Վերադառնալով բուն թեմային մի անձնական դրվագ պատմեմ...
Մազեր շատ չեմ սիրում, ու բարեբախտաբար գեներս ու բնությունը մի քիչ խղճով են վերաբերվել՝ շատ «փռչոտ» չեմ։ Բայց խնամված «սանրվածքները» դուրս գալիս են և՛ տղամարդկանց մոտ, և՛ կանանց։ Ու այս սերիայից մի թուլություն ունեմ. սիրում եմ մի անթատակս լրիվ սափրել իսկ մյուսում մի խնամված պուպուշիկ սանրվածք պահել։ Հիմա իմ թուլությունն էլ դա է։ Որոշ մարդիկ սիրում եմ միայն մեկ ականջին ականջող հագնել, ուրիշները՝ միայն մի մատին եղունգ աճացնել, այլոք էլ՝ գլխի մի կեսը թրաշել, ես էլ սիրում եմ մի անթատակիս ինտրիգայածին սանրակեցվածքը։ Հա, ու ասեմ նաև, որ երբեմն սանրվածքը մի անթատակիցս մյուսն է տեղափոխվում, այսինքն, ժամանակ առ ժամանակ փոխում եմ այն հաջողակ անթատակս, որը ներկա պահին սանրվածք է կրում։ Ու ժամանակին մի զուգընկեր ունեի, ով կարծես «վսեսոյուզնի ռոզիսկով» էր ինձ բաժին ընկել. ֆետիշի մակարդակի սիրում էր անթատակեր, ու տանելով չէր կարողանում տանել որևէ մազածածկույթ այնտեղ։ Միշտ ինձ ասում էր, որ «այ այս անթատակդ ուտեմ», բայց մյուսը իր անձնական թշնամին էր։ Ես էլ գլխին օյիններ էի բերում իմ սանրվածքիս տեղակայման փոփոխություններով։ Հավես ինտրիգների մեջ էի գցում մարդուն։ Բայց եկավ ժամանակը իմ հագեցվածության մեր հարաբերություններով։ Երկար-բարակ մտածում էի, թե ոնց կարելի էր բաժանվել առանց դառը նստվածքների։ Վերջը լուծումը գտա... հերթական անգամ փոխեցի սանրվածքիս տեղակայման վայրը, իսկ մյուս անթատակիս մազերը ազատ արձակեցի։ Ի՜նչ ջանքեր պահանջվեց, բայց կարողացա մի 3 շաբաթ անթատակերս թաքնված պահել։ Ու 3 շաբաթ «սոված ու ծարավ» պահելուց հետո վերջապես զուգընկերոջս մոտ թողեցի անթատակերիս։ Սա էլ նկատելով կոկիկ սանրվածքով անթատակս, աչքերը կանխաճաշակելուց փակելով քիթ-բերանով նետվեց մյուս՝ ենթադրյալ մազազերծ անթատակիս կողմը։ Այդքան շփոթվածություն մարդու աչքերի մեջ ոչ դրանից առաջ ոչ դրանից հետո տեսած չկամ։

Ուշքը տեղը բերելուց հետո վեր կացավ, հագնվեց ու հեռացավ ընդմիշտ։ Շատ պարզ ու հավես հարաբերությունների հանգուցալուծում ստացվեց։ Մինչև հիմա էլ որ հիշում եմ, ժպիտը միշտ երեսիս է գալիս, ու նույնն էլ այդ նախկին զուգընկերոջս մոտ է լինում՝ ըստ իր խոստովանության։ Դրվագս ինչ կցուցանե... մարդկանց անհատականությունները ավելի կարևոր են, քան ստանդարտացումները... ու այդ անհատականությունների հմուտ օգտագործումը կարող է շատ ավելի խոսուն լինել, քան 14 էջ ակումբային բանահրմշտոցը։
Էջանիշներ