Բումաժնիկների հետ կապված մի երկու բան էլ կիսվեմ, քանի բացվել ենք։
Նախ ասեմ, որ ես պռոստը փող չեմ գտնում։ Մեկ ու մեջ կոպեկներ եմ գտնում, որոնք տեղում գրպանում եմ, քանի որ համարում եմ, որ էտ խեր ա
Բումաժնիկներ մի քանի անգամ գտել եմ։ Երկու անգամ գտել եմ Իտալիայում, մի դեպքում մեջը դափոնով փող։ Երկու դեպքում էլ հանձնել եմ ոստիկանություն։ Երկու անգամ գտել եմ Մոլդովայում։ Մեկը էն պատմածս դեպքն ա, մյուսը՝ հանձնել եմ բանկ, քանի որ մեջը քրեդիտ քարդ կար ու տիրոջը բանկը կարար գտներ։ Մի անգամ կինս ATM-ից դուրս եկած ու չվերցրած փող ա գտել։ Տարել ա բանկ, որտեղ վերջին գործարք արածով գտել են տիրոջը։
Բայց վերջին դեպքը, որը ունիկալ ա, պատահել ա աղջկաս հետ։
Աղջիկս պանիկայի մեջ արտասահմանից զանգում ա, որ բումաժնիկը պայուսակից գողացել են, մեջը 20 եվրո, 5000 դրամ, երկու քրեդիտ քարտ, ուսանողական տոմսերը ու ID-ն։ Ջղայնությանս չափ չկա, քանի որ էտ սաղ փաստորեն մի տեղում ա եղել։ Իսկ ես իրան հազար անգամ ասել եմ կես-կես տարբեր տեղել պահի, որ գողության կամ կորցնելու դեպքում զապաս տարբերակներ ունենա։ Ասում եմ զանգի ոստիկանություն։ Աղջիկս, բա, մեկա վարյանտ չկա գտնելու, ես՝ բա զանգի։ Զանգում ա։ Կես ժամից հետ են զանգում, ու ասում են, որ գտել են, կարա գնա վերցնի։ Գնում ա, վերցնում ա, ու պարզում ա - քեշ փողերը, ներառյալ հայկական դրամը, մեջից հանել են, մնացած ամեն ինչը տեում ա։ Ու ոստիկանությունում իրան բացատրում են, որ քաղաքի գրպանահատները տենց են աշխատում․ Գողանում են բումաժնիկը, մեջից հանում ա քեշը, իսկ բումաժնիկը՝ մնացած ողջ պարունակությամբ, թողնում են որևէ աչքի երևացող տեղում՝ խանութ, կաֆե ․․․․ որ ուրիշները արագ գտնեն, հանձնեն ոստիկանություն, ու տերը գտնվի։
Հիմի սրանք ի՞նչ են, բարի/պարկեշտ գրպանահատնե՞ր![]()
Lílium (08.07.2017), LisBeth (08.07.2017), Sambitbaba (08.07.2017), Smokie (12.07.2017)
է լավ, նորություն չի, որ հանցագործներն էլ ունեն իրենց բարոյական հասկացությունները, նույնիսկ անողոք մաֆիան։ հաճախ խիղճն ու հանցագործ վարքը համատեղվում են մարդու մեջ. օրինակ, էս դեպքում գրպանահատը երևի համարում ա, որ տվյալ բումաժնիկի միջի փողն իրեն ավելի ա պետք, քան բումաժնիկի տիրոջը, իսկ ուսանողական քարտը՝ հակառակը, և կայացրել ա արդար որոշում![]()
Մի բան էլ գրեմ, էստեղ Շոահի մասին խոսք գնաց։ Լավ էկեք նայենք։ Ստատիստիկա - քանի՞ հրեա սպանվեց, մոտ 6 մլն, քանի՞ միլիոն փրկվեցին, չէ լավ քանի հազար, գումարային թիվը 110000 չի անցնում։ Համեմատություն ենք անում ու ստանում ենք իրական պատկերը։ Ուշադրություն դարձրեք, որ չեմ ասում էե էս ինչ վատ բան են արել, որ փրկել են։
Կամ ուրիշ կողմից նայենք, քանիսն էին ակտվ մասնակցում ջարդերին, քանիսն էին ուղղակի անմասնակից "նայում" ու քանիսը օգնություն ցուցաբերեց։ Հուսադրող ա, չէ՞։ Բնական ա, որ եթե մենք պատահաբար այդ թվերին գերմանացի ծնված լինեինք, հաստատ էդպիսի պատկեր չէր լինի։
Ամեն դեպքում մի հատ ճշտում մտցնեմ, որ պարզ լինի, ես մարդկանց վրա չեմ չարացել, առավել ևս մի հատ դուրս անելու պատճառով, ինձ համար միևնույն ա, քանզի ես գիտեի այս ամենը դրանից առաջ։ Մենակ ինքս ինձ վրա կարամ չարանամ, դրա իրավունքը ունեմ։ Մարդկանցից կարամ ազատվեմ, գիշերվա կեսն ա, չոլի մեջտեղն ա ուր ա կապ չունի, ինքս ինձնից չեմ կարա, քանզի մենք նույն մաշկի մեջ ենք ապրում։
Հա, ինձ գրկելու կարիք չկա, բան ա, ասում, խոսում ենք, մեկ մեկ էլ ջղայնանում։ Մեկ ա էս դավթարները, որ գրում մրում ենք, ոչ իմ, ոչ ձեր իրականությունը չեն փոխում, նենց թեթև տարեք։
SWTS
Իսկ եթե այն ինչ մենք համարում ենք իրականություն՝ իրականություն չէ, և բարին բոլորովին էլ բարի չէ՞: Եվ կամ մի՞թե բարին և չարը նույքան արժեքավոր չեն, և նույնքան անիմաստ...բլա բլա բլա:
LisBeth մի պաչկա ադիբուդի գնի, 0,5լ էլ գարեջուր ու վայելի
Дела людские не стоят ни огня, ни небес
A long time ago, in a galaxy far, far away...
LisBeth (08.07.2017)
մի երկու բառ էլ մարդ-կենդանի հարաբերությունների մասին.
էստեղ էնքան շատ ես ճամփեքին սատկած կենդանի հանդիպում, որ էլ ասելու չի:
նապաստակ ու ոզնի, թռչուն, շուն ու կատու..
ասենք՝ կարող ես չէ՞ ենթադրել, որ մեքենան չի հասցրել արգելակել ու վրաերթի ա ենթարկել:
բայց ում հետ խոսում եմ՝ իրենք դա լրիվ նորմալ բան են համարում:
է բա հո դրա խաթր չի՞ արգելակելու ու հետևից հարված ստանա:
մի դեպք էլ մի 2-3 շաբաթ առաջ հենց աչքիս դիմաց եղավ:
կատվի ձագ էր մոլորված ճամփին հայտնվել..
ես արգելակեցի ու սինգնալ տվեցի, փախավ աջ..
աջիցս ընթացողն էլ մի քիչ հեռու էր ու կարծես հատուկ գազ տվեց՝ ձագին մի քանի մետր թռցնելով..
սիգնալ, դալնի-բլիժնի, տնական քֆուր-քյաֆար..
բայց դե աջ մտավ, հո հետևից չէի ընկնելու..
ու էնքան զբաղված էի էդ ապուշին հայհոյելով, որ ահագին ուշ ֆայմեցի, թե կարելի էր կանգնել տեսնել ձագն ինչ եղավ...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Անվերնագիր (08.07.2017)
Բարեկամ (08.07.2017)
Տրիբուն (08.07.2017)
բրիտանացին ամերիկացի զույգա բռնացրել Virgin Atlantic-ի ինքնաթիռում:
1 օրում դեպքի վայրը լքող տղայի ինքնագոհ ժպիտը 5մլն դիտումա գրանցել
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ինձ էլ մի քիչ Լիզբեթի պատմությունը անադեկվատություն էր թվում, մտածում էի, ասեմ, չասեմ։ Մարդը գիշերվա կեսին ոչ էն ա դեպրեսված, ոչ էն ա սուշնյակի տակ ներխուժել ա հարսանքատուն, մուննաթախառը ջուր ա ուզել ու լրացուցիչ ցանկալի բացասական էներգիա ա ստացել «դավայ ստուց»-ից․ ու դեռ մի բան էլ բողոքում ա :Ճ
Լիզ ջան, մի քիչ դրական տրամադրվի, մի քիչ հումորի մասին մտածի ու սեփական անձիդ նկատմամբ ներողամտության ու ինքնաքննադատության բալանսը գտի, տես սաղ աշխարհը միանգամից փոխվում է։ Լավ չի, որ էսքան մարդ գրել ա, որ քո իրականությունը մի քիչ փոխվի, այնինչ մտածում ես՝ գլուխ են գովում :Ճ Նենց չի չէ՞, որ էս աշխարհի ամենանողկալի կողմերը մենակ դու ես տեսնում, կամ նեղսրտած մոմենտներ մենակ դու ես ունենում։
Համ էլ ինչի՞ չես ուզում քեզ գրկենք որ, չլինի՞ էլի շահ ես տեսնում մեջը :Ճ
Si vis pacem, para bellum
Վիշապ ջան, кому - виаланчель, а кому - балалайка։ Ասենք թևը վնասված աղավնին էլ, որ գա նախաճաշիդ սեղանին «ընկնի» ու թթվասերիդ մեջ թավալ տալով հասնի թեյիցդ մի կում անի, կարող ա մտածես՝ անադեկվատ է, ու բռնես վեցերորդ հարկի պատուհանից վնասված ծտին դուրս նետես․․․ բայց դե կարող ա ու անշահախնդիր-անշահախնդիր թթվասերը փորձես վրայից լվացնել, ու մի հարմար բաժակով թեյ տաս՝ մի տաքուկ տեղ դնելով, մինչև գոնե ուշքի գա․․․
Տրիբուն (08.07.2017)
Կարա պատահի։ Թևը վնասված աղավնին օբյեկտիվորեն երևում ա որպես թևը վնասված աղավնի։ Իսկ գիշերվա կեսին առանց ներողության տուն ներխուժած «մի հատ ինձ ջուր կտա՞ք» աղջիկը մեկին виаланчель կթվա, մյուսին՝ балалайка, ու մենք էլ մի երևելի մեծահոգի ու հասկացող ու խորաթափանց ու նրբանկատ ազգ չենք ընհանուր առմամբ։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (08.07.2017)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ