Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Գիտեմ՝ հիմա կասեք «գալիս, իզուր տեղը կռիվ ես գցում», բայց պիտի ասեմ: Էնքան էլ համաձայն չեմ, որ...
1. Խելոքացել եք:
2. Հանդուրժող եք դարձել:
Որովհետև
1. Ավելի ճիշտ ձեր մտածելակերպն ա փոխվել՝ հիմա այլ կերպ եք նայում երևույթին, ինչը միանշանակ ձեր իրավունքն ա:Ինչ վերաբերում ա խելոքանալուն՝ ես ճիշտ չեմ համարում, որ բոլորը պետք ա իրավիճակին նույն կերպ նայեն ու միայն մի կերպ մտածելով խելոք կլինեն: Մի քիչ հակառակ կարծիք ունեցողն էլ կարող է խեոք լինել: Անձամբ ես չեզոք եմ նայում էս հարցերին: Ես եթե ուզեմ, կարող եմ ընդհանրապես ոչինչ չասել ու չմասնակցել նման թեմաների քննարկմանը, միևնույնն է դա ոչինչ չի փոխի:
2. Իսկ դուք ոնց հասկանում եմ՝ անհանդուրժող եք «անհանդուրժողների» նկատմամբ: Հենց ինչ-որ մեկը (շատերի համար փակագծերը բացելու անհրաժեշտություն անգամ չկա) նույնասեռականներին ու իրենց ապրելակերպին դեմ չլինելով՝ իրենց պրոպագանդայի թողած ազդեցության մեջ վատ բան տեսնի՝ կհարձակվեք, կթռնեք դեմքին, կարծես վերջին համոֆոբն ա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սմոք, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու ես դու էս թեմայից սենց կպած: Բայց քանի դու կպած ես, ես էլ խորը շունչ կքաշեմ ու կփորձեմ իմ ներվերի հաշվին ևս մեկ անգամ քեզ բացատրել:
Նախ, ի՞նչ ա նշանակում պրոպագանդա: Մեռանք ասելով. չկա տենց բան: Կարո՞ղ ա նույնասեռականներն ասում են՝ դու էլ դառի նույնասեռական: Կարո՞ղ ա դռնեդուռ ընկած քարոզում են: Էդպիսի բան չկա, չէ՞: Եթե կա, ապա ցույց տուր, օրինակներ բեր:
Նույնասեռականները (ու նաև ակումբում հավաքված շատերս) հավասար իրավունքներ ենք ուզում բոլորի համար՝ անկախ տարիքից, սեռից, սեռական կողմնորոշումից, մաշկի գույնից, ազգությունից ու լիքը ուրիշ բաներից: Կասե՞ս ինձ՝ դու դե՞մ ես, որ բոլորը հավասար իրավունքներ ունենան: Մենք բոլորս էլ (հավատացած եմ, որ էդ թվում նաև դու) մեր կյանքի ինչ-որ պահի մեր որևէ հատկանիշի համար դիսկրիմինացիայի ենք ենթարկվում: Դրա համար ազնիվ չի պահանջել միասեռականների իրավունքները սահմանափակել, երբ քո իրավունքներն էլ պաշտպանության կարիք ունեն:
Չգիտեմ՝ մնացածները ոնց, բայց եթե աշխարհում կա մի բան, որի նկատմամբ ես անհանդուրժող եմ, հա՛, հենց անհանդուրժողականությունն ա, որովհետև անկախ նրանից թե դա ինչի նկատմամբ ա, հետևանքները կարան բացասական լինեն: Մասնավորապես, Հայաստանում տեսնում ենք հենց էդ անհանդուրժողականության հողի վրա սկսած ուղղակի խոսքով ծաղրուծանակից, վերջացրած ծեծելով, նվաստացնելով, տնից հանելով: Ես տեսնում եմ անհանդուրժողականության վատ հետևանքները ու շատ կոնկրետ օրինակներ բերում: Իսկ դու արդեն ծիծիլյոներորդ անգամ ասում ես, որ «ոչ մի լավ բանի չի բերի», բայց չես բացատրում՝ ո՞րն ա էդ վատ բանը: Սաղ գե՞յ կդառնան: Հայ ազգի գենը կկորչի՞: Բացատրի՝ էդ վատ բանն ինչ ա, կարող ա մենք դեբիլ ենք, չենք հասկանում:
Աթեիստ (26.03.2016), Արէա (26.03.2016), մարդագայլուկ (26.03.2016), Նաիրուհի (26.03.2016), Ռուֆուս (26.03.2016)
Հանուն արդարության նշեմ, որ չնայած հոգնակիով ու առաջին դեմքով էի գրել, ես ակումբում ոչ ավելի խելոքացել եմ, ոչ էլ ավելի հանդուրժող դարձել: Ես մինչև 18-19 տարեկանս եմ որոշ անհանդուրժողական կարծիքներ ունեցել, բայց գեյ կուրսեցուս շնորհիվ լիքը բաների մասին վերաբերմունքս փոխվել էր: Ակումբի շատ հին թեմաներում կարծիքս չէի գրում ոչ թե նրա համար, որ վախենում էի, այլ նրա համար, որ էն ժամանակներում հանգիստ քննարկումներ հնարավոր չէր անցկացնել ու գիտեի, որ եթե կարծիքս գրեի, լիքը մարդ թռնելու էր դեմքիս ու հավես չունեի «բոլորին վառել» ցանկացողին նստել մանրամասն բացատրել մի բան, ինչը ինքը չի ուզում հասկանալ: Բայց երեք-չորս տարի առաջ Ակումբում մթնոլորտը ավելի տանելի դարձավ, ու D.I.Y-ի թեման երևի թե առաջինն էր, որտեղ ինչ-որ չափով հնարավոր էր հոդաբաշխ ու քաղաքավարի զրույց տանել, չնայած էլի որոշ մարդիկ համը հանում էին:
I may be paranoid but no android!
Բյուր, ես ոնց որ թե վերծանել եմ, թե ինչ ա ասում: Ուզում ա ասի, թե ինչքան շատ ենք խոսում հանդուրժողականությունից, դրանից հոմոֆոբներն ավելի են ագրեսիվանում ու ավելի անհանդուրժող դառնում: Նույն ձևի, որ երբ Ամերիկայում ստրկատիրություն կար, ստրուկները չպետք է խոսեին դրանից, որ ստրկատերերն ավելի ագրեսիվ չդառնային, երբ կանայք ընտրելու իրավունք չունեին, չպիտի բողոքեին, որ տղամարդիկ ավելի ագրեսիվ չդառնային, երբ սևամորթները դիսկրիմինացիայի էին ենթարկվում, չպետք է բարձրաձայնեին դրա մասին, որ հանկարծ Կու Կլուքս Կլանը ավելի ագրեսիվ չդառնար:
Նենց որ լավ կլինի ձեններս կտրենք սթրվենք տեղներս, կարող ա հոմոֆոբները վրա տան մեզ ծեծեն![]()
I may be paranoid but no android!
Sambitbaba (26.03.2016), Աթեիստ (26.03.2016), Նաիրուհի (26.03.2016)
OK Բյուր ջան, այսուհետ կասեմ «պրոպագանդա նույնասեռականների իրավունքների համար» (էստեղ համասեռամոլ բառն էլ կոպիտ կհնչեր): Ուրեմն ասեմ, որ դրա վատ հետևանքն այն ա, ինչ էսօր կա մի քանի երկրներում, որ մի տեղ մայրն ու հայրը դառնում են ծնող 1 ծնող 2, որ երեխաները 12 տարեկանից հետո իրենք պիտի ընտրեն իրենց սեռը, ուրեմն բնությունը իրենց սխալ ա ստեղծե՞լ, հա՞: Չգիտեմ, ուրիշները ոնց, բայց ես դա շատ սխալ եմ համարում: Իսկ եթե դու էդպես կպած ուզում ես, որ ասեմ, թե է՞լ ինչն էր ինձ անհանգստացնում՝ արի ասեմ հանգստանաս վերջապես, մեկ ա ըստ ինձ երեկ հասած ինֆորմացիայի էդ երևույթն է՛լ ա արդեն առկա ցավոք սրտի: Ինձ անհանգստացնում էր էն, որ մեկ էլ տեսար մի օր էլ նոր օրենք դուրս գա, ըստ որի, տղամարդիկ էլ պետք ա ծննդաբերեն, թե չէ էս ի՞նչ բան ա՝ գեյերը չեն կարող երեխա ունենալ: Ինչ վերաբերում ա սաղի գեյ դառնալուն, անձամբ ես չեմ բացառում, որ դա կլինի նենց մի 50, կամ ավելի տարուց՝ որովհետև գեյերը կարող են ավելանալ, բայց պակասել՝ դժվար թե:
Ինձ նենց հետաքրքիր ա՝ եթե ասենք մարդուն փողոցում ծեծեին բոլորովին այլ կոնֆլիկտի պատճառով՝ փողոցային ռազբոռկա լիներ, իրար չհասկանային, կամ գողություն անելուց մեկին դանակով խփեին, էլի՞ նույն կերպ բունտ կանեիք ու կբողոքե՞իք, թե՞ կափսոսայիք կատարվածի համար՝ հետո կասեիք, որ նման բաներ ամեն օր էլ կարող են լինել բոլորի հետ ու կմոռացվեր, կանցներ կգնար:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սմոք, էլի մինչև վերջ չես ասում: Մի քանի հարց.
1. Հիմա Դանիայում էլ կա ծնող 1 ու ծնող 2: Դրա ինչն ա վատ
2. Էդ որ երկրում են էրեխեքը սեռը 12 տարեկանից ընտրում
3. Գիտությունն առայժմ շատ հեռու ա դրանից, բայց ինչով ա վատ, եթե տղամարդիկ ծննդաբերեն: Դա նույնիսկ հետերոսեքսուալ ընտանիքներին ա ձեռնտու:
4. Քեզ համար արդյոք նույնն ա փողոցային ռազբորկան ու փողոցով քայլող նույնասեռականին ծեծելը: Փողոցային ռազբորկայի համար շուխուռչենք անում, որովհետև մարդիկ են, իրանց կռիվներն են:
Ախխխ, առանց ֆեյսփալմի սա կարդալն անհնար ա, անհնար...
I may be paranoid but no android!
Աթեիստ (26.03.2016)
Ռուֆուս (26.03.2016)
Սմոքի, հիմա ինձ լսի։ Դեմքիդ չեմ թռնում, բայց եթե ասածս կոպիտ թվա՝ ներող։
Նախ՝ ես չգիտեմ՝ էդ ո՞ր երկրում է, որ երեխան կարող է 12 տարեկանից հետո ընտրել իր սեռը, բայց դա շատ էլ լավ բան է։ Ինձ մնար՝ անձնագրերից, փաստաթղթերից ընդհանրապես սեռի նշումը կհանվեր, քանի աշխարհում կան ինտերսեքս (միջսեռական) և տրանսգենդեր մարդիկ։ Իսկ եթե չգիտես՝ էդ ինչ բան է, ասեմ, որ կան երեխաներ, ովքեր ծնվում են առանց հստակ սեռի կամ կրում են երկու սեռի հատկանիշներ կամ էլ արտաքին սեռական օրգաններով մի սեռի են պատկանում, ներքին օրգաններով կամ գենետիկ կառուցվածքով՝ մեկ այլ սեռի։ Ինչի՞ պիտի էդ երեխեքն անցնեն ամեն տեղ սեռի պարտադիր նշման դժոխքի միջով, ինչի՞ պիտի իրենց պարտադրվի աղջիկ կամ տղա լինել, եթե իրենք կենսաբանորեն ոչ մի սեռի չեն պատկանում։ Իսկ սեռահասունացման ու ինքնագիտակցման տարիքում էդ մարդը կարող է ընտրել իր սեռը՝ համաձայն իր գենդերային ինքնության։ Նույնն էլ տրանսգենդեր մարդիկ, ովքեր կենսաբանորեն մի սեռի են պատկանում բայց իրենց գիտակցության մեջ, գենդերային ինքնությամբ հակառակ սեռի են ու ոչ մի կերպ չեն հասկանում, թե իրենց որ մեղքի համար պիտի ամեն անգամ բոլորին ապացուցեն, որ իրենք տղա են, երբ անձնագրում աղջիկ է նշված, և հակառակը։
Ի տարբերություն քեզ՝ ես էս ամենը ոչ թե վերացական պատկերացումների հիման վրա եմ ասում, այլ էդ մարդկանց հետ շփվելով, իրենց տառապանքները տեսնելով, տեսնելով, թե ոնց են ամեն անգամ նեղվում, երբ իրենց ասոցացնում են իրենց կենսաբանական սեռի հետ։ Իսկ անցումային տարիքն ամենադժվարն է, երբ չափահաս էլ չես, որ ինքդ որոշես ու գնաս սեռափոխության վիրահատության։
Նույնիսկ ամենահասարակ բանը՝ զուգարան գնալը հանրային վայրերում էդ մարդկանց համար տառապանք է, որովհետև պիտի ընտրեն՝ աղջիկների՞ զուգարան գնան, թե՞ տղաների, ու պատահում է՝ երկու տեղից էլ դուրս են անում իրենց։
Էս հլը մենակ կետերիցդ մեկի մասով։ Ժամանակ ու հավես ունենամ՝ մյուսների առիթով էլ կծավալվեմ։ Ու կներես, եթե կոպիտ կամ ագրեսիվ եմ։ Դու էլ տենց կլինեիր, եթե անձամբ քեզ հետ առնչվող, քեզ մտերիմ մարդին տենց տառապեին քեզ նման մարդկանց պատճառով։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Սմոք, ախպոր պես, ինչ որ բան գրելուց առաջ մի հատ կարդա էլի էդ անտերի մասին։
Մի քանի մեղմ ասած սխալ արտահայտություն
«ուրեմն բնությունը իրենց սխալ ա ստեղծե՞լ, հա՞:» - Չէ, սխալ չի, պարզապես քո պատկերացրածը չի
«մեկ էլ տեսար մի օր էլ նոր օրենք դուրս գա, ըստ որի, տղամարդիկ էլ պետք ա ծննդաբերեն» - ո՞ւ, վախենում ես զոռով ստիպեն ծնե՞լ։
«անձամբ ես չեմ բացառում, որ դա կլինի նենց մի 50, կամ ավելի տարուց՝ որովհետև գեյերը կարող են ավելանալ, բայց պակասել՝ դժվար թե: » - դու շատ բան կարաս չբացառես, բայց արդեն բազմիցս ասվել ա, որ սա պարզապես հիմարություն ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նաիրուհի (26.03.2016)
Բյուր էդ դու ո՞նց ես հիշում, որ ես անընդհատ էդ մասին եմ խոսում՝ իմ հիշելով երեկ երկրորդ անգամն էր:
1. Չգիտեմ ըստ քեզ ո՞նց, բայց իմ կարծիքով դա արդեն շա՜տ հեռու ա ընտանիք լինելուց: Իսկ ընտանիքը սրբություն ա:
2. Ինքս էլ չգիտեմ, թե դա որ երկրում ա, կամ գուցե նույնիսկ չկա դեռ այդպիսի խնդիր:Բայց եթե արդեն էդ մասին խոսք գնացել ա, (առնվազն իմ ականջով ընկել ա) ուրեմն գուցե մի օր զարթնեք ու դուք էլ լսեք nw8 դուրս եկած այդ օրենքի մասին: Գուցեև շատ ուրախանաք:
3. Իսկ ես գտնում եմ, որ գիտությունը գնալով ավելի ու ավելի ա մոտենում դրան: Իսկ եթե ոմանց դա ձեռնտու ա, դա իրանց որոշումն ու խնդիրն ա: Առա՜ջ: Բունտ արեք, պաշտպանեք կանանց իրավունքները, «ինչու՞ միայն մենք» կարգախոսով:
4. Նույնն ա, որովհետև գեյին ծեծողը ու փողոցային ռազբոռկաներին մասնակցողը նույն քյարթու տիպն ա, որի համար իր ճշտից էն կողմ, ուրիշ ճիշտ չկա: Նույնասեռականին ծեծողի համար էլ ա դա իր խնդիրը, ինչքան էլ վատ ու սխալ բան ա անում: Բա ոստիկանությունն ինչի՞ համար ա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ոնց տեսնում եմ, ես իսկականից իզուր եմ խառնվում էս ու էլի լիքը թեմաներին: Մանավանդ, որ դուք համախոհներով արդեն վաղուց լավ լեզու եք գտնում միմյանց հետ:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ