Տեսա արդեն։ Վաղը կկապվեմ հետները։ Սրանք բոլորը թարգմանված էին։ Հավանաբար համակարգը թարմացրել ու չեն հետևել առաջացող խնդիրներին ((
Տեսա արդեն։ Վաղը կկապվեմ հետները։ Սրանք բոլորը թարգմանված էին։ Հավանաբար համակարգը թարմացրել ու չեն հետևել առաջացող խնդիրներին ((
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դպրոցներում տիրող խայտառակ վիճակ թեմայով.
Սենց էլ սերունդ են «կրթում»։
Սամ ջան, հարցազրույցիդ թեմայում գրածիդ էստեղ պատասխանեմ.
Արդեն չեմ հիշում, թե ով էր պատմողը (պիտի փնտրեմ արխիվներումս), բայց նա պատմում էր իր զրույցի մասին՝ Պաղեստինի լիդեր Յասեր Արաֆատի հետ:
ՈՒ, ի զարմանս ամենքի, վերջինս հայտարարել էր, թե իրենք լուրջ ուսումնասիրել են ու շարունակում են ուսումնասիրել հայերին՝ ամեն ինչում ընդօրինակելով նրանց:
Հայերը նրանց համար բացարձակ չափանիշ են:
Բայց միայն մի բան կա, որ իրենք չեն կիսում հայերի մոտեցումը ու խստորեն հրահանգել են իրենց հետևորդներին միշտ ու ամեն ինչում օրինակ վերցնել հայերից՝ բացի այդ մի բացառությունից:
ՈՒ դա այն է, որ հայերը Եղեռնից հետո, ցրվելով աշխարհում, ուր էլ որ հասան, հիմնեցին իրենց մշակութային կենտրոնները, դպրոցներն ու եկեղեցիները, ընդունեցին տեղի քաղաքացիությունը ու գնեցին տներ:
Էս ամենով հանդերձ՝ հայերը փաստացի, գաղթօջախների տեսքով, հիմնեցին իրենց փոքրիկ հայրենիքները բուն Հայրենիքից հեռու՝ ժամանակի հետ ավելի ու ավելի հաստատվելով նոր բնակավայրում ու հեռանալով/օտարվելով ծննդավայրից, ինչի արդյունքում նրանք ուղղակի դադարեցին պայքարել դա վերադարձնելու համար:
Առակս ի՞նչ կցուցանե..
Իրավական առումով ես բոլոր իրավունքներն ունեմ ինձ էստեղ Տանտեր կոչելու,
բայց այն օրը, երբ ի սրտե սկսեմ ինձ Տանտեր զգալ օտարության մեջ՝ կմեռնի երբևէ վերադարձի վերջին նշույլը:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բարեկամ (03.09.2018)
Cassiopeia (06.09.2018), Sambitbaba (07.09.2018), Աթեիստ (06.09.2018), Ռուֆուս (06.09.2018), Տրիբուն (07.09.2018)
Ժող, ինձ թվում ա Ծլնգը Varzorի ֆեյքն ա
The cake is a lie.
Gayl (13.09.2018)
enna (13.09.2018)
Շին, չխփես, բայց ուզում եմ քննարկել էս պահը![]()
Հետաքրքիր ա ընդհանրապես, որ Հայաստանում դպրոցում դաս տալը պրիստիժ չի համարվում, ինչը, կարծում եմ, մեր կրթական համակարգի՝ հետույքային լինելու հիմնական պատճառներից մեկն ա։
Ու հետաքրքիր ա, որ Դանիայում ճիշտ հակառակն ա. դպրոցում (հատկապես ավագ դպրոցում) դաս տալն ավելի պրիստիժնի ա, քան համալսարանում։ Ասենք, PhD ուսանողներն ավարտելուց հետո իրանց ճղում են ավագ դպրոց ընկնելու համար, չնայած որ համալսարանում կան դասաժամեր, ու ղեկավարությունը մեծ հաճույքով կփաթաթի նորավարտ PhD֊ների վզին։
Յոհաննես (13.09.2018)
Բյուր, Հայաստանում (ու շատ այլ տեղեր) մերիտոկրատիկ մասնագիտություններում, որտեղ պաշտոնը գրեթե ուղիղ համեմատական է կրթության ու գիտելիքների չափին ու որակին, կա հստակ դասակարգում՝ դասախող > ավագ դպրոցի ուսուցիչ > միջնակարգ դպրոցի ուսուցիչ > տարրական դպրոցի ուսուցիչ > մանկապարտեզի դայակ։ Ու եթե որակում ունես այս շղթայի որևէ մի օղակում լինելու, բայց այդ օղակից ավելի «ցածր» օղակում ես, ապա ի լռելայն համարվելու ա հետքայլ։ Դե Հայաստանում էլ պրեստիժը ավելի մոլուցքային ա քան ավելի ազատ ու սոցիալիստական հասարակություններում (մենք հլը «нет бумажки - ты букашка, есть бумажка - человек» գիտակցությունից շատ չենք հեռացել)։
Իսկ համալսարանում դասաժամեր (հավանաբար ոչ լրիվ դրույքի մասին է խոսքը, առանց որևէ լուրջ հեռանկարի) vs. ավագ դպրոցում դասավանդել (հավանաբար ստաբիլ գործ կամ դրա ստույգ հեռանկարով)․․․ կարծում եմ այնքան էլ անտրամաբանական չի ընտրությունը, ինչքան էլ մեկը մյուսից պրեստիժնի համարվի, մանավանդ եթե վարձատվության մեջ ահռելի տարբերություններ չկան։ Իսկ Հայաստանում, կոպիտ ասած, ոչ մեկն ա մի զադ, ոչ էլ մյուսը ներկա պահին, բայց դասախոսությունը ավելի քիչ մազալու բան ա, ու ավելի հեշտ ա կողքից մի ուրիշ բան կպցնելն էլ (մասնավոր պարապողները և այլն, մանավանդ պրեստիժը նկատի ունենալով)։
Նու դու որպես երդվյալ սոցիալիստ պետք ա օրենքով քննադատեիր որ մասնավոր դպրոցում դաս եմ տալիս ։)) Ես ուղղակի իհարկե նախ փողի համար ժամի համար տասը ֆունտ ավել են տալիս քան համալսարանը բայց նաև համալսարանում սենց թե նենց սաղ փհդներն էլ դաս են տալիս բայց կյանքում մտքովս չէր անցնի որ կգնամ Շոտլանդիայում դպրոցում դաս կտամ։ Շատը դրա համար եմ ոգևորվել։
Նեա, մեզ մոտ դասավանդումը մերիտոկրատիկ մասնագիտություն չի, ու դպրոց մտնելը չի համարվում հետ քայլ։ Էլի եմ ասում. դպրոցում դաս տալու համար իրար ուտոցի ա գնում, ու դա մենակ համալսարանից դուրս էկած մարդիկ չեն։ Բազմիցս հանդիպել եմ նաև մասնավոր ընկերություններում բավական բարձր վարձատրվող, հարմարավետ աշխատանք ունեցող մարդկանց, որոնք ձևեր էին փնտրում դպրոց մտնելու համար, չնայած որ դպրոցի աշխատավարձը համեմատաբար ցածր էր լինելու։ Ու դա նաև քաղաքական ուժերն են շատ լավ գիտակցում. քանի որ էսպիսի մրցակցություն ա դպրոց մտնելու համար, դպրոցներում դասավանդում են լավագույնները (շատ հաճախ շատ ավելի լավն են, քան համալսարանների պրոֆեսորները, մանավանդ որ համալսարանների պրոֆեսորները սովորաբար իրենց պաշտոնը ստանում են ոչ գիտելիքներին ու հմտություններին համապատասխան)։ Ու քանի որ էն քաղաքական ուժերը, որոնց պետք ա դեբիլ հասարակություն ունենալ, ահագին տուժում են սրանից, աշխատում են ուսուցիչների կյանքը հնարավորինս անտանելի սարքել։ Օրինակ մի քանի տարի առաջ աշխատանքային ժամային ռեժիմն էնպես էին փոխել, որ ոչ մի իրեն հարգող ուսուցիչ չէր համաձայնի նման պայմանների։ Ու դա արել էին բավական գեշ, հակաժողովրդավարական ձևով, արհմիությունների վրայով անցնելով։ Բնականաբար, դրա արդյունքում ավելի պակաս մարդիկ պիտի ուզենան դպրոցում աշխատել, ու դա կմնա մենակ նրանց, ովքեր ուրիշ տեղ չեն կարա գնան։
Հետո, մեզ մոտ նաև կապ չունի, թե դու ինչ դիպլոմ ունես, կապ ունեն իրական գիտելիքները, ինչի արդյունքում բակալավրիատի ուսանողը կարա բակալավրիատում դաս տա, մագիստրոսի աստիճան չունեցողը կարա մագիստրատուրայում դաս տա։ Անցյալ շաբաթ էլ հենց մի դասընթաց էր մեզ մոտ պոստդոկների համար, որը մագիստրոս էր դասավանդում։
Ինչ խոսք, համալսարանում դասավանդելն էլ ա էստեղ պրիստժնի համարվում։ Ընդհանրապես, գիտելիք փոխանցելը պրիստիժ ա, բայց դպրոցներին ոչինչ չի հասնի։ Հա, մի բան էլ էստեղ դպրոցում դասավանդելու համար պիտի առնվազն երկու առարկայի որակավորում ունենաս, իսկ դա արդեն բավական բարդացնում ա գործը, ու երևի պատճառներից մեկը հենց դա ա, որ դպրոցում դաս տալը ավելի պրիստիժնի ա, քան համալսարանում։ Այ, դասավանդման համար ամենաոչպրիստիժնի տեղը մասնագիտացված քոլեջներն են, որոնք համալսարանի ու ավագ դպրոցի արանքում են։ Ու չնայած նման տեղերում PhD ունեցողի համար մշտական աշխատանք գտնելն իսկական գտած բան ա, շատերը խուսափում են՝ մնալով համալսարանում կամ գնալով դպրոց կամ ընդհանրապես լրիվ ուրիշ գործ ճարում պետական կամ մասնավոր սեկտորում։
Մասնավոր դպրոցները ես էնքան էլ չեմ քննադատումայսինքն, դրանց գոյության փաստն ինձ անհանգստացնում ա, բայց տվյալ երկրի իրավիճակից ա կախված։ Ասենք Հայաստանի պես երկրում ոչ մասնավոր դպրոցներից շատերը գազանանոց են ու անառողջ կարգերով, որտեղ գիտելիքի նկատմամբ ամեն տեսակի հետաքրքրություն սպանում են։ Բայց Դանիայում մարդ պիտի ծայրահեղ հարուստ/ծայրահեղ աջ կամ քաղքենի լինի, որ երեխային մասնավոր դպրոց տանի, որովհետև որակական առումով տարբերություն չկա (կամ նույնիսկ պետական դպրոցները որոշ մասնավորներից լավն են)։
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ