Մտածում էի՝ «սատանայի փաստաբանի» դեր ստանձնեմ, բայց համ արգումենտացիան չեմ ձգի, համ էլ հաջողակ փաստաբան լինելու համար պետք ա հրեա լինել։
Կատակը մի կողմ, լավ կլիներ, եթե փաստարկներ լինեին (եթե թրոլինգ չի, այլ իրոք տենց ես կարծում): Ես էդ ռեալիաներին անձամբ ծանոթ չեմ, որովհետև ոչ Եվրոպայում եմ եղել (Վրաստանը չհաշված)), ոչ Ամերիկայում, բայց վերջինի հետ կապված կարելի ա հիշատակել ստրկատիրությունը, դրան հաջորդած ջիմքրոույան սեգրեգացիան՝ ամբողջ շուքով հանդերձ, պուպուշ ու «պրոգրեսիվ» դեմոկրատների ընդունած օրենքները, Սահմանադրության 13-րդ փոփոխությունը, որը մինչև հիմա էլ ամերիկյան հզոր տնտեսության հիմնասյուներից ա, ու էլի լիքը բան, որի հետևանքով ձևավորված սոցիալ-տնտեսական իրավիճակում քո նկարագրածն էնքան էլ հեռու չի իրականությունից։
Սկեպտիկ ջան, ուղեղս չի աշխատում՝ ծավալվեմ: Բայց, արի ինձ ինչ կլինի հավատա, էլի: Գոնե Ֆրանսիայի մասով: Եվրոպական ուրիշ երկրներում 10 օրից ավել չեմ եղել, չգիտեմ: Բայց Ֆրանսիայում սևերը ընկերություն են անում միմիայն սևերի հետ, իսկ սպիտակները՝ սպիտակների (զտարյունները նկատի ունեմ): Ու սա չի վերաբերում ամուսնական զույգերին: Սև ու սպիտակի միջև ամուսնություններ կան. խոսքս ընկերական շրջապատների մասին ա: Ախր ինչի՞ պիտի խաբեմ, կամ չափազանցնեմ… ասում եմ էն՝ ինչ տեսնում եմ: Նույնն էլ Բոստոնում ա: Հիմա ինձ ռասիստ հանեք չհանեք՝ մեկ ա չեմ կարա խաբեմ տեսածիս ու ապրածիս վերաբերյալ: Իմա՛ստը չափազանցնելու. թրոլլինգ-մրոլլինգ մեկ-երկու արեցի՝ էլ խնդալու չի: Սա լուրջ եմ գրել: Բայց դե՝ ոչ մեկ համամիտ չի հետս, ես էլ հավես չունեմ արդարանալու ու ապացույցներ բերելու:
Ոչ ոք չի ասում ռասիզմ չկա։ Բայց հո պարտադիր կամ էս ծայրահեղությունը չի կամ էն։ Եթե մենակ ծայրահեղացված նայենք իրավիճակին միջանկյալ խնդիրները չեն երևա։ ՄԹում ընդամենը տասնհինգ սևամորթ պրոֆեսոր կա։ Մի տեղ կարդացել եմ։ Եթե ծայրահեղության հասնենք մնա ով կպնդի թե ակադեմիայում սևեր չկան հակառակ կողմը կասի ոնց թե չկան նույնիսկ տասնհինգ պրոֆեսոր կա։ Իսկ իրական խնդիրն էն ա որ ակադեմիայում սևերը շատ մեծ դժվարությամբ են առաջ շարժվում։ Ինչո՞ւ։ Արդեն քննարկման տեղ կա։ Եկեք հասկանանք։
Ավելի հաճախ սևերը իրար հետ են, սպիտակները իրար հետ։ Ինչի՞։ Կարելի ա քննարկել։
Հիմա եթե ես մի բան սխալ եմ ասում, դիմացինդ եզրակացնի նույն ծայրահեղացված ձևով թե Շինը ապուշ ա։ Էլ ինչ քննարկենք։ Բայց որ ասի Շին էդքան րտենց չի, որովհետև, համ ես չեմ նեղանա, համ մի բան ավել կսովորեմ, եղած սխալը կուղղվի։
Ուլուանա (31.03.2019)
Քանի սենց ոչպոլիտկոռռեկտ թեմայա քննարկվում, ես էլ արտահայտվեմ։
Ինձ մոտիկ մարդ վերջերս դաունի համաշխատնիշ ունեցող երեխաների աջակցության ՀԿ ա բացել, ու սենց մի հոլովակ են նկարել։
Նայում եմ, ու սենց մի միտք ա տանջում։ Համ սաղ օրն ասում են ընդունեք մարդուն այնպիսին ինչպիսին կա, համ էլ կպած համոզում են, որ իրանք լրիվ մեզ պես են, այսինքն փաստացի չեն ընդունում իրանց առանձնահատկությունները։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Անկեղծ ասած, ես էլ մի տեսակ էղա էս հոլովակից։ Ինչ խոսք, գաղտնիք չի, որ հասարակությունից մեկուսացման արդյունքում Դաունի համախտանիշ ունեցողներն իրանց մաքսիմում կարողությունները չեն զարգացնում ու դիտարկվում են որպես հավերժ որևէ մեկի խնամքի տակ գտնվող մարդիկ։ Բայց նաև պնդելը, թե Դաունի համախտանիշ ունեցող երեխադ կարա համալսարան ավարտի, ծնողին անկապ սուտ հույսեր ա տալիս։ Ինչ խոսք, կարան լինեն Դաուն ունեցող էնպիսի էրեխեք, որոնք կարան համալսարան ավարտեն, բայց մեծ մասը չի կարա։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի շեշտադրումը փոխել ու դարձնել, որ եթե երեխադ համալսարան չավարտի, օքեյ ա, դա իրան պակաս մարդ ու պակաս կարևոր չի սարքում։
Adam (25.03.2019), CactuSoul (27.03.2019), Cassiopeia (27.03.2019), Freeman (25.03.2019), Progart (25.03.2019), Sagittarius (27.03.2019), Smokie (30.03.2019), StrangeLittleGirl (25.03.2019), Աթեիստ (25.03.2019), Հայկօ (26.03.2019), Նաիրուհի (26.03.2019), Շինարար (25.03.2019), Ուլուանա (31.03.2019), Տրիբուն (25.03.2019)
Կարդացի գրառումդ, բայց էսպիսի հարց առաջացավ. ինչու՞ ա ներառված երեխային սնունդ հասնում, իսկ մյուսներին ոչ։ Ըստ էության, սովածանալու ու սննդի կարիք ունենալու հատկանիշը հենց էն մի հատկանիշն ա, որով հաշմանդամություն ունեցող երեխաները մյուսներից չեն տարբերվում։ Բայց առանձին սնունդ տալով պետությունը արհեստականորեն տարբերություն ա մտցնում։
boooooooom (25.03.2019), CactuSoul (27.03.2019), Cassiopeia (27.03.2019), Thom (26.03.2019), Աթեիստ (25.03.2019), Նաիրուհի (26.03.2019), Շինարար (25.03.2019), Ուլուանա (31.03.2019), Տրիբուն (25.03.2019)
Չնայած գրել էի, թե ոչինչ չի փոխվել մոտս, բայց էսօր մտածում եմ, որ սխալ ա էդ օգնությունը երեխային տալ, որովհետև դա իրականում ծնողներին ա օգնություն, որ ինչ որ հոգս քչացնեն, որովհետև գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հաշմանդամ երեխային մեծացնելը շատ ավելի դժվար է քան... Ու թեև երեխաները բոլորն էլ նույն ձև սովածանում են, բայց միջին վիճակագրական խնդիր չունեցող երեխային ավելի հեշտ է մեծացնել, քան որևէ (նորից միջին վիճակագրական) առողջական կամ մտավոր խնդիր/սահմանափակ կարողություն ունեցող երեխային։ Ուստի այդ ծնողներին ինչ որ բանով օգնելը ամեն դեպքում մարդասիրական է։
Վերջին խմբագրող՝ boooooooom: 25.03.2019, 15:19:
Կարճ
Կոնկրետ
CactuSoul (27.03.2019), Cassiopeia (27.03.2019), StrangeLittleGirl (25.03.2019), Աթեիստ (25.03.2019), Հայկօ (26.03.2019), Նաիրուհի (26.03.2019), Ներսես_AM (25.03.2019), Շինարար (25.03.2019), Ուլուանա (31.03.2019), Տրիբուն (25.03.2019)
Հետաքրքիր ա, շատ հաճախ ինչ - որ տեղերից ստատիստիկաներ ենք լսում թե մենք կյանքում ինչ ժամանակ ենք ծախսում ինչ որ կոնկրետ գործողության վրա: Իսկ եթե կյանքը լիներ ոչ թե գործողությունների ընդհատական հաջորդականությամբ, այլ միանվագ գործողությամբ: Օրինակ, եթե պատկերացնենք որ մենք կյանքում (օրինակ 70 տարի ապրելու դեպքում) երկու ամիս ծախսում ենք ջուր խմելու վրա, սակայն մենք դա անում ենք 70 տարիների ընթացքում և ոչ թե 23 տարեկանի առաջին երկու ամսում: Բայց եթե կյանքը ծռվեր այլ ձևի մեջ ապա կստանայինք մոտավորապես էսպիսի պատկեր.
- Ծնունդից մինչև մեկ ամսեկան կվազեինք
- Մեկ ամսեկանից մինչև երեք տարեկան կգտնվեինք տրանսպորտի մեջ
- Երեք տարեկանից մինչև վեց տարեկան սեքսով կզբաղվեինք
- Վեցից մինչև 20 տարեկան կքնեինք
- Քսանից մինչև 27 կխոսեինք
- Քսանյոթից 28 կհայհոյեինք
- Քսանութից 31 զուգարանում կանցկանցնեինք
- Երեսունմեկից 31 տարեկան ու 3 օրական մեզ կվիրահատեին
- Վերը նշվածից մինչև 34 կգնայինք արձակուրդ
- Երեսունչորսից 49 կաշխատեինք
- Քառասունիննից 56 կսովորեինք
- Հիսունվեցից 59 երեխաների դաստիարակություն և խնամք
- Հիսունիննից 63 գիրք կկարդայինք
- Վաթսուներեքից 66 կսնվեինք
- Վաթսունվեցից 70 աննպատակ կանցկացնեինք ինտերնետում
Գործողությունների տեղերը խառն են, ուշադրություն չարժի դարձնել![]()
ՈՒրեմն 3 ընկեր ձիարշավարանում պիտի որոշեն, թե որ համարի ձիու վրա փող դնեն ու մեկն ասումա.
- Քելեք միանգամից քանի անգամ շինել կարանք՝ էդ թվի վրա դնենք: Վալոդ, օրինակ դու մի գիշերում քանի՞ անգամ կըլնես
- 4
- Գագո, դո՞ւ
- 5
- Ըհը, ես էլ՝ 6: Դնում ենք 15-ի վրա:
Վերջը՝ 3-րդ համարը կրումա, Վալոդն էլ թե՝
- Արա դե չլոպազանայինք, հմի հաղթած էինք...
Ասածս ինչա՝ էս որ 3 տարի սեքսին ես հատկացրել, մի հատ էդ հաշվարկիդ մեթոդաբանությունը կպարզաբանե՞ս )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթականը ճիշտ ա ասում։ Նոր չոր հաշվարկ արեցի՝ ընդունելով, որ մարդը իրա կյանքի 60 տարիներին սեռապես ակտիվ ա ու ամեն սեքսը միջինում մեկուկես ժամ ա տևում։ Ստացվում ա, որ երեք տարի սեքսի համար մարդ պիտի էդ 60 տարիների ընթացքում ամեն տարի 292 օր 1.5 ժամանոց սեքս ունենա։ Ռեա՞լ ա որ։
Համաձայն եմ։
Ասեմ, որ չնայած երկար տարիներ դպրոցական սնունդի (school feeding) ծրագրերը փիս խթանվել են, հատկապես սոցիալական անապահովության կամ հատուկ կաիրքով երեխաների դեպքում, քանի որ ենթադրվում էր, որ լավ սնունդը նաև լավ կրթության գրավականն ա, բայց էսօր էտ ծրագրերը լուրջ քննադատվում են։ Շեշտը դրվում ա նրա վրա, որ երեխայի համար, ցանկացած պարագայում, ավելի լավ ա, որ իրա մասին հոգ տանի իրա ընտանիքը, քան ցանկացած հաստատություն, եթե նույնիսկ էտ շատ բարձր մակարդակի մասնագիտացված հաստատություն ա։ Կարճ ասած, եթե երեխան սնունդի կարիք ունի, ճիշտ ա, որ ընտանիքը իրա սնունդը ինչ-որ ձևով կազմակերպի։ Երբ դպրոցն ա սնունդը կազմակերպում, փաստացի ընտանիքը, որը կարող ա սոցիալապես անապահով ա, իրա վրայից ցրում ա երեխայի սնունդը կազմակերպելու հոգսը, իսկ էտ թուլացնում ա երեխայի կապը ընտանիքի հետ։ Փոխարենը ուժեղանում ա կապը դպորցի, կամ որևէ այլ ինստիտուտի հետ, ու երեխային ինստիտուցիոնալացնում ա, կտրում ա ընտանիքից։
Վոբշեմ, պարզ մոտավորապես սենց, բայց դե իրականում ահագին երկար բարակ հետազոտություններ կան էս թեմայով։
boooooooom (26.03.2019), CactuSoul (27.03.2019), Varzor (05.04.2019)
Այս պահին թեմայում են 11 հոգի. (0 անդամ և 11 հյուր)
Էջանիշներ