@
Chuk ջան, չգիտեմ ինչու ես կոնֆլիկտի ու գրառման մասին թեման նորից փակել, բայց ուզում եմ
վերջին գրառմանդ մասին մի փոքրիկ կարծիք հայտնել, ու խնդրում եմ, որ այս գրառումն էլ տեղափոխես այդ թեմա։
Նախ ուզում եմ անկեղծորեն (առանց հեգնանքների ու ձևականության) շնորհավորել քեզ ընդունածդ որոշումների կապակցությամբ։ Չնայած որ կարծել եմ, որ կողմնապահ ես եղել (թեկուզ այն իմաստով, որ Տրիբունի ոճը ճանաչում ու ընդունում ես անթույն), բայց հավատացել եմ, որ կա հնարավորություն, որ Չուկը կարող կլինի տեսնել այդ մետաղադրամի մյուս կողմն էլ, ինչից էլ և դրդված էր տեղեկացումս, որը հանդիսացավ թեմայի բացման խթան։
Տեղեկացումների մասին խոսքդ հասկանում եմ ինչու ես արել (որ հետագայում մարդիկ չունենան մտավախություններ տեղեկացումներ անելուց), սակայն այս դեպքի մասին հետդ համաձայն չեմ, բայց այդ անհամաձայնությունս արդեն արտահայտել եմ այդ թեմայի վերջին գրառմանս մեջ, ու չեմ գտնում որ խորանալու կարիք կա։ Միմիայն արձանագրեմ, որ դեռ համարում եմ թեման այդ տեսքով բացելու ու հետագայում այդ թեմայում իմ նկատմամբ ու իմ անձնականին անցնող գրառումների նկատմամբ վարքդ խնդրահարույց։ Բայց ամեն դեպքում «կլյաուզնիկությունս» (քո օգտագործած բառը՝ «հրահրելն» էր) բերեց իմ կարծիքով դրական արդյունքի։ Այդ վերջնական «հաղթանակի» իմաստով այդ թեման այդ տեսքով էլ է ինձ համար «ուտելի», չնայած կարծում եմ, որ այդ թեմայի վերջին գրառումս արժի ևս մեկ անգամ կարդան այն մարդիկ, ով այդ թեմայում անցել էին «Ծլնգի քննարկմանը» (Ուլուանա ջան, սա, բնականաբար մենակ քեզ չի վերաբերվում, և հուսով եմ սրա մեջ անձնականացում չես տեսնի, սա իսկապես բարի մաղթանք է, որ մարդիկ մեկ անգամ ևս վերանայեն իրենց արարքները կողքից, ինչպես դու էիր ասում, որ ես մտածելու բան ունեմ)։
Այս գրառմանս իմաստը հետևայ պարբերության մասին թերևս մի փոքրիկ կարծիք հայտնելն է։ Սա չեմ անում երկար-բարակ բազար բացելու համար, այլ անում եմ կոնկրետ քեզ կարծիքս հայտնելու համար։ Չեմ ուզում սա անեմ անձնական նամակով, որովհետև մեր մոտ դեռ անձնական նամակագրությունը չի ստացվում։
Տես, ասում ես որ սխալվել ես, հետո կարծես փորձում ես բերել մեղմացնող հանգամանքներ (կարմիրով ընդգծածս)։ Ուզում եմ արձանագրեմ, թե ինչ է եղել իրականում։ Ես քո այդ թեման մաքրելուց հետո մտել ու տեսել եմ, որ Տրիբունի ու Շինարարի գրառումները տեղում են, բայց շատ ավելի մեղմ գրառումներ հեռացված են։ Կասկածելով քո կողմից կողմնապահույթյուն (քանի որ դու էլ էիր այդ թեմայում կոնֆլիկտի կողմ), ու մոտ մեկ ժամ այդ թեման այս կողմից ու այն կողմից չափել-ձևելով, ու հասկանալով, որ եթե այդ երկու գրառումներն ու դրանց շղթաները հանեմ, այդ զրույցի բովանդակությունն խեղաթյուրվում է, ջնջել եմ ամբողջը, ու
անմիջապես տեղեկացրել եմ քեզ արածս քայլի մասին՝ կոնկրետ ասելով, որ Տրիբունի ու Շինարարի գրառումներն ինձ համար անընդունելի են։ Հա, ջնջելս առանց սկզբնական խորհրդակցելու սխալ էր, դա ընդունել եմ արդեն մի քանի անգամ, բայց արել եմ ճիշտ այն, ինչ դու ակնարկում ես որ չի արվել՝ ասելով «ուրիշ ձև կլիներ, եթե Ծլնգը տեղեկացներ»։ Դու ղեկավարականում հրավիրեցիր քննարկման, ես էլ քո ջնջածները գրառում առ գրառում բերեցի, ցույց տալով որ դրանք ավելի մեղմ էին, քան այդ երկու գրառումները։ Քո այդ գրառմանս արձագանքից ես հասկացա, որ այս հարցի լուծումը եթե լինի էլ, պահանջելու է շատ երկար տաքացած առաջ-ու-ետ (ինչը կոնֆլիկտի ու գրառման մասին այդ թեման ցուցադրեց), ինչն այդ պահին համարել եմ անտեղի ու ժամանակիս վատնում և նախընտրել եմ հրաժարվել մոդերատորությունից։ Տրիբունի գրառումը ուղարկել եմ մոդերատորների քննարկման
այդ դեպքերից 3 օր անց ու քեզ հետ նոր նամակագրական վեճից հետո՝ ունենալով մեկ և միայն մեկ մղում, որ քեզ ինձնից բացի կողքից միգուցե ցույց տրվի, որ ջնջածդ բազում այլ գրառումների լույսի տակ այդ գրառումը թողելդ ճիշտ որոշում չէր։ Իսկ դու այստեղ ասում ես, որ եթե այլ կերպ արվեր ուրիշ բան կունենայինք... Սրանով ուզում եմ ասել, որ երբ մարդ ընդունում է իր սխալը, պարտադիր չի մեկ ուրիշին նորից ավտոբուսի տակ գցել։ Սխալն ընդունելն էլ է մարդուն ծաղկեցնում, ինչպես այս գրառման առաջին պարբերությանս մեջ ասացի ու շնորհավորեցի քեզ։ Ու չնայած քո որպես անձի նկատմամբ երբեք լարված չեմ եղել, ոչ էլ անարգանք է եղել (միայն կողմնապահությանդ մասին տպավորություն), բայց այդ սխալիդ ընդունումից հետո շատ ավելի եմ քեզ հարգում։
Նորից, չեմ պատրաստվում շարունակել, ու որևէ արձագանք թողելու եմ անպատասխան։ Բայց ուզեցա ասել, որ պետք չի քո սխալի ընդունման բարձր արարքդ նվաստացնես այդ մի կարմրով ընգծածս «սխալիդ մեղմացնող հանգամանքներով արդարեցմամբ», մանավանդ, որ այն խեղաթյուրում է իրական դեպքերը։
Հավատո՜ւմ եմ ավելի լավ ակումբի ապագային, ու այս որոշումիցդ հետո հավատում եմ, որ դու էլ ես լինելու այդ ապագայի լավության կերտողը։
Էջանիշներ