Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի քիչ կպատմե՞ս «չէ, մերսի»-ի մասին։
Ինքս հլը որ էդպիսի փորձեր չեմ արել (ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ մեղքի զգացում եմ ունեմ էդ կապակցությամբ), բայց ինձ չգիտես ինչի թվում ա, որ եթե փորձեմ, պատասխանը «չէ, մերսի» չի լինի, այլ ինչ-որ բան այնուամենայնիվ կստացվի, էն ա, որ ես ինքս գլուխ չեմ դնում․ երևի ինչ-որ լավատեսական անուրջների մեջ եմ։
Պատմեմ։ Մաստեր անելուց հետո Հայաստան վերադառնալուս ու գիտելիքներս հայրենիքին ծառայեցնելու բոլոր, էդ թվում՝ մարզում որպես բժիշկ աշխատելու փորձերի ու դրանց ձախողման մասին երևի գիտես, դրա համար էս մասին չեմ անդրադառնա (բայց եթե կուզես, սա էլ կմանրամասնեմ)։
Հետո, ավելի ուշ շրջանում (մոտ երկու տարի առաջ) իմ ալմա մատերը կապվել էր հետս, առաջարկում էր visiting scholar լինել։ Ահագին ուրախացա, ասեցի՝ ինչ լավ ա, միասին գիտական նախագծեր կանենք։ Հետո ինձ պայմանագիրն ուղարկեցին։ Պարզվեց՝ իրանց ուղղակի պետք ա, որ երբ գիտական հոդված տպագրեն, որպես affiliation նշեմ ԵՊԲՀ֊ն, պայմանագրում ուրիշ պարտավորություն չկար, իրանք էլ որևէ պարտավորություն չէին նշում։ Արդյունքում՝ միջազգային ամսագրերում լիքը տպագրություններ, ԵՊԲՀ֊ի վարկանիշի բարձրացում առանց մատը մատին տալու կամ որևէ տեսակի ներդրում ունենալու։ Ու արդյունքում՝ ԵՊԲՀ֊ի կրթական կամ գիտական համակարգին որևէ տեսակի իրական օգուտ տալու հնարավորության բացակայություն։
Հետո փորձել եմ զանազան ուսանողների հետ գիտական ծրագրեր անել։ Որևէ բան թեթևակի քննարկում, նախագծում ենք, ուսանողը հետ ա գալիս, ինձ ասում ա՝ էս թեման չի լինի, որտև օրինակ աուտիզմի վրա էս ու էս մարդիկ են նստած ու չեն թողնի, որ ուրիշը զբաղվի, կամ ասենք էսինչ նյարդաբանը նպատակահարմար չի համարում էսինչ թեման (իսկ որ գործը գլուխ գա, պետք են նաև տեղում արդեն ձևավորված մասնագետներ համագործակցելու պատրաստ լինեն, որ օրինակ հիվանդ տրամադրեն)։ Մի քանի ուրիշ հաստատությունների իմ օգնությունն եմ առաջարկել, որ իրանց ունեցած դատան վերլուծենք, հոդվածներ գրենք, դրան էլ շատ քաղաքավարի ձևով չէ են ասել («Որ կարիքը լինի, տեղյակ կպահենք»)։ Ասենք էսքանից հետո էլ ո՞նց «հայրենիքին օգուտ տաս», երբ դրանից օգտվողները դրա կարիքը չեն զգում։
Հիմա մի վերջին փորձ էլ անելու եմ երկու շաբաթից, երբ Հայաստանում լինեմ. հանդիպելու եմ նախկին ուսանողներիցս մեկին ու նախկին շեֆերիցս մեկին, ու գուցե փորձենք միասին մի բան անել։
Ժողովուրդ ջան, ինչքան հասկացել եմ՝ American Express քարտերը լավ տարածված են Հայաստանում:
Իսկ դրանից բացի՝ այլ MasterCard ու VisaCard-եր շա՞տ տեղեր ա հնարավոր օգտագործել:
Ասենք՝ տարատեսակ խանութներ, թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ և այլն:
Կամ եթե կարիք լինի կանխիկացնել, համապատասխան բանկոմատ կա՞:
Հ.Գ. Պառդոն, եթե սիրողական հարց ա, ուղղակի իմ վախտ քաղաքում առաջին բանկոմատը նոր էին բացել, էն էլ՝ շատը ձևի համար..
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 07.10.2019, 23:49:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
իրականում Amex–ը էդքան էլ տարածված չի։ Սովարաբար եթե քարտ ընդունում են ապա Master ու Visa հաստատ կընդունեն, իսկ AmEx ոնց բախտդ կբերի։
Սուպերմարկետներում ու Երևանի ռեստորաններում պրոբլեմ չկա։ Մանր խանութներում հիմնականում քեշ ա։ Թատրոն, թանգարաններում տեղյակ չեմ ճիշտն ասած։ Բայց առանց քեշի մեկ ա դժվար ա յոլա գնալ։ Սենց թե նենց քեշ պետք ա լինելու։ Ասենք արտասահմաններում շատ տարածված bill-split Հայաստանում համարյա ոչ մի տեղ չեն անում, եթե քարտով վճարում ա, մեկը պիտի լրիվ վճարի, հետո իրար մեջ մի բան կազմակերպեն, կամ էլ չկազմակերպեն։
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 07.10.2019, 23:56:
Հա մեր հայկական բանկերի բանկոմատից կանխիկացնում ես։ Բայց նախապես քո բանկի դրսում արտարժույթվ գումար հանելու պայմանները նայի։ Մեկ–մեկ դրակնոյան տոկոսներ ու կուրսեր են լինում։
Եթե կարող ես նենց բանկի քարտ ունենաս որ կանխիկացումը ձրի ա թույն կլինի։ Օրինակ ես https://www.starlingbank.com/travel/ բանկի քարտ էի հանել։ Էս մեկն էլ ա տարբերակ 200 եվրո ձրի ա դրանից հետո 2% https://www.revolut.com/fr-BE/legal/fees պիտի որ քո սովորական բանկից ավելի քիչ լինի։ Իրանք մենակ ապպով են։ Վրան փող չես պահում։ Երբ պետք էր լինում տեղում իմ սովորական բանկից փոխանցում ու կանխիկացնում էի։
Գաղթական (08.10.2019)
Ոնց արդեն Ներսեսն անես, Amex-ը ամենաքիչ տարածվածն ա։
Էնքան քիչ, որ նույնիսկ եթե օնլայն առևտուր ես անում, Amex-ից շատ ավելի բարձր են պահումները։ Այ Visa, master-Ի հետ խնդիր չկա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գաղթական (08.10.2019)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ