դը-դը-դը-դըըը՜մ
![]()
դը-դը-դը-դըըը՜մ
![]()
Շինը էլի ինձ ծեծելու ա իրա գրառումը մեջբերելու համար, բայց ախր ոնց չմեջբերես, երբ ասելու բան կա
Ուրեմն էս թեմայի հետ կապված. ինձ թվում ա՝ սենց հարցերում ընկել ես Հայաստանին ամենանման երկրում: Հավատացնում եմ քեզ, որ ամբողջ Եվրոպան տենց չի: Նույնիսկ լիքը կատակներ կան էդ թեմաներով, որ ասենք անգլիացին գերմանացուն ասում ա՝ ինձ հյուր արի ընթրիքի, գերմանացին դաֆթարը հանում ա, որ հարմար օր գտնի, անգլիացին շշմած նայում ա էրեսին: Կամ ասենք որ ֆիննական մշակույթի դասեր էինք անցնում, մեզ սովորացնում էին, որ ֆինների հետ մտերմանալը դժվար ա, բայց եթե ասեց՝ ինձ հյուրի արի, ուրեմն իսկապես հրավիրում ա, պետք չի մերժել:
Դրա համար էսքան ժամանակ եթե մեկն ասում ա՝ ինձ հյուր արի կամ գնանք խմելու կամ էս անենք, էն անենք, առաջին հերթին ազգությունից կախված եմ փորձում հասկանալ՝ քաղաքավարության համար ա ասում, թե իրոք տենց ա ուզում: Երկրորդ հերթին էլ կոնկրետ մարդուն լավ իմանալով եմ հասկանում: Ընդհանրապես, վերջերս բրիտանացի-հոլանդացի անգլերեն բառարան էր պտտվում ինտերնետներում, թե՝ բրիտանացին ինչ ա ասում, ինչ նկատի ունի, իսկ հոլանդացին ոնց ա հասկանում: Դրա մի վերսիան էս ա, բայց չգիտեմ ինչու հոլանդացիները փոխարինված ա մյուսներով:
![]()
չէի ասի, որ հենց մենակ ու կոնկրետ բրիտանացիներն են տենց, գուցե բրիտանական միջավայրն ա բոլորի վրա ազդում, չգիտեմ
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հազվադեպ ա, որտև Հայաստանում ամեն վայրկյան նոր մարդկանց հետ չես ծանոթանում, երբ էլ ծանոթանում ես, հազվադեպ էդ նույն բանից անում են, անցնում, գնում ա: Հայաստանում ապրելիս էլ սենց թե նենց ունես քո շրջապատը, ու որ մեկը տենց մի բան ա ասում, հետո թռնում խոսքից, սովորաբար շատ չես խորանում, չես էլ նկատում, որտև մեկ ա ունես քո նեղ կռուգը: Իսկ դրսում առաջին մի քանի տարիների ընթացքում դու դեռ շրջապատ ես կառուցում, դեռ փորձարկում ես՝ էս մարդու մոտ թողնես, թե չթողնես: Դրա համար ավելի նկատելի են դառնում սենց դեպքերը: Հեսա որ փորձես հետ գնալ Հայաստան ու հին կապերը վերականգնել, կզգաս, թե Հայաստանում էլ ինչ աստիճանի էդ ձևի ա: Տո Հայաստանում բեթար ա, որովհետև կա նաև վերջին վայրկյանին քենսըլելու սովորություն, այսինքն՝ քեզ թույլ են տալիս նույնիսկ օր ու ժամ նշանակել, բայց հանդիպումից մի քանի ժամ առաջ լավագույն դեպքում, հինգ րոպե առաջ՝ վատագույն դեպքում, զանգում-ասում են՝ չի ստացվի: Ի դեպ, էդ փորձի վրա հիմնվելով ես Երևանում միաժամանակ նույն ժամին միշտ երեք հանդիպում եմ նշանակում, որովհետև գիտեմ՝ մյուս երկուսը քենսըլվելու են:
Ուլուանա (15.04.2016)
Չէի ասի։ Զուտ լեզվի հետ առնչվելով էլ կարելի ա իմանալ տենց բաները. կարծում եմ՝ գրքերը, կինոները լրիվ հերիք են դրա համար, հեչ պարտադիր չի նույնիսկ ճամփորդելը, էլ չեմ ասում՝ տվյալ երկրներում ապրելը։ Հատկապես զարմանում եմ, որ Եվրոպայում կարող ա տենց բաները չհասկանան, որտև ամեն դեպքում լիքը տուրիստներ են գալիս–գնում, պիտի որ սովորած լինեն մարդիկ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ