User Tag List

Էջ 703 1112-ից ԱռաջինԱռաջին ... 203603653693699700701702703704705706707713753803 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,531 համարից մինչև 10,545 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #10531
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դը-դը-դը-դըըը՜մ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.04.2016), Նաիրուհի (08.04.2016)

  3. #10532
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, ես կոնկրետություն եմ սիրում, հա-ն հա ա, չէ-ն չէ ա: Արի հանդիպենքը արի հանդիպենք ա: Սուրճ խմելու գնալու առաջարկը սուրճ խմելու գնալու առաջարկ ա: Սիրելը սիրել ա, տենչալը տենչալ ա: Պայմավորությունը պայմանավորություն ա, ու եթե մի բան եմ պլանավորել, եսիմ ինչ պիտի լինի, որ էդ պլանավորածս փոխեմ ու մարդկանց ասեմ, որ լավ, չի հարմարվում, կներեք: Եթե ուրիշ բան ա մեջ ընկնում, ուղղակի ուրիշ ժամի կգցեմ, ոչ թե՝ վայ, սա ավելի կարևոր ա, նա վերջ, որովհետև չէ՞ որ մարդկանց հետ պլանավորել եմ, մարդիկ ինձ վրա կոպիտ ասած հույս են դնում:

    Ձևը չեմ սիրում ու չեմ հասկանում: Էստեղ մարդիկ մի սենց բան ունեն՝ մի օր գնանք խմելու, սկզբում ինձ ասում էին, սկսում էի օր, ժամ առաջարկել, կամ եթե էդ պերիոդ զբաղված եմ, ասում էի՝ բեր թողանք մի երկու շաբաթից, հիմա խառն եմ: Հետո ջոգի, որ դա ինչ-որ «քաղաքավարի» ժեստ ա, բան ա՝ ասում են ու իրանց համար զարմանալի ա, որ դու սկսում ես էդ պահին քո գրաֆիկը նայել: Վերջը հիմա որ ասում են՝ գնանք խմելու, սովորել եմ, հա բա ոնց, անպայման, ու անցավ գնաց, բայց չի դզում մի այլ կարգի էդ ձևը:
    Լավ էդ հեչ, մարդը քեզ խնդրում ա, հետդ ժամ ա պայմանավորվում, դու քո գործերը համապատասխան ես դասավորում, մեկ էլ կամ հետաձգում ա, կամ չի գալիս, հաջորդ անգամ՝ վայ կներես, հաջորդ անգամ, ասում ես՝ բեր գիտե՞ս ինչ, ինչ-որ սա չի դառնում էլի, թարգը տանք, -վայ խի՞, չէ էլի, խնդրում եմ, շատ եմ ուզում: Լո՞ւրջ: Դե արի բան հասկացիր:

    Բայց երևի մենակ եվրոպական չի, կամ սկի չի կարելի ընդհանրացնել, էստեղ ամեն երկրից էլ կան, երևի ուղղակի մարդկային ա: Մեր ակումբից օրինակ երկու ակումբցիներ վարկանիշով, անձնական նամակով քանի անգամ գրել էին, թե ոնց են ուզում ծանոթանան հետս, մի օր պիտի խմենք, բան: Օքեյ: Ես խմելու մեծ սիրահար չեմ, ոչ էլ ծանոթանալու՝ անկեղծ ասած, բայց որ մարդիկ հա ասում են, ասում ես՝ հա: Երևան գնալիս մի անգամ եմ տեղյակ պահում, դե մարդ ա հարմար չի, բայց հետո էլի ինչ-որ ձևով ցույց ա տալիս, որ շատ ա ցանկանում հետդ ծանոթ լինել, երկրորդ անգամ՝ էլի չի հարմարվում, երրորդ անգամ նոր միանգամից տասերորդ անգամ հասկանում, որ դա ուղղակի դրական վերաբերմունք ցույց տալու ձև ա, ոչ թե սֆաթդ տեսնելու անհագ ցանկություն: Ճիշտ չի էլի:

    Վերջը խառն ա: Բայց ընդհանուր շատ լավ եմ, էս մայիսն անցնի, կերևա ավելի շուտ:
    Շինը էլի ինձ ծեծելու ա իրա գրառումը մեջբերելու համար, բայց ախր ոնց չմեջբերես, երբ ասելու բան կա
    Ուրեմն էս թեմայի հետ կապված. ինձ թվում ա՝ սենց հարցերում ընկել ես Հայաստանին ամենանման երկրում: Հավատացնում եմ քեզ, որ ամբողջ Եվրոպան տենց չի: Նույնիսկ լիքը կատակներ կան էդ թեմաներով, որ ասենք անգլիացին գերմանացուն ասում ա՝ ինձ հյուր արի ընթրիքի, գերմանացին դաֆթարը հանում ա, որ հարմար օր գտնի, անգլիացին շշմած նայում ա էրեսին: Կամ ասենք որ ֆիննական մշակույթի դասեր էինք անցնում, մեզ սովորացնում էին, որ ֆինների հետ մտերմանալը դժվար ա, բայց եթե ասեց՝ ինձ հյուրի արի, ուրեմն իսկապես հրավիրում ա, պետք չի մերժել:

    Դրա համար էսքան ժամանակ եթե մեկն ասում ա՝ ինձ հյուր արի կամ գնանք խմելու կամ էս անենք, էն անենք, առաջին հերթին ազգությունից կախված եմ փորձում հասկանալ՝ քաղաքավարության համար ա ասում, թե իրոք տենց ա ուզում: Երկրորդ հերթին էլ կոնկրետ մարդուն լավ իմանալով եմ հասկանում: Ընդհանրապես, վերջերս բրիտանացի-հոլանդացի անգլերեն բառարան էր պտտվում ինտերնետներում, թե՝ բրիտանացին ինչ ա ասում, ինչ նկատի ունի, իսկ հոլանդացին ոնց ա հասկանում: Դրա մի վերսիան էս ա, բայց չգիտեմ ինչու հոլանդացիները փոխարինված ա մյուսներով:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.04.2016), Շինարար (15.04.2016)

  5. #10533
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չէի ասի, որ հենց մենակ ու կոնկրետ բրիտանացիներն են տենց, գուցե բրիտանական միջավայրն ա բոլորի վրա ազդում, չգիտեմ

  6. #10534
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    չէի ասի, որ հենց մենակ ու կոնկրետ բրիտանացիներն են տենց, գուցե բրիտանական միջավայրն ա բոլորի վրա ազդում, չգիտեմ
    Բրիտանացիները, հայերը, ռումինացիները, ամերիկացիները: Լիքը ազգեր կան, որ տենց են: Տենց չեն սկանդինավցիները, հոլանդացիները, գերմանացիները:

  7. #10535
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրիտանացիները, հայերը, ռումինացիները, ամերիկացիները: Լիքը ազգեր կան, որ տենց են: Տենց չեն սկանդինավցիները, հոլանդացիները, գերմանացիները:
    Հա, ես կարդալիս ուզում էի ասել՝ բայց ամերիկացիներն էլ են լրիվ տենց, այսինքն՝ էդ արտահայտություններն օգտագործում են հենց էդ իմաստներով։ Փաստորեն, սկանդինավցիները, հոլանդացիներն ու գերմանացիները միամիտ ազգեր են...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #10536
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, միամիտ չեն: Ուղղակի ձևի համար ոչ մի բան չեն ասում:

  9. #10537
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, միամիտ չեն: Ուղղակի ձևի համար ոչ մի բան չեն ասում:
    Ամեն դեպքում մի քիչ միամիտ պիտի լինեն, որ կարծեն, թե ուրիշներն էլ չեն ասում, այսինքն՝ որ ով ինչ մտածում, էն էլ ասում ա բացահայտ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10538
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում մի քիչ միամիտ պիտի լինեն, որ կարծեն, թե ուրիշներն էլ չեն ասում, այսինքն՝ որ ով ինչ մտածում, էն էլ ասում ա բացահայտ։
    Բայց իրանք սաղ կյանք իրանց մշակույթի մեջ են ապրել ու գիտեն՝ իրանց մշակույթի մեջ ինչ ա նշանակում «արի գնանք գարեջուր խմելու» արտահայտությունը: Հետևաբար եթե մեկը հայտնվում ա ու օդի մեջ բաներ ա ասում, դժվար ա հասկանալը, որ օդի մեջ ա:

  11. #10539
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իրանք սաղ կյանք իրանց մշակույթի մեջ են ապրել ու գիտեն՝ իրանց մշակույթի մեջ ինչ ա նշանակում «արի գնանք գարեջուր խմելու» արտահայտությունը: Հետևաբար եթե մեկը հայտնվում ա ու օդի մեջ բաներ ա ասում, դժվար ա հասկանալը, որ օդի մեջ ա:
    Այսինքն՝ հեչ չե՞ն ճամփորդում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #10540
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ հեչ չե՞ն ճամփորդում։
    Ճամփորդելուց տենց բաները չեն իմանա։ Պիտի ապրես։

  13. #10541
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրիտանացիները, հայերը, ռումինացիները, ամերիկացիները: Լիքը ազգեր կան, որ տենց են: Տենց չեն սկանդինավցիները, հոլանդացիները, գերմանացիները:
    Հայերը կակռազ տենց չեն, ես հայ եմ, ու ինձ համար խորթ ա դա:

  14. #10542
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերը կակռազ տենց չեն, ես հայ եմ, ու ինձ համար խորթ ա դա:
    Ահավոր տենց են: Էն ա, դու էիր գրել, որ ակումբցիներից վարկանիշ ես ստանում, ասում են՝ հանդիպենք, տենց էլ չեն հանդիպում: Ինձ հետ էլ ա շատ լինում, որ գալիս եմ Հայաստան, մեկ էլ գրում են՝ գնանք թեյ խմելու, էս անենք, էն անենք: Հենց առաջարկը կոնկրետացնում ես, կորում են:

  15. #10543
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավոր տենց են: Էն ա, դու էիր գրել, որ ակումբցիներից վարկանիշ ես ստանում, ասում են՝ հանդիպենք, տենց էլ չեն հանդիպում: Ինձ հետ էլ ա շատ լինում, որ գալիս եմ Հայաստան, մեկ էլ գրում են՝ գնանք թեյ խմելու, էս անենք, էն անենք: Հենց առաջարկը կոնկրետացնում ես, կորում են:
    հա, բայց հազվադեպ ա դա, բայց ոչ տենց համընդհանուր, ինձ համար խորթ ա եղել, դրա համար աչք ա ծակել

  16. #10544
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, բայց հազվադեպ ա դա, բայց ոչ տենց համընդհանուր, ինձ համար խորթ ա եղել, դրա համար աչք ա ծակել
    Հազվադեպ ա, որտև Հայաստանում ամեն վայրկյան նոր մարդկանց հետ չես ծանոթանում, երբ էլ ծանոթանում ես, հազվադեպ էդ նույն բանից անում են, անցնում, գնում ա: Հայաստանում ապրելիս էլ սենց թե նենց ունես քո շրջապատը, ու որ մեկը տենց մի բան ա ասում, հետո թռնում խոսքից, սովորաբար շատ չես խորանում, չես էլ նկատում, որտև մեկ ա ունես քո նեղ կռուգը: Իսկ դրսում առաջին մի քանի տարիների ընթացքում դու դեռ շրջապատ ես կառուցում, դեռ փորձարկում ես՝ էս մարդու մոտ թողնես, թե չթողնես: Դրա համար ավելի նկատելի են դառնում սենց դեպքերը: Հեսա որ փորձես հետ գնալ Հայաստան ու հին կապերը վերականգնել, կզգաս, թե Հայաստանում էլ ինչ աստիճանի էդ ձևի ա: Տո Հայաստանում բեթար ա, որովհետև կա նաև վերջին վայրկյանին քենսըլելու սովորություն, այսինքն՝ քեզ թույլ են տալիս նույնիսկ օր ու ժամ նշանակել, բայց հանդիպումից մի քանի ժամ առաջ լավագույն դեպքում, հինգ րոպե առաջ՝ վատագույն դեպքում, զանգում-ասում են՝ չի ստացվի: Ի դեպ, էդ փորձի վրա հիմնվելով ես Երևանում միաժամանակ նույն ժամին միշտ երեք հանդիպում եմ նշանակում, որովհետև գիտեմ՝ մյուս երկուսը քենսըլվելու են:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (15.04.2016)

  18. #10545
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճամփորդելուց տենց բաները չեն իմանա։ Պիտի ապրես։
    Չէի ասի։ Զուտ լեզվի հետ առնչվելով էլ կարելի ա իմանալ տենց բաները. կարծում եմ՝ գրքերը, կինոները լրիվ հերիք են դրա համար, հեչ պարտադիր չի նույնիսկ ճամփորդելը, էլ չեմ ասում՝ տվյալ երկրներում ապրելը։ Հատկապես զարմանում եմ, որ Եվրոպայում կարող ա տենց բաները չհասկանան, որտև ամեն դեպքում լիքը տուրիստներ են գալիս–գնում, պիտի որ սովորած լինեն մարդիկ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 703 1112-ից ԱռաջինԱռաջին ... 203603653693699700701702703704705706707713753803 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •