օգտագործելը։
(Կամ էլ պիտի որոշենք որ բնությունն ինքը դաժան է ու պայքարենք նրա դեմ)։
Իսկ դու եթե համարում ես դա բնության սխալ, ուրեմն դեմ ես գնում բնությանը կամ ընդունում ես բնությունը ընտրովի (նայած որ մասով ա քո ստեղծած կատեգորիաներին համապատասխանում)![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 28.01.2023, 11:37:
Ան, ինձ թվաց` էդ գրառումն էս թեմայում մեջբերելս ու այլ ուղղությամբ տանելս պիտի որ ցույց տար, որ բուն թեման քննարկելու ցանկություն այլևս չունեմ, բայց, փաստորեն, չէ: Հիմա մի հատ պաշտոնապես ասեմ, հուսով եմ` էլ չենք անդրադառնա էս հարցին: Բուսակերության թեման Ակումբում, ինչպես նաև առանձին անձամբ քեզ հետ քննարկելու ցանկություն բոլորովին չունեմ, մինչև էդ էլ չունեի` քո` էդ հարցի նկատմամբ կանխատրամադրվածությունը վաղուց իմանալով, բայց հիմարաբար ներքաշվեցի քննարկման մեջ` պատասխանելովվ քո «հարցին»: Ես վաղուց որոշել էի էդ թեմայով Ակումբում ոչինչ չգրել, չգիտեմ ինչի, էս անգամ որոշումս խախտեցի, ու արդյունքը միայն ժամանակի ու էներգիայի ահռելի կորուստն էր: Վաղուց ժամանակս էդքան անիմաստ անցկացրած չկայի: Խնդրում եմ, ինձ էդ թեմայով էլ հարցեր մի ուղղի: Ես ասելիքս արդեն ասել-վերջացրել եմ, ու եթե քեզ այն չի բավարարել, կարող ես համարել, որ դու ապացուցեցիր էն, ինչում ի սկզբանե կասկածի նշույլ անգամ չունեիր: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե էս գրառմանս էլ չպատասխանես, թեև դատելով քո անկոտրում համառությունից` հույս, ճիշտն ասած, ընդհանրապես չունեմ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.01.2023, 16:43:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ եմ հավատում տիեզերքից ուղարկված նշաններին: Դրանք ամենուր են, ուշադիր լինելու դեպքում միշտ էլ կարելի է տեսնել: Նաև երբ բարդ ընտրության առաջ եմ կանգնած լինում ու ինքնուրույն չեմ կողմնորոշվում, ապավինում եմ նշաններին, ու դրանք միշտ հայտնվում են, հաճախ ամենաանսպասելի պահերին, ամենաանսպասելի տեղերից, ու մինչև հիմա դեռ ոչ մի անգամ չեն հիասթափեցրել: Պատահականություններ էլ, ըստ իս, չեն լինում ընդհանրապես: Բայց հա, բոլորիս իրականություններն էլ տարբեր են, պարզապես որոշ կետերում հատվում են: Իսկ օբյեկտիվ իրականություն` որպես այդպիսին, իմ կարծիքով, ուղղակի գոյություն չունի:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.01.2023, 07:32:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վիշապ (30.01.2023)
Freeman (30.01.2023)
Վիշապ (30.01.2023)
Freeman (30.01.2023)
Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)
Էջանիշներ