Բարև՜, ակումբ: Եկել եմ մի հատ բան եմ ուզում քննարկեմ։ Ուրեմն էսօր մեր մենեջերը ժողովին մեզ ասեց՝ լողանանք նոր գանք, որ մեզնից հոտ չգա ու եթե երեխեքից հոտ ա գալիս, երեխեքին էդ մասին ասենք/խոսքը սովորող ուսանողներին մասին է, ոչ թե կոլեգաների/։ Ընկերուհուս պատմեցի, ինքն էլ ասեց, որ իրենց գործի տեղն էլ էդ մասին խոսվել ա։ Հիմա հարց․ ինչքանո՞վ ա էդ նորմալ, ու արդյոք էդ էն հարցն ա, որ պիտի բարձրաձայնվի։
Վերջերս ինձ շատ ա անհանգստացնում ուրիշների անձնական զոնա մտնելու նուրբ սահմանը, այսինքն որտեղ ա ավարտվում էսպես կոչված անմիջականություն-անկեղծությունը, ու սկսվում գռեհիկությունը։ Օրինակ բերեմ՝ ինձ անընդհատ հարցնում են՝ խի չեմ մազերս կտրում, ու իրենք էդ հարցը նենց են տալիս, որ շատ գեշ ա, պետք ա կտրել, իսկ ինձ սենց դուր ա գալիս, ու հեչ հաճելի չի, որ անընդհատ ասում են, քիչ ա մնում ասեմ՝ տո քո ինչ գործ խի մազերս չեմ կտրում։
հ․գ․ ուրիշ համապատասխան թեմա չգտա

Էջանիշներ