User Tag List

Էջ 819 1103-ից ԱռաջինԱռաջին ... 319719769809815816817818819820821822823829869919 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 12,271 համարից մինչև 12,285 համարի արդյունքները՝ ընդհանուր 16539 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #12271
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա էդ հետսովետական բան ա? Որտև մեկը ինձ սովորեցրել են, որ ամենասիրուն ազգը ռուսներն են։ Ես մեծացել եմ էդ մտքերով))

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Եգիպտոսում եմ էլ են ճերմակիկներին սիրում: Բայցդե Նասերի օրոք իրանք էլ են սոցիալիզմ խաղացել, եթե դա ազդում ա

  2. #12272
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իմ ասածը ո՞նց ա հակասում քո ասածին։ Բա հայ տղամարդկանց յանը տարած ա բլանդինկաների՝ ռուս կանանց վրա։
    Կարելի ա սոցիալական էքսպերիմենտ անել։

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Vitam regit fortuna, non sapientia.

  3. #12273
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի ա սոցիալական էքսպերիմենտ անել։

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Սոցիալական չէ, նեյրոգիտական, թե չէ մենակ վարքը քիչ ա, պետք ա տեսնել՝ ուղեղն ինչ ա անում։

  4. #12274
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոցիալական չէ, նեյրոգիտական, թե չէ մենակ վարքը քիչ ա, պետք ա տեսնել՝ ուղեղն ինչ ա անում։
    Չես պատկերացնում ոնց կուզենայի։

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Vitam regit fortuna, non sapientia.

  5. #12275
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես պատկերացնում ոնց կուզենայի։

    Sent from my Nexus 5 using Tapatalk
    Մնում ա պարզել՝ Հայաստանում fMRI անու՞մ են, թե՞ չէ Վերջին լսածս էն ա, որ տեխնիկական հնարավորությունը կա, մասնագետ չկա։

  6. #12276
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց էլ դուրս էկավ. ոստիկանությունը հայտնում ա, որ վերջույթները դիտավորյալ են անդամահատվել։
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ահավոր ա ։(
    Առավոտ շուտ մեզ մոտ էլ ռադիոյով հայտնեցին էս դեպքի մասին. արդեն հաստատվել ա, որ անդամահատված մարմինը Քիմինն էր: Վախենալու ա շատ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.08.2017)

  8. #12277
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավոտ շուտ մեզ մոտ էլ ռադիոյով հայտնեցին էս դեպքի մասին. արդեն հաստատվել ա, որ անդամահատված մարմինը Քիմինն էր: Վախենալու ա շատ:
    Հա, էսօր ԴՆԹ-ի պատասխանն առավոտ շուտ էղել ա։ Հիմա ոստիկանությունը ասուլիս ա տալիս։ Վերջանա, տեսնենք ինչ են ասում։

  9. #12278
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ինֆորմացիա ոստիկանությունից: Մասնավորապես, ասվում ա, որ մարմնին մետաղ ա ամրացված եղել, հավանաբար որ սուզվի, մեկ էլ բռնության հետքեր են էղել մարմնի վրա, հավանաբար ամբողջ օդը դուրս հանելու համար, որ էլի չմնա ջրի երեսին: Պարզվում ա՝ սուզանավում արյան հետքեր են հայտնաբերած էղել, որի ԴՆԹ-ն համապատասխանում էր լրագրողուհու ԴՆԹ-ին: Էս իրանց հայտնի ա էղել, բայց նոր են հրապարակում:

    Մեկ էլ մի տարօրինակ բան կա էս պատմության մեջ: Սուզանավը նավարկության դուրս ա էկել երեկոյան 10:30: Ընդամենը չորս ժամ անց Քիմի բոյֆրենդը դիմել ա ոստիկանություն՝ ասելով, որ անհետացել ա: Չորս ժամը մի տեսակ շատ կարճ ժամանակ ա էն կարգի անհանգստանալու համար, որ դիմես ոստիկանության:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.08.2017), մարդագայլուկ (23.08.2017)

  11. #12279
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ նոր էի էկել Կոպենհագեն, ամեն անգամ էքսպատների խմբում որևէ հրապարակային բան գրելուց հետո մի փունջ հնդիկ ու պակիստանցի կամ արաբական երկրներից գրում էին, փորձում կպցնել։ Ես էլ սովորություն ունեմ, ինձ եկած բոլոր նամակներին պատասխանում եմ. մարդ ես, կարող ա ինչ-որ կարևոր հարց կամ օգնության կարիք ունի։ Բայց մինչև հիմա առանց բացառության եթե հնդիկ կամ պակիստանցի ա էղել, համարյա բաց տեքստով փորձել ա կպցնել։ Ժամանակի ընթացքում էդ հոսքը քչացավ։ Հիմա հազվադեպ են գրում, բայց գրողներն էլ Կոպենհագենում չեն, այլ իրենց երկրում, փորձում են աղջիկ կպցնել, ամուսնանալ հետները, գալ Դանիա։

    Հանգամանքների բերումով հայտնվել եմ նաև Յոենսուի էքսպատների խմբում։ Չնայած քաղաքի փոքրությանը, էնտեղ էլ աղջիկ կպցնողները քչություն չեն անում։ Սկզբում մի մարոկացի գրեց, հարցիս էր պատասխանում։ Ասեցի՝ ինչ լավ ա, ստերեոտիպներս կոտրվում են։ Բայց չէ, ուղղակի ինքը հեռվից էր սկսում կպցնելու պրոցեսը։ Դրանից ջղայնացա, ֆեյսբուքում ռիլեյշընշիփ ստատուսս փոխեցի, որ հանգիստ թողնեն։ Բայց մի երկու հոգի հայտնվեցին։ Էստեղ ավելի ջղայնացա, ռիլեյշընշիփ ստատուսիս մեջ Մորթենի անունն ավելացրի, որ տեսնեն՝ օդից չեմ խոսում։ Ու էսօր նորից մեկը գրել ա բաց տեքստով. «Արի ծանոթանանք, ընկերներ լինենք կամ ավելին։ Ամուսնացա՞ծ ես»։ Էս մեկին էլ գրողի ծոցն ուղարկեցի, ու արդեն չգիտեմ՝ ինչ անեմ։ Չեմ ուզում մի հսկայական շրջանի տղամարդկանց վրա խաչ քաշել ու իրանց ոչ մի բառի չպատասխանել։ Բայց ի՞նչ մեղք ունեմ, որ մինչև հիմա առանց բացառության բոլորը կպցնելու նպատակով են գրել։ Մշակութայի՞ն ա կնոջ վրա տենց բացեիբաց դուրս գալը։

    Ու ի դեպ, ասեմ, որ այլ ազգի մարդիկ էլ են գրում՝ թե՛ կին, թե՛ տղամարդ, բայց երբևէ կպցնելու նպատակ չի էղել, այլ ինչ-որ հարց ենք քննարկել կամ օգնել իրար։
    Աաաաաաաաաաա, երեկ Յոենսուի խմբից մի մարոկացի էլ լրիվ նույն ձև ինձ էր կպցնում ու էլի Յոենսուում չէր ապրում։ Կարող ա՞ նույնն ա եղել։
    “My God - it's full of stars!”

  12. #12280
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաաաաաաաաաա, երեկ Յոենսուի խմբից մի մարոկացի էլ լրիվ նույն ձև ինձ էր կպցնում ու էլի Յոենսուում չէր ապրում։ Կարող ա՞ նույնն ա եղել։
    Անունն ի՞նչ ա Իմ փնջի մեջ երկու մարոկացի կար, բայց երկուսն էլ Յոենսուում են ապրում, մեկը նույնիսկ ուսանող ա։ Սաղ կյանքը դրել, պատմում էր։

  13. #12281
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեկ էլ մի տարօրինակ բան կա էս պատմության մեջ: Սուզանավը նավարկության դուրս ա էկել երեկոյան 10:30: Ընդամենը չորս ժամ անց Քիմի բոյֆրենդը դիմել ա ոստիկանություն՝ ասելով, որ անհետացել ա: Չորս ժամը մի տեսակ շատ կարճ ժամանակ ա էն կարգի անհանգստանալու համար, որ դիմես ոստիկանության:
    Ոչ մի տարօրինակ բան չկա կարծում եմ. գոնե ինձ ու քեզ հայտնի չի, թե սուզանավի՝ նավարկության դուրս գալուց ինչքան առաջ ա բոյֆրենդը վերջին կարողացել կապի դուրս գալ հետը: Կամ էդ սպանությունը նավարկության դուրս գալուց առա՞ջ ա էղել, թե՞ հետո:

  14. #12282
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի տարօրինակ բան չկա կարծում եմ. գոնե ինձ ու քեզ հայտնի չի, թե սուզանավի՝ նավարկության դուրս գալուց ինչքան առաջ ա բոյֆրենդը վերջին կարողացել կապի դուրս գալ հետը: Կամ էդ սպանությունը նավարկության դուրս գալուց առա՞ջ ա էղել, թե՞ հետո:
    Սպանությունը միանշանակ նավարկության դուրս գալուց հետո ա էղել, որովհետև փարոսից արված ֆոտո կա սուզանավի վրա նավարկության դուրս գալուց անմիջապես առաջ, որտեղ Քիմը սաղ-սալամաթ ա: Ավելի ուշ բաց ծովում ուրիշ նավերից տեսել են սուզանավը, որի լույսերը լրիվ անջատած են էղել: Բոյֆրենդն էլ տեղյակ ա էղել, որ սուզանավի տիրոջ հետ հանդիպումը երեկոյան 7։30 պիտի տեղի ունենար, այսինքն՝ նենց չի, որ մի ամբողջ օր բացակայել ա Քիմը, որ դիմել ա ոստիկանություն, այլ ընդամենը մի քանի ժամ: Իհարկե, ստեղ բաց ա մնում, թե ինչ գիտեր բոյֆրենդը: Ու նաև Քիմի նյութերը փորփրելով պարզ ա դառնում, որ ինքը սուզանավերի մասին գրող լրագրող չէր, ու հավանաբար հարցազրույցը լրիվ ուրիշ թեմայով էր լինելու:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (23.08.2017)

  16. #12283
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ա ֆոտոն նավարկությունից անմիջապես առաջ


  17. #12284
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զաքարի թեման էի կարդում:

    Էդքան կարդալուց հետո քիչ թե շատ ամեն ինչ տեղն ընկավ, բայց մի բան բաց մնաց: Ես իմ ծառայության ընթացքում շատ զաքարներ եմ տեսել, դրանից շատ էլ խեղճեր, բայց բռնաբարության մասը զաքարների կերպարի հետ չէր բռնում: Կլասիկ զաքարը կարա սադիստ լինի, մարդասպան, բայց գոմիկ լինելը օրակարգի մեջ հեչ չի մտնում: Ասենք ոնց կարելի ա պատկերացնել գոմիկ յախշի: Աչքիս հանցագործության էդ դրվագը կամ խիստ գաղտնի ա իրականացվել (բայց գրված էր, որ մեկը օգնել ա, այսինքն էդքան էլ գաղտնի չէր), կամ էլ ինչ որ այլ առարկայով ա երեւի տանջել խեղճ տղուն: Մի խոսքով զզվելի պատմություն էր:

    Հ.Գ. Գիտեմ, որ թեման վաղուց փակված ա: Ուղղակի էս մի դետալի պատասխանը չգտա:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  18. #12285
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. ակումբցիներ ջան, ես ինքս որպես ֆորումի հանրույթի մաս կիսում եմ վերևի գրառումներում հնչեցված մտահոգությունները՝ կապված ոչ նորմատիվ բառապաշարի կիրառման հետ: Միաժամանակ, ամբողջովին ընդունում եմ նաև իմ ու ղեկավարության մյուս անդամների թերացումները, նաև որոնց հետևանքով են նման գրառումները որոշակի տարածում ստացել:
    Անկախ այդ ամենի պատճառներից` այսօրվանից ադմինիստրացիայի անդամներն ու անձամբ ես լրջորեն հետևելու ենք Ակումբի Կանոնադրության տառին: Խոսքը հատկապես վերաբերում է հետևյալ 3 կետին.

    2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:
    2.1.2. Չի թույլատրվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր օգտագործել հայհոյանքներ: Այս կետը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, երբ նման բառերի օգտագործումից է կախված գրառման իմաստը: Այդպիսի գրառումների բացառիկությունը որոշում են ակումբի ղեկավարները, դրանց արդյունքում գրառման հեղինակները կարող են դիտողություններ ստանալ, դիտողությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում ակումբից հեռացվել: Այդպիսի գրառումներից առաջ պարտադիր պետք է առկա լինի «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ» նախադասությունը:
    2.1.3. Չի ողջունվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր ոչ նորմատիվ բառապաշարի, ժարգոնի օգտագործումը:
    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» և «Զրուցարան» թեմաները կարճ ժամանակով փակվում են: Վերևում մեջբերված կետերին հակասող գրառումները կջնջվեն՝ այս անգամ առանց որևէ տուգանքի: Վերաբացումից հետո այս մոդերատորականի տեղում կլինի նմանաբովանդակ մեկ այլ մոդերատորական նույն հիշեցումներով:

    Թարմացում. հիշյալ թեմաները վերաբացվել են:

    Ուզում եմ շեշտել, որ Ակումբում ցանկացած անձի կողմից ցանկացած լեզվով հայոյանքների ու գռեհկաբանության օգտագործումը, կպնողական գրառումները բացարձակապես ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ և հակասում են Ակումբի գոյության փիլիսոփայությանը: Հետայսու ցանկացած նման գրառում ջնջվելու է, հեղինակը՝ տուգանվելու: Խնդրում և պահանջում եմ նման գրառումների հանդիպելիս չարձագանքել (առավել ևս՝ նույն կերպ), այլ օգտվել մոդերատորին տեղեկացնելու հնարավորությունից:


    Կանխավ շնորհակալ եմ ընմբռման և համագործակցության համար: Լիահույս եմ, որ այս խնդրին այլևս երբեք չենք անդրադառնա:
    Հաճելի քննարկումներ՝ բարեհամբույր ու տրամադրող մթնոլորտում:,

  19. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.08.2017), Chuk (24.08.2017), GriFFin (24.08.2017), ivy (24.08.2017), Mr. Annoying (24.08.2017), Rammstein (24.08.2017), reminilo (24.08.2017), Tiger29 (24.08.2017), Աթեիստ (24.08.2017), Հայկօ (24.08.2017), Հարդ (24.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Վոլտերա (24.08.2017), Տրիբուն (24.08.2017)

Էջ 819 1103-ից ԱռաջինԱռաջին ... 319719769809815816817818819820821822823829869919 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •