Շինարար-ի խոսքերից
Մեզ մոտ էսպիսի հաստիք կա՝ ասիսթանթ վորդըն ա կոչվում: Դոկտորանտների համար ա: Համալսարանական հանրակացարաններում անվճար սենյակ ա տրամադրվում, բայց շաբաթը երկու անգամ հերթապահության ես տվյալ հանրակացարանի համար: Մտածեցի, որ հրաշալի տարբերակ ա ինձ համա ու սկսեցի դիմել, ինը անգամ դիմելուց ու հարցազրույցի չհրավիրվելուց հետո նամակ գրեցի իրանց, թե ինչումն ա խնդիրը: Պատասխաններ ստացա, որ ես չունեմ անհրաժեշտ կամավորական փորձ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու: Դե նայում են իրավիճակին իրանց դիտակետից, արևմտյան մշակութային կոնտեքստում: Նաև գրել էին, թե ինչ բարդ աշխատանք ա շաբաթը երկու անգամ հերթապահ լինելը ուսանողների համար: Պատասխանեցի, որ ես այլ մշակութային միջավայրից եմ գալիս ու էնպես ա ստացվել, որ տասնմեկ տարեկանից աշխատել եմ, ես աշխատանքի բարդությունից չեմ վախենում: Բացի այդ՝ բանակում ամբողջ վաշտի համար ամիսը երկու անգամ հերթապահ եմ եղել ու գիտեմ ինչ բան ա պատասխանատու լինել մեծ խմբի համար: Բացի այդ հինգ տարի լրագրող եմ աշխատել, որի ընթացքում ամենատարբեր մարդկանց հետ եմ շփվել, բացի այդ դասավանդում եմ այստեղ ու շփվում եմ ուսանողների հետ: Չէի դիմի, եթե կասկածեի, թե ի վիճակի չեմ: Ամեն դեպքում վերագրեցի դիմումներս: Ու ենթադրում եմ, որովհետև զահլա էի տարել, ամեն դեպքում հրավիրեցին ինտերվյուի: ՄԱնեավերջին ինտերվյուին էի: Հենց սկզբից զգացի, որ ձևական էին կանչել: նախորդ ինտերվյուիի հետ հարցազրույցը շատ ուրխ էր անցնում, ինչը չեմ ասի, թե իմ դեպքում: Վերջը էսօր պատասխան եկավ, թե որոշակի հմտություններ կան, որոնք թրեյնինգների ընթացքւոմ անհնար է ձեռք բերել ու ինձ երբեք այդ հաստիքը չեն տալու ու խնդիրը իմ անհատականության մեջ ա: Ճիշտն ասած ես այս ինտերվյուից առաջ արդնե նոր բնակարանի պայմանագիր ունեի ու ուղղակի հանուն սկզբունքի էի գնացել հարցազրույցին: Ես ինքս համոզված եմ, որ գործ ունեմ ենթագիտակցական դիսկրիմինացիայի հետ՝ ֆոբիայի՝ այլ մշակույթի մարդուն իրանց թիմում ընդգրկել: Վորդընների ցանկը ուսումնաիսրել եմ, ոչ մի սև չկա, ոչ մի այսպես ասած ասիացի չկա, մի հարավասիացի ա, թե երկու՝ տղաներ, ու երկու մեձավորարևելքցի աղջիկ: Լիքը մարդիկ իմ ծանոթներից մի անգամ դիմելով ընդունվում են՝ բոլորը սպիտակ եվրոպացիներ: Ընդ որում իրանք հենց տղաների կարիք ունեն, ու իմ դիմած տեղերից մեկի համար մարդ չճարեցին ու դեդլայնը հետաձգեցին, բայց ինձ սկզբունքայնորեն չեն հրավիրում ինտերվյուի: Վերևից Աստված էլ իջնի՝ չի համոզի, թե ես չեմ կարող էդ գործը անել: Ահավոր նյարդայնացոնղ ա: Ամենավատն էն ա, որ ապացուցել չեմ կարող իմ կարծիքը, բայց դե ուզում եմ, որ գոնե քննարկվի, դրա համար բողոքել եմ մի քանի հնարավոր ատյանների: Ընկերներիցս, ծանոթներից, ովքեր այսպես ասած «գունավոր» են՝ սև, միքսդ, միանշանակ իմ պես են մտածում, ովքրե սպիտակ՝ ասում են՝ դժվար ա պնդելը, դե կարծում եմ, որովհետև իրանք նույն իրավիճակում չեն եղել, չեն պատկերացնում, թե դա ոնց ա: Ընդ որում՝ ես չեմ պնդւոմ, որ բացահայտ ռասիզմի հետ գործ ունենք, ավելի շուտ ենթագիտակցական ֆոբիա ա՝ այլ մշակույթից եկողների հետ համագործակցելու: Մի խոսքով՝ ասի՝ էստեղ էլ պատմեմ, մի քիչ ջղայնությունս անցնի գուցե:
Էջանիշներ