Բյուրի գրքի շնորհանդեսին Ակումբից գնացող եղե՞լ ա, պատմեք մի քիչ, նկարներ դրեք:
Ես էստեղից եմ իմացել:
Varzor (19.10.2019)
ivy (19.10.2019)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էստեղ հոդված գտա շնորհանդեսի մասին, նկարներ էլ կան![]()
«Լեզուներ» բաժնուն զարմանալիորեն չգտա համապատասխան թեմա, էս մի դեպքի համար էլ չուզեցի նոր թեմա բացել, որոշեցի էստեղ գրել:
«Այ քեզ բան» արտահայտությունն անգլերեն ո՞նց կթարգմանեք: Կրեատիվ տարբերակները ողջունվում են: Իմ մտքով անցնում են որոշ տարբերակներ, բայց դեռ ոչ մեկը նենց չի, որ ասեմ` ինքն ա: Հետաքրքիր կլինի ձեր տարբերակները կարդալ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.10.2019, 23:09:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սենց արտահայտությունները իմ կարծիքով կոնտեքստից դուրս անհնար ա էնպես թարգմանել, որ բոլոր հնարավոր իրավիճակներին բավարարի: Զարմանք արտահայտող ամենատարածված արտահայտություններն են oh gosh, o my God, jesus christ, bloody hell, fucking hell, what the fuck, կամ ուղղակի what? կամ O: բայց խոսքի եթե դու ղեկավար ես, աշխատողդ հակաճառում ա, ասում ես` այ քեզ բան, նկատի ունենալով որ ուզես չուզես պիտի անես էդ կոնտեքստում կարաս ասես tough shit:
Ես Հայաստանում շատ էի ասում այ քեզ կամ այ բանը որ այ քեզ բանի կրճատ տարբերաններն են, անգլերեն բառապաշարումս էս արտահայտությունները փոխարինվել են հավասարապես jesus christ կամ bloody hell-ով որ ըստ էության նույն բանն են նշանակում:
Ուլուանա (20.10.2019)
Ուլուանա (20.10.2019)
ivy (20.10.2019)
Ես կթարգմանեի շատ կարճ․ really?! կամ seriously?!
Ուլուանա (21.10.2019)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ