Անգլերեն nigger-ն ու հայերեն նեգրը վայթե նույն բառն են։ Նեգրն էլ վիրավորական է դարձել պատմական իրադարձություններում սևերին որպես ստորին խավ դասակարգելու պատճառով, որի մեղավորները սպիտակներն են, ու հիմա որ ընկել ենք, պիտի քաշենք ։Ճ Նեգրոիդ ռասայի նորկայացուցիչն էլ նեգրոիդն ա, հակառակ դեպքում պիտի ասես, թե եվրոպոիդ ու մոնղոլոիդ ռասսային ներկայացուցիչներին ոնց են ասում (եվրոպացին ու մոնղոլը մի քիչ ուրիշ իմաստներ ունեն)։
Ոչ մեկ չի ասում, որ էդ բառերը լեքսիկոնից պետք է հանել, խոսքը գնում էր կոռեկտության մասին, օրինակ ասենք իմ կարծիքով քաղաքակիթ միջավայրում էդքան էլ օքեյ չի աննասուն (երկու ն-ով) բառը օգտագործելը եթե ուզում ես պատշաճ մարդու տպավորություն թողնել ։ՃԵս դեմ չեմ, որ պետք է զգույշ արտահայտվել։ Բայց ուրիշ ծայրահեղության մեջ էլ պետք չէ ընկնել, ամեն բառը ամեն տեղ ֆիլտրել։ Ապահով պայմաններում նեգրն էլ, մեքսիկն էլ, չաղն էլ, թզուկն էլ իրենց տեղը ունեն խոսքում։ Հակառակ դեպքում խոսքը դառնալու է չոր ու ցամաք, մարդն էլ այդ ամենը իր մեջ է կուտակելու, որը կարող է ավելի բեթար կերպ արտահայտվի։ Հիմա իմ կարծիքով հայալեզու ֆորումում նեգր բառը հանգիստ կարելի է օգտագործել։ Երբ բավականաչափ նեգրեր հայերեն կարդալ իմանան ու դրանից նեղվեն, այն ժամանակ էլ կարիք կլինի միջոցներ ձեռնարկելու։
Հայկական ֆորումում էլ նեգր բառ օգտագործելիս արդեն պատրաստ եղիր, որ քեզ կմեղադրեն ռասիզմի մեջ, ու սևերը չէ, հայերը (Գաղթականին չտեսա՞ր, որ մեղադրեցին) ։Ճ
Էջանիշներ