Չեմ սիրում խառնվել ուրիշների գործերին, բայց նման դեպքերում չեմ կարող լռել: Սխալ ա՝ շատ սխալ բան ա արտագաղթը: Եթե բոլոր դեմքերը, բոլոր հրաշալի մարդիկ թողնեն գնան, փոխանակ մնան ու պայքարեն՝ օգնեն, որ ավելի լավ լինի ամեն ինչ՝ մյուս բոլոր մարդիկ չեն մոտիվացվի, իրենց մեջ ուժ չեն գտնի:
Հատկապես տխուր ա, երբ իսկապես ձգտող, զարգացող ու պայքարող մարդիկ են ընդմիշտ գնում, ասելով, որ Հայատանում հնարավոր չի ապրել, շնչել, անել գործդ էնպես ոնց ուզում ես: Բան չունեմ ասելու՝ ավելի շատ ուրիշներն են մեղավոր, որ էդ մարդիկ ձեռքը թափ են տալիս ու թողնում գնում: Բայց դրանից հետո հո ընդհանուր խնդիրը մնու՞մ ա ու արդյունքում ուրիշներն էլ են թողնում գնում՝ հերթով, շարքով, կարգով:
Երբ վերջերս առիթ ունեցա մի տեղ նշելու Հայաստանի որևէ 4 խնդիր՝ ամենավստահը հենց արտագաղթի հարցում էի, չնայած դրա մասին հիշեցի 3-րդ կետին հասնելուց: Իսկ երբ ինձ մի անգամ, առաջին և առայժմ վերջին անգամ հարցրեցին, թե ո՞րն է իմ ամենաչսիրած թեման, առանց երկար մտածելու, վստահաբար ասեցի՝ քաղաքականությունը:
Ավելի լավ է հավատան իրենց ուժերին ու պայքարեն երազանքին հասնելու համար էստեղ, հայրենիքում: Թե չէ կնշանակի, որ հանձնվել են, հանձնվել են շատ ուժեղ լինելով հանդերձ:
Էջանիշներ