artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (12.02.2016), GriFFin (26.02.2016)
Ես էլ եմ էդ գործից լավ։Լիքը մտածում եմ, բայց երբեք գրի չեմ առնում։ Հանճարեղ մտքերս փոզմիշ են լինում, գնում, կորում են։ Ու էս վերջերս մտածում էի, որ եթե ինձ ինչ-որ կերպ մտածելու համար փող տային, ես հիմա Սաշիկի չափ հարուստ կլինեի։ Ասենք, գլխիս մեջ չիպ դնեին, ու ամեն մտքի համար բանկիս հաշվին փող գար։ Ես մտածում եմ, փողը գալիս ա ․․․․ ես մտածում եմ, փողը գալիս ա ․․․․ ես մտածում եմ, փողը գալիս ա ․․․․ բլին, ին՜չ տաղանդ ա անիմաստ վատնվում։
Ինձ մոտ ճիշտ հակառակն ա: Կարդալիս դժվարությամբ եմ կենտրոնանում (հատկապես որ վերջին անգամ մի հազար տարի առաջ եմ ռուսերեն գիրք կարդացել ու որ առանց էդ էլ օրվա կտրվածքով առնվազն երեք լեզվով կարդում եմ, չորրորդը լրիվ ճըտ ա անում), իսկ լսելիս, եթե ուրիշ մտավոր աշխատանք չեմ անում, շատ հեշտ մարսվում ա: Օրինակ անցյալ գիշեր սենյակս հավաքելուն զուգահեռ էի լսում, ընտիրություն էր:
Ինձ համար աուդիո գրքի միակ թերությունն էն ա, որ լսում ես որոշակի ձայնով ու որոշակի ինտոնացիայով, այսինքն՝ հեղինակից բացի ինչ-որ մեկի Եսն էլ ա մեջը լինում:
Տրիբուն![]()
Իսկ ես սկսել եմ միաժամանակ երկու տեղերով իտալերեն պարապել:Պլանշետս դնում եմ կլավիատուրայի առաջ ու երկու տեղերով էլ միացնում Rosetta Stone-ը:
Էն ի՜նչ կայֆ ա, կարող ա մեկ-մեկ խճճի, շփոթացնի, բայց հավես խաղ ա: Էն էլ ասեմ, որ պլանշետի պարապմունքներում առայժմ զրոյից սկսում եմ էն, ինչը արդեն անցել եմ կոմպով: Գիտեմ-գիտեմ, երանի իմ հավեսին, բայց լուրջ էս սկզբերը հավեսն են,
հետո կարող ա թռնե՜մ, հասնեմ հիմիկվա տեղերին (բա որ սկզբից վճարովի ու չթռնովի տարբերակն էի քաշել պլանշետով, ի՜նչ բարդ էր լինելու):
Մենակ թե երկուսի մոտ միաժամանակ արտասանությունս ստուգելու պահերը չմիանան, թե չա անարդարացիորեն սխալ կգրանցի:
DuoLingo-ն պլանշետով ահագին դժվար ա: Այ հետաքրքիր կլինի նաև պլանշետով Rosetta, կոմպով, Duo![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 12.02.2016, 15:19:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Mr. Annoying (12.02.2016)
Սրանից + որ թեմայում պարելու մասին էլ էի գրել, բան հիշեցի
Դե մենք գործի տեղը ազգային պարեր ենք պարում հաճախ, հատկապես հիմա, երբ պատրաստվում ենք համերգի մասնակցել, աշխատում ենք ամեն օր ընդմիջմանը հավաքվել ու մի կես ժամ պարել։ Էն օրը մեր [չպարող, կողքից նայող] աշխատակցուհիներից մեկը բացահայտում արեց․ ասում ա՝ մենք տենց անուն ենք հանել, իբր մեր պարերը սեքսի հետ կապ չունեն, հորիզոնական չեն, ուղղաձիգ են, բան, բայց դրա փոխարեն, ասում ա, հայ տղամարդիկ պարի մեջ մտցրել են զսպանակները, որ կանանց բարեմասնությունները հավեսով ցնցվեն![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Աթեիստ (26.02.2016), Անվերնագիր (27.02.2016), Ձայնալար (26.02.2016), Տրիբուն (27.02.2016)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Լավ, եկեք՝ անկեղծանամ․ «Կալյումեինը» հիշեցի, որովհետև առաջին անգամ որ էնտեղ գնացի զուգարան, ուշադրություն չդարձրի, որ տղա֊աղջիկ բաժանում կա։ Մտել էի տղաներինըՈւ մտածում եմ՝ ֆու, էս ի՞նչ վիճակ ա
Ու մեկ էլ դուրս գալուց հիշում եմ հերթում սպասող տղաների զարմացած հայացքները
Ես էլ զարմանում էի, թե իրենք ինչի վրա են զարմացել։
Ինչքան հիշում եմ՝ հաջորդ գնալուց նոր ջոկել եմ, որ առանձին են զուգարանները ու հիշել, որ, փաստորեն, նախորդ անգամ սխալ տեղ եմ մտել։![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Աթեիստ (03.03.2016)
Բյուր, եթե ես ուզենայի, որ իմ օրագրում գրվածը քննարկվեր այլ տեղ կգրեի: Եթե ինչ որ բան դուրդ չի գալիս բացասական վարկանիշ տուր կամ հենց ինձ նամակով գրի, չէի կարծում, որ մենք նենց հարաբերություններում ենք, որ պիտի էս ձևով ինձ ինչ որ բան ասես: Օրագիրը ինքը ազատ անկյուն ա ու ես ինչքան գիդեմ կարող ես գրես ու արտահայտվես, ինչը որ արել եմ ես: Հիմա, եթե ինչ որ մեկը դեմ ա կամ դժգոհ ա թող բողոքի ակումբի ադմիններին կամ բացասական վարկանիշ տա:
Vitam regit fortuna, non sapientia.
Sambitbaba (12.03.2016), Շինարար (09.03.2016)
Լիզ, տենց հարաբերությունների մեջ չենք, դրա համար էլ էս ձևով եմ ասում: Եթե ուրիշ մեկը լինեիր, թքած կունենայի, կանցնեի, կգնայի: Բայց քանի որ դու ես, ընդամենը ասում եմ՝ լավ բան չես անում: Իսկ բացասական վարկանիշով մտերիմ մարդկանց հետ չեմ խոսում:
Ու եթե գրառումդ տեղադրված ա ակումբում՝ բոլորի համար տեսանելի, պիտի պատրաստ լինես, որ դա կարա նաև քննարկման արժանանա, հատկապես էս տիպի գրառումը, որտեղ ակնհայտորեն խոսում ես ինչ-որ մարդու/մարդկանց մասին ու որոնց ակնհայտորեն շատերը ճանաչում են:
Ամեն դեպքում դուք ինչքան ուզում եք քննարկեք, ես իմ ասելիքը ասել եմ: Գրել եմ, արտահայտվել ու հանգստացել: Նամյոկ կոնկրետ մարդու/մարդկանց չեմ արել: Եթե մարդ կա իրա վրա ա վերցրել, կարա ինձ գրի, բայց տենց բան չկա: Էլի եմ ասում, որ հավաքական կերպարների մասին ա խոսքը: Ու էսքան բացատրությունը բավարար եմ համարում,ավել բան չեմ ասի:
Հ.Գ. Ու հիմա ինչ որ մեկը էս գրածս կկարդա ու կասի՝ արել ես, արել: :Դ :Դ
Vitam regit fortuna, non sapientia.
Sambitbaba (12.03.2016), Smokie (12.03.2016)
Աթեիստ (12.03.2016)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ