Խի ստեղ թուրք բառը քֆուր չի? Դաժէ հանաքով մեկը մեկին թուրք չի ասում:
Խի ստեղ թուրք բառը քֆուր չի? Դաժէ հանաքով մեկը մեկին թուրք չի ասում:
Վիդեոյում իրավիճակը միտումնավոր կերպով աբսուրդի է հասցրած։ Իրական կյանքում ոչ ոք իրեն այդ տղայի նման չի պահում։ Իմ դեպքում, ասենք, ասացի, որ վերջերս Մելբուրնում չինական նոր տարին էին նշում, հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպել և այլն, ինչին զրուցակիցս շատ կտրուկ արձագանքեց, թե ինքը այլևս Չինաստանում չի ապրում, ու նման բաները իրեն չեն հետաքրքրում։ Այլ դեպքերում տենց կտրուկ չի եղել, բայց զգացել եմ, որ մարդկանց դուր չեն գալիս նման հարցերը, լարվում են, փորձում են ցրել թեման։
Ո՞վ է ասել, որ բոյի պահով ենթագիտակցական կողմնակալություն չկա։ Բարձրահասակ մարդիկ միշտ ավելի հասուն ու հաջողակ են դիտվում։ Ընդ որում, այդ մասին հաճախ ավելի բաց տեքստով ու առանց ամաչելու է ասվում։ Աղջիկներին հարցրու, շատերը կասեն, որ իրենց զուգընկերը պարտադիր պիտի իրենցից բոյով լինի, մինչդեռ շատերը կամաչեն ասել, թե պարտադիր պիտի սպիտակ լինի (չնայած մտքում կարող է լավ էլ պարտադիր լինել)։ Առանց ամաչելու տղամարդկանց համար բարձրակրունկ կոշկներ են գովազդում ու պատկերում, թե բոյով ինչքան ավելի լավ են նայվում։ Հլը թող մեկը փորձի մաշկը սպիտակացնող միջոց նման կերպ գովազդել։
Ամբողջ քննարկումը չեմ կարդացել, բայց մի բան ասեմ։ Ռասան զուտ արևմուտքի հորինած էշությունն ա իր գերազանցությունը ցուցադրելու համար։ Ռասան թեմա ա հենց արևմտյան հասարակություններում։ Ու ոնց որ @Ծլնգ -ի՝ վերջերս դրած վիդեոյում Ադիչիեն էր ասում, իրենց երկրներում իրենց համար ռասան թեմա չի։ Նույն կերպ նույնիսկ Հայաստանում ռասան թեմա չի։ Բայց հենց հայերը Հայաստանից դուրս են գալիս, թեմա ա դառնում։ Ու բնականաբար, հայերը կոմպլեքս ունեն իրենց դասակարգելու որպես սպիտակ (կամ լավագույն դեպքում առանձնացնելու որպես առանձին, է՛լ ավելի գերազանց ռասա)։ Ահավոր մի բան ա․ Դանիա ոտք դնելուս առաջին օրվանից շրջապատս փորձում ա ինձ դասակարգել (Հայաստանն Ասիա ա, բայց դու ասիացու նման չես, սպիտակ լինելու համար էնքան էլ սպիտակ չես, մազերդ մուգ են, և այլն, և այլն)։ Ինձ համար, անկեղծ ասած, խնդալու զբաղմունք ա, որտև մինչև Հայաստանից ոտքս դուրս դնելս մտքիս ծերով չի էլ անցել ինձ էս կամ էն ռասայի մեջ մտցնել։ Ու ընդհանրապես ցանկացած քննարկման մեջ մարդու մաշկի գույնը կամ էս կամ էն ռասայի պատկանելությունը նշելը ռասիստական ա, ուզես, թե չուզես։
One_way-ը բոյի մասով հակափաստարկ բերեց։ Ես էլ կասեմ, որ քննարկման մեջ անտեղի բոյի մասին խոսելն էլ բոյիստական ա, բայց մենք դա երբեք չենք անում, որովհետև պարզապես դա նշանակություն չունի։
Mr. Annoying (09.07.2018), Արէա (09.07.2018), Վիշապ (09.07.2018), Տրիբուն (09.07.2018)
Իմ կարծիքով Հայաստանում ռասիստական ամենասուր դրսևորումը Հայաստանցի-Ղարաբաղցի տարանջատումն ա:
Չխփեք, չեմ կատակում: Էդ հակամարտությունն ավելի խորն ա, քան սևամորթ-սպիտակամորթ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (10.07.2018), Sambitbaba (09.07.2018), StrangeLittleGirl (09.07.2018), Գաղթական (09.07.2018), Ուլուանա (10.07.2018), Տրիբուն (09.07.2018)
One_Way_Ticket, ինձ թվում է սեքսուալ նախընտրություններն ու մարդու իրավունքներն ու ազատությունները տարբեր բաներ են։ Չնայած, կարծում եմ օրինակ ասենք աղջկա կողմից առնվազն չոբանություն կլինի տղային մերժել, մատնանշելով նրա ոչ բավարար բոյը: Ընդհանուր առմամբ, կոնտեքստից դուրս օքեյ է ասել՝ ես նախընտրում եմ բարձրահասակ, կանաչաչյա գանգրահերներին (who gives a shit)։
Ի տարբերություն ձեր հետամնաց Ավստրալիայի, Նահանգներում աղջիկները գերադասում են սև կամ մուլատ տղաների, որոնք, ասում են` սեքսուալ հարցերում որոշ առավելություններ ունեն ։Ճ
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (09.07.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
StrangeLittleGirl (09.07.2018), Տրիբուն (09.07.2018)
Էէէ, չէ, մի րոպե, չեղավ, էլի սաղ իրար խառնեցիր։ Էս զրույցի ընթացքում ոչ ոք նեգրոիդների իրավունքներն ու ազատությունները կասկածի տակ չէր դրել։ Ընդամենը խոսվում էր վերևից իրենց նայելու մասին, ինչը բոյի դեպքում նույնպես առկա է, ընդ որում նաև բառացի իմաստով։
Ինչ վերաբերվում է ձեր զարգացած Նահանգներին, ստեղ ավելորդ քաշ չունեցող տղա կամ աղջիկ դեռ ճարել է պետք, ուր մնաց մի հատ էլ բոյին կամ մաշկի գույնին նայես։ Հավատում եմ, որ Կալիֆոռնիայում գուցե այլ է վիճակը, բայց Ալյասկայում իրոք տխուր է։
@Վիշապ, իսկ որ մուլատ ես անվանել նրանց քո խոսքում, դա ռասի՞զմ ա, թե՞ ռասիզմ չի։
Եթե մի թեթև մոլեռանդություն ցուցաբերել, քո էս գրառման մեջ կարելի ա եռակի ռասիզմ տեսնել։
Առաջինը գրեցի վերևում, երկրորդը սպիտակների հանդեպ ակնհայտ դիսկրիմինացիա կա, երրորդն էլ՝ նորից հենց մուլատների հանդեպ էն առումով, որ գրածդ ենթադրում ա նրանց թվացյալ ստորադասության մասին պատկերացումները։
Ստացվում ա, որ էս գրառումը ընդհանրապես անելու իրավունք չունեիր, քանի որ այն, ըստ քննարկվող գաղափարախոսության, աջուձախ վիրավորանք ա իր մեջ պարունակում։
Chuk (09.07.2018)
Ժողովուրդ ջան, խնդրում եմ սա նայեք, էլի![]()
One_Way_Ticket (09.07.2018), Գաղթական (09.07.2018), Ուլուանա (10.07.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բարեկամ (09.07.2018)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ