User Tag List

Էջ 996 1112-ից ԱռաջինԱռաջին ... 4968969469869929939949959969979989991000100610461096 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 14,926 համարից մինչև 14,940 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #14926
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատճառների մասին շատ լավ գրել ա Արսեն Թորոսյանը։
    Ցավոք, էս տեսակի բռնությունները Հայաստանին հատուկ չեն, սրանք տեղի են ունենում ամենուր։ Զոհին լռեցնել, սպառնալն ու մեղադրելն էլ մենակ հայկական երևույթ չի։ Ուղղակի սեռական (ու այլ տիպի) բռնության դեմ պայքարում Հայաստանը բավական հետ ա մնացած աշխարհից էն իմաստով, որ իրավապահ մարմինները չափից դուրս անլուրջ են (իրականում ամեն տեղ էլ կա անլրջության որոշակի աստիճան, բայց Հայաստանում չափից դուրս ա), զոհին մեղադրող հասարակության շերտը ավելի մեծ ա, զոհերն էլ պակաս պաշտպանված են, իսկ մեղավորը ավելի հազվադեպ ա պատժվում։
    Բայց բացեք, կարդացեք #metoo պատմությունները, տո դրանից էլ առաջ։ Էսպիսի սարսափազդու բաներ, ցավոք, ամբողջ աշխարհում են տեղի ունենում, դա մշակութային չի։ Դեռ երկու տարի առաջ հենց #metoo֊ի ժամանակ էր, որ մազերդ բիզ֊բիզ էին կանգնում, թե ինչքան համատարած ա կանանց նկատմամբ բռնությունը աշխարհով մեկ։ Ազգություն, մաշկի գույն ու սոցիոէկոնոմիկ ստատուս չի ճանաչում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (03.07.2019)

  3. #14927
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    #Metoo-ների դեպքում գոնե մարդիկ համարձակություն ունեցան խոսել։
    Իսկ ստեղ էդ մարդիկ Լյուսիին գրում են, որ անուններ չտրվեն։ Այսինքն փաստորեն էլի իրանց մեղավոր են համարում։
    Հըլը պատկերացրեք, որ էդ 200 հոգուց մի 20 հոգին նորմալ հայտարարություն տա, ու մեղավորը նստի։

    Այ դա կլինի նորմալ ֆլեշմոբ։
    Ես չգիտեմ թե նման հանցագործությունների վաղեմության ժամկետն ինչքան ա, բայց նաև ակնհայտ ա, որ դրանք մեր օրերում էլ են տեղի ունենում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #14928
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    #Metoo-ների դեպքում գոնե մարդիկ համարձակություն ունեցան խոսել։
    Իսկ ստեղ էդ մարդիկ Լյուսիին գրում են, որ անուններ չտրվեն։ Այսինքն փաստորեն էլի իրանց մեղավոր են համարում։
    Հըլը պատկերացրեք, որ էդ 200 հոգուց մի 20 հոգին նորմալ հայտարարություն տա, ու մեղավորը նստի։

    Այ դա կլինի նորմալ ֆլեշմոբ։
    Ես չգիտեմ թե նման հանցագործությունների վաղեմության ժամկետն ինչքան ա, բայց նաև ակնհայտ ա, որ դրանք մեր օրերում էլ են տեղի ունենում։
    Դե #metoo֊ն բարձր պրոֆիլի մարդկանցից սկսվեց։ Ու ամեն դեպքում որոշակի իրավական համակարգ կար, որ կարար զոհերին պաշտպաներ։ Ու չնայած ամենաաղմկահարույցներն աստղերի հետ կապվածներն էին, որտեղ թե՛ զոհի, թե՛ մեղավորի անունը բացահայտված էր, ամեն դեպքում ինտերնետում լիքն էին նաև էնպիսի պատմություններ, որտեղ բռնության ենթարկողի անունը բացահայտված չէր։ Դեպքեր կային, որ սկի չգիտեին էլ։

    Հանցագործությունների մեծ մասի վաղեմության ժամկետը, ոնց հասկանում եմ, անցել ա, բայց նորերը հա էլ լինում են, ցավոք։

  5. #14929
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու տարի առաջ պեդոֆիլիայի թեման էր ակտուալ. ես էլ պատմեցի իմ պատմությունը: Ծանոթներից մեկն էր ասել, որ էսպիսի շարք կա, ու թե կուզենամ «պատմել», ես էլ համաձայնեցի: Անունս ու տարիքս փոխված է. էն ժամանակ դեռ քառասունից մի քիչ հեռու էի:
    Կարծում եմ, կյանքի էնպիսի փուլում եմ արդեն, երբ իմաստ էլ չկա ինչ-որ բաներից գաղտնիք սարքել. հավանաբար ծնողներիս երբեք էլ չեմ պատմի, որ իրենց մեղավոր չզգան (անիմաստ տեղը), բայց մնացած դեպքերում ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել, հատկապես երբ վաղուց անցել-գնացել ես դրա վրայով:

    Երեխաներին իրականում շատ հեշտ է «լռեցնել», երբ իրենք դեռ շատ բաներ լավ չեն հասկանում և միայն զգում են, որ ինչ-որ վատ բան է կատարվում, ու վախենում են դրա մասին խոսել՝ չիմանալով, թե ինչ սպասել, եթե «իմացվի»:
    Լավ է, որ Հայաստանում սկսել են խոսել էսպիսի դեպքերի մասին. սա առաջին քայլն է՝ բռնության դեմ գնացող ուժեղ հասարակություն ձևավորելու համար:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.07.2019), Progart (03.07.2019), StrangeLittleGirl (03.07.2019), Varzor (03.07.2019), Աթեիստ (03.07.2019), Գաղթական (03.07.2019), Նիկեա (03.07.2019), Ուլուանա (03.07.2019)

  7. #14930
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջան, իսկ ի՞նչ ես կարծում՝ ինչպիսի՞ մթնոլորտում պիտի գտնվեիր կամ ծնողներիդ հետ ինչպիսի՞ զրույցներ պիտի էդ դեպքերին նախորդած լինեին, որ դրանց մասին միանգամից բարձրաձայնեիր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #14931
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց հետաքրքիր ա։ Լյուսիի դրած պատմություններին զուգահեռ նման պատմություններ նաև դանիական մեդիայում են. հիմա Ռոսկիլդե երաժշտական փառատոնն ա, որը հայտնի ա իրա բռնաբարություններով։ Պատմությունները նույնքան ահավոր են։ Տարբերությունը. էս կանայք միանգամից առանց որևէ մեկից վախենալու դիմում են ոստիկանություն (չնայած որ բռնաբարները դժվար գտնվեն), հասարակությունը չի հարձակվում իրանց վրա, թե՝ ի՞նչ գործ ունեիր էդ փառատոնին, չգիտե՞ս, որ էնտեղ լիքը բռնաբարներ կան։ Հենց էս ա ամբողջ մշակութային տարբերությունը՝ բռնության նկատմամբ վերաբերմունքով։ Թե չէ բռնությունն ինքնին մշակութային չի, անասուններ ամեն տեղ էլ կան։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.07.2019), ivy (03.07.2019), Varzor (03.07.2019), Յոհաննես (03.07.2019), Ներսես_AM (03.07.2019)

  10. #14932
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան, իսկ ի՞նչ ես կարծում՝ ինչպիսի՞ մթնոլորտում պիտի գտնվեիր կամ ծնողներիդ հետ ինչպիսի՞ զրույցներ պիտի էդ դեպքերին նախորդած լինեին, որ դրանց մասին միանգամից բարձրաձայնեիր:
    Գաղթական ջան, ահագին բարդ հարց է, ու դժվար է հետին թվով ասել՝ ինչ եղած լիներ, որ ինչը կանխեր։ Բայց ես ինքս էլ ծնող եմ, ութ տարեկան աղջիկ ունեմ ու իհարկե մտածում եմ էս հարցերի շուրջ։
    Ոչ ոք ոչ մի բանից ապահովագրված չի, բայց դե ամեն դեպքում, կարծում եմ, կարելի է որոշ բաներ անել էդ ուղղությամբ։

    Նախ, չեմ կարծում, որ եղածի մեջ իմ ծնողների անձնական բացթողումը կա․ սա ավելի շատ հասարակական խնդիր է։
    Փակ հասարակություն, որտեղ կան տաբուներ, որտեղ կան թեմաներ, որոնց մասին չեն խոսվում, առավել ևս՝ երեխաների հետ։ Ես էլ էդպես եմ մեծացել․ սեռականությունը փակ թեմա է եղել, եղել են մարմնի «ամոթ մասեր», որոնց մասին չեն խոսում։ Մարմնի, հատկապես՝ սեռական օրգանների հանդեպ ամոթը ներշնչվել է փոքրուց։ Սեռական թեմաները միշտ շրջանցվել են։
    Սա լուրջ խնդիր է, որովհետև երեխան ընդհանրապես չգիտի՝ ոնց խոսի նման թեմաների շուրջ կամ ընդհանրապես չգիտի էլ, որ դրանց մասին կարելի է խոսել։

    Հաջորդ խնդիրը ինքնավստահությունն է, որը չի զարգացվել։ Հասարակություն, որտեղ աղջիկ երեխաները և ընդհանրապես կանայք ընկալվում են՝ որպես «թույլ սեռ» ու էդպես էլ դաստիարակվում են։ Մեր կին ուսուցիչներից մեկը հաճախ ասում էր, որ աղջիկներին նեղացնել չի կարելի, որովհետև իրենք արդեն իսկ դժբախտ են, որ կին են ծնվել։ Մինչև հիմա մեխված է հիշողությանս մեջ։ Գենդերային հավասարության մասին խոսք անգամ չկար․ էս թեմաները նոր-նոր են գլուխ բարձրացնում, իսկ առաջ ո՞վ էր մտածում հավասարության, ֆեմինիզմի ու նման բաների մասին։ Ինքնավստահության պակասը ու թուլության զգացումը լավ նախապայման է, որ հետդ ինչ ուզեն անեն, ու դու լռես։

    Ես ինքս փորձում եմ ինքնավստահ երեխա մեծացնել, որը չի վախենում խոսելուց, ինչ թեմա էլ լինի։ Ու որը գիտի, որ ինչ էլ եղած լինի, ես իրեն լսելու եմ, ու միասին լուծում ենք փնտրելու։ Ես չեմ ունեցել էդ զգացումը, որ կարող եմ ծնողներիս հետ ամեն ինչի մասին խոսել, մինչև հիմա էլ չունեմ։ Իմ ծնողները շատ քիչ բան գիտեն իմ մասին, հիմա դա իհարկե էդքան էլ կարևոր չի, հասուն մարդ եմ, բայց էն ժամանակ, երբ փոքր ես, ու իրենք պիտի աշխարհում ապահովության կենտրոնը լինեն քեզ համար, իհարկե դա շատ-շատ կարևոր է։

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.07.2019), Progart (03.07.2019), StrangeLittleGirl (03.07.2019), Գաղթական (03.07.2019), Ուլուանա (03.07.2019)

  12. #14933
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նաև էն խնդիրը կա, որ հատկապես փոքր երեխաները հաճախ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է կատարվում, միայն ինտուիտիվ զգում են, որ ինչ-որ սխալ բան կա, բայց իրենց զգացողությանը չեն վստահում, որովհետև համապատասխան գիտելիքներ, գիտակցություն չունեն դեռ, որ կարողանան եղածը մեկնաբանել, ու մտածում են` երևի իրենք չեն հասկանում, իրականում դա նորմալ է, միայն իրենց է թվում, թե նորմալ չի: Նման անհասկանալի ու տարօրինակ դեպքերը երեխաների մեջ հաճախ տպավորվում են զուտ որպես փաստ` իրենց զգացողություններով, բայց մնում են անհասկանալի մինչև էն տարիքը, երբ արդեն հասուն մարդու գիտելիքներով ու կենսափորձով կարողանում են հետադարձ հայացք գցելով` հասկանալ ու մեկնաբանել տարիներ առաջ եղածը:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.07.2019), Progart (03.07.2019), StrangeLittleGirl (03.07.2019), Հարդ (03.07.2019)

  14. #14934
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Chilly ջան, անչափ մերսիներ՝ կիների համար ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #14935
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    @Chilly ջան, անչափ մերսիներ՝ կիների համար ))
    ախպեր խնդրեմ իհարկե, բայց էս թափաթոքը նոր եմ դրել, անընդհատ քեզ բերում ա թե կին նվիրի, ամոթ էլա, գիտեմ որ կին էլ ունես, երեխեք էլ, մի քանի անգամ նվիրեցի, հետո ասցի քեզ հավաքի, Մուշ, էդ տղու տունը կռիվ ես գցելու։

    Sent from my MI 6 using Tapatalk

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.07.2019), Աթեիստ (04.07.2019), Գաղթական (04.07.2019)

  17. #14936
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    ախպեր խնդրեմ իհարկե, բայց էս թափաթոքը նոր եմ դրել, անընդհատ քեզ բերում ա թե կին նվիրի, ամոթ էլա, գիտեմ որ կին էլ ունես, երեխեք էլ, մի քանի անգամ նվիրեցի, հետո ասցի քեզ հավաքի, Մուշ, էդ տղու տունը կռիվ ես գցելու։

    Sent from my MI 6 using Tapatalk
    Էդ խելքը գլխին թափաթոք ես գցել, քեֆս բերեց:

    Նվերից էլ, ոնց ասում ա, չեն հրաժարվում:
    Անունը դնենք՝ յանի ստիպված, տանեմ պահեմ..


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.07.2019), Varzor (04.07.2019), Աթեիստ (04.07.2019), Տրիբուն (04.07.2019)

  19. #14937
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Путин сказал армянам давать проход, Путин сказал армянам давать проход...


  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.07.2019), Աթեիստ (04.07.2019), Գաղթական (04.07.2019)

  21. #14938
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Путин сказал армянам давать проход, Путин сказал армянам давать проход...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.07.2019), Աթեիստ (04.07.2019)

  23. #14939
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրած ծափերը հլը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.07.2019)

  25. #14940
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,666
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ընկերներ,ֆբում ի՞նչ է կատարվում,մեկդ բացատրեք էլի,իմ արև ես գլուխ չեմ հանում,ես որպես հեռվից նայող դեռ ոչ մի ադեկվատ քննարկում չեմ տեսել,եթե ինչ որ մեկը հավես ունի ձեն տվեք մի քանի հարց տամ

Էջ 996 1112-ից ԱռաջինԱռաջին ... 4968969469869929939949959969979989991000100610461096 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •