User Tag List

Էջ 1040 1112-ից ԱռաջինԱռաջին ... 40540940990103010361037103810391040104110421043104410501090 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 15,586 համարից մինչև 15,600 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #15586
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում գտնել։ Թեման կոչվում էր "10 փաստ մեր մասին, որ ոչ ոք չգիտի": Գտա միայն "30 փաստ մեր մասին"-ը, գուցե այդ նույն թեմայի մեջ ծնված ենթաթեմա էր։
    Էս գրառման մասի՞ն է խոսքը։

    Հուզիչ գրառում էր, իմ վրա էլ էր տպավորվել, ինչ հավես ա, որ նորից եք հանդիպել... պատահաբար

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (14.05.2020), Tiger29 (14.05.2020), Յոհաննես (14.05.2020), Ուլուանա (15.05.2020), Տրիբուն (14.05.2020)

  3. #15587
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառման մասի՞ն է խոսքը։

    Հուզիչ գրառում էր, իմ վրա էլ էր տպավորվել, ինչ հավես ա, որ նորից եք հանդիպել... պատահաբար
    Հա, դա է

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (14.05.2020)

  5. #15588
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դա է
    Թիքեթ, պսակվի !!!

  6. #15589
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթ, պսակվի !!!
    Սիրուն հարաբերությունների մեջ են, պիտի անպայման ամեն ինչ փչացնե՞ն

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.05.2020), One_Way_Ticket (14.05.2020), Tiger29 (14.05.2020), Varzor (15.05.2020), Վիշապ (15.05.2020)

  8. #15590
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ մենք կնոջս հետ ապրել ենք 25 հրաշալի ու երջանիկ տարիներ:
    Իսկ հետո՝ հանդիպեցինք իրար..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (14.05.2020), Varzor (15.05.2020)

  10. #15591
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ երգ էր, մերսի
    Դու պատմության շարունակությունը դեռ չգիտես Մի պահ ուզում էի ակումբում գրել, բայց տենց էլ չգրեցի։
    Էդ աղջկան ես հանդիպեցի։ Լրիվ ուրիշ երկրում, պատահական փողոցով քայլելիս։ Բնականաբար, էլի կասկածներ առաջացան, որ կազմակերպել էր։ Բայց ինչքան փորձեցի ծայրերն իրար կպցնել, չկպան։ Բոմժությանս տարիներին էր, ու իմ մարշրուտի մասին բացարձակապես ոչ ոք չգիտեր։ Ստացվում է, որ պատահական էր։ Ավելի շուտ կհավատամ, որ Բիլլ Գեյթսը բոլորիս ուզում է չիպավորել, քան որ ինքը ինձ հետևել էր վերջին պահից, երբ իմ գտնվելատեղը ինչ-որ մեկին հայտնի էր (էդ ինչ-որ մեկն էլ պիտի փաստորեն իրեն ասած լիներ ուղղակի կամ անուղղակի կերպով, կարճ ասած՝ դասական դավադրության տեսություն)։ Նույնիսկ կինոներում տենց պատահական հանդիպումից սցենարիստները կխուսափեին, քանի որ շատ անհավանական է։ Իսկ իրական կյանքում փաստորեն պատահում է։ Չնայած որ մտածես, երկու ակտիվորեն ճանապարհորդող մարդ երևի շատ ավելի մեծ հավանականություն ունեն հանդիպելու, քան միջին ստատիստիկ մարդիկ, ովքեր տարբեր երկրներում լռված են ու տարին մեկ-երկու անգամ արձակուրդ են գնում։
    Լավ, ես չեմ ու դուք, էս պատմությունը ո՞նց կարա մարդուն չհիացնի եթե անկեղծ ես մի տեսակ վախենում եմ նորություն իմանամ, քանի որ այ էս տեսքով ինքը կատարյալա ու ներող, որ քո կյանքի կարևոր դրվագները գրքի նման եմ ընկալում ու մեկնաբանում

  11. #15592
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթ, պսակվի !!!
    Հա բա ոնց, էն գեշ բիձեքի պես

    Ամեն դեպքում, իրոք շատ հավես պատմություն ա։

  12. #15593
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ա՝ մենք կնոջս հետ ապրել ենք 25 հրաշալի ու երջանիկ տարիներ:
    Իսկ հետո՝ հանդիպեցինք իրար..
    Էն օրը Young Sheldon ի մեջ էլ տենց բանի հանդիպեցի, ասում ա՝ Ես 18 տարի ամուսնացած եմ եղել ու պետք ա ասեմ, որ էս իմ կյանքի լավագույն երկու տարիներն են ։Դ
    The cake is a lie.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.05.2020)

  14. #15594
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (15.05.2020), Աթեիստ (14.05.2020)

  16. #15595
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Մի քանի սիրած գիրք ունեմ մանկությունից (գյուղում ապրած տարիներին կարդացած), որ միշտ հետս են, եթե երկար ժամանակով տեղ եմ գնում (Խաժակ Գյուլնազարյան-«Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը», Վիկտոր Գարդոն-«Զմրուխտավառ ասպետը», Մարկես-«100 տարվա մենություն», Մարտին Անդերսեն-Նեքսյո- «Դիթե-մարդ արարած»։ Էս մեկը չկարողացա հետս Հոլանդիա բերել, ոնց որ կիսատ լինեմ)։

    2. Ահավոր սիրում եմ պլաններ գծել ու ոչինչ չանել դրանք իրագործելու համար։ Երազելու հաճույքն եմ սիրում։

    3. Նախանձում եմ միայն գիտնականներին ու լավ ձայն ունեցողներին։

    4. Տենց էլ չպատկերացրի, թե մարդիկ ոնց են ջազ սիրում ու լսում։

    5. Մեռած երգիչների հանդեպ թուլություն ունեմ։ Ինձնից անկախ է ստացվում. մի բան լսում եմ, դուրս գալիս է, որոշ ժամանակ հետո իմանում եմ, որ էդ մարդը վաղուց մեռած է։

    6. Գժվում եմ սպորտային մրցումներ նայելու համար։ Ամենասիրածս մարզաձևերն են բիաթլոնը, դահուկացատկը, ծանրամարտն ու թեթև աթլետիկան (հատկապես բարձրացատկն ու հեռացատկը)։

    7. Փոքր ժամանակ Գուբինի երկրպագուն էի մեկ-մեկ լսում եմ ու կարոտում էն թվերը։

    8. Երկու հատ սիրած հնդկական կինո ունեմ, երկուսն էլ հներից։ Դրանցից մեկի երգերը հեռախոսումս կան նույնիսկ, ու երկուսի ժամանակ էլ միշտ լացում եմ

    9. Մամաս տարով օձ է, ես էլ, դրա համար որոշել եմ, որ 36 տարեկանում հաստատ երեխա եմ ունենալու (24-ում չհասցրի)։

    10. Աջ ձեռքիս բութ մատին մատանի ունեմ արդեն 12-13 տարի։ Էս ընթացքում օր չի եղել, որ չդնեմ։

    11. Էս ամառ վերջապես տատու ունեցա։

    12. Մինչև հիմա միայն երկու մարդու հետ եմ ինձ լիարժեք հանգիստ զգացել ու կարողացել ցանկացած հարցի մասին խոսելիս մինչև վերջ անկեղծանալ։ Երկուսն էլ թուրք են, մեկը Թուրքիայից, մյուսը՝ Կիպրոսից։ Բայց վստահ չեմ, որ նորից հանդիպելու դեպքում էլի տենց կլինի։

    13. Կուզեի երկու կյանք ապրելու հնարավորություն ունենալ, որոնցից մեկում 3-4 երեխա կունենայի, մյուսում՝ ընդհանրապես չէ։

    14. Առանց մեծ ու փռչոտ կատվի ինձ համար տունը տուն չի։ Դե լավ, գոնե շուն լինի։

    15. Ձուկը, ծովամթերքը, պահածոյացված եգիպտացորենը ամենատհաճ բաներն են։ Իրականում ահավոր ուզում եմ, որ ձուկ ուտելը դուրս գա, հատկապես երբ գրքում կամ կինոյում տենց տեսարան եմ հանդիպում, բայց ոնց փորձում եմ՝ զզվում եմ

    16. Ինքնամեղադրանքի ու ինքնարդարացման պատերազմների մեջ եմ Հայաստանից հեռանալուս պատճառով։ Ու էդ մեղքի զգացումը չի թողնում անգամ կարոտել։

    17. Միշտ քունս տանում է, ու ես միշտ ափսոսում եմ քնել, ու տենց քնատ-քնատ էլ անիմաստ ժամանակ եմ սպանում։

    18. Ուզում եմ մինչև կյանքիս վերջը սովորել, համ էլ վախենում եմ, որ կեսից հավեսս կկորի, ու ես կդառնամ իմ չսիրած տան կնիկներից։

    19. Սիրում եմ ապուշ մրցույթների քասթինգներ նայել։ Կարող է ժամերով նայեմ, հետո մի համար դուրս գա, մի հարյուր անգամ էլ դա նայեմ։

    20. Տանել չեմ կարողանում, երբ մոտս հիվանդ մարդ է լինում, որովհետև նվնվոց չեմ սիրում, օգնել էլ չեմ կարող, ու էդ «հոգ տանելն» էլ ոչ մի կերպ մոտս չի ստացվում։ Համ կատաղում եմ, համ անօգնական եմ դառնում, համ էլ հիվանդի ներվերին եմ ազդում

    21. Գժվում եմ գեյ տղերքի համար։ Երկար տարիներ երազում էի տեսնել, թե իրենք ոնց են համբուրվում։ Անցյալ տարի երազանքս իրականացավ Համ էլ իրենց հետ հանգիստ եմ։

    22. Եթե ապրեմ նենց երկրում, որտեղ ձմեռ չի լինում, երևի ինքնասպան կլինեմ։

    23. Օծանելիք էս իմ մղձավանջն է։ Դրանց հոտերից գլուխս պտտվում է, սիրտս խառնում։ Մինչև հիմա ինձ հանդիպել է ընդամենը 5 օծանելիք, որոնց հոտից չեմ վատանում։ 3-ը մամաս է օգտագործել, մեկը՝ ես (4 տարի առաջ եմ գնել, կեսից շատը դեռ կա ), մյուսն էլ՝ սերս։

    24. Էթնիկ ամեն ինչ սիրում եմ՝ երաժշտությունը, պարերը, ուտելիքները, լեգենդները, հեքիաթները... Կարող է մի բան սրտիս չհասնի, բայց ուղեղով դուրս գալիս են: Բայց հենց մի տեղ որևէ տիպի խտրականության հետ կապված բան եմ տեսնում, վատանում եմ։

    25. Մեկ-մեկ ուզում եմ անսեռ լինել։ Խելքս գնում է, որ փողոցում մարդ եմ տեսնում ու չեմ հասկանում՝ ինչ սեռի է։ Ինչ ինձ հիշում եմ՝ էս ցանկությունը ունեցել եմ։

    26. Կենցաղային եմ դարձել ու վախենում եմ դրանից։

    27. Աստիգմատիզմ ունեմ։ Թշնամուս չեմ ցանկանա։ Այ որ մի 3000 եվրո ավելորդ փող ունենայի, հենց վաղը կվազեի վիրահատության։

    28. Ահավոր վախենում եմ ձանձրալի լինելուց ու դրանից ավելի ձանձրալի եմ դառնում։

    29. Ամռանը Իսպանիայում մեկին հանդիպեցի, որը գաղափարական պատճառներով ամաչում էր, որ տղա է, ու խնդրում էր իրեն he-ով չդիմել։ Ինքն իմ կյանքի ամենամեծ ու հաճելի անակնկալներից էր։ Կուզեի իրեն նորից հանդիպել։

    30. Մի հատ էլ իմ կողմից նույնից։
    Երկու օր առաջ էս երգը տեսա ընկերներիցս մեկի մոտ, խոսքերի թարգմանությունը նայեցի։ Էս հլը որ վերջին բանն է, ինչի պատճառով լացել եմ։ (Ի դեպ, իրեն էլ որ առաջին անգամ լսեցի, սիրտս միանգամից կպավ, զգացի, որ ստեղ մի բան էն չի։ Վիկիում նայեցի, պարզվեց՝ ինքն էլ է արդեն մեռած)։

    Հաջորդ երեք դատապարտյալները՝ Քույր Քերի, Ռուբի, Բուուուուուուուում։
    Ոնց ա հնարավոր իրան դիմելիս երրորդ դեմք օգտագործել : Երևի նկատի ուներ իր մասին խոսելիս he չօգտագործել:

  17. #15596
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց ա հնարավոր իրան դիմելիս երրորդ դեմք օգտագործել : Երևի նկատի ուներ իր մասին խոսելիս he չօգտագործել:
    Չէ, իրեն դիմելիս էլ։ Պարզ է, որ իրեն he չէին ասում։ Չեմ հիշում՝ ինչ ծանր բան տեղափոխեց, մեկն ասաց՝ Oh, you're a strong guy (թե՞ boy, լավ չեմ հիշում), էդտեղ առաջին անգամ ասաց, որ իրեն հաճելի չի էդ սեռի հետ ասոցացվելը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. #15597
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Մի քանի սիրած գիրք ունեմ մանկությունից (գյուղում ապրած տարիներին կարդացած), որ միշտ հետս են, եթե երկար ժամանակով տեղ եմ գնում (Խաժակ Գյուլնազարյան-«Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը», Վիկտոր Գարդոն-«Զմրուխտավառ ասպետը»,
    Զգացի, որ անունը ծանոթ էր, գուգլեցի, հիշեցի որտեղից։
    Փոքր ժամանակ եմ կարդացել, երբ մեր գյուղի գրադարանում գրեթե գիրք չկար։ Էս մեկի կեսն էլ չկար, չգիտեմ ոնց ա ավարտվում, երևի գտնեմ նորմալ օրինակ, նորից կարդամ, հուսով եմ կհասցնեմ, որտև էն ժամանակ դուրս եկել էր ու ուզում էի իմանայի վերջում ինչ ա լինում։ Ու հուսով եմ, որ էլի դուրս կգա ։Դ
    The cake is a lie.

  19. #15598
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ բան ասեմ, բանանի կլեպներ վրես չշպրտեք՝ «ճակատագրական» կանայք, որ հանելուկային ինտրիգներ ու կրքեր են գրգռում, շատ հաճախ դրանից ավել բան տալու ունակ չեն, դրա համար էլ կայուն հարաբերությունների հակվածություն չունեն էլ:
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Յոհաննես (15.05.2020), Ուլուանա (15.05.2020)

  21. #15599
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, իրեն դիմելիս էլ։ Պարզ է, որ իրեն he չէին ասում։ Չեմ հիշում՝ ինչ ծանր բան տեղափոխեց, մեկն ասաց՝ Oh, you're a strong guy (թե՞ boy, լավ չեմ հիշում), էդտեղ առաջին անգամ ասաց, որ իրեն հաճելի չի էդ սեռի հետ ասոցացվելը։
    Օքեյ, չեմ ուզում խորանամ, հասկանում եմ՝ երբ մարդիկ կան, որ իրենց ֆիզիոլոգիական սեռի հետ չեն համընկնում, ուսանողներ եմ ունեցել, կամավորական աշխատանքիս հետ կապված եմ առչնվել և այլն: Բայց զուտ ուղղակի չուզել, որովհետև վատն են, պատասխանատվությունից փախչե՞լ չի: Մյուս կողմից էլ ինչքան արտոնյալ կարգավիճակում ա ինքը, որ էդ ճոխությունը կարող ա թույլ տալ՝ չեմ ուզւոմ և վերջ, երբ կան մարդիկ, որ ուզել-չուզելով չի, բայց ստիպված են կռիվ տալ հասարակության հետ, մշտական պայքարի մեջ լինել, որ իրան ընդունեն նենց, ոնց կան, ոչ թե ոնց երևում են: Մի տեսակ էթոիկապես չեմ կարողանում հասկանալ, բայց ինչևէ աշխարհը բազմազան ա:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.05.2020)

  23. #15600
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ բան ասեմ, բանանի կլեպներ վրես չշպրտեք՝ «ճակատագրական» կանայք, որ հանելուկային ինտրիգներ ու կրքեր են գրգռում, շատ հաճախ դրանից ավել բան տալու ունակ չեն, դրա համար էլ կայուն հարաբերությունների հակվածություն չունեն էլ:
    Բանանի կլեպները ոտի տակ են գցում, որ գյաբռլամիշ լինես ձևը տենց ա․․․

    Իսկ բուն թեմայի հետ կապված, էդ օրիգինալ գրառման սկզբից էլ երևում ա էդ պատմության վերջը ինչ ա լինելու։ Ու հարցը ստեղ ճակատագրական կինը չի, այլ իրա մասին ունեցած պատկերացումները։
    Իսկ գեղեցիկ պատմություններին հավատացողներին ասեմ, ինչպես իմ սիրելի Դիրք Ջենթլին էր ասում ամսագիր վաճառողին, երբ վերջինս հույս հայտնեց ամսագրերի համար ի վերջո վճարելու կապակցությամբ, այն է թե․
    - Հույսերով լի կյանքը դժվար ա, իրա պտուղները թախիծն ու հիասթափությունն են։ Թուլացեք և սովորեք պահով ապրել։
    SWTS

Էջ 1040 1112-ից ԱռաջինԱռաջին ... 40540940990103010361037103810391040104110421043104410501090 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •