Ժող ջան, ես շատ ուրախ եմ ձեր առողջ ապրելակերպի համար, ու եթե դա ինձ որևէ կերպ չի պարտադրվում կամ ինձ դրա հետ կապված պահանջներ չեն ներկայացվում, ես միայն երջանիկ եմ, որ դուք երջանիկ եք
Խնդիրն էն է, որ ես ինքս եմ ծայրահեղ անկանոն սնվող/ապրող։ Կարող է օրվա մեջ մի անգամ հաց ուտեմ կամ էդ էլ մոռանամ, կարող է երկու օր իրար վրա անընդհատ ծամեմ, մեղմ ասած՝ պետքս չի, թե ինչ եմ ուտում (բացի ձկնեղեն-ծովամթերքից, որի համի հետ տենց էլ յոլա չգնացի), դրա համար երբ իմ կողքին խիստ գրաֆիկով ապրող/սնվող մարդ է լինում, արդեն դժվար է, հատկապես երբ էդ մարդու հետ պիտի սնվելդ հարմարեցնես, ուտես բաներ, որ չես սիրում, իր խաթր չուտես բաներ, որոնք սիրում ես (հհա, տենց մարդիկ կան, որ պանրից զզվում են ու չեն թողնում սեղանին պանիր դրվի)։ Եթե կողքիս մարդը խիստ ռեժիմով էլ սնվի, բայց ես ստիպված չլինեմ կիսել էդ գրաֆիկը, մեկ էլ ամբողջ օրը չխոսի ուտելիքի ու իր սննդակարգի մասին, ճակատն էլ պաչեմ, թող սնվի ոնց ուզում է։
Աչքով չտամ, բախտս ահագին բերել է էդ առումով, այ որ ստիպողաբար հաց չկերցնի էլ, իդեալական կլինի։
Էջանիշներ