Թեման չեմ ուզում թարմացնել, բայց որ չգրեմ, կտրաքեմ։ Ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում եմ Տեր-Պետրոսյանի խաղաղության հասնելու կոչի ակումբյան արձագանքներին։ Տեսել եմ, որ մեծ մասը դեմ են,բայց կան նաև կողմնակիցներ ու չեզոքներ։ Երեկ համարձակվեցի թեմա բացել, որպեսզի հստակ քննարկենք էդ հարցերը։ Կանխատեսել էի, որ լիքը ակումբցիներ գրոհելու են իմ ներկայացրած փաստարկներին, նյութերին։ Դեռ թեթև է, ու նաև ուրախալի, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումը պաշտպաբողներ էլ կան,բայց գրոհին, մեկ է, սպասում եմ։
Ի՞նչ եմ անելու։ Առաջինը էն ա, որ չեմ հայտարարելու, որ ակումբցիները հոտային տրամաբանությամբ գրոհել են բոլորով մեկի վրա։ Հասարակ պատճառով, գիտես, որ երբ հարց ես բարձրացնում,որ շատերի համար անընդունելի կամ տարօրինակ ա, էդպիսի ռեակցիա ու հակադարձում պետք ա լինի։
Եթե ես չէի ուզում նման ռեակցիա, թեման չպիտի բացեի։ Ու սա կուզեմ որ հասկանան բոլոր նրանք, ովքեր ակումբցիների մասին նման տեսակետներ էին ստեղ գրում։
Բարի քննարկումներ բոլորիս։ Լավ ա լինելու։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի հատ ճշտում.... էդ Լևոնի գաղափարը չի, էտ քոմըն սենսն ա որ խաղաղությունը լավ ա, կոնֆլիկտներն էլ փոխզիջումներով են ԼՈՒԾՎՈՒՄ... ուղղակի հայաստանում էդ մոտեցման կողմնակից մենակ մի հատ ուժ կա... մեծ ա փոքր ա, ուրիշ հարց ա
ես էլ եմ բան ստացել...
վալենծինկա են երևի ասում..
բավականին ինքնատիպ, անսպասելի ու մեծ ակնկալիքներով...
թե ասա ես կյանքում էի էդ վալենծինի տոնին նվեր առել...
ուղղակի լավ ծանրաբեռնված շրջան էր մոտս, Ս.Սարգսի տոնին չհասցրեցի,
միայն երեկ ժամանակ գտա խանութ մտնել..
ու, կարևորը, տարա մեքենան մի 100մ հեռու կայանեցի, որ իբր ձրի երկար կանգնի (խանութի փողոցում՝ 15ր ա առավելագույնը)
հետ եկա տեսա էդ անդեր վալենծինկայից եմ ստացել..
ու չհասկացա էլ, թե ինչի )))))
զանգեցի, որ հարցնեմ, ասեցին՝ չես ուզում մուծել՝ բողոք գրի, կքննենք...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Արտ, էդ քննարկմանը հետևելով ոնց հասկացա բոլորով մեկի վրա հարձակում չի, այլ կարծիքները կիսվում են:
Ու եթե անկեղծացել ենք, ես էլ անկեղծանամ: Էդ կարգի թեմաներ քննարկելը ես ահավոր անիմաստ եմ համարում, որովհետև կան մի խումբ մարդիկ, որ Լևոնը ինչ էլ ասի, հետը համաձայն են լինելու: Կան մի խումբ մարդիկ, որ Լևոնը ինչ էլ ասի, համաձայն չեն լինելու: Ու կա մի շատ փոքր զանգված, որը մեկ համաձայն ա լինելու, մեկ՝ չէ: Դրա համար նախընտրեցի ուղղակի դուրս գալ քննարկումից: Քո տեսակետը գիտեմ, համաձայն չեմ, դու էլ իմը գիտես, համաձայն չես:
Ես գիտեմ, որ դու էն տիպից ես, որ Լևոնն ինչ էլ ասի, համաձայն չես, բայց կոնկրետ փաստերով խոսակցություն ա գնում, կոնկրետ հարցադրումներով: Էս պահին թեմայում առկա են քեզ ուղղված հարցադրումներ, որոնք անպատասխան են: Դրանք շատանալու են: Դու կարող ես ասես, որ իրար չէինք կարող համոզել, դուրս եկա, ես էլ իմ հերթին կարծում եմ, որ ուղղակի պատասխաններ չունես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հ.գ. հա, խոստովանեմ, որ շատ ավելի կառուցողական քննարկում ստացվեց, քան ակնկալում էի: Ես ակնկալում էի, որ ավելի շատ մարդկանցով իմ «դեմքին են թռնելու» ու լինելու ա էն իրավիճակը, ինչը էս թեմայում քննարկելուց ակումբցիներին պիտակում էիք: Բայց ես դա համարելու էի խիստ նորմալ իրավիճակ: Ու դեռ կարող ա լինի էլ դա: Սպասենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (15.02.2017)
Շինարար (15.02.2017)
Շինարար (15.02.2017)
բեր ասենք որ մեր բոլոր նախարարներն էլ հավասարապես ծաղրի առարկա են՝ անկախ սեռից: բայց որ խիստ առնականացված քաղաքական միջավայր ունենք, անխոս, ու ոչնչով չարդարացված, որովհետև արդյունքում էդքան սնանկ ու դատարկ ա էդ միջավայրը: Ինձ թվում ա՝ ճիշտ կլիներ, որ ամեն կուսակցություն ու դաշինք իր առաջին եռյակում գոնե մի կին ունենար, էս դեպքում՝ պոզիտիվ դիսկրիմինացիայի կարիքը կա, ես ընդհանրապես միշտ եմ կողմ պոզիտիվ դիսկրիմինացիային:
Ընդհանրապես, ես դեմ եմ պոզիտիվ դիսկրիմինացիային, բայց կոնկրետ քաղաքական դաշտում, կարծում եմ, կարիքը կա: Ոչ թե ցուցակներում ընդգրկելով, այլ նենց անելով, որ ԱԺ-ում 50/50 լինի։ Ինչքան գիտեմ, հիմա էլ քվոտա կա, չէ՞, բայց շատ փոքր ա, կարծեմ 10%, թե ինչ։ Ուղղակի աբսուրդ ա, երբ պետության բնակչության հալալ կեսին վերաբերող որոշումներ կայացնում են մի խումբ տղամարդիկ, որոնց ոչ մի կերպ էդ կեսի շահերը չեն ներկայացնում։
Տրիբուն (15.02.2017)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ