User Tag List

Էջ 624 1112-ից ԱռաջինԱռաջին ... 124524574614620621622623624625626627628634674724 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,346 համարից մինչև 9,360 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #9346
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհում կան գաղափարախոսություններ, որոնք ճիշտ կամ սխալ եմ համարում, բայց ցանկացած տիպի գաղափարախոսության քարոզից վատանում եմ:

    Ուրեմն Կոպենհագենում մի կամուրջ կա: Երևի քաղաքի ամենաբանուկ կամուրջն է. ամեն օր մենակ 40 000 հեծանվորդ է այնտեղով անցնում, դեռ չխոսենք հետիոտնի ու մեքենաների մասին: Էստեղ միշտ զանազան խմբեր կանգնած քարոզում են: Եհովայի վկաների եմ տեսել, էլի զանազան կրոնական խմբավորումների: Դա հերիք չէ, հիմա էլ վեգաններն են կանգնած քարոզ անում: Էն օրը կպշկվել էին, թե՝ արի, փորձի էդ ուտելիքից: Ասում եմ՝ չեմ ուզում, գիտեմ, որ կարա վեգան ուտելիքը համով լինի: Սրանք մեկ ա, պիտի գաս, պիտի հասկանաս, բլաբլաբլա: Ահավոր տհաճ բան էր: Մի արեք էլի տենց, մի արեք, որ հարգանքս ձեր նկատմամբ կորցնեմ:
    Բյուր, քարոզից վատանալ պետք չի։ Քարոզը լայն հասկացություն ա։ Որ խորանաս, գիրք գրելն էլ կարող ա քարոզ լինել, հոդվածն էլ, դասախոսություն էլ, ֆիլմն էլ, գեղանկարն էլ և այլն։ Որևէ գաղափար տեղ հասցնելու ձևը հենց քարոզն ա, ու քարոզ անելն անբարոյականություն չի. ցանկացած մարդ բարոյական իրավունք ունի իր իմացած, իր հավատացած ճիշտը տարածելու փորձ անելու։ Ուրիշ բան, երբ դա արվում ա դիմացինի իրավունքները ոտնահարելու, դիմացինին դիսկոմֆորտ պատճառելու միջոցով, ինչպես, օրինակ, նշածդ վեգանների չամռվելը, որ իրանց վեգանական ուտելիքից փորձես։

    Ուղղակի քարոզը մեզ սկսում ա ներվայնացնել էն ժամանակ, երբ հստակ զգում ենք, որ դա քարոզ ա, այսինքն՝ երբ հասկանում ենք, որ մեզ համառորեն (կամ՝ աներեսաբար ) ու նպատակաուղղված ձևով փորձում են «ճիշտ ուղու վրա դնել», այսինքն՝ բացահայտ հոգեբանական բռնություն ենք տեսնում մեր նկատմամբ։

    Ու ընդհանրապես ցանկացած դրական գաղափար կարելի ա տենց աներեսության ու աննրբանկատության միջոցով ատելի ու զզվելի դարձնել։ Ու անում են մարդիկ, ցավոք...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.05.2015)

  3. #9347
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Համալսարանում հայ գրականության ժամին, երբ ժողովրդական բանահյուսության մասին դասախոսություն էր, մեր դասախոսն ասաց, որ էն լեզուները, ովքեր լավ են անիծելուց, էդքան էլ հարուստ չեն հայհոյանքների առումով, իսկ հայհոյելուց լավ լեզուները աղքատ են անեծքների առումով սովորաբար, բայց իր խոսքով՝ հայերենը, ի պատիվ մեզ, երկու առումներով էլ հարուստ է: Իհարկե, էն ժամանակ ծիծաղալու հնչեց, բայց քանի գնում համոզվում եմ, որ չէ, մեր լեզուն շատ աղքատ ա թե անեծքներից, թե հայհոյանքներից: Իհարկե, պրպտելու դեպքում կգտնենք բազմահարկ անեծքներ էլ, հայհոյանքներ էլ, բայց ակտիվ բառապաշարի մաս են կազմում միայն շատ քչերը դրանցից, ավելի շատ երևի հայհոյանքները՝ էդ էլ ռուսերենի ազդեցությամբ հիմնականում: Փոխարենը ինչքան բարեմաղթանքեր ունենք. մենք օրհնում ու բարեմաղթում ենք ամեն առիթով՝ բարև-բարլուսը դե բոլորն ունեն, բայց մենք ուտելուց առաջ բարի ախորժակ ենք մաղթում, հետո՝ անպայման անուշ լինի, անուշի պատասխանն էլ կա՝ անուշի ծոցը մնաս: Հա, անգլերեն էլ ինչ-որ արտահայտություն կա, կամ ֆրանսերեն տարբերակն են օգտագործում, բայց մերի պես պարտադիր արարողակարգի մեջ չի մտնում: Չգիտեմ, ինձ սա շատ ա դուր գալիս, օրդ սկսում ես բարեմաղթանով, արթնացար՝ հերթով ընտանիքի բոլոր անդամներին բարի լույս մաղթեցիր, բարի լույսն առար, լողացար՝ բաղնիքդ անուշ, շնորհակալությունն էլ՝ ապրես ենք ասում, սափրվեցիր, թրաշդ անուշ, նախաճաշ՝ բարի ախորժակ, անուշ լինի, տանից դուրս եկար՝ Աստված քեզ հետ, կամ ուղղակի հաջողություն, ճաշելիս՝ նույն բարեմաղթանքների համալիրը, մի նոր բան առար՝ բարով մաշես, բարով վայելես, մի լավ բան կատարվեց՝ աչքներս լույս, աչքդ լույս, իրար դիմելիս էլ՝ ցավդ ու չարդ տանեմ, վիճելիս էլի՝ այ ցավդ տանեմ՝ ուղղակի հնչերանգը փոխած: Հրաժեշտ տալիս՝ հաջողություն էլի: Դե հա, սկզբում էլ ասի՝ բարև-բարլուս բոլորն ունեն, բայց ընդհանուր պատկերը ստանալու համար սրանք էլ եմ նշում, բայց էստեղ օրինակ բարի օրի փոխարեն ավելի հաճախ՝ հայ կամ հեյ են ասում, ռուսերեն՝ պռիվետ, մենք չէ՝ բարև, բարի լույս, բայց եթե ողջույն էլ ասենք, էլի ողջություն ենք մաղթում: Էստեղ մեկ էլ մի հատ չիըռս ունեն, բարև էլ ա, հաջող էլ ա, շնորհակալություն էլ ա, խնդրեմ էլ ա, կենաց էլ ա, ընդ որում բոլոր կենացները՝ առաջին, երկրորդ, ծնողների:Դ, ամեն ինչ ա մի խոսքով: Ամեն լեզվում ինչ-որ հետաքրքիր առանձնահատկություն կարելի ա գտնել, բայց ինձ շատ ա դուր գալիս, որ մեր լեզուն էս աստիճան դրական ա, որ մեր լեզվի ու մեր շփման ոճի առանձնահատկություններից մեկը բարեմաղթանքների առատությունն ա:
    Շին, էկա հետդ չհամաձայնելու: Նախ, հայերն իմ իմացած մնացած ազգերի համեմատ բավական «անշնորհակալ» են: Էն կարգի, որ երբ ես իմ ստացած դաստիարակությամբ անընդհատ շնորհակալություն եմ հայտնում, Հայաստանում դա համարվում ա շատ, իսկ դրսում էլի քիչ ա, էլի «անքաղաքավարի» եմ: Երկրորդ, «բարի ախորժակ» արտահայտությունն իմ իմացած բոլոր երկրներում էլ կա: Ու ավելին ասեմ. լինի դա տանը, թե ռեստորանում, մինչև բոլորը չեն ստանում ուտելիքն ու բարի ախորժակ չեն մաղթում, չեն սկսում ուտելը (ի տարբերություն Հայաստանի, որտեղ ով երբ ստանում ա, հարձակվում ա ուտելիքի վրա): Երրորդ, բարևում են անխտիր բոլորին, ում կյանքում գոնե մի անգամ տեսել են, հաճախ շենքի ներսում նաև մարդկանց, ում չեն ճանաչում: Հայաստանում հազար տարվա կուրսեցիդ կարող ա չտեսնելու տա, ինքդ էլ չես հասկանում՝ ինչու: Չորրորդ, «բաղնիքդ անուշ» արտահայտությունից զզվելի բան ինձ համար չկա, որովհետև լողանալը, իմ կարծիքով, բավական առօրեական ու բավական ինտիմ բան ա, որ դրա համար ինչ-որ մաղթանք լինի: Ինչ խոսք, Հայաստանում շատերն ամիսը մեկ են լողանում, ու դա արարողակարգ ա, դա շնորհավորանք ա, որ իրանց վրայից մի քանի օր հոտ չի գալու: Դրա համար տհաճ ա տենց արտահայտություն լսելը: Հինգերորդ, տհաճ ա նաև, երբ մեկը լսում ա՝ քեֆից ես գալիս, ասում ա՝ կերած-խմածդ անուշ: Ոնց որ քեֆին գնացած լինես հենց մենակ ուտել-խմելու, ոչ թե ուղղակի ուրախանալու համար (ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ ասում են՝ հույս ունեմ լավ ժամանակ անցկացրիր):

    Ու էդ առումով ինձ Դանիան ահավոր դուր ա գալիս իրա շնորհակալությունների բազմազանությամբ: Մեկին տեսնում ես, որին վերջին անգամ մի շաբաթ առաջ էիր տեսել, ասում ես՝ շնորհակալություն վերջին անգամվա համար (այսինքն, մատնանշում ես, որ վերջին անգամ իրա հետ լավ ժամանակ ես անցկացրել): Մեկին հաջող ես անում, շնորհակալություն ես հայտնում իրա ժամանակի համար: Մեկը քեզ համար ճաշ ա սարքում, շնորհակալություն ես հայտնում ճաշ սարքելու համար (իսկ մենք մեր մամաներին ե՞րբ ենք շնորհակալություն հայտնում, շատ էլ որ մամաս փոքրուց սովորացնում էր մեզ): Ինձ թվում ա՝ շնորհակալ լինելը շատ կարևոր բան ա, ինչը շատ քիչ ա հանդիպում հայ ազգի մոտ, ու դա նենց մի տեսակ տխուր ա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (27.05.2015)

  5. #9348
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, քարոզից վատանալ պետք չի։ Քարոզը լայն հասկացություն ա։ Որ խորանաս, գիրք գրելն էլ կարող ա քարոզ լինել, հոդվածն էլ, դասախոսություն էլ, ֆիլմն էլ, գեղանկարն էլ և այլն։ Որևէ գաղափար տեղ հասցնելու ձևը հենց քարոզն ա, ու քարոզ անելն անբարոյականություն չի. ցանկացած մարդ բարոյական իրավունք ունի իր իմացած, իր հավատացած ճիշտը տարածելու փորձ անելու։ Ուրիշ բան, երբ դա արվում ա դիմացինի իրավունքները ոտնահարելու, դիմացինին դիսկոմֆորտ պատճառելու միջոցով, ինչպես, օրինակ, նշածդ վեգանների չամռվելը, որ իրանց վեգանական ուտելիքից փորձես։

    Ուղղակի քարոզը մեզ սկսում ա ներվայնացնել էն ժամանակ, երբ հստակ զգում ենք, որ դա քարոզ ա, այսինքն՝ երբ հասկանում ենք, որ մեզ համառորեն (կամ՝ աներեսաբար ) ու նպատակաուղղված ձևով փորձում են «ճիշտ ուղու վրա դնել», այսինքն՝ բացահայտ հոգեբանական բռնություն ենք տեսնում մեր նկատմամբ։

    Ու ընդհանրապես ցանկացած դրական գաղափար կարելի ա տենց աներեսության ու աննրբանկատության միջոցով ատելի ու զզվելի դարձնել։ Ու անում են մարդիկ, ցավոք...
    Ան, բայց ես ընտրություն ունեմ գիրքը չկարդալու, կինոն չնայելու, դասախոսության չգնալու: Իհարկե, ընտրություն ունեմ նաև էդ կամրջով չանցնելու, բայց կամուրջը բոլորինն ա, ու ես ուզում եմ էնտեղով զբոսնելիս հանգիստ լինել, ոչ թե չամուռներից պոկվել:

    Բայց նաև քարոզ անելն ու ինֆորմացիա տարածելն էլ են տարբեր բաներ: Կան գրքեր, որտեղ ուղղակի ինֆորմացիա ա վեգանիզմի մասին: Ու կան գրքեր, որոնք նենց տոնով են գրված, որ տոնով որ էդ ջահելները չամռվում են կամրջին: Ու դա տհաճ ա:

  6. #9349
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չորրորդ, «բաղնիքդ անուշ» արտահայտությունից զզվելի բան ինձ համար չկա
    Իրոք շատ անդուր արտահայտություն ա: Էնքան վաղուց չեմ լսել, հիմա որ ասեն, կարող ա նույնիսկ վիրավորական հնչի:
    “My God - it's full of stars!”

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (27.05.2015)

  8. #9350
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան, մի քիչ չհասկացա, թե ինչի հետ չես համաձայն, համաձայն չես, որ մեր լեզվում էդ արտահայտությունները կա՞ն, թե՞ համաձայն չես, որ էդ արտահայտությունները ինձ դուր են գալիս

    Ինձ համար զարմանալի ա, որ դու ճաշելուց հետո մամայիդ շնորհակալություն չես հայտնում. քեզնից որ իրոք չէի սպասի, որովհետև դա շատ տգեղ ա, եթե մարդը ջանք ա գործադրել քեզ համար, նույնիսկ եթե չես ուզում օգտվել այդ գործադրած ջանքի արդյունքից, մերժելիս նույնիսկ պետք ա շնորհակալություն հայտնել, որովհետև էդ ջանք գործադրողը գուցե վիրավորված զգա, որ իր ջանքը չգնահատվեց: Շնորհակալություն հայտնելը շատ կարևոր ա, Բյուր ջան, հատկապես մեր մամաներին:

  9. #9351
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)

    Եկել եմ հետդ չհամաձայնեմ Շին ջան… Մայրտի 8-ին կհասկանայի, բայց ընե՞նց, եսի՞մ… ինչի՞ համար… ընկերոջս մամային կասեի, բայց իմ մամային, չէ…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.05.2015), Շինարար (27.05.2015), Վոլտերա (27.05.2015)

  11. #9352
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, մի քիչ չհասկացա, թե ինչի հետ չես համաձայն, համաձայն չես, որ մեր լեզվում էդ արտահայտությունները կա՞ն, թե՞ համաձայն չես, որ էդ արտահայտությունները ինձ դուր են գալիս

    Ինձ համար զարմանալի ա, որ դու ճաշելուց հետո մամայիդ շնորհակալություն չես հայտնում. քեզնից որ իրոք չէի սպասի, որովհետև դա շատ տգեղ ա, եթե մարդը ջանք ա գործադրել քեզ համար, նույնիսկ եթե չես ուզում օգտվել այդ գործադրած ջանքի արդյունքից, մերժելիս նույնիսկ պետք ա շնորհակալություն հայտնել, որովհետև էդ ջանք գործադրողը գուցե վիրավորված զգա, որ իր ջանքը չգնահատվեց: Շնորհակալություն հայտնելը շատ կարևոր ա, Բյուր ջան, հատկապես մեր մամաներին:
    Համաձայն չեմ, որ էդ առումով մեր լեզուն յուրահատուկ ա:

    Իսկ հայ էրեխեքը երբեք էլ մամաներին շնորհակալություն չեն հայտնում ճաշի համար: Ես որ չեմ տեսել տենց դեպք: Դրա համար էլ մամաս չէր կարողանում մեզ սովորացնել դա. շրջապատում ուղղակի տենց բան չէինք տեսնում: Ու ինձ համար բավական զարմանալի էր, երբ գերմանացի ընկերուհիս իրա մամային շնորհակալություն հայտնեց ճաշից հետո:

  12. #9353
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հայտնում էի, հիմա էլ կնոջս եմ հայտնում: Մեկ-մեկ նույնիսկ լինում ա, որ ինքս իմ համար սեղան եմ դնում ուտում վեր եմ կանում ասում եմ շնորհակալություն

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.05.2015), Cassiopeia (27.05.2015), Chuk (27.05.2015), Rammstein (27.05.2015), Հայկօ (27.05.2015), Մուշու (27.05.2015), Շինարար (27.05.2015), Ուլուանա (27.05.2015), Ռուֆուս (27.05.2015)

  14. #9354
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հայտնում էի, հիմա էլ կնոջս եմ հայտնում: Մեկ-մեկ նույնիսկ լինում ա, որ ինքս իմ համար սեղան եմ դնում ուտում վեր եմ կանում ասում եմ շնորհակալություն

    Մի հատ անեկդոտ պատմեմ։
    Սենյակում նստած են կիսուրն ու 3 հարսերը։ Կիսուրը փռշտում ա, հարսերից ոչ մեկը ձեն չի հանում։ Էս կիսուրն էլ՝ ինքն իրան, ցուցադրական «առողջություն»։
    Մեկ էլ մեծ հարսը, թե «որ ասելու ըլներ, մե՛նք կասեինք»։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.05.2015), insider (27.05.2015), Հայկօ (27.05.2015), Մուշու (27.05.2015), Նաիրուհի (27.05.2015), Ուլուանա (27.05.2015), Ռուֆուս (27.05.2015), Վոլտերա (27.05.2015)

  16. #9355
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ անեկդոտ պատմեմ։
    Սենյակում նստած են կիսուրն ու 3 հարսերը։ Կիսուրը փռշտում ա, հարսերից ոչ մեկը ձեն չի հանում։ Էս կիսուրն էլ՝ ինքն իրան, ցուցադրական «առողջություն»։
    Մեկ էլ մեծ հարսը, թե «որ ասելու ըլներ, մե՛նք կասեինք»։
    Էդ մոտիվներով մի հատ էլ ես անեկդոտ պատմեմ;
    Թեյի սեղանի շուրջ նստած են անգլիացին, ռուսը ու հայը; Թեյը խառնելիս անգլիացին պատահաբար, մեկ անգամ գդալով կպնում է բաժակին ու ներողություն խնդրում` so sorry:
    Ռուսն էլ ա սկսում խառնել ու երկու անգամ գդալով տկտկացնում է բաժակին ու ներողություն խնդրոմ` дважды извиняюсь:
    Հայն էլ, էս որ տեսնում ա, ասում ա հազար ներողություն ու չխչխկացնելով սկսում ա խառնել;
    The Truth Is Out There

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.05.2015), Rammstein (27.05.2015), Աթեիստ (27.05.2015), Մուշու (27.05.2015)

  18. #9356
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ մոտիվներով մի հատ էլ ես անեկդոտ պատմեմ;
    Թեյի սեղանի շուրջ նստած են անգլիացին, ռուսը ու հայը; Թեյը խառնելիս անգիալցին պատահաբար, մեկ անգամ գդալով կպնում է բաժակին ու ներողություն խնդրում` so sorry:
    Ռուսն էլ ա սկսում խառնել ու երկու անգամ գդալով տկտկացնում է բաժակին ու ներողություն խնդրոմ` дважды извиняюсь:
    Հայն էլ, էս որ տեսնում ա, ասում ա հազար ներողություն ու չխչխկացնելով սկսում ա խառնել;
    Շատ լավն ա
    Էս թեմայում մեկնաբանություններն ու էս անեկդոտների առկայությունը խոսում ա էն մասին, որ էդ արտահայտություններն ինչքան էլ գոյություն ունենան հայերենում, իրանց դերը չեն կատարում

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.05.2015)

  20. #9357
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ, որ էդ առումով մեր լեզուն յուրահատուկ ա:

    Իսկ հայ էրեխեքը երբեք էլ մամաներին շնորհակալություն չեն հայտնում ճաշի համար: Ես որ չեմ տեսել տենց դեպք: Դրա համար էլ մամաս չէր կարողանում մեզ սովորացնել դա. շրջապատում ուղղակի տենց բան չէինք տեսնում: Ու ինձ համար բավական զարմանալի էր, երբ գերմանացի ընկերուհիս իրա մամային շնորհակալություն հայտնեց ճաշից հետո:
    Ախպերս էլ ա ուտելուց հետո միշտ շնորհակալություն հայտնում մամայիս ։ Կամ նրան, ով սարքել ա, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.05.2015), Զաքար (27.05.2015), Մուշու (27.05.2015), Շինարար (27.05.2015)

  22. #9358
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ինչերի միջով է անցել էս փղիկը, մինչև սովորել է անել էն, ինչ իրենից պահանջում են:
    Համոզված եմ, ինքը չի հասկանում, ինչ է անում: Ոչ պատկերած փիղն է հասկանում, ոչ իր անունը:

    Իհարկե տպավորիչ է մարզիչի աշխատանքը:
    Բայց ես դեմ եմ կենդանիներին տանջելուն՝ ստանալու համար նրանցից էն, ինչի համար իրենք ստեղծված չեն:
    Ես որ ահավոր վատ զգացի, երբ տեսա էս վիդեոն: Որ կարանան փղին սովորացնեն, որ տենց փոքր մաշտաբներով նկարի, պիտի մի քանի տարի խայտառակ ձևի տանջած լինեն: Սիրտս ահավոր ցավաց էտ խեղճ կենդանու համար: Ամեն ինչ գլխին արել էին, մնացել էր նկարելը:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.05.2015), Ուլուանա (28.05.2015)

  24. #9359
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս էլ ա ուտելուց հետո միշտ շնորհակալություն հայտնում մամայիս ։ Կամ նրան, ով սարքել ա, էլի։
    Ես ամեն օր հաց ուտելուց հետո կնոջս մի հատ "թենք յու" քարտ եմ ուղարկում… գործի տեղից… իսկ մամայիս չեմ ասում ուղղակի սաղ հավաքում եմ հետո մի հատ նվեր եմ առնում պրծնում եմ…

  25. #9360
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ ահավոր վատ զգացի, երբ տեսա էս վիդեոն: Որ կարանան փղին սովորացնեն, որ տենց փոքր մաշտաբներով նկարի, պիտի մի քանի տարի խայտառակ ձևի տանջած լինեն: Սիրտս ահավոր ցավաց էտ խեղճ կենդանու համար: Ամեն ինչ գլխին արել էին, մնացել էր նկարելը:
    Ապեր, ես էլ… Ձայնալարը որ ասեց բզով ծակում են սաղ գիշեր չեմ քնել… լացել եմ… սիրտս կրոր կտոր ա լինում…

Էջ 624 1112-ից ԱռաջինԱռաջին ... 124524574614620621622623624625626627628634674724 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •