Տեսար, մտքովս չէր անցել: Որ ստեղնը սեղմեմ, որ թեման բացվի?
Մի պարզ օրինակ բերեմ: Վերջերս keyboard-ի մոտ խնդիր էր առաջացել, որը կարծես թե լուծում ստացավ: Հիմա ինձ հետաքրքիր ա, նման օրինակների դեպքում Եվրոպաբնակ հայերը ինչպես կվարվեն? Կհասնեն արդյոք արդյունքի? Կծախսեն էդ ժամանակն ու <<նյարդերը>>?
Ուղղակի էստեղ հարցը էն ա, որ պիտի տվյալ երկրի քաղաքացի լինեն: Չեմ կարծում, թե փախստականի կարգավիճակում կարողանան ընկնեն նման խնդիրների հետևից:
Cassiopeia (18.06.2016), Ուլուանա (18.06.2016)
Պարզ ա, որ լիքը բաներ կան: Բայց կարծում եմ ավելի շատ քաղաքացուն դրանք կհետաքրքրի: Օրինակներ բերեմ`
* Երբ գիշերվա ժամերին բակից լսվում է բարձր երաժշտություն ոստիկանությանը դիմում են? Փորձում են ինքնուրույն լուծել այս խնդիրը?
* Մեքենաների խախտումների վիդեոներով կիսվում են ճանապարհային ոստիկանության հետ? Փորձում են նրանց պատասխանատվության ենթարկել? Օրինակ մեքենայի մեջից բան շպրտելը, ոչ թույլատրելի տեղերից հետադարձ կատարելը, կարմիր լույսերի տակից անցնելը, ոչ ճիշտ տեղ կայանած մեքենաները:
* Ընտրությունների ժամանակ կաշառք վերցնողների մասին տեղյակ պահում են?
* Համալսարանական քննություններին կաշառք տվողների մասին տեղյակ պահում են ոստիկանությանը, որ հետագայում նրանց դիպլոմները չհավասարվեն իրենցիններին:
Օրինակ ես փորձում եմ էս հարցերը լուծել իմ միջոցներով, կամ ուղղակի լռել: Ինքս փորձում եմ չանել, տարիքով փոքրերին սովորեցնել, ծանոթներին նկատողություն անել: Բայց ոստիկանությունից օգնություն ստանալը դեռ մենթալիտետումս չկա:
Քանի որ էս մարդու բուռն ու էմոցիոնալ ելույթը խիստ հակասական տրամադրություններ ա ստեղծել, կուզենայի ակումբեցիների կարծիքներն էլ լսել:
Անձամբ ինձ վրա բացասական տպավորություն թողեց: Մրցակցության պայմանների խստացումից մի տեսակ շատ են իրար խառնվել, համարյա պանիկայի աստիճանի... Ըստ իս լրիվ հակառակ էֆֆեկտը կունենա ազգայինի վրա շեշտը դնելով փորձել մրցակցել Յանդեքսի հետ: Էն ժամանակ երբ իրենք շուկայից դուրս էին մղում նույն հայկական տաքսի ծառայություններին՝ կիրառելով նաև հենց նույն գնային դեմպինգի քաղաքականությունը, դա լրիվ նորմալ էր, խնդիր չկար, բիզնես ա՝ բա ոնց (նույնը ես եմ մտածում, բիզնեսում գործում են բիզնեսի կանոնները, բիզնեսում կարևորը սպառողներն են)... Իսկ հիմա պարզվում ա, որ ոչ հայկական բիզնեսից օգտվելը կամ գովազդելը դավաճանություն ա...
Ներկա աշխարհում մրցակցությանը դիմանում են միմիայն համահունչ մարկետինգային ու գնային քաղաքականությամբ, սպառողական խմբերի ճիշտ թիրախավորմամբ ու նորարար մոտեցումների առաջարկմամբ (ինչը մինչև հիմա իրենց մոտ ստացվում ա), բայց ոչ երբեք ազգային էմոցիոնալ լարերի վրա խաղալ փորձելու միջոցով (մինչև իսկ Վազգեն Սարգսյանին հիշելով ու ազգի՝ դարերով եկող ստրկամտության մասին եզրահանգումներով)...
Ամեն դեպքում իրեց գաղափարը լավն ա ու արդիական, դրա համար սենց հաջողությունների ա հասել: Բայց եթե սենց երևույթները շարունակվեն, ըստ իս հետընթացից խուսափել չի հաջողվի, մանավանդ որ մրցակիցը շատ ուժեղ ու փորձառու ա:
Դուք ի՞նչ կասեք:
Կարծում եմ, որ էս հիմարագույն ելույթին չափից ավելի շատ ա ուշադրություն դարձվում: Որ չկրկնվեմ, ֆեյսբուքի ստատուսս քոփիփեյսթեմ.
Հեսա սաշիկը տեսնելու ա, թե GG-ին ինչ թվերի հետ ա խաղում, ու GG-ն դառնա G
հ.գ. GG-ից չեմ օգտվել, բայց օգտվելու եմ: Օգտվելու եմ ոչ թե ռազմահայրենասիրական դրդումներից կամ ինադի ընկնելու համար, այլ որտև միշտ էլ ուզել եմ օգտվել, բայց ինչ-որ գործը դրան չի հասել: Ուզել եմ օգտվել, որտև ըստ բոլոր ֆիդբեքերի ինքը լավ ծառայություն ա մատուցում: Ու ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե իրա համահիմնադիրներից մեկը ինչ քաղաքական կամ կրոնական հայացք ունի, ինչ ռասայից ա, սեռական ինչ կողմնորոշում ունի, կամ ուրիշ նման բան: Իրա մոտեցումները ինձ կարող ա հետաքրքրեն, եթե դրանք տարածվելու միտում ունենան, իսկ էս դեպքում մարդ ա, անկապ ելույթ ա ունեցել: Յանդեքսից էլ կօգտվե՞մ, թե՞ չէ՝ հետո կերևա: Էս պահին կարծում եմ, որ չեմ օգտվի: Որտև իմ տպավորությամբ իրանք տգեղ դեմփինգ են անում, որը բերելու ա Հայաստանում լիքը տաքսի սերվիսների փակմանը, տաքսիստների քիչ փող վաստակելուն, հասարակական տրանսպորտի խնդիրներն ա ավելացնելու, իսկ շահույթները պատկանելու են ոչ հայկական ընկերությանը: Էդ ինձ ձեռ չի տալիս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (20.06.2016)
էս հայկական ube՞r-ն ա
Ստեղ էլ ասեմ. Չուկի հետ համաձայն եմ: Ինչ մի սաղ խառնվել են իրար, ափը ջնջում են հեռախոսից: Մի ապուշ ելույթ ա էլի, սաղն էլ որևէ ապուշ ելույթ կյանքում գոնե մի անգամ ունենում են:
Արտ, gg-ից ես էլ եմ շարունակելու օգտվել, քանի դեռ ավելի հարմար, որակյալ ու մատչելի ալտերնատիվ ծառայություն չեմ գտել: Մյուս կողմից էլ թափով app-ը ջնջողներին ու mobi-ին ու taxoline-ին անցնողներին էլ չեմ հասկանում:
Ահագին ժամանակ ա օգտվում եմ gg-ից ու երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել: Ընդհակառակը՝ լիքը գովելու բաներ ունեմ, նորմալ հագնված, չծխող վարորդներ, մաքուր ավտոմեքնենաներ, նորմալ աշխատող հաշվիչ, արագ ու շատ բարձր որակի սպասարկում:
Հիմա հետ գամ պրեզենտացիային, իրոք խայտառակություն էր ու լավ կլինի ինքն այլևս երբեք, երբեք մեծ դահլիճի դիմաց բերանը չբացի: Հա, ուրիշ ավելի հզոր ընկերություն է մտնում շուկա, պետք չի վախից տակներն անել ու աջ ու ձախ ասրյանական ոճով ռազմահայրենասիրական ոգի արթնացնել, հաճախորդներին վիրավորել, այլ պետք ա նստել, ռազմավարություն մշակել, թե ինչպես պետք է առնեն Յանդեքս տաքսու դեմը ու էդ ռազմավարությունը ներկայացնել Բարքեմփին: Եթե gg-ի ամբողջ ղեկավարությունը տենց ա մտածում, էս ընկերությունը ապագա չունի ու երկար չի դիմանա:
Ի դեպ մինչև էդ պրեզենտացիան լսելը ես Yandex-ի նկատմամբ բացասական էի տրամադրված, որովհետև տեսնում էի, թե gg-ն ինչ լավ ու գրագետ աշխատանք էր տանում ու ուզում էի, որ իրենք ավելի առաջ գնան: Երեկ իմացա, որ իրենց մարկետինգի տնօրենն արդեն որոշ ժամանակ է իրենց հետ չի, ինչի հետևանքն էլ երեկվա պրեզենտացիան էր:
Հիմա որ Յանդեքսը մտնի Հայաստան, օգտվելու եմ ու եթե ավելի հարմար ու որակյալ եղավ ծառայությունը, կարող ա էլ հետ չվերադառնամ gg: Մեր համար ինչքան շատ լինի մրցակցությունը, էդքան լավ՝ ավելի որակյալ ու էժան ծառայություն կստանանք: Ու թող էլ ոչ մեկ չհամարձակվի խաղալ հայրենասիրական ու պաթոսի լարերի վրա:
I may be paranoid but no android!
Ռուֆ, ուղղակի Յանդեքսը լինելով արդեն կայացած ընկերություն, կարա արխային դեմփինք անի, մի քանի տարի վնասով աշխատի (ինչպես ֆեյսբուքում մեկը նշեց): Ու բնական ա, որ տենց տակներն են արել, առավելևս որ Հայաստանում բավական ընդունված տակտիկա ա փոքր բիզնեսներին խփելը: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կարան իրանք Յանդեքսի դեմն առնեն: Ու իրոք էդ դեբիլ պրեզենտացիան չարժեր: Բայց իրոք չեմ հասկանում էն մարդկանց, որոնք միանգամից ափը ջնջում են: Ախր կոնկրետ տաքսի մոբի փորձել եմ: Չի աշխատում էդ անտեր ափը կամ մեքենան չի գալիս: Հո զոռով չի: Եթե մարդիկ անորակ ծառայությունը նախընտրում են որակյալից, ինչ ա թե վերջինիս տնօրենը դեբիլ ելույթ ա ունեցել, ես էլ ինչ ասեմ:
Բայց մի բան էլ ասեմ. Յանդեքսը մենակ ջիջիին չի ոտք մեկնում, նաև հասարակական տրանսպորտի տակն ա փորում տենց գներ առաջարկելով: Ու մի շա՜տ փոքր հույս ունեմ, որ դրա արդյունքում վերջապես հասարակական տրանսպորտի որակը կլավացնեն: Բայց դե կարա մեկ այլ բան լինի. ուղղակի էդ գծատերերը չթողնեն Յանդեքսը մտնի:
Բյուր ջան, բայց լրիվ նույն ձևի էլ gg-ն ա անհատ ձեռներեց տաքսիստների գործին խփել: Հա, էս դեպքում լավ ա արել, որ խփել ա ու լավ ա արել, որ օպերայի լոդր տաքսիստներն ու օդանավակայանի հաբռգած տաքսիստները իր պատճառով տուժել են: Բայց եթե գլոբալ նայես, gg-ն էլ ա Հայաստանում լրիվ նույն բանն արել, ինչում որ հիմա Yandex-ին ա մեղադրում, չնայած Yandex-ը սկի դեռ չի էլ սկսել աշխատելը:
Մոբիից ես էլ եմ օգտվել ու խիստ դժգոհ եմ, էնտեղի մարկետինգն ավելի ահավոր վիճակում ա, երբ մի օր զանգեցին ու ինձ տեղեկացրին, որ քանի որ ահագին ժամանակ ա իրենցից ավտոմեքենա չեմ պատվիրում, իմ համարը հեռացնում են համակարգից:
Ու մեկ էլ ընկերության տնօրենի ելույթը կարևոր ա, ինքն իր ընկերության դեմքն ա ու իր ասած յուրաքանչյուր բառը ուղղակիորեն խոսում ա ընկերության ներքին կուլտուրայի, տեսլականի ու այլ բաների համար: Ու շատ դեպքեր են եղել բիզնեսի պատմության մեջ, երբ մենեջմենթի սխալ բառի կամ արտայտած մտքի պատճառով ամբողջ բիզնեսը վարի ա գնացել: Չեմ ասում, որ gg-ի էս ելույթը անդառնալի հետևանքներ կունենա իրենց վրա, որոշ չափով վնաս անկասկած հասցրել ա:
I may be paranoid but no android!
դամփինգի դեմ առնելու պատասխանատվությունը ո՛չ ծառայություն մատուցողին ա, ո՛չ էլ առավելևս ռազմահայրենասեր սպառողինը. այլ պետությանը:
էս կոնտեկստում վիդեոյի քննարկումը շատ անլուրջ ու զգացմունքային արձագանք ա: Ավելի կարևոր խնդիր ա տեղական փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը, ավելի ճիշտ դրա բացակայությունը, առնվազն դամփինգներից պաշտպանությունը: Անկախ նրանից բիզնեսի հիմնադիրը աջ ռադիկալ ռասիստ, քսենոֆոբ ա, թե պանկ:
Chuk (20.06.2016)
Ռուֆ, gg-ն նույն ձևի չի խփել: Ինքը շուկա մտել ա նույն գներով: Տարբերությունն էղել ա էն, որ էդ նույն գնով ինքն ավելի որակյալ ծառայություն ա մատուցել: Ինչո՞վ ա gg-ն տարբերվում այլ տաքսի ծառայություններից կամ անհատ տաքսիստներից: gg-ի հաշվիչը ճիշտ ա աշխատում, թվեր չի կրակում: Արդյունքում՝ թվում ա ավելի էժան ա, բայց էժան չի, ուղղակի վճարում ես էն, ինչ պիտի վճարեիր, ոչ թե ավելի շատ: Պլյուս նորմալ վարորդները, պատվիրելու հեշտությունը և այլն: Արդյունքում՝ gg-ն շուկան գրավեց զուտ արդար մրցակցության շնորհիվ: Դեմփինգ չէր կարա աներ, էդ ռեսուրսը չուներ: Իսկ Յանդեքսը կարա անի: Ու ստեղ իրոք վտանգի հոտ ա գալիս. gg-ն շատ լավ օրինակ ա, թե ոնց Հայաստանում կարելի ա զրոյից հաջող բիզնես սկսել ու կարա ուրիշներին էլ լավ օրինակ ծառայի, որ իրանք էլ էդ անեն: Բայց եթե Յանդեքսը կա, կարա քանդի սաղ: Լավ կլիներ՝ էս ռազմահայրենասիրական ճառի փոխարեն էդ տղան սենց քայլ առ քայլ բացատրեր էս ամեն ինչը: Բայց մյուս կողմից, փորձում եմ ինձ իրա տեղը դնել ու պատկերացնում եմ, թե ոնց ա վատացել Յանդեքսի ելույթից հետո ու մի գիշերում նստել, էս դեբիլ պրեզենտացիան պատրաստել:
Սագիտարիուսը ճիշտ ա ասում, պետությունը պիտի դեմփինգի դեմն առնի: Բայց պետությունն էշ ա, իրա հեչ վեջը չի: Ոնց որ Աերոֆլոտի արած դեմփինգի դեմը կանգնեց, նենց էլ սա: Մաքսիմում դեմը կառնի էն ժամանակ, հենց իրանց մարշուտկեքը սկսեն տուժել:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ