User Tag List

Էջ 943 1112-ից ԱռաջինԱռաջին ... 4438438939339399409419429439449459469479539931043 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 14,131 համարից մինչև 14,145 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #14131
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը թող Վրաստանը փորձի Լոռին ուզի՝ էդ վախտ գլխին կուտի, արխային: Կամ մնացածները: Կոնվենցիա գոյություն ունի ու միջա՝զգային ճանաչում, հասկացի:

  2. #14132
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես ասեցի՝ Ղարաբաղն իմն ա՞: Ես ընդամենը ասեցի՝ ինչ եմ մտածում: Լիքը մարդիկ ակումբում հաստատ գիտեմ, որ համամիտ են իմ հետ, բայց չեն համարձակվի շնորհակալության կոճակը սեղմել: Ես դա գիտեմ:

  3. #14133
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիրան ջան, տեսնում ե՞ս, որ դու դեռ ազատ խոսք ունենալուն և դրան նորմալ վերաբերվելուն դեռ պատրաստ չես: Ու ուզում ես նորմալ երկիր ունենա՞ս: Չի լինում տենց

  4. #14134
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիրան ջան, տեսնում ե՞ս, որ դու դեռ ազատ խոսք ունենալուն և դրան նորմալ վերաբերվելուն դեռ պատրաստ չես: Ու ուզում ես նորմալ երկիր ունենա՞ս: Չի լինում տենց

    Ադամ, էս թեմայով առանձին թեմա ունեմ բացած ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (05.10.2018)

  6. #14135
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2016
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող ազգի դավաճան համարվեմ, թող համարվեմ անարժան ու նսեմ անձ ու քարկոծվեմ, բայց ես միշտ էլ ասելու եմ էն ինչ մտածում եմ Ղարաբաղի մասին: Ղարաբաղը պիտի հետ տալ Ադրբեջանին, ռսի ձեռքից պրծնել ու մտնել ՆԱՏՈ: Էդ ա Հայաստանի միակ փրկությունը: Թե չէ՝ երկրի կործանմանը համարյա բան չի մնացել: 20 տարի եթե ձգեց՝ լավ ա: Ու սա ասում եմ՝ ամենագերագույն հարգանքի տուրքս մատուցելով ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին ու իրենց ընտանիքներին: Խոնարհվում եմ իրենց առաջ, բայց ավաղ՝ իրենք խաբվել են: Ու շատ դաժանորեն են խաբվել ու շարունակում են խաբվել: Ինչքա՞ն պիտի ջահել անմեղ գյուղացի երեխեքը գնան զոհվեն սահմանին՝ չիմանալով նույնիսկ էդ կոնֆլիկտի իրական հրահրման արմատներն ու տեղյակ չլինելով, թե իրականում ինչը ոնց ա եղել: Սենց ամբողջ կյանք երկիրը բլոկադայի մեջ պիտի մնա ու ջահելները գնան մեռնե՞ն: Ես լիքը ղարաբաղցի ծանոթներ ու ընկերներ ունեմ Ֆրանսիայում, ովքեր ասում են՝ արհեստականորեն մեզ թշնամացրին մեր բարեկամ ժողովրդի՝ ադրբեջանցիների հետ: Հիմա Հայաստանը ծախկել էր՝ եթե ցամաքային սահմանները բաց լինեին և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի հետ: Առևտուր, տնտեսության զարգացում ու փող ելք ու մուտք: Ազատ տեղաշարժ: Ազատ առևտուր ու ազատ գնալ-գալ ու ոչ մի փակ սահման Միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու Ղարաբաղը, որպես օֆիցիալ պետություն: Նույնիսկ իր սեփական Հայաստա՛նը չի ճանաչում Ղարաբաղին, որպես օֆիցիալ պետություն… ինչի մասին ա խոսքը: Նույն կերպ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու ո՛չ Աբխազիայի և ո՛չ էլ Ղրիմի անեքսացումները: Ռուսաստանը երկրներ անեքսիաներ անելու ու ժողովուրդներ կռվացնելու մեծագույն վարպետներից ա: Պետք ա վերացնել իր ստեղծած արհեստական պրոբլեմը: Ղարաբաղում երբ որ ռեֆերենդում արեցին՝ էլ ադրբեջանցի չէր մնացել, որ մասնակցի քվեարկությանը: Պարզ չէ՞ր որ արդյունքը հայերի օգտին կլիներ, քանզի մենակ հայեր էին մնացել տարածքում: Մինչդեռ եվրոպական ու ճիշտ օրենքների համաձայն՝ ռեֆերենդում պետք է անցկացվեր ամբողջ Ադրբեջանո՛վ մեկ, որ բոլորը միասին (ադրբեջանցիներն ու ղարաբաղցիները) որոշեին՝ տալիս ե՞ն Ղարաբաղը Հայաստանին, թե չէ: Նույնն էլ Ղրիմը: Ղրիմում ռեֆերենդումի ժամանակ բոլոր ուկրաինացիներին քշել էին արդեն ու մնացել էին ռուսներով. է պարզ չի՞ որ տեղի տարածքում քվեարկության արդյունքները ռուսների օգտին կլինեին: Մինչդեռ քվեարկությունը պետք է իրականացվեր ողջ Ուկրաինայի տարածքով, որին մասնակցեին և՛ ուկրաինացիները և՛ ռուսներն ու միասնական որոշեին՝ տալիս ե՞ն Ղրիմը Ռուսաստանին, թե չէ: Իսկ արդյունքում՝ միջազգային կարևորագույն կոնվենցիայի կոպիտ խախտում, հարաբերությունների վատթարացում, զոհեր ու չլուծվող խնդիրներ: Հայաստանը միջազգային օրենք ա խախտել: Աշխարհի պատմության մեջ միշտ էլ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր հողեր տարբեր ազգերի են պատկանել: 200 տարի է՛ս հողը սրա՛նն ա եղել, 600 տարի է՛ս մի հողը նրա՛նն ա եղել… հետո մի 400 տարի է՛ն մի հողը նրա՛ տիրապետության տակ ա եղել, իսկ է՛ս մյուս հողն էլ՝ նրա: Հիմա եթե տենց նայենք՝ աշխարհը քաոսի կվերածվի: Սաղ կսկսեն իրարից տարածք ուզել: Բա ինչի՞ համար ա միջազգային կոնվենցիա ստորագրվել 1949 թվին եթե չեմ սխալվում, որի համաձայն՝ կոպիտ ասած՝ «բոլորդ ով ինչ ունի՝ լռվեք տեղներդ. ֆսյո, էս ա»: Աշխարհում ավելի ուրիշ կարևոր հարցեր կան, քան իրարից տարածք պահանջելը: Գիտության զարգացում կա, բժշկության զարգացում ու հազար ու մի կարևոր բան կա, որի վրա կարելի էր էս վերջին 70 տարում ռեսուրսներն ու էներգիան ծախսել: Իսկ ով կասի՝ «Ղարաբաղը եթե հետ տանք՝ Ադրբեջանը Երևանն էլ կուզի»…իրանց կասեմ՝ «քաք կուտի՝ կուզի». Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված օֆիցիալ պետություն ա, նամանավանդ, որ եթե ՆԱՏՈ մտնի՝ մազին կպնող չի լինի. նույնիսկ ռուսը: Պիտի մի բան հասկանալ. միջազգային օրենք խախտելով անեքսիա արած հողերը անվերջ կոնֆլիկտներ են ստեղծում ու անլուծելի իրավիճակ՝ ժողովուրդների համար: Եթե էդ պրինցիպով գնանք ուրեմն ասենք՝ հիմա Գլենդելի հայությունը կարա հավաքվի ու ասի՝ մենք ռեֆերենդում ենք անում ու Գլենդելը ուզում ենք կցենք Հայաստանին: Իրար մեջ ռեֆերենդումն անեն՝ առանց ամերիկացիների ու ասեն՝ Գլենդելը մերն ա: Կամ Պուտինը բռնի արհեստականորեն ռուսներ լցնի Ալյասկա, ռեֆերենդում անել տա ու ասի՝ պատմականորեն ինձ պատկանող հողս հետ տվեք: Փողն էլ ճամփին կորել ա. ոչ ստացել եմ, ոչ էլ: Հետո՞: Դժոխք դառնա աշխարհը, հա՞:
    Լևոն պապի դու ես ՞))
    Վրաստանը վաղուց Օսեթիան ու Աբխազիան տվելա, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միշտել առեվտուր արելա բա ուրա ինչ որ չենք տենում որ եսիմ ինչի են հասել.
    ոչ ՆԱՏՈյա մտել ոչ եվրամիություն ոչել հույս կա որ կմտնի, տնտեսական տեսակետիցել մի հատ պարզ փաստ, Համաշխարային Բանկի տվյալներով Հայաստանը մտավ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մեջ Վրաստանը հլը միջինից ցածրերի մեզնիցա ներքև.

    Եթե անգամ էտ տվյալներին լրիվ չհավատանք մեկա իրանց համար լավագույն դեպքում մեր մակարդակի են ոչ ավել.
    Չնայած չհավատալու հիմք չկա. Չհավատացողները նրանք են, որ գնում են Թիֆլիսի կենտրոն, Բաթում հանգստատում են ասում են Վրաստանը թույն երկիրա. Հո ոչ մեկ չի գնում Ախալքալաքի գյուղերը որտեղ բնակչության 80տոկոսը խոպանա կամ մնացած խուլ տեղերը.
    Մեր մոտել Երևան եկած տուրիստները որ տեսնում են կաֆեներում ու ռեստորաններում ասեղ քցելու տեղ չկա ասում են էս ինչ թույն երկիրա Ֆրանսիան խալաթա արե;

    Ասում եմ թող Ջավախքնել մեզ տան, դե հիմա 1տարածք էս կողմ էն կողմ, էտ դեպքում հաստատ կընդունեն ՆԱՏՈ.))

    Ի տարբերություն Գլենդելի մենք արդեն Արցախը վերցրել ենք էս 25տարիա մերնա. Դու ես ասում ինչ կարևորա պատմության մեջ 1000տարի առաջ 200տարի առաջ 30տարի առաջ ումնա եղել.
    Հիմա մերնա.
    Եթե Գլենդելի հայենել բաշարեն անկախանան թող անկախանան ես դեմ չեմ:

  7. #14136
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կապ ունեն միջազգային հանրության կողմից օֆիցիալ ու անկախ պետություն համարվող Հայաստանի Հանրապետության մարզերը (որոնց ոչ մեկ օրենքով չի կարա կպնի) անեքսիա արած ոչ օֆիցիալ Ղարաբաղի հետ: Միջազգային հանրության օրենքով Ղարաբաղը Ադրբեջանին ա պատկանում:
    Իրո՞ք

  8. #14137
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամն ասում ա էկեք Ղարաբաղում ցեղասպանություն անենք, որ ԵՄ անդամ դառնանք:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.10.2018), Յոհաննես (06.10.2018), Շինարար (06.10.2018), Վիշապ (05.10.2018)

  10. #14138
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամն ասում ա էկեք Ղարաբաղում ցեղասպանություն անենք, որ ԵՄ անդամ դառնանք:
    «անդամ»-ը մեծատառով
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. #14139
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող ազգի դավաճան համարվեմ, թող համարվեմ անարժան ու նսեմ անձ ու քարկոծվեմ, բայց ես միշտ էլ ասելու եմ էն ինչ մտածում եմ Ղարաբաղի մասին: Ղարաբաղը պիտի հետ տալ Ադրբեջանին, ռսի ձեռքից պրծնել ու մտնել ՆԱՏՈ: Էդ ա Հայաստանի միակ փրկությունը: ...
    Հանճարեղ տրամաբանություն է՝ փաստորեն ռուսից պրծնելու ու ՆԱՏՈ մտնելու համար պետք է Ղարաբաղը տալ Ադրբեջանին
    (ռուսները զորքը հետո ՀՀ-ից հանում են, թողնում են սիրուն ՆԱՏՈ-ն ա զորք մտցնում, ադրբեջանական բանակն էլ խելոք գալիս կանգնում ա նախկին ՀՍՍՀ սահմանների մոտ ու էլ առաջ չի գնում):
    Ու ըտեղ Հայաստանը փրկվում ա
    Մոտավորապես, ոնց որ ասես՝ սովից փրկվելու համար պետք է կամ ուտել հարազատ եղբորը, կամ՝ նետվել ձորը:

    Էն «Արցախի հիմնախնդիրը» թեմայում ճղվում էինք բացատրելով, որ ընդհանրապես հողեր պետք չի հետ տալ, դու եկել ասում ես՝ սաղ ա պետք տալ
    Ասեմ քեզ, ավելի «հանճարեղ» գաղափարներ կային՝ մասնավորապես դելեգացիա ուղարկել Ճապոնիա, մի հատ «թիվ կրակել» ու Հայաստանը Ղարաբաղով ծախել ճապոնացիներին ու ազգովի ցվցրվել աշխարհով մեկ (ասենք շնչին $100000 էլ տան, սաղ կհամաձայնվեն): Հետո վիրտուալ պետություն կարող էինք ունենալ, մոտավորպես «ազգ-պետություն», որը տարածքների խնդիր չունի: Բիթքոյնը կսարքեինք ազգային վալյուտա: Վիրտուալ բանկեր ու նավթի հանքեր կունենայինք: Էնքան հետաքրքիր հնարավորություններ կբացվեին :Ճ
    Մի հատ խելոք վարչափեդ ունեինք վախտին, թույն գաղափարներով, ափսոս ազգը չգնահատեց...

    Ադամ ջան դավաճան լինելու համար ծայրահեղ դիսիդենտական հայացքները պարտադիր չեն, բավարար ա տրամաբանության հետ խնդիրներ ունենալը :Ճ
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (06.10.2018), Բարեկամ (08.10.2018), Յոհաննես (06.10.2018), Տրիբուն (05.10.2018)

  13. #14140
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասենք տենանք Նիկոլն ինչ ա ասում... ՀԻմա ինքը սաղ ներքին ինֆորմացիային ու իրավիճակին ծանոթ ա ավելի մոտիկից...

    մենք հա էլ կարանք ասենք ոչ մի թիզ հող կամ ղաբացը իրանց տանք.... Նիկոլը սերժ չի որ ասենք խաբում ա մեզ ու գոնե էս իմաստով գիտենք որ ինքը իշխանությունն ամեն գնով իրա ձեռը պահելու խնդիր չունի ու խաղեր չի տալիս ավել-պակաս...

    Համենայն դեպս հստակ տեսանք իրա դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերություններում...

  14. #14141
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող ազգի դավաճան համարվեմ, թող համարվեմ անարժան ու նսեմ անձ ու քարկոծվեմ, բայց ես միշտ էլ ասելու եմ էն ինչ մտածում եմ Ղարաբաղի մասին: Ղարաբաղը պիտի հետ տալ Ադրբեջանին, ռսի ձեռքից պրծնել ու մտնել ՆԱՏՈ: Էդ ա Հայաստանի միակ փրկությունը: Թե չէ՝ երկրի կործանմանը համարյա բան չի մնացել: 20 տարի եթե ձգեց՝ լավ ա: Ու սա ասում եմ՝ ամենագերագույն հարգանքի տուրքս մատուցելով ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին ու իրենց ընտանիքներին: Խոնարհվում եմ իրենց առաջ, բայց ավաղ՝ իրենք խաբվել են: Ու շատ դաժանորեն են խաբվել ու շարունակում են խաբվել: Ինչքա՞ն պիտի ջահել անմեղ գյուղացի երեխեքը գնան զոհվեն սահմանին՝ չիմանալով նույնիսկ էդ կոնֆլիկտի իրական հրահրման արմատներն ու տեղյակ չլինելով, թե իրականում ինչը ոնց ա եղել: Սենց ամբողջ կյանք երկիրը բլոկադայի մեջ պիտի մնա ու ջահելները գնան մեռնե՞ն: Ես լիքը ղարաբաղցի ծանոթներ ու ընկերներ ունեմ Ֆրանսիայում, ովքեր ասում են՝ արհեստականորեն մեզ թշնամացրին մեր բարեկամ ժողովրդի՝ ադրբեջանցիների հետ: Հիմա Հայաստանը ծախկել էր՝ եթե ցամաքային սահմանները բաց լինեին և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի հետ: Առևտուր, տնտեսության զարգացում ու փող ելք ու մուտք: Ազատ տեղաշարժ: Ազատ առևտուր ու ազատ գնալ-գալ ու ոչ մի փակ սահման Միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու Ղարաբաղը, որպես օֆիցիալ պետություն: Նույնիսկ իր սեփական Հայաստա՛նը չի ճանաչում Ղարաբաղին, որպես օֆիցիալ պետություն… ինչի մասին ա խոսքը: Նույն կերպ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու ո՛չ Աբխազիայի և ո՛չ էլ Ղրիմի անեքսացումները: Ռուսաստանը երկրներ անեքսիաներ անելու ու ժողովուրդներ կռվացնելու մեծագույն վարպետներից ա: Պետք ա վերացնել իր ստեղծած արհեստական պրոբլեմը: Ղարաբաղում երբ որ ռեֆերենդում արեցին՝ էլ ադրբեջանցի չէր մնացել, որ մասնակցի քվեարկությանը: Պարզ չէ՞ր որ արդյունքը հայերի օգտին կլիներ, քանզի մենակ հայեր էին մնացել տարածքում: Մինչդեռ եվրոպական ու ճիշտ օրենքների համաձայն՝ ռեֆերենդում պետք է անցկացվեր ամբողջ Ադրբեջանո՛վ մեկ, որ բոլորը միասին (ադրբեջանցիներն ու ղարաբաղցիները) որոշեին՝ տալիս ե՞ն Ղարաբաղը Հայաստանին, թե չէ: Նույնն էլ Ղրիմը: Ղրիմում ռեֆերենդումի ժամանակ բոլոր ուկրաինացիներին քշել էին արդեն ու մնացել էին ռուսներով. է պարզ չի՞ որ տեղի տարածքում քվեարկության արդյունքները ռուսների օգտին կլինեին: Մինչդեռ քվեարկությունը պետք է իրականացվեր ողջ Ուկրաինայի տարածքով, որին մասնակցեին և՛ ուկրաինացիները և՛ ռուսներն ու միասնական որոշեին՝ տալիս ե՞ն Ղրիմը Ռուսաստանին, թե չէ: Իսկ արդյունքում՝ միջազգային կարևորագույն կոնվենցիայի կոպիտ խախտում, հարաբերությունների վատթարացում, զոհեր ու չլուծվող խնդիրներ: Հայաստանը միջազգային օրենք ա խախտել: Աշխարհի պատմության մեջ միշտ էլ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր հողեր տարբեր ազգերի են պատկանել: 200 տարի է՛ս հողը սրա՛նն ա եղել, 600 տարի է՛ս մի հողը նրա՛նն ա եղել… հետո մի 400 տարի է՛ն մի հողը նրա՛ տիրապետության տակ ա եղել, իսկ է՛ս մյուս հողն էլ՝ նրա: Հիմա եթե տենց նայենք՝ աշխարհը քաոսի կվերածվի: Սաղ կսկսեն իրարից տարածք ուզել: Բա ինչի՞ համար ա միջազգային կոնվենցիա ստորագրվել 1949 թվին եթե չեմ սխալվում, որի համաձայն՝ կոպիտ ասած՝ «բոլորդ ով ինչ ունի՝ լռվեք տեղներդ. ֆսյո, էս ա»: Աշխարհում ավելի ուրիշ կարևոր հարցեր կան, քան իրարից տարածք պահանջելը: Գիտության զարգացում կա, բժշկության զարգացում ու հազար ու մի կարևոր բան կա, որի վրա կարելի էր էս վերջին 70 տարում ռեսուրսներն ու էներգիան ծախսել: Իսկ ով կասի՝ «Ղարաբաղը եթե հետ տանք՝ Ադրբեջանը Երևանն էլ կուզի»…իրանց կասեմ՝ «քաք կուտի՝ կուզի». Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված օֆիցիալ պետություն ա, նամանավանդ, որ եթե ՆԱՏՈ մտնի՝ մազին կպնող չի լինի. նույնիսկ ռուսը: Պիտի մի բան հասկանալ. միջազգային օրենք խախտելով անեքսիա արած հողերը անվերջ կոնֆլիկտներ են ստեղծում ու անլուծելի իրավիճակ՝ ժողովուրդների համար: Եթե էդ պրինցիպով գնանք ուրեմն ասենք՝ հիմա Գլենդելի հայությունը կարա հավաքվի ու ասի՝ մենք ռեֆերենդում ենք անում ու Գլենդելը ուզում ենք կցենք Հայաստանին: Իրար մեջ ռեֆերենդումն անեն՝ առանց ամերիկացիների ու ասեն՝ Գլենդելը մերն ա: Կամ Պուտինը բռնի արհեստականորեն ռուսներ լցնի Ալյասկա, ռեֆերենդում անել տա ու ասի՝ պատմականորեն ինձ պատկանող հողս հետ տվեք: Փողն էլ ճամփին կորել ա. ոչ ստացել եմ, ոչ էլ: Հետո՞: Դժոխք դառնա աշխարհը, հա՞:
    Ադամ ջան, հարգելով քո կարծիքի իրավունքը ու առանց դավաճան–մավաճան պիտակների․
    Ղարաբաղը ընդամենը տարածք ու հողակտոր չի․ Ղարաբաղը մարդիկ են, բնիկ ժողովուրդ։ Ցեղասպանություն ապրած ժողովրդի մի մաս։ Առաջարկում եմ տեղափոխվես Ադրբեջան, էնտեղ ապրես, եթե զգաս որ արժանապատիվ ապրելու հնարավորություն ունես, զգաս ադրբեջանցիների եղբայրական սիրո ջերմությունը վրեդ, էդ ժամանակ ավելի համոզիչ կլինի առաջարկդ, որ էդ մարդիկ ապրեն Ադրբեջանի թրի տակ։
    Գիտես ի՞նչն ա հետաքրքիր․ որ սենց հուզված ես, որ Նիկոլը Պուտինին գրողի ծոցը չի ուղարկում, ասում ես հեղափոխությունը առանց ցնցումների չի լինում ու պիտի արվի գաղութացումից ազատվելու համար, որովհետև կաշվիդ վրա զգում ես գաղութ լինելու անարժանապատվությունը, բայց ղարաբաղցիներին ասում ես ի՞նչ ա եղել, աբրեք էլի Ադրբեջանի թրի տակ։

    ՈՒ չէ, սխալվում ես․ տենց բան չկա, թե «եվրոպական ու ճիշտ օրենքների համաձայն՝ ռեֆերենդում պետք է անցկացվեր ամբողջ Ադրբեջանո՛վ մեկ»‎․ Շոտլանդիայում որ հանրաքվե արեցին Մեծ Բրիտանիայից անջատվելու համար, հանրաքվեին մասնակցում էին միայն Շոտլանդիայի բնակիչները, ողջ Մեծ Բրիտանիայով մեկ չէին անում հանրաքվեն։

    Դու դավաճան չես, բայց առանց խորանալու խոսում ես մի բանից, ինչից ընդհանրապես բան չես հասկանում․ կարելի ա հատ–հատ անդրադառնալ էս թեմայով բոլոր մտքերիդ ու թեզերից ու հերթով հերքել, բայց կարծում եմ էսքանը հերիք ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #14142
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիրան ջան, տեսնում ե՞ս, որ դու դեռ ազատ խոսք ունենալուն և դրան նորմալ վերաբերվելուն դեռ պատրաստ չես: Ու ուզում ես նորմալ երկիր ունենա՞ս: Չի լինում տենց
    Ո՞նց չեմ պատրաստ։ Ի՞ նչ եմ արել որ տենց ես ասում

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (06.10.2018)

  17. #14143
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց ցնցումների ռուսի ձեռքից հնարավոր չի ազատվել: Կամ Նիկոլը իրոք ռուսի դրածն ա, կամ էլ վերին աստիճանի ուտոպիստ ա, որ մտածում ա, որ առանց ցնցումի պիտի ինչ-որ մանյովրներ անի՝ էն էլ ում-ում՝ ռուսական կգբ-ի դեմ: Աշխարհի պատմության ընթացքու՛մ՝ ոչ մի հեղափոխություն անցնցում չի եղել: Ու ես մնում եմ իմ կարծիքին Արշակ ջան: Ոչինչ, թող լինեմ միակը՝ էդպես մտածող ու չհասկացվեմ: Վերջը ցույց կտա:
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ուզում ես ասես՝ Ռուսաստանը չի հասկանում Նիկոլի քո ասած մանյովրները՞: Ինչի մասին ա խոսքը… երևի մոռացել ես՝ ինչ երկիր ա Ռուսաստանը, և ինչ մեթոդներով ա գործում կգբ-ն: Էդ մանյովրների համար Նիկոլի տան դռան վրա հիմա նովիչոկ էին մի հատ քսել՝ ինֆարկտից մահացել գնացել էր. առանց հետք: Կամ դու՛ ես միամիտ, կամ ես՝ անխելք ֆանտազյոռ, Արշակ ջան: Ուրիշ ձև չկա: Հնարավոր ա նաև՝ ե՛ս լինեմ անխելք ֆանտազյոռը: Ժամանակը ցույց կտա:
    Ադամ ջան, եթե էդքան հեշտ լիներ բոլոր հարցերը նավիչոկով լուծել, հիմա Սահակաշվիլին էլ էր նավիչոկով գնացել էն աշխարհ, Ուկրաինական հեղափոխության բոլոր ղեկավարներն էլ
    Չափազված պատկերացումներ ունես ռուսական կգբ–ի հնարավորությունների մասին։ Ռուսական կգբ–ն անում ա էնքան, ինչքան որ կարում ա․ որ ավելին կարողանար, ավելին կաներ։ Քեզ թվում ա էդքան հեշտ ա հա՞ երկրի ղեկավարի «նավիչոկ անել» ու տակից դուրս գալ։ Տենց որ լիներ Վրաստանում, ՈՒկրաինայում ու այլուր էնքան նավիչոկ կանեին, մինչև մենակ պրոռուսական ղեկավարներ լինեին բոլոր երկրների գլխին, որոնք խելոք իրանց երկրները կհանձնեին Պուտինին
    Սկի մի հատ թոշակի անցած նախկին լրտեսի չբաշարեցին նենց նավիչոկ անեն, որ պալիտ չլինեն․ մինչև հիմա տակից չեն կարում դուրս գան։ Իսկ դու ասում ես ողջ ժողովրդին մեջքին ունեցող երկրի ղեկավարի նավիչոկ անեն։


    Տես, ասում ենք Հայաստանը Ռուսաստանից խիստ կախված ա տնտեսական ու ռազմական առումով, չէ՞։ Բայց Ռուսաստանն էլ Հայաստանից ա կախված‎, որովհետև Ռուսաստանի ռեսուրսներն ու հզորությունն էլ ձևավորվում են Հայաստանի ու այլ երկրների հետ տնտեսական կապերի միջոցով։ Եթե Հայաստանը երես թեքի Ռուսաստանից, Ռուսաստանը զրկվում ա ևս մի երկրից, որին գազ ու զենք ա ծախում, զրկվում ա Հայաստանում իր դրած ռազմակայանից և այլն։ Հա, Ռուսաստանից էս պահին եթե Հայաստանը կտրուկ շրջվի, Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա։ Բայց Ռուսաստանն էլ խնդիրներ կունենա։ Նենց որ, սենց թե նենց հարաբերությունները միակողմանի չեն երբևէ։
    Ինչքան Հայաստանին ա Ռուսաստանը պետք, էնքան էլ Ռուսաստանին՝ Հայաստանը։ ՈՒ Ռուսաստանը Հայաստանից ստանում ա էնքան, ինչքան ուժը պատում ա։ Նորից կրկնեմ․ եթե կարողանային ավելին ստանալ, չէին հապաղի։ Նույնիսկ թույլ երկրից ինչ–որ բան ստանալու համար որոշակի ռեսուրս ա պահանջվում։ Ոչ մի բան ձրի չի էս աշխարհում։ ՈՒ Ռուսաստանն էլ ամենազոր չի․ ասենք չափից դուրս շատ բան պահանջելու դեպքում կարա հակազդող ռեակցիա լինի, որին դիմակայելու համար էլի պիտի սեփական ռեսուրս ծախսես, որն անսպառ չի ու կարաս արդյունքում կորցնես ավելին, քան ստանում ես։ Ղրիմը քեզ վառ օրինակ․ եքա հարց ա Ռուսաստանը շահե՞ց թե կորցրեց էդ պրոցեսում։

    Այլ հարց ա, որ Ռոբն ու Սերժը ստրկամիտ էին, աթոռները բեսամթ խախուտ էր, որովհետև ժողովրդի կողմից ընտրված չէին ու Ռուսաստանի աջակցության կարիքը շատ ունեին տեղում մնալու համար․ արդյունքում իրանց ողորմելի, ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությամբ շատ ավելին էին տալիս, քան իրավիճակը պահանջում էր կամ կտար թեկուզ Ռուսաստանից տնտեսական ու ռազմական կախում ունեցող, բայց ժողովրդի կողմից ընտրված, ոչ ստրկամիտ ղեկավարը։

    Իսկ Նիկոլը ի՞նչ ա անում հիմա․ ասում ա ավելին չեմ տալու քան պիտի տամ տնտեսական ու ռազմական կապերի ու կախվածությունների պատճառով։ Բոլոր հանդիպումների ժամանակ ելույթներում շեշտը դնում ա նրա վրա, որ հարաբերությունները գործընկերային պիտի լինեն, հավասարը հավասարի պես․ հոգեբանորեն աշխատում ա, ռուս ժողովրդին ու Պուտինին հասկացնում ա, որ ինչքան Հայաստանին ա Ռուսաստանը պետք, էնքան էլ հակառակը։ ՈՒ որ մենք էլ էնք հասկանում, առաջվա ստրկամիտը չենք։ ՈՒ ինքը էդ գիծը տանելու ավելի մեծ ռեսուրս ունի, քան Սերժը, որովհետև մեջքին աջակցող հայ ժողովուրդ կա․ Ռուսաստանը եթե հակազդի սրան, հայ ժողովուրդն էլ կհակազդի ու ավելորդ ռիսկ կստեղծվի Հայաստանն էլ Վրաստանի ու ՈՒկրաինայի պես կորցնելու։
    Իսկ Սերժը գիտեր, որ իրա չընտրված լինելու իրավիճակում խաղեր տալը վտանգավոր ա, Պուտինը որ մի քանի պրոպագանդիստական սիգնալներ տա, որ Սերժին դեմ ա, զատո հայ ժողովուրդն էլ ձև ու առիթ ա ման գալիս Սերժին աթոռից գցելու․․․․

    Իսկ Պուտինը իհարկե հասկանում ա, որ այլևս ստրուկ Սերժը չի դեմը կանգնած։ Իհարկե էս ընթացքում մի քանի անգամ թեթևի մեջ զգուշորեն փորձեցին տարբեր ձևերով Նիկոլին բզել, տակը փորել, բայց զգացին որ լավ բան չի ստացվում․ ավելի լավ ա հետը լեզու գտնել։ Նորից եմ ասում․ ցանկացած նման բզբզոց ձրի չի․ ռեսուրս ա պահանջում, հակազդեցություն կարա լինի․ իսկ էս պահին Ռուսաստանը մի վագոն ներքին ու արտաքին խնդիրներ ունի տեղից, ռեսուրսները չեն հերիքում․ որ մի ծակը փակում ա, մյուսն ա բացվում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 06.10.2018, 12:18:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.10.2018), Աթեիստ (07.10.2018), Բարեկամ (08.10.2018), Ուլուանա (09.10.2018), Տրիբուն (06.10.2018)

  19. #14144
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց ցնցումների ռուսի ձեռքից հնարավոր չի ազատվել: Կամ Նիկոլը իրոք ռուսի դրածն ա, կամ էլ վերին աստիճանի ուտոպիստ ա, որ մտածում ա, որ առանց ցնցումի պիտի ինչ-որ մանյովրներ անի՝ էն էլ ում-ում՝ ռուսական կգբ-ի դեմ: Աշխարհի պատմության ընթացքու՛մ՝ ոչ մի հեղափոխություն անցնցում չի եղել:
    Ճիշտ ա, որովհետև սովորաբար հեղափոխություն անվանում են մենակ էն փոփոխություններին, որոնք լուրջ ցնցումներով են լինում Ինչը չի ենթադրում, թե անցնցում փոփոխություններ չեն լինում աշխարհում։ Աշխարհում ցանկացած պահի մի շարք երկրներ խելամիտ քաղաքականության շնորհիվ քիչ–քիչ ավելի հզոր են դառնում, իսկ ուրիշ երկրներ էլ աստիճանաբար թուլանում են տնտեսապես, այլ երկրներից կախվածությունը մեծացնում և այլն։
    Բոլոր երկրներն էլ իրարից էս կամ էն չափով կախված են, բայց էդ կախվածությունը անշարժ չի․ երկրների միջև կախվածության դինամիկան անընդհատ փոփոխվում ա․ դեպքերի մեծ մասում աստիճանաբար, որոշ հազվադեպ դեպքերում՝ կտրուկ ցնցումներով։ հենց էդ կտրուկ ցնցումներով դեպքերը անվանվում են հեղափոխություն։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 06.10.2018, 12:51:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.10.2018)

  21. #14145
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիրան ջան եսիմ… գրածիդ տոնայնությունից վրդովմունքի տպավորություն ստացա:

Էջ 943 1112-ից ԱռաջինԱռաջին ... 4438438939339399409419429439449459469479539931043 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •