Շին, քեզ չի՞ թվում թե փոքր ինչ այլ կողմի վրա փրփրեցիր: Որովհետև, եթե ամոթով ես տալիս իմ պատասխանը, ուրեմն ինձանից ավելի լավ ես հասկացել, թե ջահել աղջիկն ինչ նկատի ուներ, հա՞: Ու եթե նրա նկատի ունեցածն ամոթով տալու բան էր, ուրեմն ինչու՞ ես ոչ թե նրան տալիս այդ ամոթը, այլ ինձ: Ու հետո, ջահել աղջիկ լինել, չի նշանակում երեխա լինել, էնպես որ իր խոսքերի համար հանգիստ կարող ես իրեն պատասխանատվության կանչել, ինձանից վազն անցիր:
Եթե քո բարոյականությունը քեզ մինչև այս պահը թույլ էր տվել սսկվել մի անկյունում և չնկատելու տալ այն, ինչին, համոզված եմ, որ ինքդ էլ դեմ ես, ուրեմն հանգիստ կարող ես շարունակել լռել հիմա էլ, քանզի իմ բարոյականությունը ինձ դատողի դերը քեզ չի վստահում:
Հ.Գ. Ցավում եմ: Ով-ով, բայց որ դու էսպես մոտենայիր հարցին... մտքովս հեչ չէր անցնի... Ու տխուր է նաև: Առանձնապես ընտրածդ բառերի համար: Եվ, քանի որ վրդովմունքդ նաև անհասկանալի էր շատ, - էդ ամենից մոտս մի միտք ծագեց, որ երևի թե ինչ-որ տեղ առանց նկատելու ոտքդ տրորել էի...

Էջանիշներ