User Tag List

Էջ 759 1112-ից ԱռաջինԱռաջին ... 259659709749755756757758759760761762763769809859 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11,371 համարից մինչև 11,385 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #11371
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում խառնվել ուրիշների գործերին, բայց նման դեպքերում չեմ կարող լռել: Սխալ ա՝ շատ սխալ բան ա արտագաղթը: Եթե բոլոր դեմքերը, բոլոր հրաշալի մարդիկ թողնեն գնան, փոխանակ մնան ու պայքարեն՝ օգնեն, որ ավելի լավ լինի ամեն ինչ՝ մյուս բոլոր մարդիկ չեն մոտիվացվի, իրենց մեջ ուժ չեն գտնի:

    Հատկապես տխուր ա, երբ իսկապես ձգտող, զարգացող ու պայքարող մարդիկ են ընդմիշտ գնում, ասելով, որ Հայատանում հնարավոր չի ապրել, շնչել, անել գործդ էնպես ոնց ուզում ես: Բան չունեմ ասելու՝ ավելի շատ ուրիշներն են մեղավոր, որ էդ մարդիկ ձեռքը թափ են տալիս ու թողնում գնում: Բայց դրանից հետո հո ընդհանուր խնդիրը մնու՞մ ա ու արդյունքում ուրիշներն էլ են թողնում գնում՝ հերթով, շարքով, կարգով:

    Երբ վերջերս առիթ ունեցա մի տեղ նշելու Հայաստանի որևէ 4 խնդիր՝ ամենավստահը հենց արտագաղթի հարցում էի, չնայած դրա մասին հիշեցի 3-րդ կետին հասնելուց: Իսկ երբ ինձ մի անգամ, առաջին և առայժմ վերջին անգամ հարցրեցին, թե ո՞րն է իմ ամենաչսիրած թեման, առանց երկար մտածելու, վստահաբար ասեցի՝ քաղաքականությունը:

    Ավելի լավ է հավատան իրենց ուժերին ու պայքարեն երազանքին հասնելու համար էստեղ, հայրենիքում: Թե չէ կնշանակի, որ հանձնվել են, հանձնվել են շատ ուժեղ լինելով հանդերձ:
    Սմոք ջան, ամեն դեպքում որոշեցի պատասխանել էս գրառմանդ: Իհարկե շատ լավ ա, որ էս հարցը քեզ մտահոգում ա, բայց էսպիսի գրառում անելը վիրավորական ա Հայաստանից մեկնած շատ անձանց համար: Դու իրենց անվանում ես «ձեռքերը թափ տալով գնացողներ», «իրենց ուժերին չհավատացողներ», «հանձնվողներ» և այլն, բայց էդպես չի: Մարդիկ Հայաստանից արտագաղթում են ամենատարբեր պատճառներով: Կարող եմ թվարկել մի քանիսը.
    1. Մի երկու կոպեկ փող աշխատելու, որ իրենք ու իրենց երեխաները սոված չմնան: Այլընտրանք՝ մնալ Հայաստանում ու սոված մեռնել
    2. Զանազան ճնշումների ենթարկվելու պատճառով (օրինակ, ԼԳԲՏ անձիք): Այլընտրանք՝ մնալ Հայաստանում, անընդհատ հալածանքների ու ճնշումների ենթարկվել, ծեծվել և այլն
    3. Հեռանկար չլինելու պատճառով: Այլընտրանք՝ մնալ Հայաստանում, լճանալ
    4. Նորմալ կրթական համակարգ չունենալու պատճառով: Այլընտրանք՝ մնալ Հայաստանում, սովետահոտ կրթության ձեռքին քարշ գալ
    5. Հասարակության նորմերին չհամարմարվելու պատճառով: Այլընտրանք՝ մնալ Հայաստանում, ամեն օր արթնանալ ու զգալ, որ սխալ տեղում ես ապրում

    Կարելի ա ցանկը շարունակել, հաճախ պատճառներն էլ ոչ թե մեկն են, այլ մի քանիսի զուգակցումը: Բայց մի բան շատ կարևոր ա հասկանալ. էս մարդիկ ո՛չ թույլ են, ո՛չ հանձնվում են, ո՛չ թքած ունեն Հայաստանի վրա: Հայաստանից հեռանալն ինքնին հեշտ որոշում չի, ու նոր երկրում հաստատվելն էլ լիքը դժվարությունների հետ ա կապված: Բայց մարդիկ ընտրում են էն, ինչ կոնկրետ իրենց համար ճիշտ են համարում, ու բավական տգեղ ա, երբ կողքից մեկը իրենց փոխարեն որոշում ա ճիշտ ու սխալը: Ու ի վերջո հասկանանք, որ ոչ բոլորի կյանքի նպատակն ա պայքարել ու երկիր կառուցելը: Կյանքը մի անգամ ա տրվում, մարդիկ իրենք են ընտրում ինչպես ապրել դա: Ոմանք նախընտրում են մնալ Հայաստանում ու փորձել ինչ-որ բան փոխել, ոմանք էլ համարում են, որ դրսից ավելի շատ օգուտ կտան Հայաստանին, ոմանք էլ չեն էլ ուզում Հայաստանին օգուտ տված լինել: Էս ամենն ամեն մարդու անձնական որոշելիքն ա, ու որևէ մեկի չարժե պիտակավորել:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (24.02.2017), Աթեիստ (22.02.2017), Գաղթական (22.02.2017), Շինարար (22.02.2017), Ուլուանա (23.02.2017), Տրիբուն (22.02.2017)

  3. #11372
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեղադրականով չէ, կոնկրետ անձանց մոտիվացիան քննարկելով չէ, բայց արտագաղթը խնդիր ա, երևույթ ա, որը պետք ա անընդհատ քննարկելի լինի, պատճառներն ու խնդիրները պետք ա վեր հանվեն, դեմն առնվել պետք ա փորձել, ներգաղթի տարբերակներ պետք ա մշակել:

    Յուրաքանչյուր անհատական ընտրությունը հասկանալի ու ընդունելի ա: Իսկ որպես ամբողջություն երկրի առաջ ծառացած հիմնական խնդիրներից ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2017), John (22.02.2017), Smokie (22.02.2017), Գաղթական (22.02.2017), Շինարար (22.02.2017), Ուլուանա (23.02.2017), Տրիբուն (22.02.2017)

  5. #11373
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղադրականով չէ, կոնկրետ անձանց մոտիվացիան քննարկելով չէ, բայց արտագաղթը խնդիր ա, երևույթ ա, որը պետք ա անընդհատ քննարկելի լինի, պատճառներն ու խնդիրները պետք ա վեր հանվեն, դեմն առնվել պետք ա փորձել, ներգաղթի տարբերակներ պետք ա մշակել:

    Յուրաքանչյուր անհատական ընտրությունը հասկանալի ու ընդունելի ա: Իսկ որպես ամբողջություն երկրի առաջ ծառացած հիմնական խնդիրներից ա:
    Համաձայն եմ, որ պետք ա քննարկվի ու լուծումներ պետք ա փնտրել, պետք ա ներգաղթ խթանվի: Բայց հենց արտագաղթյալներին մեղադրելով ոչ միայն լուծման չես հասնի, այլև կբացառես հարցը լուծելու համար նրանց հնարավոր մասնակցությունը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (22.02.2017)

  7. #11374
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղադրականով չէ, կոնկրետ անձանց մոտիվացիան քննարկելով չէ, բայց արտագաղթը խնդիր ա, երևույթ ա, որը պետք ա անընդհատ քննարկելի լինի, պատճառներն ու խնդիրները պետք ա վեր հանվեն, դեմն առնվել պետք ա փորձել, ներգաղթի տարբերակներ պետք ա մշակել:

    Յուրաքանչյուր անհատական ընտրությունը հասկանալի ու ընդունելի ա: Իսկ որպես ամբողջություն երկրի առաջ ծառացած հիմնական խնդիրներից ա:
    Արտ, բայց տենց խնդիրները անհատական կամ հասարակության մակարդակով չես կարող լուծել: Ասենք՝ յուրաքանչյուրիս գիտակցությամբ, թե պետք է էս անել, որ լավ լինի, պետություն չենք կառուցի: Խնդիրը համակարգը փոխելն ա, ոչ թե արտագաղթի դեմ առնելը: համակարգը փոխենք, էլի լիք մարդիկ կարող ա գնան, ասենք՝ ես էնքան նեղ մասնագիտություն ունեմ, որ իմ նման մարդիկ սա կյանք թափառում են՝ մի փոքր էստեղից-էնտեղից ֆինանսավորում հայթայթեն, իրանց ուսւոմնասիրություններով զբաղվեն: Ոչ մի տեղ մեծ պահանջարկ չկա: Բայց մյուս կողմից էլ մեր երկրը կարա դառնա հրապուրիչ ու եվրոպական երկրների պես հոսքը երկկողմանի դառնա, և գնան, և գան: Նենց չի որ քեզ հակաճառում եմ կոնկրետ էս հարցւոմ, որովհետև ինձ թվում ա դու էլ ես համաձայն, ուղղակի նաև Սմոքիի համար եմ ասում:

    Մյուս կողմից էլ յուրաքանչյուրս երբ նաև խոսում են քննադատաբար արտագաղթի մասին, պետք ա նաև մեզ նայենք, մենք ինչոր բան անո՞ւմ ենք որ էդ մարդիկ չգնան: պարտավոր չենք, ես ինքնս չէի անում մեծ հաշվով, բայց նաև չէի կարող ինձ թույլ տալ ասել, որ սխալ եք անում:

  8. #11375
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ պետք ա քննարկվի ու լուծումներ պետք ա փնտրել, պետք ա ներգաղթ խթանվի: Բայց հենց արտագաղթյալներին մեղադրելով ոչ միայն լուծման չես հասնի, այլև կբացառես հարցը լուծելու համար նրանց հնարավոր մասնակցությունը:
    Չէ, ինչ մեղադրել: Ընդամենը ցավալ, որ էս պետությունը չի կարողացել գայթակղիչ, բավարար լինել՝ մնալու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2017), John (22.02.2017), Շինարար (22.02.2017), Տրիբուն (22.02.2017)

  10. #11376
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ արած: Եթե հենց ուժեղներն են գտնում, որ այլընտրանք չկա լավ ապրելու, աճելու, զարգանալու և հաստատվելու համար: Ներող լինեք
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (23.02.2017)

  12. #11377
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ արած: Եթե հենց ուժեղներն են գտնում, որ այլընտրանք չկա լավ ապրելու, աճելու, զարգանալու և հաստատվելու համար: Ներող լինեք
    Սմոքի ջան, գիտես ինչն ա տխուր, որ էդ բացարձակ ուժեղ-թույլի հարց չի: Գիտե՞ս, որ էսօր չարտագաղթածների մի ահագին հատված չի արտագաղթել, որտև հնարավորություն չունի արտագաղթելու: Դեռ անհույս հերթերում են, որ Գրին Քարդ ստանան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2017), Աթեիստ (22.02.2017), Շինարար (22.02.2017), Տրիբուն (22.02.2017)

  14. #11378
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս կողմից էլ յուրաքանչյուրս երբ նաև խոսում են քննադատաբար արտագաղթի մասին, պետք ա նաև մեզ նայենք, մենք ինչոր բան անո՞ւմ ենք որ էդ մարդիկ չգնան: պարտավոր չենք, ես ինքնս չէի անում մեծ հաշվով, բայց նաև չէի կարող ինձ թույլ տալ ասել, որ սխալ եք անում:
    Եթե ինքներս մեզ ենք նայում, ապա ես լիքը բան անում եմ, որ մարդիկ արտագաղթեն: Արդեն հաշիվս կորցրել եմ, թե քանի պոտենցիալ արտագաղթյալի եմ մոտիվացրել, օգնել, որ դիմումները գրեն, զանազան այլ հարցերում օգնել: Սա իմ մեթոդն ա մեր կրթական-գիտական համակարգը խելքի բերելու: Հույս ունեմ՝ կգա մի օր, որ էն կարգին կուժգնանա ուղեղների արտահոսքը, որ ուղղակի էլ հնարավոր չի լինի Հայաստանի կրթական համակարգը կենդանի պահելն առանց լուրջ բարեփոխումների:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.02.2017)

  16. #11379
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ արած: Եթե հենց ուժեղներն են գտնում, որ այլընտրանք չկա լավ ապրելու, աճելու, զարգանալու և հաստատվելու համար: Ներող լինեք
    Սմոք ջան, իմ ընտանիքը չորս սերունդ ա մնում ա, պայքարում ա, փորձում աճել-զարգանալ-հաստատվել: Ու՞ր ա, թե ամեն ինչ տենց հեշտ լիներ, հիմա Հայաստանը դրախտ էր լինելու:

  17. #11380
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եթե բանը դրան հասնի ու ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեն խնդրով զբաղվել,
    նպատակահարմար կլինի, որ որոշ արևմտաեվրոպական երկրների հետ բանակցեն՝
    ՀՀ քաղաքացիների համար իրենց մոտ աշխատանքային վիզա ստանալու հեշտացման հարցի շուրջ...

    սա երկկողմանի հարցի լուծում կլինի...
    Եվրոպան ահագին կթեթևանա հայ փախստականներից,
    իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն էլ կնախընտրի սեզոնային աշխատանքի մեկնել էդ երկրներ ու վերջում հետ գալ Հայաստան՝ վաստակած գումարը տեղում թագավորի պես վայելելու համար (քանի որ ասենք մի 5000-6000€ Հայաստանում լուրջ գումարա ամբողջ տարվա համար, էն դեպքում, որ էստեղ մնալով մի քանի ամիս էլ չես ձգի)

    համ էլ՝ գոնե խոպանչիները կարգին քաղաքակրթությունների հետ կտան կառնեն՝ սիբիրյան տայգաներում հալումաշ լինելու փոխարեն
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #11381
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ թվում ա՝ եթե ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեն խնդրով զբաղվել, ավելի լավ կլինի՝ երկրի ներսում փորձեն հարցը լուծել. աշխատատեղեր ստեղծելով ա, էղածներին նորմալ վարձատրելով և այլն: Թե չէ արտագաղթը մի երկրից մյուսն ուղղելով հարցը չի լուծվի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.02.2017)

  20. #11382
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ եթե ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեն խնդրով զբաղվել, ավելի լավ կլինի՝ երկրի ներսում փորձեն հարցը լուծել. աշխատատեղեր ստեղծելով ա, էղածներին նորմալ վարձատրելով և այլն: Թե չէ արտագաղթը մի երկրից մյուսն ուղղելով հարցը չի լուծվի:
    արտագաղթի մասին չէի գրել, այլ՝ սեզոնային աշխատանքի ))
    թե չէ՝ երկրի ներսում հարցերը լուծելու միտում, ոնց որ թե, չկա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #11383
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե բանը դրան հասնի ու ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեն խնդրով զբաղվել,
    նպատակահարմար կլինի, որ որոշ արևմտաեվրոպական երկրների հետ բանակցեն՝
    ՀՀ քաղաքացիների համար իրենց մոտ աշխատանքային վիզա ստանալու հեշտացման հարցի շուրջ...

    սա երկկողմանի հարցի լուծում կլինի...
    Եվրոպան ահագին կթեթևանա հայ փախստականներից,
    իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն էլ կնախընտրի սեզոնային աշխատանքի մեկնել էդ երկրներ ու վերջում հետ գալ Հայաստան՝ վաստակած գումարը տեղում թագավորի պես վայելելու համար (քանի որ ասենք մի 5000-6000€ Հայաստանում լուրջ գումարա ամբողջ տարվա համար, էն դեպքում, որ էստեղ մնալով մի քանի ամիս էլ չես ձգի)

    համ էլ՝ գոնե խոպանչիները կարգին քաղաքակրթությունների հետ կտան կառնեն՝ սիբիրյան տայգաներում հալումաշ լինելու փոխարեն
    Եվրոպական երկրները Արևմտյան Եվրոպայից եկողների դեմ են լարվում, ուր մնաց՝ նոր հնարավորություններ ստեղծեն մեզ համար: Մեր խնդիրնեը սենց բարդացան ու մենք ընկանք Եվրասիական միության ճանկը նաև էն պատճառով, որ Եվրամիությունը բավականաչափ վելքամինգ չէր մեր հանդեպ: հայ փախստականների թիվը տենց ահռելի մեծ չափերի չի, որ շատ լուրջ անհանգստանան եվրոպաներում:

  22. #11384
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրոպական երկրները Արևմտյան Եվրոպայից եկողների դեմ են լարվում, ուր մնաց՝ նոր հնարավորություններ ստեղծեն մեզ համար: Մեր խնդիրնեը սենց բարդացան ու մենք ընկանք Եվրասիական միության ճանկը նաև էն պատճառով, որ Եվրամիությունը բավականաչափ վելքամինգ չէր մեր հանդեպ: հայ փախստականների թիվը տենց ահռելի մեծ չափերի չի, որ շատ լուրջ անհանգստանան եվրոպաներում:
    Եվրոպան «բավականաչափ վելքամինգ» չէր, դրա համար ԵՏՄ մտանք..
    լո՞ւրջ տենց ես մտածում )))

    իսկ փախստականները էսպես թե էնպես պրոբլեմ են իրենց համար..
    էլ չեմ ասում, որ մնացողներից շատերը սևով են աշխատում ու հարկ չեն մուծում..

    ու հեչ էլ չեմ հանդիպել, որ ընդհանուր դիսկրիմինացիայի ֆոնի վրա, ասենք Լեհաստանից ու Ռումինիայից մասսայաբար եկող սեզոնային միգրանտներից բողոքեն..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. #11385
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    արտագաղթի մասին չէի գրել, այլ՝ սեզոնային աշխատանքի ))
    թե չէ՝ երկրի ներսում հարցերը լուծելու միտում, ոնց որ թե, չկա..
    Սեզոնային աշխատանքն արտագաղթի տեսակ ա ու հաճախ հանգեցնում ա վերջնական արտագաղթի: Ու պլյուս չմոռանանք, որ Ռուսաստանն ա թիրախային պետություն ոչ միայն բաց սահմանների, այլև լեզուն իմանալու ու զանազան կոնտակտներ ունենալու պատճառով: Նաև ավելացնեմ Շինարարի ասածի վրա, որ հայ փախստականները մեծ խնդիր չեն Եվրոպայի համար ու պլյուս էդ փախստականների մենակ մի փոքր տոկոսն ա, որ էկոնոմիկ միգրանտ ա:

Էջ 759 1112-ից ԱռաջինԱռաջին ... 259659709749755756757758759760761762763769809859 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •