User Tag List

Էջ 709 1112-ից ԱռաջինԱռաջին ... 209609659699705706707708709710711712713719759809 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,621 համարից մինչև 10,635 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #10621
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա որ Յանդեքսը մտնի Հայաստան, օգտվելու եմ ու եթե ավելի հարմար ու որակյալ եղավ ծառայությունը, կարող ա էլ հետ չվերադառնամ gg: Մեր համար ինչքան շատ լինի մրցակցությունը, էդքան լավ՝ ավելի որակյալ ու էժան ծառայություն կստանանք: Ու թող էլ ոչ մեկ չհամարձակվի խաղալ հայրենասիրական ու պաթոսի լարերի վրա:
    Ռուֆ ջան, գրառմանդ լրիվ համաձայն եմ:

    Բայց մրցակցությունը պետք ա լինի ազնիվ մրցակցություն: Ու ստեղ հարցը սենց ա. որպես անհատ ինձ իհարկե ձեռ ա տալիս, որ հնարավորինս էժան լինի տաքսին:

    Բայց արի մի քանի բան հիշենք, վերհիշենք, քննարկենք:

    1. Միշտ բոլորս «հպարտացել» ենք, որ Հայաստանում տաքսին ամենաէժաններից ա: Ու դա իսկապես էդպես ա: Ու փաստացի ինքը մեծ գումարներ բերող չի՝ ներկայիս սակագներով, այլ ընդամենը յոլա գնալու գումար ապահովող: Խոսքս տաքսիստների, այլ ոչ թե տաքսի սերվիսների տերերի մասին ա: Հիմա եթե միանգամից էսքան էժանանում ա, մրցակցության համար մյուսներն էլ են ստիպված գին գցել՝ և տաքսի սերվիսները, և անհատ տաքսիները: Այսինքն փաստացի հազարավոր մարդիկ, ովքեր մի կերպ են տունը պահում, միանգամից սկսում են ավելի քիչ վաստակել:

    2. Ո՞նց ա մրցակցելու նոր ընկերությունը: Որակո՞վ: Հա, կարող ա ափփը լավն ա, կարող ա լավ ավտոներ լինեն և այլն: Բայց իրա մրցակցության համար ինքը ընտրում ա էժանությունը, դրանով կլիենտ գրավելով: ինքը դա կարող ա անի, որտև շատ հարուստ կազմակերպություն ա, ու կարող ա բավական երկար ժամանակ վնասով աշխատի, մինչև մյուսները շուկայից դուրս թռնեն, իսկ ինքը հետո ինչ ուզի անի: Դրա համար էլ ինքը արդեն իսկ հայտարարել ա.
    - նվազագույն գումարը 100 դրամ (գոյություն ունեցող 500-600 դրամի փոխարեն), մինչև 2 կմ-ը 100 դրամ (գոյություն ունեցող 4 մինչև 4-5 կմ-ն 500-600 դրամի փոխարեն), հետո նոր կմ-ն 100 դրամ,
    - վարորդներից առաջին մի տարին տոկոս չի պահում:

    Հասկանում ես, մարդը պարզ ասում ա, ես գալիս եմ, առաջին մի տարին մենակ ներդրում եմ անում, սաղին շուկայից դուրս եմ շպրտում, հետո կտենանք: Ես այ սրանից եմ վախենում, որտև սա ըստ էության մրցակցություն չի, իսկ պետության տեսակետից բերելու ա վնասների:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.06.2016), StrangeLittleGirl (20.06.2016)

  3. #10622
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Առաջին կետի հետ համաձայն եմ, որովհետև իրոք սկզբնական շրջանում անհատ տաքսիստները սկսելու են ավելի քիչ վաստակել: Չնայած հետագայում չի բացառվում, որ նույն անհատ տաքսիստները սկսեն ավելի շատ վաստակել՝ համագործակցելով նույն Յանդեքսի կամ նմանատիպ մեկ այլ ընկերության հետ:

    Բայց այ երկրորդ կետի հետ համաձայն չեմ շեշտադրման տեսկյունից: Իհարկե ճիշտ ես, որ նոր ընկերությունը փորձելու ա գնային քաղաքականությամբ ու նաև սերվիսի հաշվին դուրս մղել մրցակիցներին շուկայից (ըստ էության նրանց, ովքեր զիջում են էֆեկտիվությամբ ու մրցակցային առավելություններով): Բայց դա ոչ մի կերպ չի կարող վատ համարվել և ոչ մի կողմի համար: Դրանից շահում են բոլորը. շահում ա սպառողը՝ ստանալով ավելի մատչելի ու որակյալ ծառայություն, շահում ա պետությունը օտարերկրյա ներդրումների ու կապիտալի ներհոսքի տեսքով, շահում ա տուրիզմը՝ երկրում ունենալով առավել մրցակցային ծառայություն, շահում են շուկայում առկա այլ ընկերություններ, ովքեր ստիպված են լինելու մրցակցության պայմաններում անընդհատ լավացնել սեփական ծառայությունների որակն ու զարգացնել բիզնեսը....

    Լրիվ ուրիշ հարց ա էն, թե ինչպիսի դեպմինգային քաղաքականություն կարող ա իրականացնել նոր ընկերությունը իր մեծության ու ֆինանսապես կաշկանդված չլինելու հաշվին: Ու սա լրիվ պետության խնդիրն ա: Էստեղ նոր ընկերությունը ազատ ա վարվել էնպես, ինչպես թույն են տալիս մեր երկրում առկա բիզնես պայմանները: Նորին քննադատելով ու սպառալից կոչեր անելով, թե օգտվեք հայրենական արտադրանքից, եթե հայրենասեր ես, անտիմրցակցային հետադիմական մոտեցում ա, որի վերջը լավ չի լինում: Էստեղ եթե հարցեր կան, ապա միմիայն պետության ու օրենքին ա ուղղված, բայց ոչ երբեք սպառողին ու ներդրողին: Ամեն մեկը գործում ա իր շահից ելնելով՝ ինչի արդյունքում շահում են բոլորը: Հարցը էստեղ հավասար մրցակցային պայմանների ապահովում ա ու տնտեսական գերակայությունների պաշտպանությունն ա պետության կողմից:

    Ես ինքս օգտվելու եմ նրա ծառայությունից, որն ավելի էժան ու որակյալ կլինի: Ինչքան էլ ուզենան իմ մեջ Տիգրան Մեծից մնացած թասիբ արթնացնել, միևնույն ա ես մնալու եմ ռացիոնալ ու էգոիստ արարած ու առաջնորդվելու եմ միմիայն իմ շահով:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 20.06.2016, 17:04:

  4. #10623
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց այ երկրորդ կետի հետ համաձայն չեմ շեշտադրման տեսկյունից: Իհարկե ճիշտ ես, որ նոր ընկերությունը փորձելու ա գնային քաղաքականությամբ ու նաև սերվիսի հաշվին դուրս մղել մրցակիցներին շուկայից: Բայց դա ոչ մի կերպ չի կարող վատ համարվել և ոչ մի կողմի համար: Դրանից շահում են բոլորը. շահում ա սպառողը՝ ստանալով ավելի մատչելի ու որակյալ ծառայություն, շահում ա պետությունը օտարերկրյա ներդրումների ու կապիտալի ներհոսքի տեսքով, շահում ա տուրիզմը՝ երկրում ունենալով առավել մրցակցային ծառայություն, շահում են շուկայում առկա այլ ընկերություններ, ովքեր ստիպված են լինելու մրցակցության պայմաններում անընդհատ լավացնել սեփական ծառայությունների որակն ու զարգացնել բիզնեսը....
    Իսկ էն հազարավոր տաքսու վարորդնե՞րը, որոնք ընտանիք են պահում: Տուրիզմը ո՞նց ա շահում: Հաստատ Հայաստանը տուրիստներին չի գրավի, ինչ ա թե էժան տաքսին հանկարծ ավելի էժան ա դառնում, մանավանդ որ Հայաստան հասնելու համար նախ ինքնաթիռ ա պետք նստել, իսկ էդ ոլորտն արդեն տեղը տեղին քաքմեջ արած ա նույն օտարերկրյա ներդրողի շնորհիվ:

  5. #10624
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ ուրիշ հարց ա էն, թե ինչպիսի դեպմինգային քաղաքականություն կարող ա իրականացնել նոր ընկերությունը իր մեծության ու ֆինանսապես կաշկանդված չլինելու հաշվին: Ու սա լրիվ պետության խնդիրն ա: Էստեղ նոր ընկերությունը ազատ ա վարվել էնպես, ինչպես թույն են տալիս մեր երկրում առկա բիզնես պայմանները: Նորին քննադատելով ու սպառալից կոչեր անելով, թե օգտվեք հայրենական արտադրանքից, եթե հայրենասեր ես, անտիմրցակցային հետադիմական մոտեցում ա, որի վերջը լավ չի լինում: Էստեղ եթե հարցեր կան, ապա միմիայն պետության ու օրենքին ա ուղղված, բայց ոչ երբեք սպառողին ու ներդրողին: Ամեն մեկը գործում ա իր շահից ելնելով՝ ինչի արդյունքում շահում են բոլորը: Հարցը էստեղ հավասար մրցակցային պայմանների ապահովում ա ու տնտեսական գերակայությունների պաշտպանությունն ա պետության կողմից:

    Ես ինքս օգտվելու եմ նրա ծառայությունից, որն ավելի էժան ու որակյալ կլինի: Ինչքան էլ ուզենան իմ մեջ Տիգրան Մեծից մնացած թասիբ արթնացնել, միևնույն ա ես մնալու եմ ռացիոնալ ու էգոիստ արարած ու առաջնորդվելու եմ միմիայն իմ շահով:
    Լեո ջան, էդ ելույթը հիմարության գագաթնակետն էր ու չի կարելի էդպես անել, տգեղ ա, անդուր ա, պրոֆեսիոնալ չի, անգրագետ ա և այլն: Ես էդ հարցը չեմ էլ քննարկում:

    Բայց մեր պետության վրա սենց հարցերում հույս դնել չեմ պատրաստվում: Ավելի ճիշտ ոչ թե պետության, այլ իշխանության:

    Բնական ա, որ եթե նույն ծառայությունից կարողանամ շատ ավելի էժան օգտվել, քան ուրիշներից, կօգտվեմ: Բայց իրար մոտ գների ու որակների դեպքում ես նախընտրում եմ, որպես քաղաքացի, էսօրվա իրականությունում խթանել փոքր ու միջին բիզնեսին, հայկական սպառողին: Որպես օրինակ կբերեմ, որ ես գրեթե չեմ օգտվում սուպերմարկետներից, չնայած շատ հարցերում կարող ա ինձ ավելի հարմար են, նախընտրում եմ առևտուր ապահովել Սուրոյի ու Սուսանի պուճուր խանութին, Արշակի բանջարեղենի խանութին:

    Հիմա երբ մարդիկ էս ելույթից վրդովել են, ես լրիվ ճիշտ եմ համարում: Բայց երբ էդ վրդովմունքը բերում ա «իրանցից կհրաժարվեմ»-ի, իմ մոտ հարց ա առաջանում «Լֆիկն ավելի լա՞վն ա, որ իրա սուպերմարկետներից առևտուր ես անում» ոճով:

    Իմ համոզմամբ քիչ թե շատ ազատ ու մրցակային շուկաներից մեկը Հայաստանում հենց տաքսիների շուկան էր: Հիմա եթե ես վտանգ եմ տեսնում, որ ռուսական ընկերությունը էս ոլորտում ուզում ա մոնոպոլիա հաստատի, ես վրդովում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #10625
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էն հազարավոր տաքսու վարորդնե՞րը, որոնք ընտանիք են պահում: Տուրիզմը ո՞նց ա շահում: Հաստատ Հայաստանը տուրիստներին չի գրավի, ինչ ա թե էժան տաքսին հանկարծ ավելի էժան ա դառնում, մանավանդ որ Հայաստան հասնելու համար նախ ինքնաթիռ ա պետք նստել, իսկ էդ ոլորտն արդեն տեղը տեղին քաքմեջ արած ա նույն օտարերկրյա ներդրողի շնորհիվ:
    Արդեն ասեցի՝ հազարավոր տուն պահող տաքսիստներ պարտադիր չէ, որ դա անեն ի հաշիվ անորակ ու թանկ սերվիսի, ես անձամբ պատրաստ չեմ ու չեմ ուզում վճարել դրա համար: Էդ հազարավոր տաքսիստները հնարավորություն կունենան համագործակցել նրանց հետ, ովքեր առավել լավ են կազմակերպում տվյալ բիզնեսը, այլ ոչ թե ըստ ճաշակի ու տրամադրության ծառայություն մատուցեն:

    Տուրիզմը շահում ա նրանով, որ տուրիստը վստահ ա լինում, որ իրեն չեն խաբում, որ իրեն սպասարկում են արագ և ցիվիլ, որ իր կյանքը խիստ կապված չէ խլամ Օպելի տեխնիկական պարամետրերից ու արդեն հինգ շաբաթ չքնած շոֆերի առողջությունից:

    Իսկ թե ինչ ա տիրում օդային ուղևորափոխադրության ոլորտում, դա լրիվ ուրիշ թեմա ա ու էս կոնտեքստում ոչ մի կապ չունի:

  7. #10626
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն ասեցի՝ հազարավոր տուն պահող տաքսիստներ պարտադիր չէ, որ դա անեն ի հաշիվ անորակ ու թանկ սերվիսի, ես անձամբ պատրաստ չեմ ու չեմ ուզում վճարել դրա համար: Էդ հազարավոր տաքսիստները հնարավորություն կունենան համագործակցել նրանց հետ, ովքեր առավել լավ են կազմակերպում տվյալ բիզնեսը, այլ ոչ թե ըստ ճաշակի ու տրամադրության ծառայություն մատուցեն:

    Տուրիզմը շահում ա նրանով, որ տուրիստը վստահ ա լինում, որ իրեն չեն խաբում, որ իրեն սպասարկում են արագ և ցիվիլ, որ իր կյանքը խիստ կապված չէ խլամ Օպելի տեխնիկական պարամետրերից ու արդեն հինգ շաբաթ չքնած շոֆերի առողջությունից:

    Իսկ թե ինչ ա տիրում օդային ուղևորափոխադրության ոլորտում, դա լրիվ ուրիշ թեմա ա ու էս կոնտեքստում ոչ մի կապ չունի:
    Ախր Չուկն էլ արդեն ասեց, որ տեղից Հայաստանում տաքսիների գները շատ ցածր են ու դրանով մարդիկ տուն են պահում: Եթե դրանից էլ իջնի, ինչո՞վ են տուն պահելու: Ինչքան էլ ցիվիլ դառնան, ազնիվ աշխատեն, մեկ ա, մարդիկ գնալու են ավելի էժանի մոտ: Ստիպված պիտի էդ ցիվիլ դարձածներն էլ սկսեն էժան աշխատել, ու աստիճանաբար դուրս կմղվեն, որովհետև էժան աշխատելով ընդհանրապես եկամուտ չեն ունենա:

    Հավատա, տուրիստը Հայաստան գալիս, տաքսու որակը վերջին բանն ա, որին ուշադրություն ա դարձնում: Տուրիզմ զարգացնելու համար լիքը ուրիշ խնդիրներ պետք ա լուծվեն: Ու ավիատոմսերի գինը թիվ մեկ խնդիրն ա: Վերջին հաշվով, տուրիստի համար տարբերություն չկա հրապարակից օպերա տաքսին 500 դրամ ա վերցնում, թե 100 դրամ, բայց տարբերություն կա Հայաստան հասնելու համար 500 եվրո ա վճարում, թե 100 եվրո:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.06.2016), Շինարար (20.06.2016)

  9. #10627
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո ջան, էդ ելույթը հիմարության գագաթնակետն էր ու չի կարելի էդպես անել, տգեղ ա, անդուր ա, պրոֆեսիոնալ չի, անգրագետ ա և այլն: Ես էդ հարցը չեմ էլ քննարկում:

    Բայց մեր պետության վրա սենց հարցերում հույս դնել չեմ պատրաստվում: Ավելի ճիշտ ոչ թե պետության, այլ իշխանության:

    Բնական ա, որ եթե նույն ծառայությունից կարողանամ շատ ավելի էժան օգտվել, քան ուրիշներից, կօգտվեմ: Բայց իրար մոտ գների ու որակների դեպքում ես նախընտրում եմ, որպես քաղաքացի, էսօրվա իրականությունում խթանել փոքր ու միջին բիզնեսին, հայկական սպառողին: Որպես օրինակ կբերեմ, որ ես գրեթե չեմ օգտվում սուպերմարկետներից, չնայած շատ հարցերում կարող ա ինձ ավելի հարմար են, նախընտրում եմ առևտուր ապահովել Սուրոյի ու Սուսանի պուճուր խանութին, Արշակի բանջարեղենի խանութին:

    Հիմա երբ մարդիկ էս ելույթից վրդովել են, ես լրիվ ճիշտ եմ համարում: Բայց երբ էդ վրդովմունքը բերում ա «իրանցից կհրաժարվեմ»-ի, իմ մոտ հարց ա առաջանում «Լֆիկն ավելի լա՞վն ա, որ իրա սուպերմարկետներից առևտուր ես անում» ոճով:

    Իմ համոզմամբ քիչ թե շատ ազատ ու մրցակային շուկաներից մեկը Հայաստանում հենց տաքսիների շուկան էր: Հիմա եթե ես վտանգ եմ տեսնում, որ ռուսական ընկերությունը էս ոլորտում ուզում ա մոնոպոլիա հաստատի, ես վրդովում եմ:
    Չուկ ջան, քեզ հետ համաձայն եմ, ես էլ եմ հնարավորության դեպքում ընտրում հայրենական արտադրանքը, եթե գին ու որակը շատ չեն տարբերվում (նույնիսկ երբեմն կարող եմ ընտրել ավելի թանկ հայկականը, եթե դա իմ բյուջեի վրա շատ վատ չի անդրադառնում):

    Ինչ մնում ա էս ելույթին, ապա ես ոչ թե խոսում եմ կոնկրետ էս մի ելույթի մասին, այն նրա մասին, որ սա կարող ա քաղաքականություն դառնալ: Հուսով եմ, որ սա կլինի միանգամյա մի բան, որը ուղղակի կլինի բացթողում ու շատ արագ կշտկվի: Ու չեմ բացառում, որ էդ շտկումը կլինի հենց մեզ նման սպառողների քննադատությունների արդյունքում նաև: Հակառակ դեպքում եթե սխալմամբ էս քաղաքականությունը որդեգրվի, ապա դա հարված կլինի իրենք արդեն իսկ հաջողված բիզնեսին:

  10. #10628
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ մնում ա էս ելույթին, ապա ես ոչ թե խոսում եմ կոնկրետ էս մի ելույթի մասին, այն նրա մասին, որ սա կարող ա քաղաքականություն դառնալ: Հուսով եմ, որ սա կլինի միանգամյա մի բան, որը ուղղակի կլինի բացթողում ու շատ արագ կշտկվի: Ու չեմ բացառում, որ էդ շտկումը կլինի հենց մեզ նման սպառողների քննադատությունների արդյունքում նաև: Հակառակ դեպքում եթե սխալմամբ էս քաղաքականությունը որդեգրվի, ապա դա հարված կլինի իրենք արդեն իսկ հաջողված բիզնեսին:
    Գրեթե վստահ եմ, որ մեղայականով են հանդես գալու: Սպասենք, տեսնենք: Ամեն դեպքում էն առաջին գրածիս մեջ էլ էի գրել.
    Իրա մոտեցումները ինձ կարող ա հետաքրքրեն, եթե դրանք տարածվելու միտում ունենան, իսկ էս դեպքում մարդ ա, անկապ ելույթ ա ունեցել:
    Եթե դրանք կդառնան քաղաքականություն, տարածվելու միտում կունենան, էդ դեպքում դրա դեմ «պայքարի մարտիկ» կդառնամ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (20.06.2016)

  12. #10629
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր Չուկն էլ արդեն ասեց, որ տեղից Հայաստանում տաքսիների գները շատ ցածր են ու դրանով մարդիկ տուն են պահում: Եթե դրանից էլ իջնի, ինչո՞վ են տուն պահելու: Ինչքան էլ ցիվիլ դառնան, ազնիվ աշխատեն, մեկ ա, մարդիկ գնալու են ավելի էժանի մոտ: Ստիպված պիտի էդ ցիվիլ դարձածներն էլ սկսեն էժան աշխատել, ու աստիճանաբար դուրս կմղվեն, որովհետև էժան աշխատելով ընդհանրապես եկամուտ չեն ունենա:

    Հավատա, տուրիստը Հայաստան գալիս, տաքսու որակը վերջին բանն ա, որին ուշադրություն ա դարձնում: Տուրիզմ զարգացնելու համար լիքը ուրիշ խնդիրներ պետք ա լուծվեն: Ու ավիատոմսերի գինը թիվ մեկ խնդիրն ա: Վերջին հաշվով, տուրիստի համար տարբերություն չկա հրապարակից օպերա տաքսին 500 դրամ ա վերցնում, թե 100 դրամ, բայց տարբերություն կա Հայաստան հասնելու համար 500 եվրո ա վճարում, թե 100 եվրո:
    Էն, որ տաքսու նոմինալ գները ցածր են, էդ դեռ չի նշանակում, որ իրականում էլ են ցածր: Հայաստանում էսօր միջին աշխատավարձը կազմում ա 183 հազար դրամ ա, ու երբ դու ստիպված ես լինում մեկ անգամ տաքսուց օգտվելու համար վճարել աշխատավարձիդ 0.5-1%-ը, էդ արդեն էժանության մասին չի խոսում (էլ չեմ ասում, թե դա միջին վիճակագրան ընտանիքի օրական ծախսերի որ մասը կարող ա լինել): Եթե մինիմալի գինը 500-ից 100 իջեցնելը էդքան նշանակություն չունենար մեր բնակչության համար, ապա դա էսքան չէր կարևորվի ու երևի թե Յանդեքսը դրան չգնար էլ:

    Ու էլի եմ ասում, «ինչո՞վ են տուն պահելու»-ն ոչ մի կերպ չի հիմնավորում ոչ որակյալ ծառայություն մատուցելը: Ինչպես ոչ մի կերպ արդարացված չեմ համարում էն հանգամանքը, որ ես պիտի եկամտային հարկ վճարեմ, իսկ դրանից աշխատավարձ ստանա պետական համակարգում զբաղված աշխատուժի ավելցուկը, որը բացի «տուն պահելու» խնդիրց ուրիշ ոչինչ չի անում, ու հանգիստ կարող են էդ հաստիքները կրճատվել: Ինչու՞ պիտի որևէ ռացիոնալ մարդ պատրաստ լինի աշխատել ուրիշին պահելու համար, եթե իհարկե դա չի անում որպես բարեգործություն...
    Վերջին խմբագրող՝ Լեո: 20.06.2016, 17:57:

  13. #10630
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուրիստի համար էլ ոչ թե գինն ա կարևոր, այլ հուսալիությունը:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 20.06.2016, 18:01:

  14. #10631
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, որ տաքսու նոմինալ գները ցածր են, էդ դեռ չի նշանակում, որ իրականում էլ են ցածր: Հայաստանում էսօր միջին աշխատավարձը կազմում ա 183 հազար դրամ ա, ու երբ դու ստիպված ես լինում մեկ անգամ տաքսուց օգտվելու համար վճարել աշխատավարձիդ 0.5-1%-ը, էդ արդեն էժանության մասին չի խոսում (էլ չեմ ասում, թե դա միջին վիճակագրան ընդանիքի օրական ծախսերի որ մասը կարող ա լինել): Եթե մինիմալի գինը 500-ից 100 իջեցնելը էդքան նշանակություն չունենար մեր բնակչության համար, ապա դա էսքան չէր կարևորվի ու երևի թե Յանդեքսը դրան չգնար էլ:

    Ու էլի եմ ասում, «ինչո՞վ են տուն պահելու»-ն ոչ մի կերպ չի հիմնավորում ոչ որակյալ ծառայություն մատուցելը: Ինչպես ոչ մի կերպ արդարացված չեմ համարում էն հանգամանքը, որ ես պիտի եկամտային հարկ վճարեմ, իսկ դրանից աշխատավարձ ստանա պետական համակարգում զբաղված աշխատուժի ավելցուկը, որը բացի «տուն պահելու» խնդիրց ուրիշ ոչինչ չի անում, ու հանգիստ կարող են էդ հաստիքները կրճատվել: Ինչու՞ պիտի որևէ ռացիոնալ մարդ պատրաստ լինի աշխատել ուրիշին պահելու համար, եթե իհարկե դա չի անում որպես բարեգործություն...
    Էն, որ միջին աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացու համար տաքսին ոչ էժան հաճույք ա, համաձայն եմ: Բայց դրա լուծումը ոչ թե տաքսին ավելի էժանացնելն ա, այլ հասարակական տրանսպորտը բարելավելը, որ տաքսին հիմնական փոխադրամիջոց չլինի, որովհետև 100 դրամն արդեն խայտառակ էժան ա, արդեն հասարակական տրանսպորտի գին ա:

    Որակյալ-ոչ որակյալ ծառայություն մատուցելն ու թանկ-էժան ծառայություն մատուցելը տարբեր բաներ են: GG-ի մտնելու շնորհիվ առողջ մրցակցություն ստեղծվեց դաշտում, շատ վարորդներ ձգվեցին, արդեն վախենում են ասել՝ մանր չունեմ, որտև գիտեն, որ մարդիկ կգնան էն ծառայության մոտ, որի վարորդները միշտ ունեն մանր: Իսկ ինչո՞վ են տուն պահելու պահը հեչ համեմատելի չի անգործ չինովնիկների հետ: Ի վերջո, տաքսու վարորդները աշխատում են, գործ անում են, ծառայություն մատուցում են: Լավ-վատ, բայց անում են, հետևաբար պետք ա դրա համար վարձատրվեն:

    Ինձ էս պահին ամենաշատը մտահոգում ա, որ ևս մեկ անգամ փորձ ա արվում Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը վարի տալու: Սուպերմարկետներն արդեն դա արեցին: Հիմա ինձ ասա, որպես ռացիոնալ մարդ դու ուզում ես, որ քո փողերով հարուստներն ավելի՞ հարստանան, թե՞ որ ոմն Վալոդ իրա էրեխու համար կոշիկ առնելու փող աշխատի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (20.06.2016)

  16. #10632
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուրիսի համար էլ ոչ թե գինն ա կարևոր, այլ հուսալիությունը:
    Հուսալիության պահով gg-ն կա ու կա, էլ յանդեքս մտցնել պետք չի: Ես որպես տուրիստ gg-ից եմ միշտ օգտվում ու միշտ շատ գոհ եմ:

  17. #10633
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսալիության պահով gg-ն կա ու կա, էլ յանդեքս մտցնել պետք չի: Ես որպես տուրիստ gg-ից եմ միշտ օգտվում ու միշտ շատ գոհ եմ:
    Դե որ տենց ա, էլ ինչի՞ են gg-ից խառնվել իրար, Յանդեքս ա էլի, թող իր համար կողքից լինի, չի խանգարում

  18. #10634
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ի վերջո, մենք չգիտենք՝ Յանդեքսը որակյալ ծառայություն ա ապահովելու, թե չէ: Մենք մենակ գիտենք, որ ավելի էժան ա լինելու: Ու էդպիսով կարան նույն հաջողությամբ նույն հազար գիշեր չքնած, ծխող վարորդին գործի վերցնել: Ու արդյունքում որակը չի լավանալու, եղած նույնիսկ ավելի որակյալները շուկայից դուրս են մղվելու, ունենալու ենք անորակ ու էժան տաքսու մոնոպոլիա: Իհարկե, սա վատթարագույն սցենարն ա: Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ սա իրականություն չի դառնա:

  19. #10635
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ տենց ա, էլ ինչի՞ են gg-ից խառնվել իրար, Յանդեքս ա էլի, թող իր համար կողքից լինի, չի խանգարում
    Որովհետև էժան գնով մտնելով շուկան իրանցով են անելու ու բոլորին խփեն: Դեռ մենակ ջիջին ա խառնվել իրար, բայց որ շուխուռը շատ տարածվի, մյուսներն էլ կխառնվեն:

Էջ 709 1112-ից ԱռաջինԱռաջին ... 209609659699705706707708709710711712713719759809 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •