Ենթագիտակցական ռասի՞զմ։ Տղան քո նախապաշարումների համար պատասխանատու չի հո Բյուր ջան։ Էն օրը ես մթով գնում եմ։ Հագիս ջինսի շալվար ու ջինսի կուրտկա կապույտ երկուսն էլ։ Դեմքիս թրաշ։ Հոնքերս իրար կպած։ Մի տասնութ քսան տարեկան տղա երեխա դեմովս էր գնում։ Հետ նայեց քայլերը արագացրեց հա հետ հետ էր նայում եւ քայլերը արագացնում։ Հիմա ես ինչ ա մերձավորարևելյան արտաքին ունեմ ի՞նչ պիտի անեմ որպես լավ տղամարդ։ Մթով թրաշ չպահե՞մ։ Սև ուսապարկ չբռնե՞մ։ Որ սպիտակ մարդիկ հուշտ չլինե՞ն։
Էդ տղեն գիշերը թող գլխին ֆանարիկ հագցնի: Հասարակական կարգ ա խախտում, վերջիվերջո: Իսկ յունիբրաու մարդկանց եթե չի դզում իրանց յունիբռայությունը՝ կարան էպիլացիա անեն:![]()
Ես ամեն Աստծո օր հայր մերն ասելուց՝ ոտից գլուխ թրաշվում եմ: Գլուխն էլ: Վերցնում եմ մեռոնը, փաթեթից Gillette-ը հանում եմ, թաթախում եմ մեջը ու սկսում. Հայր մեր, որ երկինս ես, օրհնվի փռչոտ մարմինը, որ տվել ես: Փռչե տաճար քո, որպես բրիտվաց մեզնից պարտապանած, և մի՛ տանիր մեզ դեպի յունիբռաց, այլ փրկյա մեզ հաստ փյուբաց: Զիքոե սաբրություն և անմազություն և փառք մաստուրբաց՝ Ամեն:
Շին, ենթագիտակցական ռասիզմ չի, ենթագիտակցական վախ ա տղամարդկանցից։ Ընդհանրապես երբ անծանոթ մարդ օրվա որ ժամին էլ լինի իմ անձնական տարածքը խախտում ա, ես դրանից թեթևակի հուշտ եմ լինում։ Բայց երբ իմ անձնական տարածքը մութ ժամանակ տղամարդ ա խախտում, դրանից ես լեղաճաք եմ լինում։ Ու է՛լ ավելի սարսափելի ա, երբ դեմքը չես տեսնում ու չես հասկանում՝ ինչ նպատակներով ա քո անձնական տարածքը խախտում։ Ու նույնիսկ դրան գումարած ավելի սարսափելի ա, երբ ինքը տեսնում ա՝ ես լեղաճաք էղա, բայց ոչ մի քայլ էս ու էն կողմ չի անում, մնում ա ստվերում թաքնված ու անտեսանելի։
Նայի, ըստ էության ինձնից ոչ ոք չի վախենա դրսում, բայց ես միշտ մթին վառ գույներ եմ հագնում, որ էրևամ։ Ավելին՝ Ֆինլանդիայում օրինակ նույնիսկ օրենքով արգելված ա մութ ժամանակ առանց ռեֆլեկտորների դուրս գալը։ Բայց տվյալ դեպքում ես ո՞նց հասկանամ, երբ ոտքից գլուխ սև մարդը դրան գումարած կանգնում ա նենց տեղում, որտեղ լրիվ մութ ա, ու ինքը չի էրևում, կանգառի սյունն էլ մի կողմից ա իրան ծածկում։ Ու ամենավատն էն ա, որ ինքը կանգնում ա ինձնից մի քանի սանտիմետր էն կողմ։
Բայց հա, եթե դու էլ մութ ժամանակ գոնե ռեֆլեկտորներ կրես, վատ չի լինի։ Էդ նենց բան ա, որ սաղ պիտի անեն, որտև դա սիգնալ ա, որ դու ուզում ես տեսանելի լինել, ոչ թե անտեսանելի լինել։ Ու եթե տեսնում ես՝ դիմացինդ վախենում ա, միշտ էլ լավ ա իրանց վախը թեթևացնելը։ Ի դեպ, հենց էդ նույն մթության մեջ լիքը ուրիշ տղամարդկանց կողքով եմ անցել, էդ թվում՝ սևամորթ ու մերձավորարևելյան արտաքինով, բայց իրանք վախենալու չէին, որտև լույսից չէին խուսափում, ոմանց դեմքները երևում էր ու ոչ էլ իմ տարածք էին ներխուժում։
Հ.Գ. Ու ասեմ, իմանաս, մենք՝ կանայքս, մթով քայլելուց մենակ գնացող տղամարդկանցից վախենում ենք։ Տղամարդը կարա երկու բան անի. կա՛մ էդ վախը սնի, կերակրի, կա՛մ թեթևացնի։ Ու առաջին դեպքում կարա հատուկ չանի, կարա վատ մտադրություններ չունենա, բայց դա չի թեթևացնի վախը։ Մի քիչ հասկացող էղեք էլի։ Հենցընենց չի, որ վախենում ենք։ Սաղս էլ որևէ տեսակի վատ փորձ ունեցել ենք մթով քայլելիս։
Հ.Հ.Գ. Հեսա մի խումբ ակումբցի կանայք գալու են ասեն, թե իրանք ինչ քաջ են ու ինչքան չեն վախենում փողոցում մենակ քայլելուց ու բոլոր տեսակի նախապաշարմունքներից զուրկ են, թե ես ինչքան զգայուն եմ, որ սենց եմ ընկալում։ Բայց թեման էնքան ակտուալ ա, որ դրա մասին նունիսկ երգ կա։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 07.11.2018, 11:57:
Բա իմ ջանը քար ա՞… գիշերով Saint-Denis-ից աշախատանքից երբեմն ուշ դուրս եմ գալիս, որ գնամ տուն ու ինձ թվում ա՝ մինիմում Թունիսի հարավ արևմտյան թաղամասում եմ: Տենց պայմաններում գործի գնա՞լ կլինի… ամեն անկյունում մեկը մեկին շինում ա, նստած արտաթորում ու միզում են ասֆալտին՝ փողոցի մեջտեղը… նարկոշները վխտում են, բառիկները, սուտինյոներն ու պուտանաներն ամենուր են: Ու բոլորն անտեսանելի, մթան մեջ, առանց գլխի ֆանարիկի: Դե արի ու ռասիստ մի եղի… թու՜…
Վերջին խմբագրող՝ Adam: 07.11.2018, 12:12:
Ֆրանսիան ընդունում ա. լավ ա անում: Ծննդաբերությունների թվի պակասից: Եթե չլցրեց՝ 50 տարի հետո ազգից բան չի մնա: Ոչինչ, էդ ընթացքում աբորիգեններ էլ կլցնի ձեռքի հետ՝ մտածելով, որ գոնե էս աբորիգենների եթե ոչ երեխեքը, ապա թոռները մի օր Ֆրանսիան պատշաճ կներկայացնեն: Ողջունում եմ իրանց քաղաքականությունը. ու դա կարևոր ա, թե չէ՝ ազգը վերանում ա: Բայց ամեն պետության ու ազգի պահպանման համար կատարված լավ որոշում՝ ունի իր վատ հետևանքները: Բայց դե՝ վերջնական նպատակն ա կարևորը. թե ինչ ճանապարհով դրան կհասնես՝ էական չի (խոսքս Ֆրանսիայի մասին ա, իհարկե):
Ժող, դուք ջոկու՞մ եք, որ իմ գրառումը լրիվ ուրիշ բանի մասին էր։ Ստեղ միգրանտները բացարձակ կապ չունեն։
Աթեիստ (07.11.2018)
Իսկ փախստականներին ռադ պիտի անել միմիայն էն դեպքում, երբ պետությանն ու իր շահերին ու իմիջին վնաս են հասցնում: Մնացած բաները մանր-մունր բաներ են: Հայերի մի հսկայածավալ զանգված Ֆրանսիայում գողությամբ ա զբաղված: Օրինական կարգավիճակ չունեն, գոյատևելու գումար չունեն: Առաջ դատապարտում էի… հիմա՝ էդքան էլ չէ: Բա ինչ անի խեղճը: Ստատուսը մերժվում ա, Հայաստան էլ գնաց՝ տուն չունի ու դրսում ա մնում: Ինքնասպան լինի՞: Էլ չեմ դատապարտում: Ոչ էլ քաջալերում եմ: Ուղղակի անտարբեր եմ ու հասկանալով եմ մոտենում: Հայերս, ծնված օրվանից դժվարություն ու տառապանք ենք տեսել… ի ծնե գաղթականներ ենք՝ փնտրելով մեր ինքնությունն օտար ափերում: Ճակատագիր…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ