Ժողովուրդ ջան պրոբլեմն էն ա, որ չափիդ դուրս միամիտ պատկերացումներ ունենք անկախության մասին ու շատ կարճ ժամանակահատված եք նայում։
Հա, իհարկե, տեսականորեն կարայինք ամեն ինչ շատ պուպուշ անեինք ու քսանհինգ տարում ցենտր երկիր կառուցեինք։ Բայց տենց հատուկենտ բացառություններ են եղել պատմության ընթացքում։
Ձեր իմացած բոլոր «նորմալ երկրները» ահագին ճանապարհ են անցել մինչև քիչ թե շատ մարդավարի երկիր են դառել։ Ասենք ամերիկան իր անկախությունից հետո դեռ երկար ժամանակ հրոսակախմբերի մակարդակի վրա էր
Մենք առնվազն վերջին 700 տարին անկախ պետություն չենք ունեցել, սրա–նրա գաղութ ենք եղել։ Անկախ պետության գիտակցություն ձևավորելը էդքան արագ չի լինում։ Ասում են ամեն իշխանափոխություն–հեղափոխություն երկիրը ահագին հետ ա գցում։ Մեր դեպքում ոչ միային հեղափոխություն էր, այլև 70 տարի կոմունիստական պրոպագանդայով սովետական հասարակարգով կտրուկ անցում էր կապիտալիստական պրոպագանդայի։ Պատերազմն էլ վրադիր։
Մի խոսքով, անկախանալը սովորաբար արագ պրոցես չի։ Եթե ուզում ես անկախ երկրում ապրես, պետք ա պատրաստ լինես քաոսի միջով անցնելուն։ Իհարկե, ասածս չի նշանակում թե պետք ա անջատված սպասենք, որ անկախ ու պուպուշ երկիրը ինքն իրան գա

Պետք ա կառուցենք էդ երկիրը։
Էսօր մեր պետական կառույցներում դեռ սովետում ծնված ու կրթություն ստացած սերունդն ա նստած։ Դուք էդ սերնդից ո՞նց եք անկախ երկիր ակնկալում։
Էջանիշներ